482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը կարծում է, որ ճգնաժամի հաղթահարման համար հնարավոր է՝ ստիպված լինենք հեծանիվ հորինել
13:24
23 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Անխոս նախորդ շաբաթվա ամենավառ իրադարձությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հակաճգնաժամային քննարկումներն էին երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ։ Անհրաժեշտ է նշել, որ սա երկրի ղեկավարի կողմից անցկացվող արդեն երկրորդ քննարկումն է նման ձևաչափում. առաջին խորհրդատվությունների ժամանակ բանակցությունների թեման էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։

ՀՀ նախագահի կարծիքով, համաշխարհային ճգնաժամը  մարտահրավեր է ողջ քաղաքական դաշտին, արժեքների համակարգին ու բարոյականությանը, և ով իրեն ինչպես է դրսևորում ճգնաժամի ժամանակ, ցույց է տալիս նրա արժանիքները, բարոյականությունն ու քաղաքական պատասխանատվություն վերցնելու աստիճանը:

«Ճգնաժամաի հաղթահարման համընդհանուր լուծումներ ուղղակի չկան, միգուցե սա այն դեպքն է, երբ, իրոք, անհրաժեշտ է հեծանիվ հնարել», - ասել է ՀՀ նախագահը։

Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանի բնակչությունը կարողանում է իրեն խոհեմ դրսևորել ճգնաժամի պայմաններում՝ չմատնվելով վիճակն անիմաստ բարդացնող խուճապի։ ՀՀ նախագահի խոսքերով, տասնյակ միլիարդավոր դոլարներն իզուր կլինեն, եթե հանրության մեջ իշխեն ապագայի հանդեպ անվստահությունն ու խուճապը։

Քննարկումների ընթացքում ՀՀ նախագահն առանձնահատուկ նշել է, որ ոչ երկրի կառավարությունը, ոչ իշխանությունները իրավունք չունեն թաքնվել ճգնաժամի թիկունքում և սեփական սխալները, սեփական բացթողումները վերագրեն միայն ու միայն ճգնաժամին: «Իրողությունն այն է, որ եթե միակամ չդիմագրավենք այս ճգնաժամին, տուժելու ենք բոլորս, ողջ հասարակությունով: Թողնել կառավարությանը միայնակ այս վտանգի դեմ` առնվազն անխոհեմ է»,- ասել է ՀՀ նախագահը:

Միաժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայկական հակաճգնաժամային ծրագիրը կանգնած է երեք հենասյուների վրա՝ ենթակառուցվածքային նախագծերի իրագործում, հասցեագրված օգնություն ժամանակավոր դժվարություններ ունեցող ձեռնարկություններին, օժանդակություն փոքր և միջին բիզնեսին։

Մասնավորապես, վարչապետի խոսքերով, 2009-2012 թթ. հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում նախատեսված է 110 միլիարդ դրամի 800-100 կմ ավտոճանապարհների կառուցում, աղետի գոտում 75 միլիարդ դրամի բնակարանաշինություն՝ ներառյալ Գյումրիում Վարպետների քաղաքի կառուցումը, 100 միլիարդ դրամի ոռոգիչ խմելու ջրի համակարգի կատարելագործում, Համահայկական բանկի և Հիփոթեքային հիմնադրամի գործարկում, ուր կուղղվի 9 միլիարդ դրամ։

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է նաև նոր ԱԷԿ-ի և երկաթուղու կառուցման նախագծերը, որոնք խոշորամասշտաբ ներդրումներ են պահանջում։

Սարգսյանի խոսքերով, նոր աշխատատեղերի ստեղծման, ներկրման փոխարինումը խրախուսելու, արտահանումն ավելացնելու, տեղական հումքի օգտագործման ծավալները ընդլայնելու, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը խրախուսելու նպատակով առանձին ձեռնարկություններին հասցեագրված օգնություն ցուցաբերելու միջոցների շրջանակներում՝ ՀՀ կառավարությունը հաստատել է 18 ծրագիր, որոնք նախատեսում են 25 միլիարդ դրամի ֆինանսավորում։

ՀՀ կառավարության ղեկավարը ընդգծել է նաև, որ կայուն տնտեսության հիմքը փոքր և միջին ձեռներեցությունն է (ՓՄՁ), որի դերը հատկապես կարևոր է ճգնաժամի պայմաններում։ Այդ կապակցությամբ, նրա խոսքերով, պետությունը ՓՄՁ-ի վարկավորման ծավալների ընդլայնմանն ուղղված միջոցառումներ է իրականացնում, ինչի համար ՀՀ պետբյուջեից արդեն հատկացվել է 15 միլիարդ դրամ։ Սարգսյանի կարծիքով, Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Զարգացման ասիական բանկի աջակցության դեպքում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը ևս կտրուկ կաճի։

Միաժամանակ հայկական քաղաքական վերնախավը շարունակում է լարված մնալ Երևանի քաղաքապետի ընտրությունների սպասումներից։ Հետաքրքրության նոր ալիքը պայմանավորված է նրանով, որ մարտի 22-ին ավարտվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտերի ընդունման ժամկետը այն քաղաքական կուսակցություններից, որոնք ցանկանում են մասնակցել մայիսի 31-ին կայանալիք Ավագանու խորհրդի ընտրություններին։

«Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն

Թվում էր՝ ի՞նչ կարելի էր այստեղ ակնկալել։ Արդեն կա նախագահի կողմից նշանակված գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը։ Մյուս կուսակցությունները ևս փորձում են ինչ-որ կերպ կողմնորոշվել՝ չնայած թողել են այս կարևոր հարցի որոշումը վերջին օրվան։

Սակայն ողջ լարվածությունը ընդդիմության՝ ավելի հստակ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից առաջադրված թեկնածուի մեջ է՝ ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի։

Մասնավորապես, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը, անխոս, կխստացնի պայքարը ընտրությունների ժամանակ, քաղաքագետը նման իրավիճակը նույնիսկ անվանեց «նախագահական ընտրությունների որոշակի ջարդ ավելի փոքր մասշտաբով»։

ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանի կարծիքով, Երևանի քաղաքապետի ընտրությունները կդառնան 2008 թ.-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ ընտրություններում տարած հաղթանակը կլինի համազգային շարժման հաղթանակը՝ հաշվի առնելով Երևանի հսկա դերը Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում։

Սակայն ընդդիմության ցուցակի առաջին տեղում Տեր-Պետրոսյանի առաջադրումը որոշակի տարակուսանք առաջացրեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության մոտ, որը ՀԱԿ-ի հետ քննարկում էր Ավագանու խորհրդի  ընտրություններին համատեղ մասնակցելու հնարավորության հարցը։ ՀԱԿ-ի նման որոշումից հետո «Ժառանգությունը» առաջարկեց կոնգրեսին վերանայել նախընտրական ցուցակն ու առաջին տեղը տալ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին և միայն երկրորդ տեղը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։

ՀԱԿ-ը մերժեց այդ առաջարկը, և երկրի խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցությունը մնաց անհասկանալի իրավիճակում։ «Ժառանգության» առջև դիլեմա է ծառացել՝ մասնակցե՞լ ընտրություններին սեփական ցուցակով, թե միանալ ՀԱԿ-ին՝ աջակցելով և, հետևաբար, զիջելով Տեր-Պետրոսյանին։

Ոչ մի կերպ չի կարողանում կառուցողական հուն մտնել Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված «յոթի գործը»։

Միասնական գործի շրջանակներում քննվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի դեմ մեղադրանքները, որոնք, մասնավորապես, մեղադրվում են սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, իշխանության բռնազավթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքի անօրինական ձեռքբերման և կրելու մեջ։

Նախորդ շաբաթ «յոթի գործով» դատական նիստերն անցկացվում էին բոլոր ամբաստանյալների բացակությամբ, ովքեր մարտի 19-ին հեռացվել էին նիստերի դահլիճից դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով։ Իսկ հետագայում իրենց պաշտպանյալներին միացան նաև փաստաբանները, որոնք լքեցին դատական նիստերի դահլիճը՝ որպես բողոքի նշան։ Դատականի նիստերի դահլիճում տեղի ունեցող վեճերը ստիպեցին գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին դիմել Փաստաբանների պալատ՝ փաստաբաններին դիսցիպլինար պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Լուրջ «մարտեր»  տեղի ունեցան նաև ՀՀ խորհրդարանում, որը մարտի 16-19-ի ընթացքում իր քառօրյա նիստերի ժամանակ հասցրեց քննարկել, ընդունել կամ վավերացնել ավելի քան 30 օրենք և միջազգային համաձայնագիր։ Ընդունված օրենքների թվում հատուկ ուշադրության են արժանի ՀՀ Քրեական օրենսգրքում արված փոփոխությունները։ Հիշեցնենք, որ 2008 թ.-ի մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններից հետո հենց ՀՀ ՔՕ-ի վերանայումը դարձավ միջազգային հանրության հիմնական պահանջներից մեկը։

Հիմնական փոփոխությունը անդրադարձել է ՀՀ ՔՕ 225 հոդվածին, որը պատասխանատվություն է սահմանում բռնությամբ, ավերումներով և հրդեհներով ուղեկցվող զանգվածային անկարգությունների կազմակերպման համար։

Կատարվող փոփոխություններով խմբագրվել է նաև ՀՀ ՔՕ 300 հոդվածը՝ «Իշխանությունը յուրացնելը», համաձայն որի իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանդրությամբ չնախատեսված այլ եղանակով հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

Հատկանշական է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը: Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հեղեղվող լայնածավալ ապատեղեկատվությունը ՀՀ ԶՈՒ զինծառայողների գերեվարման հանգամանքների և նրանց` հայրենիք վերադառնալու հնարավորությունից, իբր, հրաժարվելու առնչությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ

Այս փաստաթղթում ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է Ադբեջանի հատուկ ծառայությունների խարդավանքներին և սադրանքներին զոհ դարձած ու գերեվարված հայորդիներին:

«Դուք կարող եք ձեր կյանքի փրկության համար թշնամու նկատմամբ իրագործել ցանկացած խորամանկություն, հնար և հարթել Հայրենիք վերադառնալու ճանապարհը: Հիշեք, որ Հայրենիքը, ինչպես նաև ձեր ծնողներն ու հարազատները միշտ սպասում են ձեր վերադարձին: Սա է հայրենյաց հողի կոչը ձեզ»,- վստահեցնում է ՀՀ ՊՆ-ն: --0--

Անժելա Օսիպովա, ԱՄի «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։