486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նախորդ շաբաթը սկսվեց փոխոստիկանապետի սպանության մասին ցավալի տեղեկատվությամբ
12:35
09 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթը Հայաստանում սկսվեց փոխոստիկանապետի սպանության մասին ցավալի տեղեկատվությամբ: Երեքշաբթի երեկոյան Ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ ստացավ Ոստիկանության պետի տեղակալ, 34-ամյա Գևորգ Մհերյանի դիակը հայտնաբերելու մասին:

Մհերյանը սպանվել էր փետրվարի 3-ին, մոտավորապես ժամը 20:15-ին, յոթերորդ հարկում գտնվող իր բնակարանի աստիճանավանդակի մոտ։ Նա ստացել էր կյանքի հետ անհամատեղելի 4 հրազենային մարմնական վնասվածք՝ 1-ը  կրծքավանդակի, 3-ը՝ գլխի շրջանում: 

34-ամյա Գևորգ Մհերյանը նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ 2008 թ.-ի հուլիսի 2-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։ Մինչ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի, հակակոռուպցիոն ռազմավարության դիտարկման խմբի նախագահի պաշտոնները։ ՀՀ ոստիկանության գնդապետ է։

Սպանությունը դատապարտել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հանրապետության Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանությունը ուղղված էր ողջ իրավապահ համակարգի դեմ և հարուցել է հազարավոր մարդկանց վրդովմունքը։ 

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2 մասի 2 կետի (անձի կամ նրա մերձավորի սպանություն՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի  (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից էր նաև Մոսկվայում ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների հանդիպումը: Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանն է նախագահ հիշյալ կազմակերպությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման հարցը չորեքշաբթի Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ քննարկեցին կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարները և արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման համաձայնագիր ստորագրեցին:

Հավաքական ուժերը կօգտագործվեն զինվորական արգեսիային դիմակայելու, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, ազգամիջյան կազմակերպված հանցավորության, նարկոթրաֆիկի դեմ պայքարում հատուկ գործողությունների անցկացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար:

Հավաքական ուժերը մշտական հիմունքներով կտեղակայվեն Ռուսաստանում, և նրանց կենթարկվեն ՀԱՊԿ երկրների զինվորական ստորաբաժանումները։ Բոլոր ուժերը կունենան ընդհանուր հրամանատարություն:

Արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելը կարևոր քայլ է` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ուժեղացմանը, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:

Շաբաթվա կարևոր տնտեսական իրադարձությունն էր Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող 500 միլիոն ԱՄՆ դոլար կայունացման վարկի շուրջ բանակցությունների ավարտը: Այս միջոցները նախատեսված են գլոբալ տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար:

«Մենք կօգնենք այն հարևան երկրներին, որոնց հետ աշխատում ենք»,- ասաց ՌԴ ֆինանսների նախարար, փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինն այս կապակցությամբ:

Մեկնաբանելով այս իրադարձությունը՝ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը հայտարարեց, որ «Ռուսաստանը դժվար պահին երբեք չի լքում իր ընկերներին»:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ ռուս դիվանագետն ասաց, որ Ռուսաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ ձեռք բերված պայամանավորվածությունների երաշխավորը կլինի:

Նախորդ շաբաթը կարևորվեց նաև ՀՀ Քրեական օրենսգրքի հոդվածներում կատարված փոփոխություններով և լրացումներով, որոնք հինգշաբթի ընդունվեցին  Ազգային ժողովի նիստին:

Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը կատարված փոփոխությունները պայմանավորեց երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներով, «որոնց նպատակն է դատական համակարգի անկախության ապահովումը, հանրապետության ստանձնած միջագային պարտավորությունների կատարումը»:

Փոփոխությունների համաձայն, թույլատրվում է դատական գործի շուրջ լսումներ իրականացնել առանց մեղադրյալների, ովքեր անպարկեշտ վարք դրսևորելու պատճառով հեռացվել են դահլիճից: Դատարանի դահլիճից հեռացված մեղադրյալները կարող են մասնակցել դատավճռի հրապարակմանը:

Փոփոխություններից դժգոհեցին ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր կարծում են, թե առանց մեղադրյալների դատական գործի քննությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերին:

«Անդամակցություն միջազգային կազմակերպություններին. ճնշման գործիք ինքնավար հանրապետությունների վրա կամ աջակցություն ժողովրդավարական զարգացմանը» թեմայով անցկացված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում քաղաքական գործիչներն ու փորձագետներն այս հարցի շուրջ մտքեր փոխանակեցին:

«Միջազգային կազմակերպությունները օգտակար են երկրների ներքին զարգացման, ապագայի համար օգտակար կապեր ստեղծելու և լոբբիստական աշխատանքի համար»,- իր տեսակետը հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

«Սակայն հարց է ծագում, թե որքանով պատասխանատու են այդ կազմակերպություններն իրենց որոշումներում, քանի որ մասնագիտացված չլինելով որոշակի խնդիրներում՝ նրանք ոմանց շահերն են առաջ տանում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

«Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը խորհրդարանական երկխոսության վայր է, և երբ այնտեղ որևէ մեկը զրկվում է ձայնի իրավունքից, դրանով ոչնչացվում է բնականոն խորհրդարանական երկխոսություն հաստատելու հնարավորությունը»,- ասաց ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ Սերգեյ Մարկովը։

Մարկովի խոսքերով, ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի շուրջ բավականին բուռն քննարկում անցկացվեց կապված այն բանի հետ, որ ԵԽԽՎ մի շարք գործընկերներ հայկական իշխանությունների հանդեպ բողոքներ ունեին՝ նրանց համարելով ոչ բավարար ժողովրդավարական։ Նրա խոսքերով, տվյալ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը բավականին կոշտ էր. պաշտպանել ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքը։

Միջազգային կառույցներում՝ ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ԱՊՀ ՄԽՎ-ում, ԵՎՐԱԶԵՍ-ում և հետխորհրդային տարածաշրջանի այլ կառույցներում քիչ է բազմակարծությունը, իր տեսակետը հայտնեց ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:.

Եվ դա, Աշոտյանի կարծիքով, խանգարում է, որ նման կազմակերպությունների անդամ-երկրներն ամբողջովին օգտագործեն իրենց կառույցներում առկա ներուժը: -0-

Շողիկ Վարդանյան, Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: