482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքի պահպանումը ժողովրդավարական բարեփոխումների ուղու իրագործման շարունակություն է պահանջում. ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ
12:01
30 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ ) հունվարի 27-ին կայացած ձմեռային նստաշրջանի շրջանակներում որոշում է ընդունել չզրկել Հայաստանին ձայնի իրավունքից. այս որոշման օգտին կողմ արտահայտվեց 141 պատգամավոր, դեմ՝ երեքը, ձեռնպահ մնացին հինգը։ Այսպիսով, ԵԽԽՎ-ն չաջակցեց Հայաստանի կողմից Վեհաժողովի անցած տարվա բանաձևի մի շարք դրույթների չկատարման պատճառով հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ իր մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ավելի վաղ արված առաջարկությանը։

Ավելի վաղ ԵԽԽՎ-ում հայտարարում էին, որ Հայաստանն ամբողջովին չի կատարել անցած տարվա բանաձևի դրույթները. ազատ չի արձակել բանտարկյալներին և չի անցկացրել անցած տարվա մարտի 1-2-ի դեպքերի անաչառ քննություն, երբ նախագահական ընտրություններից դժգոհ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության բողոքի ակցիան վերածվեց ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 մարդ։

Սակայն երկուշաբթի՝ նստաշրջանի ընթացքում այս հարցի քննարկումից մեկ օր առաջ, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը փակ նիստի ժամանակ մեղմել է իր դիրքորոշումն ու առաջարկել չզրկել հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից՝ վերանայելով դեկտեմբերի 17-ին ընդունած իր որոշումը։ Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկուցող Ժորժ Կոլոմբիեն նշել է, որ «ՀՀ իշխանությունների՝ «քաղբանտարկյալների» հետ կապված վերջին շրջանի գործողությունները... թափանցիկության դրսևորումներ են, այն բանի նշան, որ հայկական իշխանությունները պատրաստ են մեզ հետ աշխատել», նա առաջարկել է Վեհաժողովին չդադարեցնել ԵԽԽՎ-ում Հայաստանի ունեցած ձայնի իրավունքը։

Միաժամանակ, զեկուցողը հայտարարել է, որ «մենք անհրաժեշտ ենք համարում, որպեսզի Վեհաժողովն այսուհետ ևս հետևի Հայաստանում «քաղբանտարկյալների» իրավիճակին և այս ոլորտում իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին»։

Ինչպես հայտնի դարձավ թիվ 1643 հաստատված բանաձևի տեքստի հրապարակումից հետո, այնտեղից հանվել է նաև «քաղբանտարկյալներ» արտահայությունը, որն առկա էր նախկին թիվ 1609 և թիվ 1620 բանաձևերում։

Հենց սա, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների չկիրառման փաստը երկրում ընդունվեցին ՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հաջողության առավել կարևոր բաղկացուցիչներ։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը պայմանավորեց այդ որոշումները հայկական իշխանությունների կամքի դրսևորմամբ և ժողովրդավարական բարեփոխումների ուղուն հավատարիմ մնալով։ «Սա Հայաստանի ժողովրդավարական աշխարհայացքի, եվրոպական արժեքներին կողմնակից լինելու հաղթանակն է։ Դա մեր համոզմունքների, մեր ժողովրդավարական ապագայի, մեր երեխաների, մեր ընդհանուր հաղթանակն է», - ընդգծեց նա։

Միաժամանակ Շարմազանովը հեռու էր այն մտքից, որ Հայաստանն այլևս անելիք չունի։ Ընդհակառակը, նրա խոսքերով, երկրում շատ անելիք կա, ընդ որում մոտակա չորս տարվա ընթացքում։ «Մենք շարունակելու ենք այն բարեփոխումների իրագործումը, որոնց պատասխանատվությունը վերցրել ենք ընտրությունների ժամանակ՝ խոստում տալով ժողովրդին»։

Ինչ վերաբերում է Հայաստանում «քաղբանտարկյալների» առկայությանը, ապա մամուլի քարտուղարի խոսքերով, հարցը չպետք է դիտարկել բացառապես քաղաքական հարթության վրա, և ճիշտ կլիներ, եթե իրավական հարցերով զբաղվեր իրավական համակարգը։ «Ես հարգում են անմեղության կանխավարկածը, և ինչպես յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում բոլոր հարցերը պետք է լուծվեն դատական կարգով և ապացուցվեն իրավական դաշտում», - ասել է Շարմազանովը։

Միաժամանակ պատգամավորն անընդունելի է համարել որոշ ընդդիմադիր գործիչների դիրքորոշումները, ովքեր երկիրը ձայնի իրավունքից զրկելու միջոցով Հայաստանում եվրոպական «բարեփոխումներ» սկսելու կողմնակից են և նույնիսկ Եվրոպա են ուղարկել իրենց միջնորդներին՝ քարոզելու այդ դիրքորոշումները։ «Տարօրինակ է, որ մարդիկ, ովքեր ներկայացրել են իշխանությունը և գիտեն, թե ինչ է պետական իշխանությունը, նրա օբյեկտիվ և սուբյեկտիվ բարդությունները, ինչպես նաև պետության շահերը, սեփական ամբիցիաները գերադասել են պետության շահերից», -ասել է Շարմազանովը։

Միաժամանակ ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես, Հայոց համազգային շարժում ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ, արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ հայկական իշխանությունները, երկրի ձայնի իրավունքը պահպանելու նպատակ հետապնդելով, ապակողմնորոշել են ԵԽԽՎ-ին, ընդգծելով, որ «երբ իշխանությունները հայտարարում են, թե իրենց ժամանակ է հարկավոր բանտարկյալներին ազատ արձակելու նպատակով Քրեական օրենսգրքի հոդվածները փոփոխելու համար, ապա նրանց հավատում են»։

Իգիթյանը նաև պնդում է, որ ԵԽԽՎ-ի Հայաստանի վերաբերյալ թիվ 1643 նոր բանաձևի իմաստը չի փոխվել՝ չնայած հայկական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների չկիրառմանը, նա կարծում է, որ ԵԽԽՎ-ի հիմնական նպատակն իրադարձություններին քաղաքական գնահատական տալն է, իսկ «թիվ 1643 բանաձևի քաղաքական ոգին, միևնույն ժամանակ, մնացել է նույնը, ինչ թիվ 1609 բանաձևինը»։

Իր փորձագիտական կարծիքն է արտահայտել նաև հայ քաղաքագետը։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը արտառոց չի համարում այն, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքի դադարեցում տեղի չունեցավ։ Նրա խոսքերով, այն նախադեպերը, որոնք մի քանի անգամ տեղի են ունեցել ԵԽԽՎ-ի պատմության ընթացքում, մասնավորապես, 1967 թ.-ին Հունաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը և 1974 թ.-ին Թուրքիայի ներխուժումը Կիպրոս, բացարձակապես անհամակշիռ են Հայաստանում տեղի ունեցածին։ «Եվ ես դա ասում եմ՝ հարգելով մարդկանց զգացմունքները և հասկանալով, թե այստեղ ինչ է տեղի ունեցել», - ընդգծել է նա։

Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման  ինստիտուտի ծրագրերի համակարգող Շուշան Խաթլամաջյանն էլ կարծում է, որ Եվրոպան չկամեցավ իրենից վանել Հայաստանին՝ ԵԽ անդամներից մեկին։ Նրա կարծիքով, դեռևս քվեարկությունից պարզ էր, որ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի Հայաստանին չզրկեին ձայնից։

«Նրանք անում էին դա փոքր-ինչ դանդաղ, և դրա տրամաբանությունը շատերի համար հարցականի տակ է մնում, սակայն ցանկացած իշխանություն քայլեր է անում այն ռիթմով, որի տրամաբանությունը ելնում է ներքին քաղաքական զարգացումից, և դրսից այդ տրամաբանությունը հարկադրելը ամենաճիշտ տարբերակը չէ  ցանկացած պետության համար», - ընդգծել է Խաթլամաջյանը։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքի պահպանումը ողջամիտ որոշում է համարել՝ իր դիրքորոշումը բացատրելով նրանով, որ «անխոհեմ կլիներ Հայաստանին զրկել ձայնի իրավունքից՝ երկիրը ինչ-որ տեղ դարձնելով վտարանդի, ինչը հակաարդյունավետ քայլ կլիներ»։

Փորձագետը կարծում է, որ ԵԽԽՎ պահանջների իրականացման աշխատանքը կշարունակվի, և, դատելով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի տրամադրություններից, ԵԽ-ն կձգտնի նրան, որ Հայաստանը կատարի այդ կազմակերպություն մտնելիս ստանձնած բոլոր պարտավորությունները։ Սարգսյանի խոսքերով, Հայաստանի իշխանությունները պարտավոր կլինեն շատ օպերատիվ կերպով արձագանքել և լուծել բանաձևերում ներկայացված բոլոր հարցերը, քանի որ խնդիրը ոչ թե դրույթները ԵԽ-ի, այլ հայ հասարակության առաջ կատարելու մեջ է։ 

«Ի վերջո մարտի 1-ից հետո երկրում ստեղծված իրավիճակին ու պարտավորություններին վերաբերող ամեն բան առաջին հերթին մեզ է վերաբերում, և Հայաստանին անհրաժեշտ է ազատվել այդ բեռից ու պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք մինչ այժմ անպատասխան են մնացել», - եզրափակել է ՀԴԿ առաջնորդը։-0-

Ելենա Դավիթյան, ԱՄԻ «Նովոստի-Ամենիա» գործակալության մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: