482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. Հայաստանը և Վրաստանը պետք է համատեղ ջանքերով լուծեն հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջ տիրող իրավիճակը
13:42
15 Դեկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում։ Այցի օրակարգը բավականին ընդգրկուն էր. մասնակցություն Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին, ՀՀ կառավարության ղեկավարի հանդիպումը Վրաստանի նախագահի և վարչապետի հետ, մի շարք արձանագրությունների և երկու երկրների Մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագրի ստորագրում։

Քննարկվող հարցերի և ձեռք բերված համաձայնությունների շրջանակը բավականին լայն էր։ Կողմերը համաձայնության եկան Երևան-Գյումրի-Բավրա-Նինոծմինդա-Ախալցխա-Շուախևի-Բաթումի ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման նպատակահարմարության վերաբերյալ, ինչի մասին համապատասխան հանձնարարականներ տրվեցին Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությանը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը։ Ընդգծվեց երկու երկրների փոխադարձ շահագրգռվածությունը էներգետիկ ոլորտում ինտեգրման գործընթացների զարգացման գործում, ինչպես նաև Վրաստանի գազատրանսպորտային համակարգի միջոցով պահաջվող ծավալներով Հայաստան բնական գազի անխափան մատակարարման ապահովումն ու կարևորությունը՝ հատկապես ձմռանը։ 

Կողմերին հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Վրաստան-Հայաստան 400 կՎ բարձրավոլտ գծի շինարարությունը մինչև 2009թ. վերջն ավարտելու համար: Ընդգծվել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-վրացական համագործակցության ակտիվացումը։

Սակայն այցի առանցքային թեման ինչպես պատվիրակության անդամների, այնպես էլ լրագրողների համար, անշուշտ, այցելությունն էր հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցի, իսկ եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի քննարկումը հայկական պատվիրակության՝ Վրաստանի պաշտոնատար անձանց հետ ունեցած բոլոր հանդիպումների լեյտմոտիվն էր։ Ներկայումս եկեղեցու շուրջ ծավալվել է թեժ բանավեճ՝ նրա պատմական արմատների և հայկական կամ վրացական թեմին պատկանելության վերաբերյալ։

Սբ. Նորաշեն եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։ Նրա անվանումն ինքնին արդեն վկայում է հայկական արմատների մասին, «Նորաշեն» նշանակում է «նոր շինություն»։ 1937 թ.-ից եկեղեցին այլ կրոնական շինությունների հետ միասին փակվել է և վերածվել գրապահոցի։ Այս տարվա մայիսին Վրացական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները սկսեցին եկեղեցու շուրջ մետաղական ցանկապատում անցկացնել վրացական եկեղեցուն բնորոշ զարդանախշերով։ Նոյեմբերին Թբիլիսիի հայկական Սբ.Գևորգ տաճարի հավատացյալները վանդալության գործողության  ականատես եղան՝ Թբիլիսի քաղաքի ընտանիքի երկու հայտնի հայ մեկենասների գերեզմանների պղծմանը, որոնք իրականացնում էին վրացի բանվորները՝ Վրացական պատրիարքության հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլիի գլխավորությամբ։

Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը որակել է այդ քայլը որպես վրացական կողմի հետ պայմանավորվածության խախտում, որը ձեռք է բերվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջև՝ «Սուրբ Նորաշեն» և Թբիլիսիի մյուս չորս՝ «Սուրբ Նշան», «Շամխորեցոց Կարմիր Ավետարան Սուրբ Աստվածածին», «Երևանցոց Սուրբ Մինաս», «Մուղնեցոց Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցի քաղաքակիրթ լուծման շրջանակներում։ Անհրաժեշտ է նշել, որ վերջին ժամանակներս հայկական եկեղեցիների վերադարձի հարցը դարձել է նաև երկու երկրների կառավարությունների քննարկման առարկա։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով իր վրացի գործընկեր Գրիգոլ Մգալոբլիշվիլիի հետ հանդիպման արդյունքների մասին, ասել է, որ Վրաստանի կառավարության ղեկավարը խոստացել է աջակցել Նորաշեն եկեղեցու հարցում, ինչպես նաև թույլ չի տա որևէ փոփոխություն անել այդ պատմամշակութային հուշարձանի տարածքում։ Միջկառավարական հանձնաժողովի նիստին ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ Մգալոբլիշվլին հայտարարել է, որ հայկական և վրացական եկեղեցիների միջև հարաբերությունները պետք է պարզաբանվեն երկխոսության միջոցով, քանի որ, նրա խոսքերով, դրա համար մեծ ներուժ կա, որը պայմանավորված է երկու եկեղեցիների միջև գոյություն ունեցող բազմադարյա հարաբերություններով։

Սակայն այսօրվա դրությամբ երկխոսությունը դեռևս չի ստացվում։ Հայկական պատվիրակության՝ Թբիլիսի այցի նախօրեին Վրաստանի պատրիարքարանը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի «վրացական ու հայկական եկեղեցիները տարբեր կարծիքներ ունեն Թբիլիսիի Լեսելիձե փողոցում՝ «Ջվարիս մամա» եկեղեցու կողքին գտնվող պատմական կրոնական հուշարձանի վերաբերյալ (հայկական աղբյուրների համաձայն՝ «Նորաշեն» եկեղեցի), և քանի որ իրադրությունը սրվել է, անհրաժեշտ է հարցի գիտական հետազոտություն անցկացնել և արդյունքները համաձայնեցնել պրոֆեսիոնալ փորձագետներից բաղկացած հանձնաժողովի կողմից»։

Այս առնչությամբ Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը դրական է գնահատել հանձնաժողովի ստեղծման գաղափարը, սակայն ասել է, որ չգիտի, թե կոնկրետ ինչ նա պետք է ապացուցի, եթե «որոշ վրացի գիտնականներ, մասնավորապես հայտնի աստվածաբան Լևան Աբաշիձեն, արդեն խոսում են մամուլում Սուրբ Նորաշեն եկեղեցու հայկական արմատների մասին»։

Թբիլիսի այցի բարձրակետը դարձավ հայկական պատվիրակության այցը Սուրբ Նորաշեն եկեղեցի, որի բակում պատվիրակության անդամներին արդեն սպասում էին Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները։ Մինչ Հայաստանի և Վրաստանի պաշտոնական անձինք զննում էին եկեղեցին դրսից, որի պատերի տակ  կոտրած քարերի բեկորներ էին, իսկ հայտնի մեկենասներ Թամամշյանների ընտանիքի երկու ներկայացուցիչների գերեզմանաքարերը, չգիտես ինչու, այնպես էին շրջված, որ տապանագրերը դժվարընթեռնելի էին, հայկական կառավարության ղեկավարի ներկայությունից ոգեշնչված Թբիլիսիի հայկական համայնքի ներկայացուցիչները բացեցին եկեղեցու մեխով փակված դռները և մտան ներս։

Եկեղեցի մտած մարդիկ տեսան մի սարսափելի պատկեր։ Մթնշաղի մեջ ամենուրեք շինարարական աղբակույտեր էին, փայտե գերաններ, ժանգոտած խողովակներ և սանտեխնիկայի ծռմռված առարկաներ, առանց ապակիների պատուհաններին  վանդակաճաղեր էին, իսկ պատերի վրա երևում էին հայտնի գեղանկարիչներ Հովնաթանյանների բացառիկ որմնանկարները, որոնք վնասված էին։ Հայկական պատվիրակության անդամները, որի կազմում էին էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, ֆինանսների, սփյուռքի նախարարները, պատգամավորներ, ԱԳՆ-ն, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտը ներկայացնող պաշտոնյաներ, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի դեսպանը, Վրաստանի նախագահի խորհրդականը և հայ լրագրողներ, ամենևին չէին սպասում, որ նման պատկերի ականատես կլինեն:

Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և հայկական պատվիրակության ներկայությամբ Տերունական աղոթք հնչեցրեց, որը 70 տարվա ընթացքում առաջին անգամ հնչեց Սուրբ Նորաշեն եկեղեցու պատերի ներքո։ «Մեր ժողովուրդը վաղուց էր սպասում այս օրվան։ Եկեղեցու դռների բացումը Աստծո Ողորմածությունն է։ Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ եկեղեցին կվերադառնա Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի գիրկը», - ասել է թեմի առաջնորդը։ Նա համոզմունք է հայտնել, որ վարչապետի այցն այս կապակցությամբ լուրջ հետևանքներ կունենա, և «մեր եղբայրները՝ վրացի ժողովուրդը, Վրաստանի կառավարությունը և Վրաց Ուղղափառ եկեղեցին կգտնեն այս խնդրի լուծումը՝ հանուն մեր ժողովուրդների բարեկամության»։ Այնուհետև բոլոր ներկաները մոմեր վառեցին եկեղեցում։

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայ վարչապետի հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ մտադիր է անձամբ զբաղվել Թբիլիսիի Նորաշեն հայկական եկեղեցու խնդրի լուծմամբ։

Ի դեպ, հայկական պատվիրակության՝ Թբիլիսի այցի օրը Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարության մոտ տեղի ունեցավ հանրահավաք, որը կազմակերպել էր նորաստեղծ Վրաստանի հայերի ասամբլեան։ Հանրահավաքի մասնակիցները խիտ ժամանակացույցի ընթացքում մի քանի րոպե գտած և ցուցարարներին այցելած լրագրողներին ասացին, որ այդ միջոցառումը հատուկ չի կազմակերպվել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ, այլ ծրագրվել է դեռևս երկու շաբաթ առաջ։

«Մենք կարծում ենք, որ արդեն ժամանակն է, որպեսզի Թբիլիսիի հայերը խոսեն հայկական եկեղեցիների խնդրի մասին, քանի որ այս հարցն արդեն մտել է քաղաքական հուն։ Վրաստանի հայերի ասամբլեան այսօրվանից սկսում է խորհրդակցություններ անցկացնել Վրաստանի մշակույթի նախարարության հետ՝ հայկական եկեղեցիների վերադարձի ձևաչափի և ժամկետների վերաբերյալ», - ասել է հանրահավաքի կազմակերպիչներից մեկը։

Հայկական կառավարության ղեկավարը ողջունել է Հայ Առաքելական Եկեղեցու հետ համատեղ հանձնաժողովի ստեղծման մտադրության մասին վրաց Պատրիարքի նախաձեռնությունը, «քանի որ գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են ոչ միայն Սրբ Նորաշեն եկեղեցուն, այլև նման խնդիրների առջև կանգնած այլ եկեղեցիներին»։ «Այսօր անհրաժեշտ է, որպեսզի մեր երկու եկեղեցիները վերջնական համաձայնության գան այն բարդ հարցերի շուրջ, որոնք հասարակության անհագստության առիթ են, և մենք հուսով ենք, որ այդ աշխատանքը դրական արդյունքներ կտա», - ընդգծել է նա։

Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում չկա որևէ կետ, որը հնարավոր չլիներ կարգավորել։ Նա շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերոջը՝ բաց և անկեղծ զրույցի համար և ասել, որ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը լավ հիմք կստեղծի նոր մեկնարկի համար։

Վարչապետը նաև ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները Հայաստանի համար գերակա նշանակություն ունեն, և «կառավարության պարտականությունն է ընդլայնել և խորացնել երկու ժողովուրդների միջև հարաբերությունները»։ Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլին իր հերթին նշել է, որ հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի հայ- վրացական հարաբերություններին, որոնք ավելի «դինամիկ կզարգանան ապագայում»։

Արդեն հայրենիք վերադառնալուց հետո Տիգրան Սարգսյանն ասել է, որ Վրաստանի հայկական համայնքն այժմ Հայաստանի համար աշխարհի ամենակարևոր համայնքն է։ «Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում ստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը հաջորդ տարվա փետրվարի առաջին տասնօրյակում Վրաստանի հայ համայնքի հարցով հայեցակարգ ներկայացնի», - նշել է նա։

Վրաստանի հայերի ասամբլեայի տվյալներով, Թբիլիսիում այսօրվա դրությամբ բնակվում է մոտ 100 հազ. հայ, իսկ ողջ հանրապետությունում նրանց թիվը հասնում է 300 հազարի։

Միաժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հինգշաբթի տեղեկացրել է, որ Վրաստանի ազգային շարժումը հանրահավաք է անցկացրել Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան մոտ, որի մասնակիցները պահանջում էին վերադարձնել, նրանց կարծիքով, Հայաստանի հարավում գտնվող տասը վրացական եկեղեցիները։

Հանրահավաքին մասնակցել է մոտ տասը մարդ։-0-

Ելենա Դավիդյան – ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» թղթակից

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: