484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ուրբաթ 13՝ սնահավատություններ և օրինաչափություններ
18:05
13 Փետրվարի 2009

Շատ մարդկանց մոտ շաբաթվա հինգերորդ օրը, որը համընկնում է ամսվա 13-րդ օրվա հետ, զուգորդվում է մի շարք սնահավատությունների և նախանշանների հետ` հիմնականում բացասական բնույթի։ Եվ բանն այստեղ այդ թվի կամ շաբաթվա օրվա «մոգությունը» չէ, այլ հենց մարդիկ են, որոնք տրամադրում են իրենց թվերի նկատմամբ նման վերաբերմունքի։

Ցանկացած ամսվա ուրբաթ՝ 13-ը շատ մշակույթներում համարվում է անհաջողության օր, հատկապես անգլիական, գերմանական և լեհական մշակույթներում։ Ընդ որում պատմականորեն այնպես է դասավորվել, որ անհաջող է համարվել ոչ միայն 13 թիվը, որն անվանում են «սատանայական դյուժին», այլև շաբաթվա հինգերորդ օրը՝ ուրբաթը, սակայն այս երկու սնահավատությունների մեջ որևէ կապ չկար։

Ուրբաթի և 13-րդ թվի զուգակցման նկատմամբ վախը հին արմատներ ունի։ Հավատալիքների համաձայն, նման օրերին խրախճանքի էին հավաքվում 12 վհուկներ, իսկ խրախճանքի ամենաթեժ պահին որպես տասներեքերորդ հայտնվում էր ինքը՝ Սատանան։ Աստվածաշնչյան տեքստերի որոշ մեկնաբաններ համոզված են, որ հենց նման օր են Եվան ու Ադամը համտեսել արգելված պտուղը։ Բացի այդ, «ամենասև» ուրբաթ օրը Կայենը սպանեց իր եղբայր Աբելին։ Այսպիսով հասկանալի է դառնում, թե ինչու «սատանայական դյուժինի» նկատմամբ վախը, որը գիտականորեն կոչվում է «Տրիսկայդեկաֆոբիա», տարածված է հիմնականում քրիստոնեական մշակույթ ունեցող երկրներում։

Ինչ վերաբերում է ուրբաթ օրվան, ապա ըստ Աստվածաշնչի՝ հենց այդ օրն են խաչել Քրիստոսին, այդ օրն է քրիստոնեական «Չարչարանած Ուրբաթը»։

Տասներեք թվի նկատմամբ բացասական վերաբերմունքը ներթափանցել է նաև արևմտյան աստղագիտության մեջ, այդ թվում նաև գուշակության մեջ։ Այսպես, Տարո քաղաքարտերում 13-ը խորհրդանշում է «Մահ»։

Կարելի է ասել, որ անհաջող ուրբաթ 13-ի մասին լեգենդն առաջացել է XIV դարի սկզբին։ Պատմական իրադարձությունների ժամանակակից մեկնաբանության համաձայն, 1307 թվականի հոկտեմբերի ուրբաթ 13-ին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ը, որն ուներ «Գեղեցիկ» մականունը, ձերբակալեց և մահապատժի ենթարկեց Տամպլիեր հոգևոր օրդենի ասպետներից շատերին։ Ի դեպ, այդ իրադարձությունը նկարագրված է ամերիկացի գրող Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» վեպում և ֆրանսիացի գրող Մորիս Դրյուոնի վեպերում։

Նախանշանները ժամանակակից աշխարհի կողքով նույնպես չանցան. դրանց ազդեցության տակ ընկան ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, որոնք կարծես զուրկ են որևէ սնահավատությունից։ «Սև ուրբաթն» առավելապես վտանգավոր օր է բացառապես այն պատճառով, որ համակարգչային դարաշրջանի «արևածագին» այդ օրվա նկատմամբ առանձնահատուկ թուլություն ունեին վիրուսներ ստեղծողները։ Նրանք իրենց «վիրուսակիր» ծրագրերում հենց այդ օրն են տեղադրել վիրուսի վնասակար հետևանքների գործարկման մեխանիզմները։ Սա հանգեցրեց նրան, որ համակարգչից օգտվող որոշ մարդիկ մինչ այժմ փորձում են ընդհանրապես չմիացնել իրենց համակարգիչները ուրբաթ 13-ին։

Տարբեր երկրներում, կրոններում և պատմական տարբեր ժամանակաշրջաններում «13» թվին վերաբերվում էին որոշակի կանխակալությամբ։ Այսպես, որոշ շենքերում հարկերը մինչ այժմ համարակալվում են այնպես, որ 12-րդ հարկին անմիջապես հաջորդում է 14-րդ հարկը, շենքում կարող են լինել 12Ա և 12Բ հարկեր կամ էլ 13-րդ հարկը կարող է կոչվել «+1»։ Իտալիայի օպերային թատրոններում բացակայում են 13 թվով համարակալված աթոռները։

Ինքնաթիռներում ևս բացակայում է 13-րդ շարքը։ Բազմաթիվ օդաչուների սնահավատության պատճառով ԱՄՆ-ում երբեք չի եղել F-13 տիպի կործանիչ։ F-12-ին անմիջապես հետևել է F-14-ը։ «Ֆորմուլա-1» ժամանակակից ավտոմրցաշարում չկան 13 համարի մեքենաներ, 12-ին անմիջապես հետևում է 14-ը։ ԱՄՆ-ում Ապոլոն-13 փորձարկվող տիեզերանավը միակն էր «Ապոլոնների» շարքից, որում 1970 թվականին լուրջ վթար տեղի ունեցավ դեպի Լուսին թռիչքի ժամանակ։

Ի դեպ, անգլերենում 13 թիվը կոչում են նաև «հացավաճառի դյուժին» այն բանի համար, որ գնորդին խաբելու պատճառով միջին դարերում տարածված պատժից խուսափելու համար նրանք վաճառվող յուրաքանչյուր դյուժինի մեջ հավելյալ ապրանք էին դնում։

Սակայն արդարացի կլինի ասել, որ ժամանակակից աշխարհը փորձում է պայքարել «13» թվի նկատմամբ նման կանխակալ և բացասական վերաբերմունքի դեմ։ Նախ,  այն փաստը, որ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ սեղանի առջև նստած էր 13 մարդ՝ 12 առաքյալները և Հիսուս Քրիստոսը, ինքին խոսուն է։ Չի բացառվում, որ հենց դրա հետ է կապված այն սնահավատությունը, որ եթե մեկ սեղանի շուրջ հավաքվի 13 մարդ, ապա նրանցից մեկը կմահանա մեկ տարվա ընթացքում։ Նույնիսկ գոյություն ուներ «տասնչորսերորդ հյուրի» մասնագիտություն, որին հրավիրում էին անհաջող թվից խուսափելու համար։ ԱՄՆ-ում այս սնահավատության դեմ պայքարելու նպատակով ստեղծվել է «Տասներեքի ակումբը»։

«Մայա» ցեղի հնդկացիների մոտ 13 թիվը համարվում էր սուրբ և շատ բարենպաստ, և մեր բազմաթիվ ժամանակակիցները նույն կարծիքի են։ Այսպես, արմատացած սնահավատություններից զուրկ են զինվորականները։ С-13 սուզանավը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Բալթյան նավատորմի ամենահաջող նավն էր և մասնակցելով ամենառիսկային ռազմական գործողություններին՝ այն,  սուզանավորդների խոսքերով, «բառացիորեն վերադառնում էր այն աշխարհից»։

Շատ մարդկանց երևակայությունը փոթորկող «ուրբաթ 13»-ի հետ կապված սնահավատությունների թեմային անդրադառնում են նաև կինոարտադրողները։ «Տասներեք», «Ուրբաթ 13», «13-րդ հարկը», «Ապոլոն-13», «Ապաստան-13», «Օուշենի 13 ընկերները», «Հարձակում 13-րդ թաղամասի վրա», «13 ուրվականները». սա այն ֆիլմերի ոչ ամբողջական ցանկն է, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են չարաբաստիկ ամսաթվին։

Հետաքրքիր է նաև այն, որ ամսվա 13-րդ թիվը համընկնում է ուրբաթ օրվա հետ ավելի հաճախ, քանի շաբաթվա որևէ այլ օրվա հետ։ Այս պնդումը պայմանավորվում է նրանով, որ գրիգորյան օրացուցային ցիկլը (400 տարի) կազմում է ուղիղ 20871 շաբաթ։ Ընթացիկ 2009 թվականին, ինչպես նաև 2015 թվականին, սնահավատ մարդկանց տրամադրությունը կփչանա երեք անգամ՝ փետրվարին, մարտին և նոյեմբերին։ Տարվա մեջ երեք անգամ ամսվա 13 թիվը համընկնում է ուրբաթ օրվա հետ 2012 թվականի հունվարին, ապրիլին և հուլիսին։ 2013, 2017, 2018, 2019 և 2020 թթ.-ին «ուրբաթ 13»-ը կհանդիպի սեպտեմբերին և դեկտեմբերին, հունվարին և հոկտեմբերին, ապրիլին և հուլիսին, սեպտեմբերին և դեկտեմբերին, մարտին և նոյեմբերին։ Ամենաթեթևը կլինեն 2010, 2011, 2014 և 2016 թթ.-ը, երբ նման համընկնում տեղի կունենա միայն տարին մեկ անգամ, համապատասխանաբար, օգոստոսին, մայիսին, հունիսին և մայիսին։

Ի դեպ, օրացույցում «ուրբաթ 13»-ին ուշադիր հետևում են «Մելնիցա» համերգային գործակալության աշխատակիցները, որը «Ուրբաթ 13» ռուսական ռոք-փառատոնի կազմակերպիչն է, քանի որ համերգի անցկացման ամիսն ամեն անգամ փոխվում է, իսկ փառատոնը չունի մշտական հարթակ և անցկացվել է ամենատարբեր բեմերում։

Այս տարի փետրվարի 13-ը՝ ուրբաթ օրը, Հայաստանում համընկնում է Տյառնընդառաջ տոնի նախօրեի հետ, որը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է փետրվարի 14-ին։ Տոնակատարության էությունը կայանում է նրանում, որ ըստ Աստվածաշնչի՝ ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից:

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ի երեկոյան, ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Նրանք էլ, ժողովրդական ավանդության համաձայն, պետք է ձեռք-ձեռքի ցատկեն օրհնված մոմերից վառված կրակի վրայով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով: