482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական սփյուռքի երիտասարդությունն ուղիներ է առաջարկում պատմական հայրենիքում առկա խնդիրների լուծման համար
16:13
10 Հունվարի 2009

Արտերկրի հայ երիտասարդները մտահոգված են պատմական հայրենքում առկա խնդիրներով։ Հենց այդ հարցն էր առանցքային ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ սփյուռքահայ երիտասարդների հետ դեկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ։

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած և Հայաստանում սովորող ուսանողներին, ամենից առաջ, շատ է անհանգստացնում իրենց նկատմամբ համակուրսեցիների և անգամ երբեմն էլ դասախոսների վերաբերմունքը։ Այսպես, Իրանի հայ համայնքի ներկայացուցիչ, Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Ազատուհի Սիմոնյանը պատմեց այն մասին, որ տեղացի և սփյուռքահայ ուսանողների միջև տարբերություն է դրվում, ինչը հաճախ արտահայտվում է բավականին վիրավորական ձևով։ Միաժամանակ, ըստ նրա, այդ տարբերությունը հասկանալ են տալիս նաև որոշ դասախոսներ, ովքեր ուսանողներին բաժանում են «մերոնց և ոչ մերոնց»։ «Դա մեզ ցավ ու հիասթափություն է պատճառում»,- նշեց նա։

Այս երիտասարդներն այն հայերի հետնորդներն են, ովքեր դառը ճակատագրի կամոք լքել են իրենց հարազատ հողը։ Օտարության մեջ ծնված՝ նրանք ողջ ուժով ձգտում են չկտրվել հայրենի արմատներից և իրենց պատմական հայրենիքում կրթություն ստանալով՝ ծառայել հայրենքին ուժերի և ընդունակությունների չափով։ Հայկական սփյուռքի ուսանողների ճնշող մեծամասնությունը Հայաստան սովորելու է եկել առանց ծնողների, մինչդեռ ցանկացած երիտասարդի համար շատ կարևոր է հարազատների աջակցությունն ու ներկայությունը՝ հատկապես ավանդական տոների ժամանակ։ Այս կապակցությամբ Սիմոնյանն առաջարկեց պետական մակարդակով ընդունել օրենք, որը թույլ կտա Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներին ժամկետից շուտ հանձնել ձմեռային քննաշրջանի քննությունները, որպեսզի հնարավորություն ունենան Ծննդյան տոներն իրենց ընտանիքների հետ անցկացնել։

Արտերկրի հայրենակիցների այլ խնդիրների թվում նշվեց դասագրքերի պակասը հայերեն լեզվով։ Տվյալ խնդրի լուծման համար ուսանողները հաճախ ստիպված են լինում գումար հավաքել՝ գրականության մի քանի աղբյուրներից գոնե մեկը հայերեն լեզվով թարգմանելու համար։

Վրաստանից ժամանած, Վ.Բրյուսովի անվան ՊԼՀ ուսանողուհի Սվետլանա Սիմոնյանն առաջարկել է այն բուհերում, որտեղ գործում է գնահատման կրեդիտային համակարգ, սփյուռքի լավ սովորող ուսանողներին թույլ տալ սովորել պետպատվերի շրջանակներում կամ նրանց ուսման վճարի զեղչեր տրամադրել։

Քննարկումների ընթացքում առաջարկվեց նաև ստեղծել մի կազմակերպություն, որը կզբաղվի ոչ միայն հայոց լեզվի և գրականության ուսուցմամբ, այնև պատանի հայրենակիցներին Հայաստանի տեսարժան վայրերին, նրա պատմությանը ծանոթացնելով, որպեսզի սփյուռքի երիտասարդությունը ավելի լավ տեղեկացված լինի հայրենի հողի մասին և կարողանա իր անմիջական ներդրումն ունենալ նրա բարգավաճման գործում։

Արտերկրի հայրենակիցների խնդիրների լուծման համար առաջարկվեց ստեղծել հայկական սփյուռքի երիտասարդության հետ աշախատանքներ տանող համակարգող մարմին։

Առանձնապես արդիական է աշխարհի հայ համայնքներում հայ ինքնության պահպանման հարցը։ Այդ կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այդ նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը նախատեսում է իրականացնել ոչ թե «հայերի՝ հայրենիք վերադարձի ծրագիր, այլ իրենց պատմական արմատներին վերադառնալու ծրագիր նրանց համար, ովքեր հեռացել են իրենց պատմությունից, երկրից, հայրենիքից»։ Ըստ նրա, նախարարության կողմից առաջարկվել է «Վերադարձիր տուն» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս  երիտասարդ հայրենակիցներին՝ այցելել Հայաստան և ապրել հայկական ընտանիքներում։ Հակոբյանը կարծում է, որ տվյալ ծրագրի միջոցով հնարավոր կլինի հայ երիտասարդներին «վիրտուալ հայրենիքից» վերադարձնել «իրական» հայրենիք։ -0-

Օլեգ Բառնաշով, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: