478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Նախորդ շաբաթը Հայաստանում նշանավորվեց հայկական պատվիրակության համար ԵԽԽՎ-ի հետ կապված իրավիճակի միանգամայն կանխատեսելի շրջադարձով
13:26
03 Փետրվարի 2009

Նախորդ շաբաթը Հայաստանում նշանավորվեց միանգամայն կանխատեսելի շրջադարձով այն հարցում, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կզրկվի՞, արդյոք, հայկական պատվիրակությունը ձայնի իրավունքից, թե՝ ոչ։ Հայաստանի պարտավորությունների հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն դեմ հանդես եկավ որոշ պարտավորությունների չկատարման պատճառով հայկական պատվիրակության ձայնի իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Վեհաժողովի մոնիտորիգնի հանձնաժողովի նախաձեռնությանը՝ ղեկավարվելով հայկական իշխանությունների քաղաքական կամքի առկայությամբ։ Մասնավորապես, խոսքն անցյալ տարի Երևանում մարտյան իրադարձությունների հետաքննության մասին է։

Հայաստանին ձայնի իրավունքից չզրկելու որոշման օգտին կողմ արտահայտվեց 141 պատգամավոր, դեմ՝ երեքը, ձեռնպահ մնացին հինգը։

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում ընդունվեց թիվ 1643 բանաձևը, որի համաձայն Հայաստանը պետք է փոփոխություններ մտցնի Քրեական օրենսգրքի 225 (զանգվածային անկարգություններ) և 300 (պետական իշխանության բռնազավթում) հոդվածներում, նաև փաստաթղթից հանվել է «քաղբանտարկյալներ» արտահայությունը։

Միաժամանակ որոշում կայացվեց Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին հարցին վերադառնալ ԵԽԽՎ-ի՝ ապրիլին կայանալիք գարնանային նստաշրջանի ժամանակ։

Հայոց համազգային շարժում ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ի Հայաստանի վերաբերյալ թիվ 1643 նոր բանաձևի իմաստը չի փոխվել՝ չնայած հայկական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների չկիրառմանը: Իր հերթին Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը պայմանավորեց այդ որոշումը հայկական իշխանությունների՝ նախագահի գլխավորությամբ,  կամքի դրսևորմամբ և ժողովրդավարական բարեփոխումների ուղուն հավատարիմ մնալով։

Միաժամանակ հունվարի 28-ին երկրում նշվեց Հայկական ազգային բանակի ստեղծման տարեդարձը: Այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացման, զինված ուժերի բարեփոխումների գործընթացին ակտիվ մասնակցության համար ԱԺ պատվո մեդալներով պարգևատրեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանին, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին և ՊՆ իրավաբանական վարչության պետ, գնդապետ Սեդրակ Սեդրակյանին:

Տոնի օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել են ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների պանթեոն՝ «Եռաբլուր»՝ ծաղկեսպակներ դնելով Ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների հուշահամալիրին։

«Հայրենիքին ծառայելը միշտ գտնվելու է Զինված ուժերի հրամանատարության, պաշտպանության նախարարի և երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում»,- ասաց երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը մոտ 50 զինծառայողների պարգևատրման արարողության ժամանակ:

Չորեքշաբթի Դավոսում բացված Համաշխարհային տնտեսական համաժողովը կրում էր նաև քաղաքական աստառ։ Համաժողովի ընթացքում, որին մասնակցեցին շուրջ 2400 պատվիրակներ աշխարհի 90 երկրներից, տեղի ունեցան նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկկողմ հանդիպումները։ Մինչև համաժողովի բացումը Ցյուրիխում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ։

Պետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ցյուրիխյան հանդիպումը երրորդն է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև։Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ իրենց տեսակետները:

Երկու երկրների նախագահները բանակցությունների արդյունքում հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ շարունակելու բանակցային գործընթացը։

Համաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Սարգսյանը և Էրդողանը կարևորել են Հայաստանի և Թուրքիայի նախագահների 2008 թվականի սեպտեմբերի հանդիպումով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած բեկումը, որն իր շարունակությունն ունեցավ երկու երկրների արտգործնախարարների միջև կայացած հետագա հանդիպումներով: Երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է լրացուցիչ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման համար:

Դավոսյան համաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի  վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Զրուցակիցները նկատել են, որ հաճախակի հանդիպումներն ու շփումները հնարավորություն են տալիս բարձր պահել համագործակցության զարգացման դինամիկան:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Մուհամմեդ Էլ Բարադեի հետ, որի   ընթացքում կողմերը բարձր են գնահատել միջուկային էներգիայի ոլոտում միջազգային գործակալության և Հայաստանի համագործակցության ներկա մակարդակը: Մուհամմեդ Էլ Բարադեյը բարձր է գնահատել նոր էներգաբլոկի կառուցման և Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը:

Սարգսյանի և նաև Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդայի հանդիպման ժամանակ Կուրոդան նշել է, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է զարգացնելու երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ Հայաստանի հետ:

Անցյալ հինգշաբթի նաև մեկնարկեց նախարարությունների և գերատեսչությունների հաշվետվությունները ներկայացումը` իրենց ղեկավարած նախարարությունների և գերատեսչությունների 2008թ. գործունեության վերաբերյալ: Կառավարությունում մի շարք նախարարություններ և գերատեսչություններ, մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների,  տրանսպորտի  և կապի, քաղաքաշինության, ԱԻ նախարարությունները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ներկայացրել են անցյալ տարվա ընթացքում իրենց կառույցների գործունեության հաշվետվությունները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց ուշադրություն դարձնել ոչ միայն կատարված աշխատանքներին, այնպես էլ թերացումներին, չկատարված աշխատանքներին:

ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել է հանրապետության բոլոր նախարարություններին և գերատեսչություններին՝ այսուհետ չանցկացնել ծախսերի վերաբաժանում, քանի որ դրա հետևանքով նույնիսկ նվազագույն շահութաբերություն չի ապաոհվվում։ Միաժամանակ վարչապետն ընդծգել է, որ անհրաժեշտ է հասկանալ, որ հարկերի հավաքման հարցը միայն Պետական եկամուտների կոմիտեի գործը չէ, այլ կառավարության բոլոր անդամների պարտականությունն է։

Հայաստանի կառավարությունում նախարարությունների և գերատեսչությունների հաշվետվությունների լսումը կշարունակվի նաև այս շաբաթ։

Հայկական հասարակության, համենայն դեպս, մի մասի շրջանում տարակուսանք առաջացնող իրադարձությունների թվին է պատկանում նաև, այսպես կոչված, «յոթի գործով» դատական գործընթացը։ 2008 թ.-ի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում ուրբաթ կայացած դատավարությունն արդեն յոթերորդ անգամ ընդհատվել է՝ դատարանի նկատմամբ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Այս ամենի պատճառով դատավորը որոշել է հեռացնել ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճից՝ հերթական նիստը նշանակելով փետրվարի 12-ին։-0-

Օլեգ Բարնաշով, ԱՄԻ «Նովոստի-Ամենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:

15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։