478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ազնավուր, Լենմարկեր և «Ուրբաթ 13». Հայաստանի նախորդ շաբաթվա արդյունքները
11:59
16 Փետրվարի 2009

Նախորդ շաբաթը Հայաստանում քաղաքական տեսակետից բավական հագեցած էր։ Օտարերկրյա պատվիրակությունների այցերը, խոշորագույն կոալիցիոն կուսակցություններից մեկի հերթական համագումարը, իրավապահ մարմինների կապերի ընդլայնումը. այս ամենը հայ քաղաքագետների և փորձագետների բազմաթիվ մենկաբանությունների առիթ հանդիսացավ։

Շաբաթը սկսվեց Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այցով, ով երկօրյա այցով ժամանել էր Հայաստան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին իր միջանկյալ զեկույցը կազմելու նպատակով։ Այցի ընթացքում Լենմարկերը հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, ինչից հետո փետրվարի 10-ին նա մեկնեց Վրաստան և Ադրբեջան։

Երևանում իր ելույթների ժամանակ Լենմարկերն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, և այսօր եկել է լուծումներ գտնելու ժամանակը։ ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում Լենմարկերը դրական գնահատեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ու ողջունեց այս հարցի շուրջ երկրի քաղաքական ուժերի հետ՝ նախագահի նախաձեռնած խորհրդակցությունները։

Արդեն ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչն ասաց, որ 2009 թ.-ին «ոսկե հնարավորություն է» ստեղծվել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, որը պետք է հիմնվի փոխզիջումների վրա։

Լենմարկերն անուշադրության չմատնեց նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչներին՝ Դավիթ Շահնազարյանի, Արման Մուսինյանի և Վլադիմիր Կարապետյանի հետ քննարկելով ղարաբաղյան հակամարտության ներկա մակարդակը, սպասվելիք գործընթացներն ու հեռանկարները։

Միաժամանակ չի կարելի ասել, որ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի այցը դրականորեն ազդեց հրադադարի գոտում առկա իրավիճակի վրա։ Ընդհակառակը, այս շաբաթ հաճախակի դարձան Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի որոշ մասերում հրադադարի ռեժիմի խախտումները։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը։

Միջազգային լուրերի թվում, որոնք գրավեցին հայկական և միջազգային հանրության ուշադրությունը, ֆրանսահայ հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին տեղեկատվությունն էր։ Առաջին անգամ աշխարհահռչակ երգչի հնարավոր նշանակման մասին տեղեկատվությունը հնչել էր Ազնավուրի իմպրեսարիո և վաղեմի բարեկամ Լևոն Սայանի շուրթերից դեռևս հունվարի վերջին։ Ինչպես Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց Ազնավուրը, իր համար մեծ պատիվ է այն, որ Հայաստանն առաջարկում է ցանկացած երկրում, իսկ տվյալ դեպքում Շվեյցարիայում իր դեսպանը լինել։

Շաբաթվա կտրվածքով երկրի ներքաղաքական կյանքում նշանակալի իրադարձություն դարձավ նաև Հայաստանի խոշորագույն քաղաքական կուսակցություններից մեկի՝ «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության համագումարը, որի ընթացքում հայտնի հայ ձեռներեց Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց կուսակցության առաջնորդի պաշտոնում։ Սակայն համագումարը նշանակալի դարձավ ոչ այնքան դրա ընթացքում ընդունված կազմակերպչական-քաղաքական որոշումներով, որքան միջոցառմանը հրավիրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով, որի ժամանակ նա անդրադարձավ հարցերի լայն շրջանակին՝ կոալիցիոն ուժերի միջև համագործակցությունից միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործըթացը։

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակություն հայտնեց երկրի կոալիցիոն ուժերի միջև փոխգործակցությունից և նշեց, որ նրանց հաջողվել է առողջ և արդյունավետ կոալիցիոն համագործակցություն հաստատել։ ՀՀ նախագահն ընդծգեց, որ կոալիցիայի անդամները պետք է այսուհետ ևս իրենց հարաբերությունները կառուցեն համագործակցության սկզբունքի հիման վրա՝ հաշվի առնելով հիմնարար արժեքները։

Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ ՀՀ նախագահը բացառել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ցանկացած սակարկության հնարավորությունը՝ նշելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս դառնալ չի կարող, դրա համար չկան ոչ իրավական և ոչ էլ պատմական հիմնավորումներ, ամենակարևորը՝ «չկա ղարաբաղյան ժողովրդի ցանկությունը»։

ՀՀ նախագահը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և այն կհանգեցնի ղարաբաղյան ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինքնորոշումը միակ ճանապարհն է, և անհրաժեշտ է պայքարել այդ իրավունքի և բանակցությունները շարունակելու համար։

ՀՀ նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին՝ հայտարարելով, որ հայ ժողովրդի կարծիքն այս հարցում որոշիչ կլինի։ Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ լավ հնարավորություն է ստեղծվել հայ-թուրքական հարաբերություների կարգավորման համար, որն անհրաժեշտ է օգտագործել։ Սարգսյանը հիշեցրել է, որ հայ-թուրքական երկխոսությունը շարունակվում է, և Հայաստանի հիմնական նպատակն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն ու պետական սահմանների բացումն է։

Նախագահի խոսքը Անվտանգության միջազգային 45-րդ համաժողովի շրջանակներում մյունխենյան կիրակնօրյա ելույթի ինքնատիպ շարունակությունը դարձավ, որի ընթացքում Սարգսյանը, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հարձակումներին, ընդծգեց, որ հայկական կողմը պատերազմ չի ցանկանում, սակայն չի էլ վախենում դրանից։ Միաժամանակ նա հայտարարեց, որ անտեղի է խոսել հայկական կողմից դրսևորվող ագրեսիայի մասին։

Ասվածի լույսի ներքո անհրաժեշտ է նշել Հայաստանի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմում՝ այս  շաբաթ ՀՀ նախագահի կողմից իրականացված կադրային փոփոխությունները։ Այս ռոտացիաների համաձայն, մասնավորապես, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ` ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Գնդապետ Ալբերտ Մարդոյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ։

Չնայած «ուրբաթ 13»-ի վերաբերյալ տարակարծիք նախապաշարմունքների, այն չխանգարեց Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանին և Յուրի Չայկային հենց այդ օրը Երևանում ստորագրել 2009-2011 թթ.-ի Գլխավոր դատախազությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին հուշագիրը։

Հուշագրի համաձայն, առաջնահերթ ուղղությունների թվում նշվում է քրեաիրավական ոլորտից դուրս համագործակցությունը, մասնավորապես, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև կաշառակերության, ահաբեկչության, միջազգային հանցավորության, մարդկանց, զենքի, թմրանյութերի, հոգեմետ միջոցների առևտրի դեմ պայքարի գործում համագործակցությունը, քրեական գործերում, ինչպես նաև հանցավոր ճանապարհով կուտակած եկամուտների հայտնաբերման և բռնագրավման հարցերում  իրավական օգնության ցուցաբերումը։

Անժելա Օսիպովա, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։