486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Օդային տարածքի պաշտպանություն. հայացք Երևանից
14:46
17 Փետրվարի 2009

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ նախօրեին արած հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն ու Հայաստանը կստեղծեն ՀՕՊ միասնական համակարգ՝ ռուս-բելառուսական համակարգի նմանությամբ, Երևանում սենսացիա չէր։ Հայկական փորձագիտական հանրությունն ընդունեց այս լուրը՝ որպես դինամիկ զարգացող ռազմաքաղաքական համագործակցության օրինաչափ փուլերից մեկը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում։

Խոսքն ավելի շուտ ոչ թե ստեղծման, այլ ՀՕՊ միասնական համակարգի ամրապնդման մասին է, միայն այն տարբերությամբ, որ փոխվում են առաջնահերթությունները՝ ԱՊՀ անորոշ և անցողիկ տարածքի փոխարեն գալիս է արդեն ձևավորված աշխարհաքաղաքական կառույց՝ կառուցված ընդհանուր շահերի և փոխադարձ պարտավորությունների վրա։

Վրաստանում տեղի ունեցած հակամարտությունից հետո ԱՊՀ շրջանակներում համագործակցության վերանայման անհրաժեշտության մասին Բորդյուժան հայտարարել էր Երևանում դեռևս 2008 թ.-ի սեպտեմբերի կեսին։ Արժեքների վերագնահատման մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսում էր այդ թվում նաև ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի համատեքստում։ Այդ ժամանակ խոսքը Ռուսաստանի դեմ թշնամական գործողություններում այդ համակարգի ուկրաինական բաղադրիչի հնարավոր մասնակցության մասին էր։

Այն բանի հետ, որ Ուկրաինան և Վրաստանը խախտել են ԱՊՀ երկրների ՀՕՊ միասնական համակարգը, համաձայն են նաև Հայաստանում։ «Այդ պետությունների դավաճանական գործողությունները հաշվի առնելով՝ հասկանալի է դարձել, որ մեր երկինքն անպաշտպան է դարձել։ Այսօր այդ պետությունները բացեիբաց շարունակում են դավաճանել այնպիսի երկրների շահերը, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանն ու Բելառուսը՝ լիովին անտեսելով մեր ընդհանուր պատմական անցյալն ու, փաստորեն, օգնելով արտաքին, արտատարածաշրջանային ուժերին՝ շանտաժի ենթարկել իրենց աշխարհագրական հարևաններին։ Սա այն իրավիճակն է, որի դեպքում մեզ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ մեր պաշտպանությունն ու անվտանգությունը կազմակերպելու համար», - կարծում է հայ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։

Նրա խոսքերով, երկար տարիներ Հայաստանի մասնակցությունը ՀՕՊ միասնական համակարգին միանգամայն տրամաբանական էր, և այսօր նման համակարգի անհրաժեշտությունը պահպանվում է։ Ռիսկերն ու սպառնալիքները, որոնք իր մեջ  կրում է տարածաշրջանում տիրող իրավիճակը, չեն նվազել, իսկ բոլոր այն խոսակցությունները, որոնք տարվում են Թուրքիայի, Ռուսաստանի և Անդրկովկասի երկրների մասնակցությամբ Կովկասյան պլատֆորմի ստեղծման հնարավորության շուրջ, դեռևս միայն խոսակցություններ են։

Շաքարյանցի կարծիքով, գործող է մնում այն համակարգը, որն արդեն գոյություն ունի, այն է՝ 2008 թ.-ի օգոստոսից հետո բավականին ուժեղ սրվեցին հարաբերությունները Արևմուտքի հետ, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ «Բոլոր «կողմ»-երի և «դեմ»-երի դեպքում ոչ ոք ի վիճակի չէ անտեսել Անդրկովկասում տիրող աշխարհաքաղաքական փոփոխությունները։ Եվ հաշվի առնելով այն, որ շարունակվում են հնչել ակնարկներ, սպառնալիքներ, նույնիսկ շանտաժ՝ Ռուսաստանի կողմից Աբխազայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման փաստի կապակցությամբ, ինչպես դա բոլորովին վերջերս հնչեց ամերիկացիների կողմից, որոնք եղանակ են ստեղծում ՆԱՏՕ-ում,մենք կարող ենք ենթադրել, որ այսօրվա դրությամբ ոչ միայն Ռուսաստանը, այլև ՀԱՊԿ բլոկին  մասնակցող ԱՊՀ երկրներն իրավունք ունեն կարծելու, որ թեկուզ անուղղակիորեն, սակայն հիմնական ռազմական սպառնալիքը, այսինքն՝ այդ երկրների անվտանգության, ինքնավարության նկատմամբ սպառնալիքն իր մեջ կրում է հենց ՆԱՏՕ-ի բլոկը», - կարծում է Շաքարյանցը։

Այդ պատճառով կարելի է պնդել, որ քանի որ Հայաստանը սահմանակից է ՆԱՏՕ-ի բլոկի հետ՝ ի դեմս Թուրքիայի, հետևաբար պաշտպանվել հնարավոր սադրիչ գործողություններից, իսկ գուցե նաև բավականին բաց ռազմական ագրեսիայից, նրան ուղղակի անհրաժեշտ է՝ անկախ սպառնալիքի աղբյուրից։

ՀՕՊ միասնական համակարգի ամրապնդման երկրորդ պատճառը տարածաշրջանում Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունների սպառնալիքի պահպանումն է։ «Այստեղ մեր ՀՕՊ համակարգը պետք է այնքան զգաստ լինի, որ տեղի չունենան հայկական տարածքների պատահական ռմբակոծումներ որևէ ագրեսորի գործողությունների հետևանքով, ինչպես դա տեղի ունեցավ 1990 թվականին՝ Հարավսլավիայի դեմ ռազմական հարձակումների ժամանակ», - հայտարարել է Շաքարյանցը։

Նման պայմաններում Հայաստանին պարզապես անհրաժեշտ է ավելի լուրջ, ժամանակակից պայմաններին ավելի համարժեք ՀՕՊ և ՀՀՊ համակարգ, որը, վերլուծաբանի խոսքերով, կկանխեր «ոմն ամերիկյան կամ թուրքական ռազմաօդային ուժերի տարբեր տեսակի գայթակղությունները՝ Իրանի փոխարեն գնդակոծելու Հայաստանը»։

«Իրականում նման սպառնալիքները լիովին արդիական և իրական են։ Աշխարհը տեսնավ, որ հենց նույն Հարավսլավիայում ռազմական նպատակների փոխարեն ռմբակոծվում էին քաղաքացիական օբյեկտները, վախեցնելու համար ռումբերը պայթում էին Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում», - ընդգծել է փորձագետը։

Հայաստանը որևէ տեսակի ոտնձգություններից զերծ պահելու նպատակով, ում կողմից էլ դրանք լինեն, անհրաժեշտ է հենց ՀՕՊ միասնական համակարգ, որը և առաջարկվել է։ Շաքարյանցը կարծում է, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայում տեղակայված С-300 զենիթահրթիռային համալիրը հանրապետության օդային տարածքի լուրջ պաշտպանությունն է։

Մեկ այլ ռազմական փորձագետի՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով, Բորդյուժայի հայտարարությունը գոյություն ունեցող իրականության հաստատումն է։ «Պարզապես ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովի կապակցությամբ, որի ընթացքում որոշվել է ստեղծել Արագ արձագանքման հավաքական ուժեր, այդ ծրագիրը նոր քաղաքական նշանակություն ձեռք բերեց։ Սա այն ռազմաքաղաքական իրականության հաստատումն է, որը գոյություն ունի Հարավային Կովկասում և հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններում», - հայտարարել է Մինասյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի համար շատ կարևոր է ունենալ ՀՕՊ ժամանակակից և մարտունակ միջոցներ, իսկ հայ-ռուսական համագործակցությունն այդ տեսակետից հանրապետությանը լավ հնարավորություն է տալիս արդիականացնելու գոյություն ունեցող հակաօդային պաշտպանության մարտունակ միջոցները և ունենալ նորերը։

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Հայաստանի ռազմական համագործակցությունը՝ ինչպես Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափում, այնպես էլ այդ կազմակերպության շրջանակներում, ունի մի քանի մակարդակներ։ Հայաստանի համար գլխավոր և առավել մեծ նշանակություն ունեցող բաղկացուցիչներից է հենց  համագործակցությունը ՀՕՊ զարգացման հարցում», - կարծում է փորձագետը։ Նա նշում է, որ հայ-ռուսական ՀՕՊ հուսալիության մակարդակը լիովին համապատասխանում է գոյություն ունեցող, իրական, այլ ոչ թե հիպոթետիկ սպառնալիքներին։

Մինասյանի խոսքերով, հայկական տարածքում զենիթահրթիռային համալիրի՝ առաջ քաշված հետախուզման և օդային տարածքի վերահսկողության համակարգերը կապահովեն ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլև Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի օդային տարածքի պաշտպանության առաջավոր գիծը կդառնան։ «Կարծում եմ, որ եթե Ռուսաստանն իսկապես ծրագրում է Հայաստանում ՀՕՊ արդյունավետ համակարգ ունենալ, որը կլուծեր համալիր խնդիրներ, ապա նրան անհրաժեշտ կլինի արդիականացնել ոչ միայն ՀՕՊ գոյություն ունեցող միջոցները, այլև տեղակայել նոր միջոցներ», - հայտարարել է փորձագետը։-0-

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան -  հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: