486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջան և Հայասատան. ամեն մեկն ունի «իր» Ղարաբաղը
17:48
30 Հունվարի 2009

Հինգշաբթի՝ հունվարի 28-ին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Ցյուրիխում անցկացրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական ռաունդը։ Կրկին արտասանվեցին այս առիթի համար անհրաժեշտ բոլոր բառերը։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչները հերթական անգամ հայտարարեցին մերձկասպյան պետության տարածքային ամբողջականության պահպանման մասին՝ որպես խնդրի լուծման միակ հնարավոր տարբերակ։ Պաշտոնական Երևանը, որպես կանոն, այնքան էլ ակտիվ չէ նախագահական հանդիպումների արդյունքները մեկնաբանելու հարցում (քանի որ իրական առաջընթաց այս հանդիպումները չեն բերում, և Ցյուրիխի հանդիպումը բացառություն չէր)։

Ինչ վերաբերում է հայ հասարակայնությանը, ապա այս անգամ ևս ասվեց բանակցային գործընթացում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտության մասին, առանց որի  հակամարտության հանգուցալուծման հարցում փոխզիջման հասնել անհնար է։

Առանձին թեմա է միջնորդների դիրքորոշումը։ Վերջին տարիներին նրանց հայտարարությունների և մեկնաբանությունների ոճաբանությունը երկու կովկասյան պետությունների նախագահների նոր հանդիպման նախօրեին (կամ ավարտից հետո) հիշեցնում է հանրաճանաչ «Ճակատագրի հեգնանք» ֆիլմը։ «Ամեն նոր տարի մենք ընկերներով գնում ենք բաղնիք...»: Այդպես էլ բանակցությունների յուրաքանչյուր նոր ռաունդ ավարտվում է հիմնախնդրի կարգավորման շուտափույթ և անխուսափելի «առաջխաղացման» վերաբերյալ եզրահանգումներով:

Այս տարվա հունվարի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին հույս հայտնեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում (ճիշտ է, այն չի գալիս արդեն գրեթե 15 տարի) կկարողանան «հասնել երաշխավորված խաղաղ համաձայնության, որը զգալիորեն ավելի լավ է ներկայիս ստատուս-քվոյի բոլոր կողմերի համար»։ Նման եզրակացություններ կարդալիս երբեմն տպավորություն է ստեղծվում, որ պրոֆեսիոնալ խաղաղապահներն ապրում են «զուգահեռ իրականության մեջ», այնքան հեռու են նրանց ցանկություններն իրականությունից։

Բերենք ընդամենը մի քանի թիվ։ Միայն վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են ավելի քան 10 անգամ, ռազմական բյուջեն 2008-ին ընդհանրապես գերազանցել է 2 մլրդ. դոլարը։ Թեև Հայաստանում ևս նախըտրում են «վառոդը չոր պահել»՝ այնքան էլ չհավատալով «արագ և երաշխավորված խաղաղ համաձայնությանը»։ «Մեզ համար բանակը հպարտություն է, իսկ հակառակորդների համար՝ զսպվածության հզոր գործոն, ինչի շնորհիվ պահպանվում է այդքան փխրուն խաղաղությունը»,- ասվում է նախագահ Սարգսյանի՝ Հայկական բանակի 17-ամյակի (իրավաբանորեն այն ստեղծվել է 1992թ. հունվարի 28-ին) առիթով հղած ուղերձում։ 2008թ.-ին ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցվել է կողմերի միջև ամենախոշոր բախումը՝ հրադադար հաստատելու մասին համաձայնագիր կնքելու պահից ի վեր (1994թ. մայիսին)։ Առ այսօր ղարաբաղյան կարգավորման ֆոնը բնորոշող գլխավոր թեմաներից մեկն, այսպես կոչված, «զինամթերքի սկանդալն է», որը կապված է, իբրև թե, Ռուսաստանից Հայաստան «սպառազինության անվերադարձ մատակարարումների» հետ։

Այսպիսով, 2009թ. հուվարի վերջին մենք ստացանք նույն արդյունքը։ Երկու նախագահները ձգտում են հիմնախնդրի կարգավորմանը։ Երկուսն էլ խոսում են բանակցություններում պարապուրդի և նույնիսկ դրանց իմիտացիայի մասին։ Երկուսն էլ կցանկանային լուծել  իրենց երկրների համար «պատմական առաքելությունը»։ Միջնորդները կրկին ցուցադրում են «զուսպ լավատեսություն»։ Բայց առաջընթաց ինչպես չկար, այնպես էլ չկա։

Մինչդեռ միանգամայն հասկանալի է, որ նախագահներից յուրաքանչյուրը, խոսելով հակամարտության կարգավորման մասին, հասկանում է միանգամայն տարբեր բան։ Մեկի համար կարգավորումը Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։ Մյուսի համար կարգավորումը բռնագրաված տարածքների ազատումն է և պետության միասնականության և ամբողջականության հաղթանակը։ Ինչպես ասում են, գտեք թեկուզ երկու նմանություն։ Թերևս միայն այն, որ Հայաստանի նախագահն այսօր կարծում է, որ Թուրքիան նույնպես կարող էր օգտակար լինել խաղաղ կարգավորման  գործընթացին։ Ըստ երևույթին, ադրբեջանցի առաջնորդը Թուրքիայի և Մինսկի խմբի մասին իր հատուկ կարծիքն ունի։ Թեև Հայաստանի նախագահն այնքան էլ միամիտ չէ՝ չհասկանալու համար, որ ցանկացած պետություն գնահատում է իր բարի կամքը քաղաքական (երբեմն էլ՝ աշխարհաքաղաքական) շահի տեսանկյունից։ Բայց համաշխարհային հանրությունը «խաղաղության» պահանջ է ներկայացնում, այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն անխոնջ կրկնում են խաղաղ հանգուցալուծման անհրաժեշոտւթյան մասին։ Բայց ամեն մեկն, իհարկե, իր ձևով։

Բայց հնարավո՞ր է, արդյոք, հիմնախդրի կարգավորում, եթե դրա էությունը տարբեր կերպ են հասկանում։ Դա հնարավոր է այնպես, ինչպես ատենախոսությունը, որի հեղինակը մի գլխում օգտագործում է հասկացությունների և սահմանումների մի համակարգ, իսկ մյուսում հիմնվում է ճիշտ հակառակ սահմանումների վրա։ Թվում է, որ քանի դեռ երկու նախագահները չմշակեն հասկացությունների միասնական դիվանագիտական ապարատ, Լեռնային Ղարաբաղում խաղաղության և առաջընթացի մասին բոլոր խոսակցությունները կիրականացվեն «գայլի գլխին ավետարան կարդալու» մասին առակի համաձայն։

Երկրորդ շատ կարևոր խնդիրն այստեղ քարոզչության գերիշխումն է պրագմատիկայի նկատմամբ։ Այսպիսով, դիվանագիտության համար առանցքային «փոխզիջում» հասկացությունը իրականում բացառվում է հետկոնֆլիկտային ուրվագծից։ «Փոխանակումներ» չեն առաջարկվում, դիվանագիտական նորմալ սակարկումներ չեն տարվում։ Չէ՞ որ միայն նման նորմալ սակարկումը կարող է ամուր խաղաղություն արձանագրել։ Սինայը պետության ճանաչման դիմաց (ինչպես դա տեղի ունեցավ Կեմպ-Դեվիդում)։ Տեսականորեն հնարավոր է նաև այլ տարբերակ։  Բայց դրա համար անհրաժեշտ է լրիվ և անվերապահ կապիտուլյացիա, ինչպիսին Ղարաբաղում չկա։ Եվ, ըստ ամենայնի, չի էլ լինի։

Անշուշտ, պետք է գնալ դեպի խաղաղություն։ Բայց խաղաղապահությունը չպետք է իրականացվի անորոշ սխեմաներով։ Այն պետք նպատակաուղղվի դեպի իրական Ադրբեջանն ու Հայաստանը, այլ ոչ արհեստականորեն ստեղծված կերպարները։ Այդ պատճառով էլ հակամարտության կարգավորման հարցում պետք է բացակայի ամենագլխավորը՝ քաղաքականապես կոռեկտ շողոքորթությունը։ Բանակցային գործընթացը պետք է դադարի լինել երկու նախագահների և միջնորդների (երկրորդ պլանի դերասանների դերում) թատրոն լինելուց։ Այն պետք է «շնորհանդեսի» ձևաչափից տեղափոխվի պրոֆեսիոնալ դիվանագետների բանակցությունների քարացած ձևաչափ, այսինքն, նրանց ձևաչափը, ովքեր կկատարեն իրենց գործն առանց հիստերիայի, անիրականանալի խոստումների և ուռճացված ակնկալիքների։ -0-

Սերգեյ Մարկեդոնով, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի պետ - «ՌԻԱ Նովոստիի» համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: