485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում «յոթի գործը» կշարունակի քննել նոր դատարանը
12:21
04 Մարտի 2009

2008 թ.-ի մարտի 1-2-ին Երևանի  զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, այսպես կոչված, «յոթի գործով» դատական նիստը չորեքշաբթի կվերսկսվի նոր դատարանում՝ Կենտրոն և Նորք Մարաշ  համայնքների առաջին ատյանի դատարանում։

Միասնական գործի շրջանակներում քննվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի դեմ մեղադրանքները, որոնք, մասնավորապես, մեղադրվում են սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, իշխանության բռնազավթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքի անօրինական ձեռքբերման և կրելու մեջ։

Գործի տեղափոխումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 27-ի հրամանի համաձայն՝ «յոթի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը զբաղեցնում էր Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնը, նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

ՀՀ նախագահի հրամանի համաձայն՝ «յոթի գործով» դատարանի կազմը մնում է անփոփոխ։ Այսպիսով, «յոթի գործով» այսօրվա դատական նիստը դատավոր Մնացական Մարտիրոսյանի համար առաջինը կլինի նոր կարգավիճակում։ Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ դատական նիստն անցկացվում է Շենգավիթ համայնքի դատարանի նույն շենքում։

Դատարանի այսօրվա նիստը կդառնա թվով 11-րդը։ «Յոթի գործով» նախկին դատավարությունները չհանգեցրեցին զգալի արդյունքների. ամբաստանյալների փաստաբանները հերթով հայտարարում էին դատավոր Մարտիրոսյանի ինքնաբացարկը, ինչը նա համառորեն մերժում էր։ Ամբաստանյալները պնդում են, որ իրենց ներկայացված մեղադրանքներն անհիմն են, իսկ քրեական հետապնդումն իրականացվում է իրենց քաղաքական հայացքների և համոզմունքների պատճառով։ Բացի այդ, ամբաստանյալները դատավարության սկզբում հրաժարվում էին ոտքի կանգնել դատավորի՝ նիստերի դահլիճ մուտք գործելու ժամանակ՝ պատճառաբանելով, որ իրենց վարքագիծը սեփական քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումների դրսևորումն է։

Ամբաստանյալների նման վարքագծի պատճառով դատավոր Մարտիրոսյանը դադարեցնում էր նիստերը, հեռացնում էր ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճից և հետաձգում էր դատավարությունը։ Սակայն փետրվարի 5-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջին ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ մտցրեց Քրեակատարողական օրենսգրքում, որոնց համաձայն՝ թույլատրվում է քննել քրեական գործն ամբաստանյալների բացակայությամբ, որոնք հեռացվել են դատական նիստերի դահլիճից անհարգալից վարքագծի պատճառով։ Նման դեպքերում նիստին կմասնակցեն դահլիճից հեռացված ամբաստանյալների փաստաբանները, իսկ ամբաստանյալները ներկա կլինեն դատավճիռի հրապարակման ժամանակ։

Նման փոփոխություններից հետո ամբաստանյալները որոշ չափով փոխեցին իրենց վարքագիծը. այժմ նրանք ոտքի են կանգնում դատավորի՝ նիստերի դահլիճ մուտք գործելու ժամանակ, սակայն այնուհետև հրաժարվում են նստել։ Ամբաստանյալները պատճառաբանում են իրենց վարքագիծը նրանով, որ օրենքում չի նշվում, որ դատականի նիստերի դահլիճում ներկա գտնվողները պետք է նստեն դատավորի մուտք գործելուց հետո։ Նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալները կանգնած են մնացել, իսկ հետագայում ինքնակամ լքել են նիստերի դահլիճը։

«Յոթի գործով» բոլոր դատական նիստերն ընթանում են լարված մթնոլորտում, քանի որ ամբաստանյալներն ակտիվորեն իրենց դժգոհությունն են արտահայտում տեղի ունեցածի վերաբերյալ, ընդհատում են դատավորին և դատախազներին, պարբերաբար քաղաքական ելույթներ են ունենում՝ ուշադրություն չդարձնելով դատավորի՝ կարգուկանոն հաստատելու կոչերին, նրանցից մի քանիսն անգամ  երգում են։

«Յոթի գործով» նիստերի ժամանակ դատարանի շենքի առջև ամբաստանյալների կողմնակիցները հանրահավաքներ են անցկացնում, որոնց մասնակցում են նաև նրանց հարազատները, ովքեր հրաժարվում են ներկա գտնվել դատական նիստին՝ չնայած ամբաստանյալների այն հայտարարություններին, թե իրենց մտերիմներին թույլ չեն տալիս մտնել նիստերի դահլիճ։ Այդ հանրահավաքները ստիպված են զսպել դատական կատարածու-կարգադրիչները, դատարանի պահպանության ծառայության աշխատակիցները, ոստիկաններն ու հատուկ նշանակության ջոկատը։ «Յոթի» գործով նիստի ժամանակ և դրանից հետո դատարանի շենքի առջև երթևեկությունը ևս դժվարանում է, քանի որ ամբաստանյալների կողմնակիցները պարբերաբար փորձում են չարտոնված երթեր կազմակերպել՝ զբաղեցնելով ավտոտրանսպորտի երթևեկության համար նախատեսված հատվածները։ Իրավիճակը ստիպված են վերահսկել Ճանապարհային ոստիկանության մի քանի անձնակազմեր։-0-

Անժելա Օսիպովա, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին: