483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+2
Եղանակը Երևանում
Հայ
Տնտեսությունը գերազանցեց քաղաքականությանը. Հայաստանի նախորդ շաբաթվա արդյունքները՝ ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսանկյունից
15:14
26 Հունվարի 2009

Անցած շաբաթը Հայաստանում նշանավորվեց տնտեսության ոլորտում տեղի ունեցած մի շարք հետաքրքիր իրադարձություններով, որոնք լայն քննարկումների առարկա դարձան։

Կարևորագույն իրադարձությունների թվում, անխոս, անհրաժեշտ է նշել ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի արած հայտարարությունն այն մասին, որ գլոբալ ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանը դիմել է Ռուսաստանին կայունացման վարկի համար։ Նրա խոսքերով, այժմ այդ կապակցությամբ բանակցություններ են ընթանում։

Կուդրինի հայտարարությունը «ԱՌԿԱ» գործակալության համար մեկնաբանել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում երկրի տնտեսության աջակցության համար վարկերի տրամադրման մասին բանակցություններ է վարում իր հիմնական առևտրատնտեսական և ֆինանսական գործընկերների հետ՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափում՝ ներառելով Համաշխարհային Բանկն ու այլ միջազգային կառույցները։ Բանակցություններ են ընթանում նաև Ռուսաստանի հետ։ Նախարարը նշել է, որ հայկական կողմը միշտ օգտվել է արտաքին վարկավորման, Հայաստանի տնտեսության համար արտոնյալ և ընդունելի պայմաններում արտաքին փոխառությունների ստացման հնարավորություններից։ Միաժամանակ ՀՀ ֆինանսների նախարարը նշել է, որ փոխառությունների ընդհանուր գումարի մասին խոսելը դեռ վաղ է։

Նշանակալի իրադարձություն էր նաև հունվարի 24-ից Ֆինանսական օմբուդսմենի գրասենյակի գործունեության մեկնարկը, որի նպատակն է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությունը, նրանց պահանջների օպերատիվ, արդյունավետ և անվճար քննարկումը, ինչպես նաև հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահության բարձրացումը։

«Ֆինանսական համակարգի օմբուդսմենի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ, Հայաստանի ֆինանսական համակարգի օմբուդսմեն է ընտրվել Փիրուզ Սարգսյանը, ով ավելի վաղ աշխատում էր Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում։

Անցած շաբաթ հայտնի դարձավ նաև Երևանի կոնյակի գործարանի նոր գլխավոր տնօրենի անունը։ 2009 թ.-ի հունվարի 1-ից այդ պաշտոնում է նշանակվել Արա Գրիգորյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր «Պեռնո Ռիկար Ուկրաինա» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։

«Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպա» ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Լաբորդայի խոսքերով, տասը տարվա մեջ, որոնց ընթացքում Գրիգորյանը ղեկավարել է «Պեռնո Ռիկար Ուկրաինա» ընկերությունը, նա փայլուն կերպով է աշխատել և ստեղծել է մի թիմ, որի ձեռքբերումների շնորհիվ ընկերությունը դարձել է ամենահաջողներից մեկը Պեռնո Ռիկար համակարգում։

Նշանակալի իրադարձություն դարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Համահայկական բանկի մասին» օրենքի ստորագրման մասին տեղեկությունը, որը ՀՀ խորհրդարանը ընդունել է 2008 թ.-ի դեկտեմբերի 26-ին։

Համահայկական բանկը բաց բաժնետիրական ընկերություն է։ Հիմնադիրներն են Կենտրոնական բանկը և (կամ) Հայաստանի Հանրապետությունը։ Բանկի հիմնադիր կարող է լինել նաև ցանկացած իրավական սուբյեկտ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Համահայկական բանկի ստեղծման հիմնական նպատակը «ուժեղ, մրցունակ և ներուժի գիտելիքի վրա հիմնված հայության ձևավորմանն աջակցելն է և դրա կիրառումը՝ համաշխարհային շուկայում ողջ հայության մրցունակության աճի ապահովման գործում»։

Հունվարի 20-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնսթինը (Michael Weinstein) ստորագրեցին համաձայնագիր ՎԶԵԲ-ի կողմից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրման մասին՝ միկրո և փոքր ձեռներեցության վարկավորման համար։

«Բանկը ծրագրում է ստանալ առաջին միջոցները և անցնել առաջին վարկերի տրամադրմանն արդեն հունվարի վերջին», - ասաց Օվսյաննիկովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնսթինի խոսքերով, Հայաստանի միկրո և փոքր ձեռներեցության ֆինանսավորումը ընտրվել է որպես վարկավորման ամենաշատ պահանջարկ ունեցող ուղղություններից մեկը։

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին նշել է, որ ՎԶԵԲ-ը հայկական ֆինանսական շուկայի ակտիվ մասնակիցներից մեկն է, ի դեմս որի Հայաստանն ունի վստահելի գործընկեր։

Անցած շաբաթվա տնտեսական իրադարձությունների թվին կարելի է դասել նաև «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդ-վաճառքի մեկնարկը։ Գործարանը պատկանում է հայտնի ձեռներեց և խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ով հետախուզման մեջ է Երևանում մարտի 1-2-ի անկարգությունների կապակցությամբ։

«Բջնի» գործարանի գործունեությունը դադարեցվել էր 2008 թ.-ի աշնանը, իսկ գործարանի ունեցվածքը բռնագրավվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից։ Հունվարի 23-ից սկսվել է «Բջնի» գործարանի վաճառքի էլեկտրոնային հարկադիր աճուրդը, որը կտևի տասը օր։

Ավելի վաղ Պետեկամուտների կոմիտեն գործարանին էր ներկայացրել պետբյուջեի օգտին 4 միլիարդ 67 մլն 201 հազ. 600 դրամի բռնագանձման ցանկ՝ հարկային պարտավորությունների խախտման պատճառով՝ Վարչական դատարանի 2008 թ.-ի հոկտեմբերի 10-ի որոշման համաձայն։

Անցած շաբաթ տեղի ունեցավ նաև ցավալի պատահար, որի կենտրենում հայտնվեց հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանը, ով վարում էր «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերվող կատարողական վարույթները։ 28-ամյա հարկադիր կատարողի վրա հարձակում էր իրականացվել, ինչի հետևանքով սուր-կտրող-ծակող գործիքից հասցված ծանր մարմնական վնասվածքներով նա տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Անցած շաբաթվա քաղաքական իրադարձությունների թվում անհրաժեշտ է նշել 2008 թ.-ի գործունեության վերաբերյալ երկու զեկույցները, որոնք ներկայացվեցին երկու կարևոր նախարարությունների՝ պաշտպանության նախարարության և արտգործնախարարության կողմից։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2008 թ.-ին ակտիվ էր և նախաձեռնող։ Նա նշել է, որ արտաքին քաղաքական գերատեսչության գերակա խնդիրն էր ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արդար որոշմանն ուղղված ջանքերի շարունակությունը։

Խոսելով Ղարաբաղի մասին՝ նախարարը սխալ է համարել հակամարտության կարգավորման կոնկրետ ժամկետների մասին խոսելը։

Նալբանդյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանը կմասնակցի «կովկասյան պլատֆորմի» մասին քննարկումներին, որոնք կանցկացվեն Անկարայում։ Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Հայաստանը երբեք չի հայտարարել և չի պատրաստվում հայտարարել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու մասին։

Շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության արդյունքներն ամփոփել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նշել է, որ 2008 թ.-ին լուրջ առաջընթաց է արձանագրվել զորքի առանձին տեսակների պատրաստման գործում։ Նրա խոսքերով, մասնավորապես, խոսքը հակաօդային պաշտպանության զորքի մասին է, որը զինված է մի քանի մեկնարկային դիրքերով, ռազմական հերթապահության են դրվել նոր համակարգեր։ Օհանյանի խոսքերով, մեծ ուշադրություն է դարձվել նաև հետախուզությանը, հրետանուն, ռազմական ավիացիային։

Նախարարը նաև նշել է, որ 2008 թ.-ին Զինված ուժերն ապահովվել են անհրաժեշտ բոլոր նյութական միջոցներով, աշխատանքներ են տարվել սպառազինությունների արդիականացման և ժամանակակից միջոցներով դրանք զինելու ուղղությամբ։ Օհանյանը ընդգծել է, որ հայկական խաղարարար բրիգադը վերջնականապես կձևավորվի մինչև 2012 թ.-ը։

Անցած շաբաթը հիշարժան դարձավ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների և Եվրամիության արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների (Benita Ferrero-Waldner)՝ Հայաստան այցելությամբ։

Այցի շրջանակներում օտարերկրյա հյուրերը հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Մասնավորապես, համանախագահների և ՀՀ նախագահի միջև բանակցությունների ժամանակ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Քաղաքական իրադարձություն է նաև հանրապետության խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ՀՀ նախկին փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի նշանակումը։ Անհրաժեշտ է նշել, որ Ղարիբջանյանը խորհրդարանում՝ որպես պատգամավոր աշխատանքի մեծ փորձ ունի։

Անցած շաբաթ խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հերքել է մամուլում շրջանառվող ասեկոսեներն այն մասին, որ կուսակցությունը հնարավոր է միանա ընդդիմությանը։ Նրա խոսքերով, իրականությանը չեմ համապատասխանում նաև վարչապետի պաշտոնին Ծառուկյանի հավակնելու մասին ասեկոսեները։

Շաբաթը մռայլվեց նաև հայ ակտիվիստների հետ կապված դեպքերի մասին Վրաստանից ստացվող տեղեկություններով։

Մասնավորապես, Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները հունվարի 22-ին ձերբակալել են Ախալցխա երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին և «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանին։ Նրանց մեղադրում են անօրինական ռազմական խմբավորումներ ձևավորելու և լրտեսություն կազմակերպելու մեջ։

Այս կապակցությամբ Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը հայտարարություն է տարածել, որտեղ ձերբակալումները գնահատել է որպես սադրանք, որոնց միջոցով վրացական իշխանությունները գիտակցաբար նպատակ են հետապնդում սրացնել իրավիճակը Սամցխե Ջավախքում և հայ-վրացական հարաբերություններում։

Ողջ անցած շաբաթ չէին հանդրատվում վեճերն այն մասին, թե Հայաստանը կզրկվի արդյոք ձայնի իրավունքից ԵԽԽՎ-ում, թե ոչ։ Այս հարցի վերաբերյալ թեժ բանավիճում էին ոչ միայն քաղաքական գործիչները, այլև մշակույթի գործիչները, ռեժիսորները, դերասանները, գրողները։

Ներկա իշխանություններին հավատարիմ գործիչները հայտարարում են, որ չեն հավատում, թե հայկական պատվիրակությունը կզրկվի ձայնի իրավունքից, սակայն, ավելացնում են, որ առանձնահատուկ ողբերգություն չեն տեսնում, եթե դա տեղի ունենա։

Ընդդիմությունն էլ, ընդհակառակը, հազիվ է թաքցնում երկրի դեմ հնարավոր պատժամիջոցների ակնկալումները։

Շաբաթվա վերջին՝ շաբաթ օրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 16 անձանց նկատմամբ ներում շնորհելու մասին, ովքեր դատապարտվել են երկուսից-երեք տարի ազատազրկման Երևանում անցած տարվա մարտյան իրադարձություններին մասնակցելու համար։

Տեղեկատվության համաձան, ներում է շնորհված Մկրտիչ Արմենակյանին, Գրիգոր Բարսեղյանին, Ռաֆայել Գալյանին, Վարդան Գասպարյանին, Աշոտ Գյուրջյանին, Աղվան Գրիգորյանին, Արմեն Գրիգորյանին, Էդիկ Գրիգորյանին, Մեսրոպ Զաքարյանին, Տիգրան Հակոբյանին, Վահագն Հարեյանին, Յուրիկ Ղուկասյանին, Արթուր Մարգարյանին, Գարեգին Պետրոսյանին, Մհեր Սարգսյանին և Խաչատուր Ստեփանյանին։

Հանրապետության նախագահը ներման հրամանագիր ստորագրելու որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով ինչպես դատապարտվածների կողմից ՀՀ նախագահին ուղղված ներման խնդրագրերն, այնպես էլ` նախկինում դատապարտված չլինելու, քրեական գործի և այլ`ընտանեկան և առողջական հանգամանքները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: