484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ամառային դպրոցներ «ոչ խորհրդային» երիտասարդության համար
14:26
18 Մարտի 2009

ԽՍՀՄ փլուզումից հետո անցած ժամանակահատվածում՝ տասնյոթուկես տարում, հասցրել է մեծանալ «ոչ խորհրդային» երիտասարդության մի ամբողջ սերունդ։ Նախկինում յուրաքանչյուր, թեկուզ աշխարհագրական ոչ մեծ հանրապետության՝ Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի բնակիչ, ենթագիտակցական մակարդակով իրեն զգում էր համաշխարհային գերտերության քաղաքացի։ Իսկ ռուսների համար մոտ և բացարձակապես հասանելի էին եղել (չէր պահանջվում ոչ մուտքի արտոնագիր, ոչ արտարժույթ) թե Մերձբալթիկան, թե Ասիան և թե ամբողջ Կովկասը։ Ներկայումս այլ է։ Հարցրեք ներկայիս 16-18 տարեկաններին՝ եզակի էրուդիտը միայն կթվարկի 70 տարի մի երկրում ապրած բոլոր հանրապետությունները։ Բայց չէ՞ որ մենք մերձավոր հարևաններ ենք։

Ցանկացած նորանկախ պետություն զարգանում է իր ձևով՝ շատ թե քիչ հաշվարկելով սեփական ուժերն ու հնարավորությունները։ Բոլորն ակտիվորեն կառուցում են իրենց ազգային քաղաքականությունը։

Ցանկացած ազգային քաղաքականության կարևոր մասը լեզվաբանականն է։ Ռուսաց լեզվին տիրապետելը թանկ ժառանգություն է, որը պարգև էին ստացել հետխորհրդային տարածքի բացարձակապես բոլոր բնակիչները։ Դժբախտաբար, ոչ բոլորը գնահատեցին այդ պարգևը, և շատ երկրներում նյարդայնացած փորձում են մոռանալ Պուշկինի, Չեխովի և Դոստոևսկու լեզուն։

Իսկ ոմանք ավելի իմաստուն գտնվեցին։ Օրինակ Ղրղզստանում և Բելառուսում չփորձեցին իրենց երեխաներին զրկել ռուսաց լեզուն սովորելու և ամենամոտ ոչ փոքր հարևանի հետ ազատ շփվելու հնարավորությունից։ Ղազախստանում, որքանով հայտնի է, ավելի հեռու գնացին՝ որպես կարևորագույն  խնդիր սահմանելով եռալեզու լեզվական քաղաքականությունը. ցանկացած ղազախի համար պարտադիր է ռուսերենի, ղազախերենի և եվրոպական որևէ լեզվի իմացությունը։

Ներկայումս ԱՊՀ այլ երկրներում ևս (հավանաբար, բացի Վրաստանից և Ուկրաինայից) սկսել են գիտակցել, որ երկլեզվությունը չի խանգարում ազգային լեզուների զարգացմանը։

Եվ Համագործակցության երկրների բանասերներն ավելի հաճախ են դիմում Մոսկվա՝ ռուսագետներ պատրաստելուն աջակցելու, ամենատարբեր տարիքային խմբերի համար՝ նախադպրոցականից մինչև բուհերի ուսանողները, ռուսաց լեզվի ժամանակակից դասագրքեր տրամադրելու խնդրանքով։ Ռուսաստանում էլ ակտիվորնե սկսել են սովորել ԱՊՀ երկրների լեզուները։

Այսպես, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում (ՄՊԼՀ) ստեղծվել են հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ղրղզերեն, ղազախերեն լեզուների և մշակույթների կենտրոններ, ինչպես նաև ուկրաինագիտության կենտրոն։ ՌԴ քաղաքացի երիտասարդներն ու աղջիկները սովորում են այդ երկրների լեզուները որպես օտար լեզու, և դա անում են մեծ հետաքրքրությամբ։

Հարևանի լեզուն իմանալը կարևորագույն քայլ է միմյանց հասկանալու ճանապարհին։ Եվ առաջին հերթին նման հնարավորություն պետք է ունենա երիտասարդությունը, որը հարաբերություններ է կառուցելու մեր երկրների միջև 15-20 տարի հետո։

Դեռևս 2006 թվականին ուսանողները եղան ՄՊԼՀ-ի և «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած ամառային դպրոցում Վրաստանում՝ իրենց հասակակիցների հետ ծանոթանալու և շփվելու, կենդանի «վրացերենը» լսելու համար։ Ներկայումս Մոսկվայի և Թբիլիսիի միջև ստեղծված իրավիճակը ուսումնական ընթացքին չի խանգարում։

2007-ին գաղափարը զարգացում ապրեց։ Միջազգային Ամառային դպրոց անցկացվեց Երևանում՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում: Ինչպես նշեց ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, այս նախաձեռնությունն արժանի է «ամենամեծ և բարձր գնահատականի՝ ուսանողների համար շփման հնարավորության տեսանկյունից»։ Նման շփումները չափազանց կարևոր են այսօր, երբ երիտասարդության շփման լայն հնարավորությունները սահմանափակ են։ Ամառային դպրոցի ուսանողների հետ հանդիպում են ոչ միայն տարբեր երկրների համալսարանների դասախոսները, այլև փորձագետները, բարձր մակարդակի քաղաքական գործիչները։

Շատ կարևոր է երիտասարդներից չթաքցնել ողջ տեղեկատվությունը։ «Եթե մենք ամբողջովին չենք ասում ճշմարտությունը, ապա իրավունք չունենք մտածելու, որ այդ մարդիկ կդառնան իրենց ոլորտի լուրջ մասնագետները։ Նրանք պետք է ստանան պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվությունը, այդ թվում՝ միջպետական հարաբերությունների խնդիրների մասին»,- համոզված է «ՌԻԱ Նովոստիի» ներկայացուցիչ Ալան Կասաևը։

«Մի բան է, երբ շփվում են պետական այրերը, նախարարները, բայց դա ամենևին էլ բավարար չէ։ Պետք է, որ դեռահասների, ուսանողների մակարդակով ևս ինչ-որ մշտական հարաբերություններ ձևավորվեն,- կարծում են Ամառային դպրոցների մասնակիցները։ - Ամենակարճ ճանապարհը դեպի միմյանց սրտերը երիտասարդության միջոցով է»։

ԱՊՀ ուսանողների երրորդ Ամառային դպրոցն անցկացվեց 2008թ. Մոլդովայում՝ Մարդաբանական գիտությունների բարձրագույն դպրոցի հիման վրա։ Մոլդովայի նախագահի հովանավորության ներքո կազմակերպված միջոցառումն այնքան մեծ հետաքրքրություն առաջացրեց, որ Վլադիմիր Վորոնինը պատրաստակամություն հայտնեց այն Քիշնևում անցկացնել կանոնավոր կերպով։

Բայց չէ՞ որ կարելի է չսահմանափակվել Համագործակցության երկրների երիտասարդների հանդիպումների միայն մի վայրով։ «ՌԻԱ Նովոստին» բացի Մոլդովայից պատարաստ է իր նյուսմեյքերներին ուղարկել Իսիկ-Կուլ (Ղրղզստան), ինչպես նաև Ղազախստան։

Իսկ ուսանողները հուսով են, որ չեն լսի պատճառաբանություններ համաշխարհային ճգնաժամի մասին և այս ամառ կրկին հնարավորություն կստանան շփվելու իրենց հասակակից-հարևանների հետ։ -0-

Աննա Սերովա - «ՌԻԱ Նովոստիի» համար։

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: