483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի 2008 թվականի ամենանշանակալի իրադարձությունները
17:13
26 Դեկտեմբերի 2008

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությունը ներկայացնում է, իր թղթակիցների կարծիքով, Հայաստանի անցնող տարվա տասը ամենանշնակալի իրադարձությունները

1.Նախագահական ընտրություններ: Հայաստանում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթանակ տարավ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը։ Սարգսյանը հաղթեց հենց առաջին փուլում՝ ստանալով ձայների 52,82 տոկոսը: Երկրորդ տեղում էր արմատական ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ստացավ 21,5% ձայն։ Միջազգային դիտորդների կարծիքով, ընտրությունները հիմնականում  անցկացվեցին ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհրդի պարտավորություններին և չափանիշներին համապատասխան։ Սարգսյանը ներկայացրեց քաղաքական, տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների, քաղաքացիական հասարակության դերի մեծացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկանց բարեկեցության բարձրացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման, ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման, Սփյուռքի հետ կապերի ընդլայնման լայնածավալ ծրագիր։

2. Մարտյան ողբերգություն: Մարտի 1-2-ի իրադարձություններն ամենաողբերգականն էին Հայաստանի համար անցնող տարում: Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից դժգոհ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատը փոցող դուրս բերեց իր կողմնակիցներին: Տասն օրվա ընթացքում Երևանի կենտրոնում իրավիճակը նպատակաուղղված շիկանում էր՝ քաղաքական գործիչների «տաք» ելույթներով։ Ստեղծված իրողությունները հանգեցրին ողբալի հետևանքների։ Մարտի 1-ին Երևանում անկարգություններ բռնկվեցին, որոնք ուղեկցվեցին թալանով, ավերումներով ու ավազակությամբ, որոնց հետևանքով զոհվեց տասը մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ, ավելի քան 200 մարդ վիրավորվեց։ Տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ մարտի 1-20-ը Երևանում արտակարգ դրություն մտցվեց:

3.Իշխող կոալիցիայի ձևավորում: Մարտի 21-ին Հայաստանի չորս կուսակցություններ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը ստորագրեցին իշխող կոալիցիայի ստեղծման մասին հուշագիր։ Կոալիցիայի ստեղծումը կայունացնող դեր խաղաց երկրի ներքաղաքական կյանքում։ Չորս կուսակցություններ պայմանավորվեցին համատեղ աշխատել իրականացվող բարեփոխումների և իրենց նախընտրական ծրագրերի դրույթների, ինչպես նաև ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի  իրականացման ուղղությամբ։

4. Նոր վարչապետի նշանակում: Ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին երկրի վարչապետ նշանակելու մասին։ Կառավարության ղեկավարի պաշտոնին մի մարդու նշանակումը, ում պրոֆեսիոնալ որակներն անվիճելի են համարում գործող իշխանության նույնիսկ ամենամոլի հակառակորդները, երկրի նախագահի ուժեղ քայլերից էր։ Վարչապետի թեկնածությունն առաջարկեց իշխող Հանրապետական կուսակցությունը, սակայն ինքը՝ Տիգրան Սարգսյանը չմտավ որևէ կուսակցության շարքերը, ինչը նրան հնարավորություն տվեց կառավարությունում ստեղծել արհեստավարժների թիմ, ինչից նա և օգտվեց։ Քչերը կասկածներ ունեն, որ ներկայիս հայկական կառավարությունը երկրի նորագույն պատմության մեջ ամենապրոֆեսիոնալներից է։

5 Նախագահությունը  ՀԱՊԿ-ում։ 2008 թվականին նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ղրղզստանից անցավ Հայաստանին։ Նախագահության փոխանցման ընթացակարգը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր նախագահության շրջանում հիմնական շեշտը դնելու է Կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման վրա։Երկրի նախագահը նշել է, որ համագործակցության կարևորությունն ազգային անվտագության այնպիսի առանցքային խնդիրների շուրջ, ինչպիսիք են հակազդեցությունը արտաքին ագրեսիայի վտանգին, թմրաբիզնեսին, անօրինական միգրացիային, կոռուպցիային և այլ մարտահրավերներին, կասկած չեն հարուցում և ձևական մոտեցման իրավունք չեն տալիս: 2008թ.-ին Երևանում անցկացվեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների մի շարք նիստեր, ինչպես նաև «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային վարժանքները։

6. Ֆուտբոլային դիվանագիտություն։ 2008 թվականն առանձնացավ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ակտիվ փորձերով։ Ընդառաջ առաջին քայլը կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով պաշտոնապես հրավիրեց իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին՝ այցելել Երևան և միասին հետևել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը՝ 2010 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահի մեկօրյա այցի ընթացքում տեղի ունեցավ երկու երկրների նախագահների հանդիպում, որի ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցեր: Հայաստանի նախագահը գտնում է, որ հարևան երկրների միջև անմիջական շփումը հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ միջոցն է։  Պետությունների ղեկավարներն ընդգծել են երկու երկրների քաղաքական կամքը՝ պատասխանատվություն վերցնել և սկսել գոյություն ունեցող խնդիրների կարգավորումը, ստեղծել տարածաշրջանային խաղաղության և կայունության մթնոլորտ։ Հանդիպման ժամանակ Գյուլը հրավիրել է իր հայ գործընկերոջը Ստամբուլ, որտեղ 2009 թ.-ին տեղի կունենա երկու երկրների ֆուտբոլային հավաքականների պատասխան հանդիպումը։

7. Նոր խոսնակ։ Սեպտեմբերի 29-ին պատգամավորներն ընտրեցին խորհրդարանի  նոր ղեկավար։ Այդ պաշտոնում ընտրվեց նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ն ներկայացնող Հովիկ Աբրահամյանը։ Նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարեց խորհրդարանի խոսնակի պաշտոնից իր հրաժարականի և Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության շարքերից դուրս գալու մասին՝  իր որոշումը բացատրելով Հանրապետական կուսակցության շարքերում ներքին քաղաքական տարաձայնություններով, մասնավորապես, խորհրդարանի և կուսակցության աշխատանքի կազմակերպման և մի շարք այլ ներկուսակցական հարցերում։ Խորհրդարանի նոր ղեկավարը հայտարարեց, որ մտադիր է բարձրացնել օրենսդիր մարմնի դերը, ապահովել դրա գործունեության թափանցիկությունը, ամրապնդել կապերն ընտրողների հետ։

8. Նախագահի առաջին ուղերձը խորհրդարանին։ Հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սկիզբ դրեց նոր քաղաքական ավանդույթի։ Ժամանակակից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարն ուղերձով դիմեց երկրի ժողովրդին և խորհրդարանին՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։ Իր խոսքում ի թիվս այլ սկզբունքային հարցերի, նախագահը հայտարարեց, որ առաջիկա ամիսներին Հայաստանը սկսում է նոր ատոմակայանի, Իրան- Հայաստան երկաթուղու կառուցումը, ինչպես նաև սկսում է համահայկական բանկի ու ներդրումային հիմնադրամի ստեղծումը։

9. Մոսկովյան հռչակագիր։ Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Մոսկվայի Մայնդորֆ դղյակում ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ եռակողմ հանդիպման արդյունքներով։ Դա 14 տարիների ընթացքում ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող առաջին փաստաթուղթն էր, որի տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրությունները։ Հռչակագրում արտահայտվում է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամություն։ Փորձագետների կարծիքով, այդ հռչակագիրը լավ հիմք է բազմամյա հակամարտության կարգավորման համար։

10. Շախմատային հաղթանակ։ 2008թ.-ին Հայաստանը հերթական անգամ հաստատեց շախմատային գերտերության իր կարգավիճակը։ Նոյեմբերի 24-ին երկրի տղամարդկանց հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Հայ շախմատիստներին Դրեզդենի Օլիմպիադայում անձամբ ոգևորում էր ՀՀ նախագահ, Հանրապետության շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: