486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Շաբաթը Հայաստանում. նախագահական ընտրությունների միամյակն ու արտաքին քաղաքականության հաջողությունները
14:19
23 Փետրվարի 2009

Նախորդ շաբաթը Հայաստանում նշանավորվեց մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունների և Եվրոպայի հետ մերձենալու հարցում հետագա քայլերի քննարկման ակտիվացմամբ։

Այսպես, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Չեխիա և Լեհաստան կատարած այցերին հաջորդեցին օտարերկրյա պատվիրակությունների՝ հանրապետություն կատարած այցերը։ Չեխիա կատարած այցի շրջանակներում, երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը քննարկել են Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները, «Արևելյան գործընկերություն» ծրագրին առնչվող հարցերը, երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ։

Բարձր գնահատելով վերջերս հայ-չեխական հարաբերությունների զարգացման միտումները՝ Նալբանդյանն ու Շվարցենբերգը նշել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը` որպես փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու կարևոր հանգամանք:

Լեհաստան կատարած այցի ժամանակ ՀՀ արտգործնախարարն իր լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկու հետ ստորագրել է Եվրաինտեգրման հարցերով համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել, այնուհետև նաև բանակցություններ՝ ընդլայնված կազմով, որի ընթացքում քննարկել են հայ-լեհական հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ժամանակ Ռադոսլավ Սիկորսկին ընդունել է 2009թ.-ին Հայաստան այցելելու հրավերը։

Հանդիպելով Վարշավայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է կովկասյան տարածաշրջանի հարցերին և ասել է, որ Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հայտարարությունները և սպառազինությունների մրցավազքի սանձազերծումը սպառնալիք են տարածաշրջանի համար։

«Ադրբեջանի կողմից իր իսկ ղեկավարների ստորագրած փաստաթղթերում ամրագրված դրույթների անտեսումը, շարունակվող ռազմատենչ հայտարարությունները, սպառազինությունների մրցավազքի սանձազերծումը, ԵՍԶՈւ պայմանագրով նախատեսված սպառազինությունների սահմանափակումների բացահայտ խախտումները, ուժի հնարավոր կիրառման արդարացման և հիմնավորման փորձերը, ազգային թշնամանք սերմանող քարոզչությունը ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում բանակցային գործընթացի համար, այլև լուրջ սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանային կայունության և անվտանգության համար, ինչը պահանջում է համարժեք արձագանք միջազգային հանրության կողմից»,- ասել է Նալբանդյանը։

Միաժամանակ նախորդ շաբաթ Հայաստան այցելած Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին երկրի ղեկավարության հետ քննարկել է 2009-2011թթ. գործողությունների ծրագիրը, որը նախատեսված է Հայաստան-ԵՄ ծրագրով՝ «Եվրոպական հարևանություն» քաղաքականության շրջանակներում։

Սեմնեբիի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցության հարցերը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, հայ-թուրքական երկխոսությունը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը։

Սեմնեբին անուշադրության չի մատնել նաև ընդդիմության ներկայացուցիչներին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ քննարկելով Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի և «ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական դրության» հաղթահարման ուղիները։

Երկրի հասարակությունը լարվածությամբ սպասում է մարտի 1-ի դեպքերի տարելիցին։ Միաժամանակ ընդդիմադիր մամուլը կոչ է անում իր կողմնակիցներին հարգել «պատմության ամենաողբալի էջերից մեկի» հիշատակը հանրահավաքի միջոցով, որը կանցկացվի կիրակի, Մատենադարանի մոտակայքում։ Մեկնաբանելով իրադարձությունների հնարավոր զարգացումները՝ վերլուծաբան Արմեն Աղայանն ասել է, որ հայկական ընդդիմությունը 2009թ.-ին իշխող ռեժիմի փոփոխման հնարավորություններ չունի, նա նշել է, որ որևէ սպասելիքներ չունի ընդդիմության ծրագրած հանրահավաքից։

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ևս կարծում է, որ հայկական ընդդիմությանը մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ չի հաջողվի հասնել այն ակտիվության, որը կար մեկ տարի առաջ, քանի որ անցած ժամանակվա ընթացքում ընդդիմության ռեսուրսները նվազել են, իսկ իրավիճակը երկրում հանդարտվել է և տեղափոխվել «կայուն անկայունության» հուն։

Միաժամանակ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների միջև՝ Երևանում կայացած հանդիպումների ընթացքում բարձր է գնահատվել հայ-վրացական հարաբերությունների մակարդակը, որոնց հիմքում ընկած են պատմական սերտ կապերը և երկու երկրների ամուր բարեկամությունը։

ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վաշաձեն անդրադարձել է ջավախահայերի խնդրին՝ ասելով, որ Վրաստանում նման խնդիր գոյություն չունի։

«Վրաստանում Ջավախեթու խնդիր չկա, կա Վրաստանի շրջաններից մեկի սոցիալ-տնտեսական խնդիր, քանի որ Վրաստանն այժմ շատ բարդ իրավիճակում է՝  Ռուսաստանի ագրեսիայից և ռուսական պատերազմից հետո», - ասել է նա։

Երկու երկրների արտգործնախարարները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և և Վրաստանի միջև չկան այնպիսի խնդիրներ և հարցեր, որոնք կողմերը չկարողանան լուծել։

«Ինչպես բոլոր բարեկամ երկրների միջև, Հայաստանի և Վրաստանի միջև ևս գոյություն ունեն նուրբ հարցեր։ Սակայն ես համոզված եմ, որ չկան խնդիրներ և հարցեր, որոնք անհնար լինի կարգավորել պետությունների և կառավարությունների մակարդակով», - ասել է Վաշաձեն։

Նալբանդյանն իր կողմից ընդգծել է, որ Հայաստանը Վրաստանում խաղաղության և կայունության պահպանման գործում ամենաշահագրգիռ երկիրն է և ոչ միայն այն պատճառով, որ հայկական առևտրաշրջանառությունը հիմնականում տեղի է ունենում Վրաստանի տարածքով և երկրում բնակվում է 300 հազարանոց հայկական համայնք, այլ նաև այն պատճառով, որ երկու ժողովուրդները կապված են ընդհանուր պատմությամբ և բարեկամությամբ։

Փետրվարի 19-ին լրացավ մեկ տարին, ինչ Սերժ Սարգսյանը ընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում։ Ընտրություններից հետո անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում տիրող իրավիճակը, բազմաթիվ փորձագետների և քաղաքագետների գնահատականներով, ընդհանուր առմամբ, կայունացել է։ Տարվա ընթացքում պարբերաբար անցկացվող ընդդիմության հանրահավաքներն աստիճանաբար կորցրել են իրենց սրությունը և անկում ապրել։  Նախագահական ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը պրոֆեսիոնալ ձևով սկսեց իրականացնել ՀՀ նախագահի և կոալիցիայի կազմում գտնվող կուսակցությունների նախընտրական ծրագրերը։

ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու օրվանից ճիշտ մեկ տարի անց Սերժ Սարգսյանն այցելեց Լոռու մարզ։ Նա ծրագրել էր այցելել Տաշիր քաղաքի երկու ձեռնարկություններ և լինել Դսեղ գյուղում, որտեղ 140 տարի առաջ ծնվել էր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

«Ես իմ պարտքն եմ համարում աշխատել և այնպես գործի դնել պետական մեքենան, որ միասնական ջանքերով մոտեցնեմ այն օրը, երբ մեր երազանքի Հայաստանը մենք հպարտորեն կկարողանանք կոչել «Իմ նոր հայրենիք, իմ հզոր հայրենիք», -  հինգշաբթի Լոռու մարզի Դսեղ գյուղում հայտարարել է Սարգսյանը։

ՀՀ նախագահը խորհրդանշական է համարել իր այցելությունը Դսեղ գյուղ, որտեղ 140 տարի առաջ փետրվարի 19-ին՝ նախագահի պաշտոնում նրա ընտրվելու օրը, ծնվել է հայ մեծանուն դասական գրող Հովհաննես Թումանյանը։

Նախորդ շաբաթ լուրջ քաղաքական իրողությունների ֆոնի ներքո որոշակիորեն զարգանում էր նաև մշակութային կյանքը. այս շաբաթ որոշվեցին նաև «Եվրատեսիլ-2009» մրցույթին Հայաստանը ներկայացնողները՝ Ինգա և Անուշ Արշակյանները։ Արշակյան քույրերը, որոնց ստեղծագործություններում գերակայում են ազգագրական երանգները, կներկայացնեն փոփ-ֆոլք ոճում գրված «Ջան-Ջան» երգը։

Քույրերը հայտարարել են, որ բոլոր ուժերը կներդնեն Մոսկվայում հաղթելու համար։ «Մրցույթին հաջողության հասնելը միայն արտիստներից չէ կախված, սակայն մենք մեր կողմից բոլոր ուժերը կներդնենք «Եվրատեսիլ-2009» մրցույթին հաղթելու համար», - ընտրական փուլում հաղթանակ տանելուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Անուշ Արշակյանը։

Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթին կմասնակցի արդեն չորրորդ անգամ: Փառքի պատվանդանին ամենամոտը գտնվեց երգչուհի Սիրուշոն 2008 թ.-ին, երբ մրցույթին զբաղեցրեց չորրորդ տեղը՝ բարելավելով իր երկիրը ներկայացնող նախորդ երկու կատարողների՝ Անդրեի և Հայկոյի արդյունքները, ովքեր 2006 և 2007 թթ.-ին զբաղեցրել էին ութերորդ տեղը։

Հայաստանի հասարակությունը փետրվարի 19-ին նշեց նաև գազանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան հինգերորդ տարելիցը։ 2004-ի փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով ՆԱՏՕ-ի կազմակերպած «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտ էր մեկնել՝ մասնակցելու անգլերենի դասընթացներին, քնած ժամանակ գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից ազերի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։

Մարգարյանի սպանության օրը նրա հիշատակը հարգեցին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն սպայական կազմի, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, նրա անունը կրող թիվ 4 դպրոցի աշակերտները, ովքեր ծաղկեպսակներ դրեցին «Եռաբլուրում» գտնվող Մարգարյանի գերեզմանին։ Այդ օրը Երևանում անցկացվեցին նաև սգո երթեր։

Նախորդ շաբաթ վերջապես ավարտվեց «Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի (սեփականատերն էր Սուքիասյանների ընտանիքը) հարկադիր աճուրդով։ Ընտանիքի անդամներից մեկը, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով աջակցում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, հետախուզման մեջ է՝ Երևանում անցած տարվա մարտյան անկարգություններից հետո։

Գործարանը հանվել էր աճուրդի պարտքերի պատճառով և վաճառվել 4,441 միլիարդ դրամով (14,5 միլիոն դոլար)։ Գործարանի նոր սեփականատերն է հայտնի գործարար, ՀՀ խորհրդարանի պատգամավոր և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով հայտարարել է, որ գործարանը կսկսի արտադրանք տալ արդեն փետրվարի վերջին, մարտի սկզբին։-0-

Անժելա Օսիպովա, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: