482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Գևորգ Վարդանյան. իմ կյանքի գլխավոր «հավաքագրումը» կինս է
13:18
18 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Իմ կյանքի ամենախոշոր և կարևոր հավաքագրումը տեղի է ունեցել 1943 թ.-ին, երբ ես հանդիպեցի իմ ապագա կնոջը՝ Գոհարին», - «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասաց լեգենդար հետախույզ-անլեգալ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը, ով երեկ դարձավ 85 տարեկան։

Հանդիպմանը, որը տեղի է ունեցել օրերս՝ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) առանձնատներից մեկում, մասնակցել է նաև հոբելյարի կինը՝ Գոհար Վարդանյանը։

Վարդանյանը անլեգալ աշխատանք է կատարել 45 տարի։ Լայնորեն հայտնի դարձավ Վարդանյանի միայն մեկ գործը՝ «թեհրանյանը»։ Նրա խումբը 1943 թ.-ին կանխեց «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ իրականացվելիք մահափորձը, որը ծրագրել էր գերմանական հետախուզությունը։ Իրանում աշխատելու տարիներին  Վարդանյանին ու նրա խմբին հաջողվեց մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալների։

Վետերանի կարծիքով, հետախույզի կյանքում կարևորն այն է, որ նրա ճանապարհին դավաճանություն չլինի։ «Եթե դա տեղի չունենա, ապա նա (հետախույզը) անխոցելի է», - նշել է նա։

«Այն ամենը, ինչ մենք կյանքում արել ենք կնոջս հետ, եղել է հօգուտ Հայրենիքի։ «Թեհրան-43»-ն իմ կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկն էր։ Դրանից հետո ևս կարևոր իրադարձություններ եղան, սակայն դրա մասին դեռևս չի կարելի պատմել», - ասաց գործակալության զրուցակիցը։

Իր մասնագիտության մասին Վարդանյանը պատմեց, որ հետախույզի կյանքը շատ հետաքրքիր է, գրավիչ և ռոմանտիկ, թեև կապված է ռիսկի հետ։ «Իմ կինն ու ես երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճակվել ապրել նման հագեցած կյանքով։ Ինձ համար միշտ օրինակ է եղել իմ հայրը, ով շատ տարիներ աշխատել է հետախուզությունում։ Նայելով նրան՝ ես ևս ցանկացա դառնալ հետախույզ և 1940 թ.-ի փետրվարին իմ կյանքը կապեցի հետախուզության հետ», - պատմեց Գևորգ Վարդանյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում հետախույզների մասին ժամանակակից ֆիլմերը՝ Վարդանյանը պատասխանեց, որ սիրում է կնոջ հետ միասին հետախուզության մասին ֆիլմեր դիտել։ «Սակայն մենք գնահատում ենք դրանք որպես պրոֆեսիոնալներ, իսկ սովորական մարդկանց համար այդ թեմայով ռուսական սերիալները բավականին հարմար են», - դիվանագիտորեն պատասխանեց վետերանը։

Վարդանյանը նաև պատմեց, որ մեկուկես տարի առաջ հանդիպել է ռուս դերասան Իգոր Կոստոլևսկու հետ, ով հետախույզի դեր էր խաղում հայտնի խորհրդային-ֆրանսիական «Թեհրան-43» ֆիլմում։ «Նա (Կոստոլևսկին) մինչ այդ ինձ չէր ճանաչում ու շատ զարմացած էր և ուրախ։ Այժմ մենք նրա հետ երբեմն հանդիպում ենք», - ասաց վետերանը։

Վարդանյանի կնոջ՝ Գոհար Լևոնովնայի կարծիքով, զույգով հետախույզ աշխատելը զգալիորն հեշտ է։ «Ահա արդեն 66 տարի Գևորգն իմ ղեկավարն է,- կատակեց նա, իսկ Գևորգ Վարդանյանը ժպտալով ավելացրեց՝ համատեղության կարգով»։

Կողքից շատ լավ երևում է, որ այս հռչակավոր մարդկանց, հիանալի ամուսնական զույգին հաջողվել է տասնամյակների համատեղ դժվարին կյանքի ընթացքում պահպանել ամենագլխավոր զգացմունքները, որոնք կապում են տղամարդուն և կնոջը՝ սերը և հավատարմությունը։

Գոհարը պատմում է. «Ես շատ եմ օգնել ամուսնուս իր աշխատանքում։ Մասնակցել եմ գաղտնի գործողություններին։ Միասին մենք կիսել անհաջողությունները և ուրախությունները։ Մենք միշտ հասկացել են միմյանց, իսկ սերն այցելել է մեզ 18 տարեկանում։ Ոչ միանգամից, այլ աստիճանաբար։ Ընկերախմբով հանդիպումների ժամանակ ես ուշադրություն դարձրեցի Գևորգին։ Նա միշտ ուշադրության կենտրոնում էր, շատ և սրամիտ կատակում էր։ Այն ժամանակ նրան բոլորը սիրում էին, և ես սիրեցի, իսկ 20 տարեկանում մենք ամուսնացանք»։

Վարդանյանի խոսքերով, անլեգալ աշխատանքի երկար տարիների ընթացքում մշտական հոգեբանական ճնշումներին դիմանալու գործում իրեն մշտապես օգնել է կնոջ ներկայությունը։

«Ես և Գոհարը միշտ միասին ենք եղել, դա ինձ նոր ուժ էր հաղորդում։ Բացի այդ, մենք միշտ հիանալի ընկերներ ենք ունեցել։ Իմ կարծիքով, մարդու երկարակեցության համար անհրաժեշտ է նաև լավատեսության մշտական զգացումը», -նշեց զրուցակիցը։

Նրա խոսքերով, իր կյանքում երբեք հատուկ ռեժիմ և դիետա չի պահպանել։ Միշտ հետաքրքվել է մարզական մրցումներով։ Երիտասարդության տարիներին զբաղվել է մեծ թենիսով, լողով և բռնցքամարտով։

Քչերը գիտեն, որ Վարդանյանն այժմ զբաղվում է ԱՀԾ-ի համար երիատասարդ կադրեր պատրաստելով։

«Այժմյան երիտասարդությունն այնպիսին է, ինչպիսին մենք էինք։ Նրանց պետք է  ըմռնումով մոտենալ։ 90-ականներին դժվարություններ կային կադրերի հավաքագրման հետ կապված, երիտասարդությունն այն ժամանակ կորցրել էր ուղենիշերը։ Այժմ ԱՀԾ են գնում հիանալի երիտասարդներ։ Նրանց հետ հաճելի է աշխատել։ Նրանք շատ ավելի լավ են պատրաստված, քանի մենք ժամանակին: Դա շատ առումով կապված է ժամանակակից տեխնոլոգիաների հետ», - կարծում է հոբելյարը։

2007 թ.-ի հոկտեմբերին Վարդանյանը Մոսկվայում հանդիպեց Ուինսթոն Չերչիլի թոռնուհու՝ Սեսիլ Սանդիսի հետ։ Պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» հարցին, թե նամակագրություն ունի՞, արդյոք, նա Սանդիսի հետ՝ Վարդանյանը պատասխանեց. «Այո, մի քանի անգամ ես նրանից բացիկներ եմ ստացել։ Դրանցից մեկով նա ինձ հրավիրել է Լոնդոն՝ «Արջն ու Վագրը» ֆիլմի պրեմիերային, որը նկարահանում է Բրիտանական հեռուստատեսությունը։ Ֆիլմը պատմում է նախորդ դարաշրջանի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունների և առաջին հերթին՝ Ստալինի և Չերչիլի մասին»:

Այն ժամանակ՝ Վարդանյանի հետ հանդիպումից հետո, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Սեսիլ Սանդիսը նշել էր, որ ինքը ամենահիանալի  տպավորություններ է ստացել վետերանից։ «Շատ ափսոս, որ ինձ չհաջողվեց տեսնվել նրա հետ (Վարդանյանի) մի քանի տարի առաջ, երբ ես գիրք էի գրում պապիս (Չերչիլի) մասին։ Այդ դեպքում գրքում շատ հետաքրքիր բաներ կհայտնվեին», - ասել էր նա։

Վարդանյանն արդեն երկար տարիներ ռուսական ֆուտբոլի երկրպագու է և  նախընտրում է ֆուտբոլային հավաքականը և «Դինամո» ու «Սպարտակ» ֆուտբոլային թիմերը։ Նրա կարծիքով, Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդդինգի՝ անգլիական պրեմիեր-լիգայի «Չելսի» ֆուտբոլային ակումբում մարզիչի աշխատանքը համատեղելու մտադրությունը կարող է կործանարար անդրադառնալ ռուսական թիմի խաղի վրա։

«Գուսին չպետք է թողնեին համատեղել աշխատանքը «Չելսիում»։ Եթե դու հավաքականի մարզիչ ես, ապա աշխատիր այստեղ։ Անշուշտ, բրիտանական ֆուտբոլային ակումբը մարզելու նրա ձգտումը կապված է ավելի շատ գումար աշխատելու ցանկության և ուրիշ ոչ մի այլ բանի հետ», - կարծում է Վարդանյանը։

Ավելի քան 30 տարի է տևել Վարդանյան ամուսինների «արտասահմանյան գործուղումը»։ Վերջին գործուղումից Ամիրը (Վարդանյանի օպերատիվ մականունն է) և նրա տիկինը՝ Գոհարը, վերադարձել են 1986 թ.-ի աշնանը։ Չնայած, որ վետերանն այժմ պաշտոնաթող է, նա շարունակում է իր հարուստ փորձը փոխանցել երիտասարդությանը։

«Զորգեին, Աբելին, Ֆիլբին հավասար... Իսկ գուցեև առաջինը» - այսպես է գրել Գևորգ Վարդանյանի մասին «Մտացածինը բացառված է։ Անլեգալ հետախուզության ղեկավարի գրառումները» գրքում Յուրի Դրոզդովը։

«ՌԻԱ Նովոստի», Վալերի Յարմոլենկո   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: