484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջան. հոսքագծին դրված ստի տեխնոլոգիա
17:54
27 Հունվարի 2009

2009 թվականը սկսվեց ադրբեջանական քարոզիչների շարքային, բայց ընդհանուր առմամբ, իր արդյունավետությունն ապացուցած ստի տարածման տեխնոլոգիայի կիրառմամբ արհեստականորեն ուռճացված սկանդալից։

Այդ տեխնոլոգիան բավական պրիմիտիվ է. ինչ-որ աչքի չընկնող կայքում տեղադրվում է «սենսացիոն լուրը», իսկ իրականում, այն զարհուրելի սուտը, որին այդպես սիրում են հավատալ սովորական քաղաքացիները։ Այդ սենսացիային, ասես հրամանով, միանում են շատ թե քիչ ծանրակշիռ հրատարակությունները, և սուտը «ձնագնդի» սկզբունքով աճում է կայծակնային արագությամբ՝ պարուրվելով նոր մանրամասներով և փաստերով, և վերջապես, գլորվում-հասնում է իշխանության ոտքերի տակ, «որն արդեն պարտավոր է արձագանքել հասարակությանը հուզող խնդիրներին»։

Մոտավորապես նման օպերացիա՝ «Ռուսական զենքի վաճառքը Հայաստանին» պայմանական անվանումով, իրականացրեց ադրբեջանական քարոզչամեքենան։

Բայց ամեն ինչ հերթականությամբ։ «Առասպելական զենքի» մասին առաջին տեղեկատվությունը, որը, չգիտես ինչու, գաղտնի կերպով Հայաստանին փոխանցեց նրա ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանի Դաշնությունը, տարածեց ադրբեջանցի լրագրողների միայն նեղ շրջանակում հայտնի www.mediaforum.az. կայքը։ Սակայն այն հարցը, թե որտեղից այդ մարդկանց մոտ հայտնվեց իբրև թե հույժ գաղտնի տեղեկատվությունը, ոչ ոքի չհետաքրքրեց, կարևորն, ընթերցողին հետաքրքիր նյութ տրամադրելն էր։

Վերոնշյալ ադրբեջանական կայքը ստեղծվել է մի նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ժողովրդավարության աջակցության միջազգային  հիմնադրամի (National Endowment for Democracy - NED) կողմից՝ հիմնադրված 1983 թվականին, սառը պատերազմի թեժ պահին՝ որպես ամերիկյան ժողովրդավարության օրինակը ողջ աշխարհով, առավելապես սոցիալիստական ճամբարի երկրներում տարածելու գործիք։

Նույնիսկ քաղաքականության մեջ անփորձ մարդը հասկանում է, որ այն վատ ժամանակներում «ժողովրդավարության տարածումը» ենթադրում էր այնպիսի միջոցառումների անցկացում, որը խորհրդային քարոզչությունը բնութագրում էր որպես «քայքայիչ գործունեություն»։

Այսպիսով, արտաքինից հակահայկական, սակայն իրականում վառ հակառուսական  ուղղվածություն ունեցող սադրանքն առաջինը շրջանառեց մի կայք, որը գործում է ամերիկյան նախագծի շրջանակներում։

Սակայն, ամենակարևորը Ադրբեջանի իշխանությունների կողմից խմբագրված այս կատակերգության նպատակը պարզելն է։ Այստեղ փորձագետների կարծիքները հակասական են։ Գլխավոր նպատակներից մեկը բարձրաձայնում են հենց ադրբեջանցի պաշտոնյաները։ Այդ նպատակը կայանում է նրանում, որ կասկածի տակ դրվի Ռուսաստանի՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնոդի կարգավիճակը, իսկ հեռանկարում, դուրս մղվի տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդող Ռուսաստանը Ղարաբաղյան բանակցային գործընթացից։

Ոչ այլ ոք և հենց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարեց լրագրողներին, որ «այս փաստը (զենքի վաճառքի) հաստատելու դեպքում Ռուսաստանի վարկանիշը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում լուրջ վնաս կկրի։ Ընդ որում, վնաս կհասցվի նաև նրա վարկանիշին՝ որպես խաղաղապահ գործընթացին մասնակցող չեզոք կողմի»։

Հասանովը նույնիսկ սպառնաց Ռուսաստանին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը դիտարկելու է ՌԴ-ն որպես հարևան, ում չի կարելի վստահել։

Անկասկած, նման հայտարարությունները չի կարելի չդիտարկել որպես ոչ այլ ինչ, քան սովորական շանտաժ, որն ուղղված է բանակցային գործընթացում որոշակի առավելություններ ստանալուն։

Միաժամանակ այս օրերին ադրբեջանական ԱԳՆ-ն հանդես է եկել անճոռնի հայտարարություններով՝ Ռուսաստանին մեղադրելով բոլոր տեսակի մեղքերի մեջ։ Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում ռուսական կողմին մեղադրում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2008 թվականի մարտին ընդունված և ադբեջանական քարոզչության ևս մեկ գործիք հանդիսացող հակահայկական բանաձևի խախտման մեջ։

Այս փաստաթղթին կողմ քվերակեց միայն 39 պետություն ՄԱԿ-ի անդամ-երկրների շուրջ 200 պետություններից։ Բանաձևին «դեմ» հանդես եկան ղարաբաղյան կարգավորման միջնորդ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Ադրբեջանի կողմից Գլխավոր Ասամբլեա «քարշ տված» սադրիչ փաստաթղթին կողմ հանդես չեկավ ԵՄ և ոչ մի անդամ-երկիր։ Ադրբեջանցի դիվանագետները հասկանում են, որ բանաձևը չունի պարտադիր ուժ և միայն հանգստացնում է ադրբեջանցի քաղաքական գործիչների ինքնասիրությունը, և, հետևաբար, այն խախտելու խոսակցությունները անհեթեր են դառնում։

Ապատեղեկատվության մեկ այլ պատճառ էլ վերլուծաբաններն անվանում են Ադրբեջանի՝ միջազգային բոլոր պարտավորությունների խախտումով մոլուցքի հասնող սեփական ռազմական ներուժի ավելացումը քարոզչական հիստերիայի շղարշով սքողելու փորձերը։

Ընդ որում, որոշ տվյալներով, ադրբեջանական բանակը զինում են հենց այն երկրները՝ Թուրքիան, Ուկրաինան, Իսրայելը, որոնք ժամանակակից ռազմատեխնիկայով են զինել Սահակաշվիլիի բանակը։

Այնուամենայնիվ, թերի է մնում այն հարցը, թե ինչու սկսեցին «դողալ» իր ռազմական ուժով պարծեցող  «հսկայի ծնկները», և նա սկսեց ցնցվել ջղաձգումներից։ Չլինի՞ այդ «ծնկները» կավից են։ Չլինի՞ Բաքվում  հասկանում են, որ երբեք չեն կարողանա լուծել ղարաբաղյան խնդիրն իրենց համար սովորական ձևով, այն է՝ ոչնչացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին։   

Կեղծ սկանդալում բավական կտրուկ ձևով մի մեծ վերջակետ դրեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ ՌԴ ԱԳՆ-ն նոտա ուղարկց Ադրբեջանի ԱԳՆ-ին, որում տեղեկացրեց Ադրբեջանի ԱԳՆ-ին, որ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից 2008 թ.-ին հայկական կողմին ինչ-որ փաստաթղթի առարկա դարձած հաշվեցուցակով ու քանակով սպառազինություն ու ռազմական տեխնիկա չի փոխանցվել և չի վաճառվել։

Փաստաթուղթը ՌԴ ԱԳՆ կողմից փոխանցվել է Ադրբեջանի դեսպանատանը։ Ռուսական կողմը նշել է, որ այդ հրապարակումը ապատեղեկատվություն է, վառ արտահայտված հակառուսական բնույթ է կրում և չի նպաստում ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների դրական զարգացմանը։ ՌԴ ԱԳՆ-ն հարցը համարեց փակված և կոչ արեց պաշտոնական Բաքվին այսուհետ հապճեպ եզրակացություններ չանել։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խնդրել էր ադրբեջանցի գործընկերներին ցույց տալ այդ փաստաթղթի պատճենը՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է նույնիսկ ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնել։

«Շատ բան պետք է չէ իմանալ հասկանալու համար, թե ինչպես կարող էր արձագանքել Ադրբեջանն այդ խնդրանքին, քանի որ անգամ ստելու մեծ փորձ ունեցող ադրբեջանցի քարոզիչ-ձեռնածուները չեն կարող ցույց տալ այն, «ինչ աշխարհում ընդհանրապես լինել չի կարող»։

Միևնույն ժամանակ ոչ Ռուսաստանը, ոչ էլ Հայաստանը չեն թաքցնում ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի առկայությունը։ Բացի այդ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամներն ավելի արտոնյալ պայմաններ ունեն նմանատիպ համագործակցությունում։

Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի ամենավստահելի դաշնակիցներից և ՀԱՊԿ ամենաակտիվ մասնակիցներից մեկն է։ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն ամրագրված են մոտ 170 հիմնարար և երկարաժամկետ բնույթ կրող միջկառավարական համաձայնագրերով և պայմանագրերով։ Հետևաբար, երկու դաշնակից երկրներ հետկուլիսյան խաղերի կարիք չունեն։ Նրանց հարաբերությունները կարգավորվում են պայմանագրային-իրավական հարուստ բազայով։ -0-

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»-ի մեկնաբան     

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է: