484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական դրամի արժեզրկումը՝ որպես համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու միջոց
13:22
04 Մարտի 2009

Երեքշաբթի առավոտյան Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հայտնվեց շոկային իրավիճակում այն բանից հետո, երբ ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց իր որոշման մասին՝ սահմանափակել իր միջամտությունը արժույթի շուկայում և վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ Նման որոշման խթանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկա իրավիճակում առևտրի պայմանների հաջորդական վատթարացումն է, ինչպես նաև կապիտալի ներհոսքի աճի տեմպերի նվազումը:

Կենտրոնական բանկի որոշմանը նախորդել է երկարատև և մանրակրկիտ աշխատանք, որը ԿԲ-ն վարել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի մասնագետների և փորձագետների հետ համատեղ։ Իսկ որոշումն ընդունվել է՝ ելնելով շուկայում ձևավորված խուճապի անընդունելիությունից։ «Այս գործողություններն անհրաժեշտ էր իրականացնել արագ, շտապ և ճիշտ», - ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Համաձայն ԿՀ-ի մասնագետների՝ 2009 թ.-ի միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակն ակնկալվում է 360-380 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջակայքում: Ջավադյանը համոզված է, որ այս ամենը թույլ կտա, որպեսզի փոխարժեքը ձևավորվի ներկա մակրոտնտեսաակն հիմնարարներին համապատասխան, ինչն էապես կբարելավի երկրի արտաքին մցունակությունը և կխթանի նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը։

Միաժամանակ ԿԲ նախագահն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը կայուն է, բավարար կապիտալիզացված, գերիրացվելի և պատրաստ՝ դիմակայելու ճգնաժամի հետագա մարտահրավերներին: ԿԲ նախագահի մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ լողացող փոխարժեքի  քաղաքականությունը, որին Հայաստանը հավատարիմ էր 1993 թ.-ից, վերջին ժամանակներս երկրորդ պլան էր մղվել՝ հանրապետությունում ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտության պատճառով։ «Կարծում ենք, որ մենք դրան հասել ենք, և այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանի ֆինանսական համակարգը, վատ չէ», - ասել է նա։

Նման հայտարարությունը հաստատվում է Հայաստանի բանկային համակարգի ցուցանիշներով, որոնք հնչեցրեց ԿԲ նախագահը։

Նրա խոսքերով, Համաշխարհային ճգնաժամի սկզբից մինչ այսօր հայկական բանկերի կապիտալն աճել է 40 միլիարդ դրամով, իսկ լիկվիդայնությունը՝ 280 միլիոն ԱՄՆ դոլարով։ Այսօրվա դրությամբ բանկերի լիկվիդայնությունը կազմում է 700 միլիոն դոլար, իսկ դա նշանակում է, որ այսօր հայկական բանկերում կուտակված արտարժույթը հավասարվում է այդ գումարին: Բացի այդ,  հանրապետության բանկերին հաջողվել է ինքնուրույն, առանց պետական միջամտության, հայտնի միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել շուրջ 250 միլիոն դոլարի երկարատև վարկային միջոցներ։

Ջավադյանը հատուկ նշեց, որ ԿԲ ինտեվենցիաները նվազագույն կլինեն  և կծառայեն բացառապես փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելուն, եթե դրանք ի հայտ գան: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ 2008 թ.-ին Կենտրոնական բանկը բորսայում վաճառել է այնքան դոլար, որքան գնվել է 2007 թ.-ին, այն է՝ շուրջ 360 միլիոն։

Հայ հեղափոխական դաշնակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը այլընտրանք չունեցող համարեց Կենտրոնական բանկի վերադարձը լողացող փոխարժեքի քաղաքականությանը, սակայն ասաց, որ այդ քայլը պետք է ավելի վաղ և ավելի սահուն իրականացվեր։ «Փաստ է, որ ուժեղ դրամը խթանում է ներկրումն ու հարվածում է տեղական արտադրողների շահերին, և նման իրավիճակի հետագա շարունակությունը կհանգեցներ տնտեսության համար բացասական հետևանքների», - ասաց նա։

Համաշխարհային Բանկը և ԱՄՀ-ն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին: Մասնավորապես, ՀԲ-ն փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է համարել Հայաստանի մրցունակության բարձրացման և Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար: ՀԲ փորձագետները կարծում են, որ այն կնպաստի հայկական ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը թե` համաշխարհային, և թե` տեղական շուկաներում, և այդպիսով հիմք կհանդիսանա առաջիկայում տնտեսական աճի վերականգնման և կայունացման համար:

«Մակրոտնտեսական կայունության և ազատ շուկայի ստեղծմանն ուղղված Հայաստանի որդեգրած քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել է զգալի տնտեսական արդյունքների, և մենք պատրաստակամ ենք առաջիկայում ևս աջակցել Հայաստանում բարեփոխումներին ընթացքին», - հաստատում են Համաշխարհային բանկում։

Միաժամանակ, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի խոսքերով, ԱՄՀ-ն վաղուց էր խորհուրդ տվել Հայաստանին վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, քանի որ երկիրը փոքր տնտեսություն ունի և մեծ կախվածության մեջ է գտնվում այլ երկրներից:

«Եթե փոխարժեքը կոշտ ֆիքսված է 1 ԱՄՆ դոլարի համար 305 դրամի մակարդակում, ապա դա նշանակում է, որ արտահանումը Հայաստանի համար դառնում է շատ թանկ, ինչն ուժեղ անդրադառնում է տնտեսական աճի վրա և հանգեցնում է գործազրկցության ավելացմանը», - ասաց Օմեսը։

Նա տեղեկացրեց, որ ԱՄՀ-ի գնահատականների համաձայն՝ 2008 թ.-ին հայկական դրամը վերագնահատվել է 17-30 տոկոսով, որոնց սահմաններում էլ կտատանվի հայկական արտարժույթի այժմյան լողացող փոխարժեքը։

Օմեսը խորհուրդ է տվել ՀՀ Կենտրոնական բանկին՝ չսահմանել նպատակային փոխարժեք։ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի գնահատմամբ, ժամանակավորապես դոլարի փոխարժեքն ավելի բարձր կլինի, քան ԿԲ-ի կողմից հնչեցրած ցուցանիշը։ Միաժամանակ նա կարծում է, որ եթե դրամի փոխարժեքը դոլարի համեմատ ընկնի, ապա բնակչությունն ակտիվորեն կսկսի դոլար վաճառել, ինչը կհանգեցնի փոխարժեքի կայունացման։ «ԿԲ-ի համար հիմնական նպատակ պետք է դառնա շուկայում արտարժութային ինտերվենցիաների առավելագույն կրճատումը», - խորհուրդ է տվել Օմեսը։

Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակը չի կարող հանգեցնել հայկական շուկայում արտարժույթի պակասի, քանի որ վերջին մի քանի օրվա ընթացքում հայկական բանկերը դոլար են պահել՝ սպասելով ազգային արժույթի արժեզրկման, և այժմ կսկսեն ակտիվանալ արտարժութային ռեզերվների վաճառքի գործարքները, ինչի հաշվին բնակչությունն ու բանկերը կարող են լուրջ եկամուտ ստանալ։

ԿԲ տվյալների համաձայն՝ հանրապետության արտաքին համախառն ռեզերվների ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 1.2 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ Հայաստանում բավականին հնարավորություններ և ներուժ կա ֆինանսական ճգնաժամի բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար։

Ի դեպ, ԱՄՀ տնօրեն-կառավարիչ Դոմինիկ Սթրոս-Կաննը նախօրեին խորհուրդ է տվել ԱՄՀ-ի Գործադիր խորհրդին՝ հաստատել 540 միլիոր դոլարի պահուստային միջոցների (Stand-By Arrangement) մասին 28-ամսյա համաձայնագրի կնքման վերաբերյալ՝ Հայաստանի հայտը:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանը 525 միլիոն դոլարի աջակցություն կստանա նաև Համաշխարհային բանկի կողմից, ինչպես նաև 500 միլիոն դոլար՝ Ռուսաստանի կողմից, ապա այդ միջոցները երկրի համար շատ լուրջ ֆինանսավորում կդառնան:

Միաժամանակ ՀՀ ԿԲ նախագահի կանխատեսմամբ՝ գնաճը հանրապետությունում տարեկան կտրվածքով կկազմի 8-9 տոկոս՝ ծրագրված բյուջետային 4 տոկոս (±1,5%) ցուցանիշի դիմաց։ Նրա հայտարարությունը համընկավ Հայաստանի վերաբերյալ ԱՄՀ-ի գնաճային սպասումների հետ, ընդ որում, Օմեսի խոսքերով, 8 տոկոսի գնաճը «այնքան էլ վատ ցուցանիշ չէ»։

Սակայն շատ ավելի վաղ արված՝ տարվա արդյունքում հանրապետությունում 9,2 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական՝ բավականին դրական կանխատեսումների ֆոնի ներքո այս ցուցանիշի վերաբերյալ ԱՄՀ-ի և ՀԲ-ի սպասումներն ավելի պակաս են. վերջերս ՀԲ-ն Հայաստանում 2009 թ.-ին ՀՆԱ-ի զրոյական աճ էր կանխատեսել, իսկ ԱՄՀ-ն ընդհանրապես կանխատեսել էր տնտեսության բացասական աճ՝ 1,5 տոկոսով։

Քանի դեռ երկրի պաշտոնական կառույցներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց կանխատեսումներն էին անում, շուկան իր ձևով արձագանքեց երկրի տնտեսության մեջ սպասվելիք փոփոխություններին։ Շուկայի կարգավորչի կողմից արտարժույթի փոխարժեքի փոփոխություններին առաջինն արձագանքեցին տարադրամի փոխանակման կետերը։ Դրանցից մի քանիսում ազգային արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 305-307-ից միանգամից դարձավ 350-400, մյուսները մերժում էին հաճախորդներին հետ դոլարային գործարքներ իրականացնել, երրորդներն փակվել էին և դադարել բնակչությանը ֆինանսական ծառայություններ մատուցել։

Դրան հետևեց առևտրային-սպասարկման կետերի արձագանքը։ Երեկ կեսօրին «Սթար» (Star) սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը ժամանակավորապես դադարեցրել էր խանութների գործունեությունը՝ շուկայում տիրող խուճապի պատճառով, ինչի կապակցությամբ բնակչությունը սկսել էր ակտիվորեն գնել առաջին անհրաժեշտության մթերք։ Սակայն արդեն երեկոյան գնորդները կարող Էին ձեռք բերել մթերքի ողջ տեսականին նույն օրն առավոտյան գործող գներով։

Ընդհանուր առմամբ Երևանի մի շարք խանութներում դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացման պատճառով երեքշաբթի նկատվել է հիմնական պարենամթերքի՝  արևծաղկի յուղի, կարագի, շաքարավազի ու ալյուրի գների 20-30 տոկոսի բարձրացում։

Ավտոմեքենաների սեփականատերերն արձանագրեցին նաև բենզինի գների աճ՝ 15-20 տոկոսով։ Հասարակությունում սկսեցին լուրեր տարածվել հասարակական տրանսպորտի ուղևորավարձի բարձրացման մասին։

Ներկայումս, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանձնաժողովի տվյալներով, արդեն իսկ արձանագրվել են որոշ ապրանքների բարձրացումներ, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ստացվել խոշոր տնտեսվարողներից, կատարվել են նախազգուշացումներ, տրվել են օրենքի պարզաբանումներ, ինչի շնորհիվ որոշակի չափով գների զսպում է տեղի ունեցել: 

Հանձնաժողովը վերահսկողության տակ է վերցրել շուկայում տեղի ունեցող զարգացումները` պայմանավորված դրամի փոխարժեքի լողացող կուրսին վերադարձով։ Հանձնաժողովն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի մոնիտորինգտ՝ ցանկը հասցնելով 40-ի (25-ից), հաճախականությունն առայժմ ամենժամյա է։

Աշխատանքային օրվա վերջին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին-շուկայական փոխարժեքը, որը ձևավորվել էր Հայաստանի արտարժույթի շուկայում 2009 թ.-ի մարտի 3-ի արդյունքներով, մարտի 2-ի համեմատ ընկել էր 66,36 կետով և կազմել մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 372,11 դրամ։ Փաստորեն, դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը վերջին երկու տարվա ընթացքում աննախադեպ ցուցանիշի հասավ։

Ելենա Դավիդյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին: