484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը գարունը դիմավորում է նոր քաղաքապետով և «ազատ նավարկության» դուրս եկած ազգային արժույթով
14:25
09 Մարտի 2009

Գարնան առաջին շաբաթը ոչինչ   Հայաստանի բնակիչներին բուռն փոփոխություններ չէր կանխատեսում։ Թերևս միայն եղանակը մի քիչ զարմացրեց՝ դարձավ ավելի ցուրտ, քան նույնիսկ փետրվարի կեսին, երբ Երևանի շատ բնակիչներ արագորեն իրենց վրայից հանեցին տաք մուշտակները։

Եղանակային փոփոխություններից մտահոգված քաղաքացիներին անակնկալի չբերեց Երևանի քաղաքապետի պաշտոնից Երվանդ Զախարյանին ազատելու մասին և այդ պաշտոնին Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանին (ով Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը) նշանակելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը։

Դրանով իշխանության կուսակցությունը ցուցադրեց Երևանի քաղաքապետի պաշտոնի վերաբերյալ սեփական սկզբունքային դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն, որ Երևանի քաղաքապետն ընտրվելու է Ավագանու խորհրդի կողմից։ Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 31-ին, և այդ կառույցը, «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն, կունենա 65 անդամ և կձևավորվի համամասնական ընտրակարգով։ 

Այս կապակցությամբ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետը, մեկնաբանելով ՀՀ նախագահի նշանակումը, շատ կարևորեց այն ողջ երկրի համար և ասաց, որ Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները դժվար թե հանգեցնեն համահանրապետական մակարդակի չափազանց լուրջ փոփոխությունների։

Երկրում հիմնական իրարանցումն առաջացավ երեքշաբթի՝ մարտի 3-ին, «լողացող» փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու մասին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնական հայտարարությունից և ԿԲ մասնագետների գնահատականը ներկայացնելուց հետո, համաձայն որի միջին-կշռված փոխարժեքը տատանվելու է 1 ԱՄՆ դոլարի համար 360-380 դրամի միջակայքում։

Կարգավորիչի հայտարարությունից անմիջապես հետո տարադրամի փոխարժեքի կետերում դրամի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց հասավ մինչև 390 դրամի՝ նախկին 305-307 դրամի փոխարեն։ Մի շարք խանութներում 10-20 տոկոսով բարձրացան բուսական յուղի, կարագի, շաքարավազի և ալյուրի գները։ Միաժամանակ խուճապի ենթարկված քաղաքացիները սկսեցին արագորեն համալրել իրենց մթերքի պաշարները՝ խանութներից ու սուպերմարկետներից  գնելով առաջին անհրաժեշտության մթերքները։ Առևտի կետերում ստեղծվեցին արդեն վաղուց մոռացված հսկա հերթերը, իսկ «Սթար» սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը ժամանակավորապես մի քանի ժամով դադարեցրեց սեփական խանութների աշխատանքը՝ ստեղծված անառողջ խուճապի պատճառով։

Սակայն ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) խիստ վերահսկողության տակ վերցրեց իրավիճակը, սկսեց 40 անուն ապրանքների ամենժամյա ընդլայնված մոնիտորիգ անցկացնել։ Հանձնաժողովը կոչ արեց մարդկանց՝ չենթարկվել անհիմն խուճապի և մեծ քանակությամբ չգնել այս պահի դրությամբ ոչ անհրաժեշտ ապրանքներ, քանի որ հանրապետության պահեստներում տասն անգամ պահանջարկը գերազանցող մթերք կա։

«Հայաստանում ապրանքի դեֆիցիտ չկա և մոտ ժամանակներս չի լինի», - քաղաքացիներին ուղղված իր ուղերձում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը։

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ «լողացող» արտարժութային փոխարժեքին անցում կատարելու հետևանքով երկրում առաջացած իրարանցումային երևույթները կվերանան 2-3 օրվա ընթացքում, քանի որ գների հետ կապված իրավիճակն արդեն կայունացել է, և մոտակա օրերին հստակ գնագոյացման ռեժիմներ կձևավորվեն նաև ներկրողների մոտ։

Նրա խոսքերով, ճգնաժամի պայմաններում գործադիր իշխանության գործունեության հիմնական ուղղվածությունները շարունակում են մնալ սոցիալական ցնցումներ թույլ չտալը՝ բնակչության անապահով խավերին իրենց հասանելիք ֆինանսական միջոցները ժամանակին և ամբողջական ծավալով տրամադրելու հաշվին, ինչպես նաև երկրի կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների ծախսերը։

Ընդհանուր առմամբ ՀՀ վարչապետը հավաստիացրեց քաղաքացիներին, որ կառավարությունը պատրաստ է 2009 թ.-ին սպասվելիք դժվարություններին, և նրա  նպատակը համաշխարհային ճգնաժամով պայմանավորված ցնցումները նվազագույնի հասցնելն է։

Նախորդ շաբաթ տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևանում էին գտնվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք, ձևավորված ավանդույթների համաձայն, հանդիպեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և մի շարք դեկլարատիվ հայտարարություններ արեցին։ Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն կարծում է, որ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում անցկացված հանդիպումները հագեցած և առարկայական էին, ինչը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը շարունակվում է և իրական հեռանկար ունի։

Այս ամենի հետ մեկտեղ Ֆասիեն համանախագահների եռյակի անունից հայտարարել է, որ պատերազմը չի կարող կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև տեղեկացրել է, որ իրանք մտադիր են, խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկել հնարավոր հանդիպման մի քանի ամսաթվեր, որոնցից երկու երկրների նախագահները կընտրեն իրենց համար հարմար ամսաթիվը։ Միաժամանակ համանախագահները հույս են հայտնել, որ հանդիպումը կկայանա մոտակա մի քանի ամսվա ընթացքում։

Միջնորդները նաև կողմ արտահայտվեցին Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեջ շուտափույթ ընդգրկվելուն՝ սակայն չհրապարակելով կոնկրետ ժամկետները՝ բացատրելով, որ այդ հարցը իրենց լիազորությունների շրջանակի մեջ չէ։

Ֆասիեն նաև հայտարարել է, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ չէ, սակայն, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, օրինակ, ինչպես Ֆինլանդիան կամ Բելառուսը, «Թուրքիան միշտ մեծապես աջակցել և աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»։

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ յուրաքանչյուր հակամարտության կարգավորման առումով փախստականների հարցը կարևորագույններից մեկն է։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն արտացոլող՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում ղարաբաղյան խնդրի մասին «օկուպացված տարածքներ» ձևակերպում չկա։ Միաժամանակ նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի հիմնախնդրի բոլոր կողմերի համար և հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:

Նախորդ շաբաթ Հայաստան էր այցելել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը Երևանում հանդիպեց Հայաստանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։ Բորդյուժան տեղեկացրել է այն աշխատանքի մասին, որն իրականացրել են ՀԱՊԿ պետությունների փորձագետները, Քարտուղարությունն ու Միասնական շտաբը՝ ԱԱՀՈՒ-ի կիրառումն ու գործունեությունը կանոնակարգող իրավական-նորմատիվային անհրաժեշտ բազայի նախապատրաստման ուղղությամբ։

Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈՒ) վերջնականապես կձևավորվեն և ըստ նշանակության օգտագործման պատրաստ կլինեն 2009 թ.-ի հունիսին։ Նրա խոսքերով, ԱԱՀՈՒ-ն բաղկացած կլինի երկու մասից՝ զորային բաղկացուցիչ և հատուկ նշանակության ուժերը, որոնք կհատկացվեն իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումների և ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների շրջանառության կանխմանն ուղղված միջոցառումների անցկացման հատուկ ծառայությունների թվից։

Նախորդ շաբաթը նշանավորվեց նաև օտարերկրյա պաշտոնյաների այցերի տեսակետից։ Աշխատանքային այցով հանրապետություն էր այցելել նաև ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմին (Sheikha Lubna bint Khalid Al Qasini)։ Այցի շրջանակներում նա հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմին մասնակցել է նաև Synopsys Armenia ընկերությունում կազմակերպված գործարար-համաժողովին և այցելել է Նոր Հաճն քաղաքում գտնվող ադամանդագործական ձեռնարկություն։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը ԱՄԷ-ի հետ բազմակողմ փոխգործակցության ընդլայնման գործում և հույս է հայտնել, որ նախարարի այցը այս կապակցությամբ լրացուցիչ ազդակ կդառնա։

Երկրի գիտական կյանքում վառ էջ ավելացրեց Աստղագիտության միջազգային օրվա տոնակատարության ծրագրի մեկնարկը, որը կենտրոնը կդառնա Բյուրականի աստղադիտարանը։ Հայաստանում Աստղագիտության տարվա ծրագրի համակարգող, Հայկական աստղագիտական միության համանախագահ Արեգ Միքայելյանը տեղեկացրել է, որ միությունն այս տարի ծրագրում է ծավալել բուռն հրատարակչական գործունեություն, այդ թվում նաև հրատարակել աստղային երկնքի քարտեզ և գլոբուս, Աստղագիտական հանրագիտարան և հայկական աստղագիտության հանրագիտարան, ինչպես նաև  աստղագիտության վերաբերյալ գիտահանրամատչելի և մանկական գրքեր։

Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործողությունների ակտիվացման համատեքստում նշանակալի իրադարձությունն էր նաև Երևանում Շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի (ՇՊԱԿ) բացումը, որը գործարկվելու է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ (Transparency International) միջազգային հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից: Կենտրոնի աշխատակիցները բնակչությանը իրավաբանական օգնություն կտրամադրեն, կիրագործեն կրթական ծրագրեր, որոնք կբարձրացնեն կոռուպցիայի և դրա դեմ պայքարի միջոցների վերաբերյալ բնակչության իրազեկությունը, ինչպես նաև հայկական հակակոռուպցիոն օրենսդրության վերլուծություն կանցկացնեն՝ դրա թերությունների հայտնաբերման և կատարելագործման առաջարկությունների մշակման նպատակով։

Հայաստանը չի նվազեցնում նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ակտիվությունը։ Դա է ապացուցում այն փաստը, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանին հրավիրել է մասնակցելու ապրիլի 16-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստին։-0-

Ելենա Դավիդյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։