+9
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ որոշում. Բարի կամքի դրսևորում
19:02
27 Հունվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկեց. այսպիսին է Հայաստանի կողմից իր պարտավորություններն իրականացնելու գնահատականի սպասված, բայց ոչ ակնհայտ արդյունքը։   

Եվ չնայած ԵԽԽՎ նիստը տվյալ հարցի առնչությամբ կկայանա այսօր, արդեն պարզ է, որ մոնիտորինգային հանձնաժողովը քվեարկության չի ներկայացնի Վեհաժողովում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու առաջարկության բանաձևը։ 

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը երկուշաբթի փակ նիստի ժամանակ մեղմել էր իր դիրքորոշումը և առաջարկել չզրկել հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից` վերանայելով դեկտեմբերի 17-ի իր որոշումը:

Եվրոպացիների դժգոհության հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը չի իրականացրել թիվ 1609 և թիվ 1620 բանաձևերի դրույթները՝ բանտարկյալների ազատ արձակման և Երևանում անցյալ տարվա մարտի դեպքերի անկողմնակալ հետաքննության անցկացման մասով, երբ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ընդդիմության բողոքի ցույցը վերածվեց անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը քաղաքացի և վիրավորվեց ավելի քան 200 հոգի։

Եվրոպան պարզորոշ հասկացրեց, որ չի ցանկանում փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց միևնույն ժամանակ նրանից իր պահանջների կատարման առնչությամբ որոշակի քայլեր է ակնկալում։

ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը ասել էր, որ չի կարծում, թե Հայաստանին կզրկեն ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից:

«Այս փուլում որոշում է ընդունվել չկիրառել պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ, քանի որ իշխանությունների քաղաքական կամք է արձանագրվել», - լրագրողներին ասել էր հայկական պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։

Մի քանի շաբաթ շարունակ Հայաստանը տենդի մեջ էր ԵԽԽՎ հնարավոր որոշման և դրանից բխող հետևանքների պատճառով։ Եվ իշխանությունները, և ընդդիմությունը միասնական էին այն հարցում, որ ձայնի իրավունքից զրկելը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի վարկանիշի վրա։  

«Ես հակված չեմ այն կարծիքին, որ ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու մասին որոշումը շատ հավանական է, այն հնարավոր է, բայց՝ ոչ հավանական... Եթե ամեն դեպքում որոշումը բացասական լինի, ապա դա անբարենպաստ ազդեցություն կունենա, քանի որ նման բաներն ազդում են երկրի տարբեր վարկանիշների վրա, այդ թվում երկրի ներդրումային գրավչության վրա»,- «Նովոստի-Արմենիային» մեկնաբանեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։   

Փորձագետները միչև վերջին պահը Հայաստանի հնարավորությունները 50-50 էին գնահատում, և միայն հունվարի կեսերին հայկական մայրաքաղաք ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Ժորժ Կոլոմբիեի այցը շրջադարձային եղավ այս հարցի լուծման մեջ։ Իրենց մեկօրյա այցի ընթացքում համազեկուցողները լսեցին գլխավորը՝ խնդրի լուծման համար քաղաքական կամքի առկայության հավաստիքները։
 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է հայաստանյան իշխանությունների վճռականությունը՝ բանաձևերի դրույթների իրականացման հարցում՝ նշելով, որ ժողովրդավարության հետագա խորացումը բխում է հենց Հայաստանի Հանրապետության շահերից

ԵԽԽՎ համազեկուցողների այցից անմիջապես հետո տեղեկատվություն հայտնվեց Քրեական օրենսգրքի երկու՝ զանգվածային անկարգություններին և պետական իշխանության բռնազավթմանը վերաբերող հոդվածների հնարավոր փոփոխության մասին:

Այդ տեղեկատվությունն արդեն հաստատվել է. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է հրաման` Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 225 (զանգվածային անկարգություններ) և 300 (պետական իշխանության բռնազավթում) հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Աշխատանքային խմբին հանձնարարվել է խմբի աշխատանքներին մասնակից դարձնել ՀՀ Ազգային ժողովի 2008թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամներին, օրինագծի մշակման ժամանակ հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայով սահմանված չափորոշիչները և օրենքի` իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու հարցը:

Ակնհայտ է, որ այս ուղղումները կվերաբերեն մարտյան անկարգությունների քրեական գործի շրջանակներում քննվող հիմնական «յոթի գործին», որով, մասնավորպես, անցնում են ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը և երեք պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը և Սասուն Միքայելյանը։  

Անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին սկսված գործի դատական գործընթացն արդեն 5 անգամ հետաձգվել է դատարանի հանդեպ մեղադրյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Վերջինը՝ հունվարի 16-ի նիստը, մի քանի րոպե է տևել, որի ընթացքում դատավորը հայտարարել է, որ «դատարանը որոշում է ընդունել հեռացնել մեդրյալներին, և նիստը հետաձգել մինչև հունվարի 30-ը՝ հաշվի առնելով, որ դատավորի ներս մտնելիս մեղադրյալները ոտքի չեն կանգնում և չեն ենթարկվում դատավորի կարգադրություններին»։  

Ընդդիմության ներկայացուցիչները համոզված էին, որ դատավորի որոշումը կապված է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի առաջիկա քննարկման հետ։ « Դատարանը նիստը 15 օրով հետաձգել է՝ առաջնորդվելով ոչ թե վարույթի խնդիրներով, այլ ժամկետներով, որոնց արդյունքում հայտնի կդառնա ԵԽԽվ որոշումը»,- նշվում է Հայ ազգային կոնգրեսի հաղորդագրության մեջ։

Ինչպես կարծում է Արման Մուսինյանը՝ ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը, ՀՀ իշխանությունները չեն կատարել ԵԽԽՎ բանաձևերով սահմանված իրենց պարտավորությունները և «փաստացիորեն սպառել են իրենց պաշարները, և ԵԽԽՎ-ին ցույց տալու ոչինչ չունեն»։     

Սակայն, ըստ ամենայնի, Եվրոպան այլ կարծիքի է և ԵԽԽՎ որոշման համար երրորդ փաստարկ կարող է լինել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ բանտարկյալներին համաներում շնորհելու վերաբերյալ վերջին կարգադրությունները, որոնց թիվն արդեն հասնում է 30-ի։ 

Այսպիսով, իշխանությունների քաղաքական կամքը և ՔՕ ուղղումները Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ չկիրառելու օգտին համազեկուցողների հիմնական փաստարկը դարձան։  

Ակնհայտ է, որ այս դիրքորոշման հաստատումը ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ ընդդիմության դժգոհության հերթական ալիքի առիթ կհանդիսանա։ Դեռևս սրանից շատ առաջ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ եթե հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից չզրկվի, ապա ընդդիմությունը բողոքի զանգվածային ակցիաներ կսկսի։  

Չնայած նման սցենարը սպասելի էր։ «P.Art» PR-ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանի համոզմամբ, «իշխանությունների համար դրական որոշման դեպքում, ընդդիմությունը քննադատելու է Եվրոպային՝ մեղադրելով նրան կրկնակի չափանիշների կիրառման մեջ»։

Ինչպիսի պարտավորություններ կդրվեն Հայաստանի առաջ ԵԽԽՎ-ում նոր որոշմամբ հայտնի կդառնա արդեն այսօր, բայց ցանկացած դեպքում Հայաստանին իր աջակցությունն է հայտնել ռազմավարական գործընկեր Ռուսաստանը։

«Ես չեմ կարծում, որ իրավիճակը Հայաստանում այդքան մտահոգիչ է և որ այդքան չի համապատասխանում Եվրախորհրդի չափանիշներին ու արժեքներին նման քայլի գնալու համար»,- «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը։  

Նա նկատեց, որ «անհանգստանալու պատճառներ երևի կան», բայց ավելացրեց, որ ռուսական պատվիրակությունը «վճռական կերպով դեմ հանդես կգա հայկական պատվիրակության նկատմամբ նման որոշում կայացնելուն», մանավանդ, որ «հայկական իշխանությունները շատ հարցերում հաշվի են առել Վեհաժողովի խորհուրդները»։ --0--

Նաիրա Մելքումյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։