484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան. ընտրություններից մեկ տարի անց
13:12
20 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահական ընտրություններից հետո անցած մեկ տարին հանրապետության անկախության ողջ պատմության ընթացքում երկրի համար ծանր փորձությունների ժամանակաշրջան դարձավ։ Ընդդիմության հանրահավաքները, իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումները, որոնք Հայաստանի պատմության մեջ մտան «մարտի 1-2-ի դեպքեր» անվանումով, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման սպառնալիքը, հայկական հասարակության պառակտումը. այս ամենը վերջին տարվա ընթացքում հայկական իրականության անբաժանելի մասը դարձան։

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ

2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրություններին իրենց թեկնածություններն էին առաջադրել ինը թեկնածուներ՝ ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարության նախկին ղեկավար, ընդդիմադիր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ԱԺ նախկին խոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանն և Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։

Հիմնական պայքարը բորբոքվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի միջև։

Վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ընտրությունների օրը հայտարարեց, որ երկրում չկան հեղափոխական տրամադրություններ և ընդգծեց, որ Հայաստանում հետընտրական պայքարը «մեր ծրագրերի իրականացման պայքարը կլինի»՝ խոստանալով, որ նախագահական ընտրություններում նրա հաղթանակի դեպքում կառավարության կազմում զգալի փոփոխություններ տեղի չեն ունենա։

ԿԸՀ-ի տվյալների արդյունքում, ՀՀ նախագահ ընտրվեց ընտրողների ձայների 52,82 տոկոսը հավաքած Սերժ Սարգսյանը։ Նրա հիմնական մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին տրվել էր կրկնակի անգամ պակաս ձայն՝ 21,5 տոկոս։ Ընտրությունների արդյունքներն առաջացրեցին Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կտրուկ դժգոհությունը, որոնք արդեն փետրվարի 20-ին Հայաստանի մայրաքաղաքում սկսեցին հանրահավաքներ, բողոքի ցույցեր և երթեր անցկացնել՝ կոչ անել ընտրությունները չեղյալ համարել և անցկացնել նախագահի վերընտրություններ։

Այնուհանդերձ, նման պահանջները հանրապետությունում քչերին կարող էին զարմացնել, և ինչպես երկրում հետընտրական իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանություններում արդարացի նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ «նման գործողությունները Հայաստանում սովորական երևույթ են դարձել, քանի որ քաղաքական ավանդույթներում պարտված կողմը միշտ իրեն հաղթող է հայտարարում»։

ՄԱՐՏՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր ճամբարը, սակայն, չդադարեցրեց իր գործողությունները։ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները զբաղեցրել էին Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակը, գիշերում էին վրանների տակ՝ բորբոքվելով նախկին նախագահի և իր կողմնակիցների թեժ ելույթներից։ Շարունակաբար աճող լարվածությունը և ընդդիմության ներկայացուցիչների վրդովմունքը մարտի 1-2-ին վերածվեցին զանգվածային անկարգությունների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 մարդ։ Հանրահավաքի մասնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների միրջև բախումների հետևանքով Երևանում մարտի 1-ից 21-ը արտակարգ դրություն հայտարարվեց։

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով իրավապահ մարմիններն ավելի քան 100 մարդ ձերբակալեցին։ Առաջադրված մեղադրանքների գործով դատավարությունները շարունակվում են մինչ օրս, ընդ որում բոլոր ամբաստանյալներին ընդդիմությունը «քաղբանտարկյալներ է» անվանում։

Մարտի 1-2-ի դեպքերի քննության նպատակով Հայաստանի խորհրդարանում ստեղծվեց հատուկ ժամանակավոր հանձնաժողով, որի աշխատանքներին, բացի հայ խորհրդարանականներից, մասնակցում են նաև հրավիրված փորձագետներ, նախագահի հրամանով ձևավորվեց նաև Մարտյան անկարգությունների փաստահավաք փորձագիտական խումբ։

ԵՐԴՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈԱԼԻՑԻԱ

Հայկական հասարակությունում տիրող որոշակի անկայունությունը չխանգարեց մարտի 21-ին ձևավորել նոր քաղաքական կոալիցիա, որի կազմի մեջ մտան Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Դաշնակցությունն ու «Օրինաց Երկիր» կուսակցությունը։ Իսկ ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմակալության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու համար ժամանեցին բազմաթիվ օտարերկրյա պատվիրակություններ։ ՀՀ նոր նախագահի հիմնական հայտարարություններից մեկը ազգի համախմբման կոչն էր։

«Երդմնակալության արարողությունը տեղի է ունենում ողբերգական դեպքերից գրեթե մեկ ամիս անց, վերքերը դեռ թարմ են։ Այդ վերքերը մեզ բոլորիս ցավ և տառապանք պատճառեցին։ Այսօր ես կոչ են անում նայել առաջ, համատեղ գտնել առողջացման և համախմբման ուղին, վաղվա Հայաստանի զարգացման ուղին», - ասաց Սարգսյանը։

Դիմելով նրանց, ովքեր ընտրություններին իրենց ձայնը տվել էին այլն թեկնածուի օգտին՝ Սարգսյանը նշեց, - «Դուք կարող էիք չքվեարկել իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը, և նույնիսկ եթե մեր միջև կա թերհասկացման պատ, կոչ եմ անում քանդել այն»։

ՀՀ նոր նախագահի ելույթի գագաթնակետը դարձավ ուժեղ, հպարտ և ժողովրդավարական պետության կառուցման մասին հայտարարությունը, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ։

«Ես դա կանեմ, քանի որ ցանկանում եմ լինել այն նախագահը, ով ամբողջովին կիրագործի սեփական ծրագիրը, կբերի Հայաստանին խաղաղություն և կայուն զարգացում, կամրապնդի մեր երկրի վարկանիշն ու հեղինակությունը, կկարողանա լուծել մեր առջև ծառացած բոլոր լուրջ խնդիրները, ի վիճակի կլինի կանխատեսել հնարավոր բոլոր մարտահրավերները և կկարողանա դրանց արձագանքելու միջոցներ գտնել։ Ես կարող եմ լինել այդպիսի նախագահ», - հավաստիացրեց Սարգսյանը։

Արդեն ապրիլի 21-ին երկրում ձևավորվեց նոր կոալիցիոն կառավարություն, որտեղ իրենց պաշտոնները պահպանեցին տասը նախարարներ։ Ամենառաջինները նոր պաշտոններում հաստատվեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Հայաստանի մարտյան դեպքերը մեծ արձագանք ստացան աշխարհում, հանրապետություն պարբերաբար ժամանում էին եվրոպական պատվիրակություններ, իսկ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում լրջորեն քննարկում էին կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքի դադարեցման հարցը։ Սակայն երկար ժամանակ Հայաստանի վերաբերյալ որևէ որոշում չէր ընդունվում. ԵԽԽՎ-ն սահմանափակվում էր միայն բանաձևերի ընդունմամբ, որտեղ բացասական արձագանքներ կային ինչպես որոշ քրեական հետապնդման կետերի, այնպես էլ ԶԼՄ-ների, ընտրական բարեփոխումների նկատմամբ, դրանք դրական գնահատականներ էին տալիս Մարտյան դեպքերի փաստահավաք խմբի ստեղծմանն ուղղված Հայաստանի իշխանությունների գործողություններին։

Իրավիճակի անորոշությունը շարունակվում էր ընդհուպ մինչև ամանոր, երբ 2009 թ.-ի հունվարի 27-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ ընդունվեց Հայաստանի վերաբերյալ թիվ 1643 բանաձևը, որում Վեհաժողովը հրաժարվեց հայկական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներից՝ բացատրելով դա գոյություն ունեցող ներքին խնդիրների լուծման գործում հայկական իշխանությունների քաղաքական կամքի առկայությամբ։

ԵԽԽՎ-ի այդ որոշումը հայկական հասարակության և քաղաքական գործիչների մոտ հակասական արձագանք առաջացրեց։ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, ԵԽԽՎ-ի նոր բանաձևը վկայում է հայկական իշխանությունների քաղաքական կամքի մասին, այն մասին, որ իշխանությունները երկրի ապագան ժողովրդավարության ամրապնդման մեջ են տեսնում։

Սակայն նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին աջակցող ընդդիմադիր Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ, արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի նոր բանաձևի իմաստը չի փոխվել, չնայած հայկական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների չկիրառմանը։ Նրա կարծիքով, նոր բանաձևի նպատակը  հայկական իշխանություններին ժամանակ տալն է՝ ԵԽԽՎ-ի պահանջների կատարման և «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու համար։

ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՍՕՐ

Ընտրություններից հետո անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում տիրող իրավիճակը, բազմաթիվ փորձագետների և քաղաքագետների գնահատականներով, ընդհանուր առմամբ, կայունացել է։ Տարվա ընթացքում պարբերաբար անցկացվող ընդդիմության հանրահավաքներն աստիճանաբար կորցնում էին իրենց սրությունը և անկում էին ապրում։

Նախագահական ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը պրոֆեսիոնալ ձևով սկսեց իրականացնել ՀՀ նախագահի և կոալիցիայի կազմում գտնվող կուսակցությունների նախընտրական ծրագրերը։

Նախագահի և կոալիցիոն կառավարության համակարգված աշխատանքի նպատակը քաղաքական համակարգի արդիականացումն է ու նոր ժամանակակից տնտեսության ստեղծումը։

Այսօր Հայաստանի իշխանությունների բոլոր ջանքերն ուղղված են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը։ Իշխանությունների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ՝ իրավիճակը հաջողվում է վերահսկել։

Հայաստանի նախագահն ակտիվացրեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որն ուղղված է բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատմանը՝ հայ ժողովրդի ազգային շահերն անշեղ պահպանելով։

ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու օրվանից ճիշտ մեկ տարի անց Սերժ Սարգսյանն այցելեց Լոռու մարզ։ Նա ծրագրել էր այցելել Տաշիր քաղաքի երկու ձեռնարկություններ և լինել Դսեղ գյուղում, որտեղ 140 տարի առաջ ծնվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

«Ես իմ պարտքն եմ համարում աշխատել և այնպես գործի դնել պետական մեքենան, որ միասնական ջանքերով մոտեցնեմ այն օրը, երբ մեր երազանքի Հայաստանը մենք հպարտորեն կկարողանանք կոչել «Իմ նոր հայրենիք, իմ հզոր հայրենիք»», - հինգշաբթի Լոռու մարզի Դսեղ գյուղում հայտարարել է Սարգսյանը։

ՀՀ նախագահը խորհրդանշական է համարել իր այցելությունը Դսեղ գյուղ, որտեղ 140 տարի առաջ փետրվարի 19-ին՝ նախագահի պաշտոնում նրա ընտրվելու օրը, ծնվել է հայ մեծանուն դասական գրող Հովհաննես Թումանյանը։

Անժելա Օսիպովա, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: