482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երկրաշարժի 20-րդ տարելիցին... Հիշում է Ռուսաստանը
20:25
06 Դեկտեմբերի 2008

Տարերքի հարվածն անողոք էր և անսպասելի։ 1988թ. դեկտեմբերի 7-ի առավոտյան կանգ առան հազարավոր զարթուցիչներ, ձեռքի ժամացույցներ՝ նշելով ժամը 11-ն անց 41 րոպեն։ Հայաստանի տարածքի մեկ երրորդը դադարեց արևային լինել։ Ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվեց 21 քաղաք և շրջկենտրոն, ավելի քան 300 գյուղ։ Փլատակների տակ զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, անօթևան մնաց կես միլիոնը։ Կաթվածահար էր  տրանսպորտային ցանցը, ոչնչացված` գործարանները և կոմբինատները:

Օգնության հասավ ողջ Խորհրդային Միությունը, աջակցություն ցուցաբերեցին աշխարհի 111 պետություններ։ Ամբողջովին ավերված Սպիտակ և շենքերի 80 տոկոսը կորցրած Լենինական (Գյումրի) միանգամից ժամանեցին այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլայ Ռիժկովը և մի խումբ նախարարներ։ Տեսարանը սարսափեցրեց նույնիսկ շատ բան տեսածներին, բայց չկոտրեց նրանց։ Աշխատեց սուրբ գործի հզոր բազմաթիրախային համակարգը՝ մարդկանց փրկություն, փլատակների մաքրում, օգնություն, տարհանում, անհրաժեշտ պարագաներով ապահովում: Շատերը կորցրեցին իրենց երեխաներին, կործանվեցին ընտանիքներ։ Բուժօգնությունն ու տարհանումն արագ գործողություններ էր պահանջում, իսկ զինվորականները ստիպված էին և կարգուկանոն պահպանել, և  փլատակները մաքրել։

Նիկոլայ Ռիժկովը գլխավորեց Ողբերգության հետևանքների վերացման հանձնաժողովը։ Ինչպես նա պատմեց ՌԻԱ Նովոստիին, ստանալով պատահածի մասին առաջին տեղեկությունները, իսկ այնուհետև ամեն ինչ անձամբ տեսնելով՝ հասկացավ. «Ծանրագույն աղետ է։ Մենք նույնիսկ չէինք կարող պատկերացնել, որ ամբողջ քաղաքներ ջնջվել են երկրի երեսից։ Ինը հարկանի շենքերն ընկնում էին ինչպես դոմինոյի խաղաքարեր։ Սպիտակի և Լենինականի միջև ճանապարհին   կեսմետրանոց անդունդներ էին, լեռներից ընկած բազմատոննանոց քարեր, անիվները դեպի վեր ցցված վագոններ և ոլորված ռելսեր։

Շուրջը՝ ճիչեր, հառաչանքներ, օգնության կանչեր...»

Տեսածի մյուս եզրահանգումը՝ սա երկար կտևի։ Երկու օրվա, նույնիսկ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր չէ թեկուզ քիչ թե շատ տանելի տեսքի բերել այս քաղաքները։ Պետք է ներգրավել ամբողջ երկիրը. ունենալով իրավասություններ` մնալ օրերով և հրահանգներ տալ, համակարգել գործողությունների բազմաթիվ ուղղությունները։ Վարչապետի հետ տեղում աշխատում էին նրա երեք տեղակալները՝ նախարարներ Յազովը, Չազովը, Ֆադեևը։ Հաստատվել էր տրանսպորտային մատակարարումների՝  մասշտաբներով աննախադեպ ցանց, տարբեր մարդկանց խմբեր։

Առաջին իսկ օրերին հանրապետությանը կոնկրետ աջակցություն ցուցաբերվեց։ Օրական մինչև 1500 վագոններ, ռազմատրանսպորտային և քաղաքացիական ինքնաթիռներ բերում էին շինանյութ, տեխնիկա, սննդամթերք։ Մեկ ավիաչվերթը բեռնաթափելուն տեղական օդանավակայանում հատկացվում էր տասը րոպե։ Տարհանում էին ավելի քան 100 հազար վիրավորների, անօթևան մնացածների։

Արհմիությունները տրամադրում էին պիոներական ճամբարներ և մանկական առողջարաններ` երեխաների, ծերերի և կանանց համար։ Էստոնիայից ուղարկեցին էքսկավատորներ, Չերեպովեցը տվեց մետաղական կոնստրուկցիաներ, ամերիկացիները գումար հավաքեցին երեք շարժական կլինիկաներ բերելու համար, օգնեցին պրոթեզավորման հարցում։ Բանակը ոչ միայն մաքրում էր փլատակները և կարգուկանոն հաստատում, այլև շարժական խոհանոցի միջոցով սնունդ էր ապահովում ավելի քան 50 հազար քաղաքացիներին։ Առաջին օրերն առանց հոսանքի էր ողբերգության գոտին, իսկ այնուհետև բերվեց 75 շարժական էլեկտրակայան։ Ինչպիսի՞ն են իրադարձություններից քաղած դասերը։ Ռիժկովը հիշում է առաջինները։

Բոլորին հետաքրքրում էր հետևյալ հարցը. դա տարերքի բարձրակե՞տն էր, թե՞ ամեն ինչ նոր էր սկսվում։ Ակադեմիկոս Նիկոլայ Լավերովը հավաքեց սեյսմոլոգներին, ամբողջ գիշեր հաշվում էին Կովկասից և Ղրիմից ստացված  տվյալները, օգնում էին աշխաբադյան համաժողովի գիտնականները... Այդ ժամանակ էլ սկսեցին ստեղծել Երկրի վարքագծի գիտական կանխատեսումների հիմքերը։ Հասկացան, որ վատթարագույնն արդեն տեղի էր ունեցել, բայց մյուս ցնցումները քիչ չեն լինելու (երկու շաբաթվա ընթացքում՝ մոտ հազար)։

Դասեր քաղեցին նաև շինարարությունից։ Տեկտոնական բեկվածքների վրա ընդհանրապես պետք է զգուշությամբ կառուցել, իսկ այստեղ հույս էին դրել ցածր սեյսմականության վրա։ Անշուշտ, այստեղ պետք չէր բարձրահարկեր կառուցել, այն էլ` հարթավայրային չափանիշներով։ Պարզվեց, որ ցեմենտ քիչ են օգտագործել, և առհասարակ ցածր էր առանց գրունտային պայմանների հստակ գնահատման կառուցված շենքերի որակը:

Հայաստանի իրադարձությունները խթան դարձան զանազան արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման որակյալ և բազմաճյուղ համակարգի ստեղծման համար։ Առաջին անգամ խորհրդային մարդիկ, նույնիսկ մասնագետները տեսան արտասահմանյան տեխնիկան, որը կարող էր ակնթարթորեն կտրել բետոնե սալերը կամ լսել սրտի բաբախյունը քարերի միջով։ Նույնիսկ ֆրանսիացի ու ավստրիացի կինոլոգների հետ եկած որոնող շները, վարժեցված փլատակներում մարդկանց փնտրելուն, նորություն էին։ «Ինչ ասել կարևորագույն դեղորայքի մասին, որը վերացնում էր ցավի շոկը և մարմնի ճզմման հետևանքները, արհեստական երիկամի արտասահմանյան սարքերի մասին, որոնք հազարավոր կյանքեր փրկեցին»,- ավելացնում է Ռիժկովը։

Մի խոսքով, եթե Չեռնոբիլից հետո պայմանները միայն հասունանում էին, ապա Սպիտակից հետո միանգամից ձևավորվեց Արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողով` բարձր բարդության խնդիրների լուծման իրավասություններով, իսկ 1991թ.ից՝ Ռուսաստանի ԱԻՆ-ը։

Աշխարհի արձագանքը ողբերգությանն անմիջական և գործնական էր։ Ավելի քան 60 պետություն աջակցություն ցուցաբերեց՝ տեխնիկա, սարքավորումներ, հագուստ և սննդամթերք, այլ միջոցներ։ «Համամարդկային նման միաբանության, բարոյական ուժերի նման վերելքի ես դեռ չէի հանդիպել»,- խոստովանում է խորհրդային նախկին վարչապետը՝ նշելով նաև խորհրդային բոլոր հանրապետությունների գործնական օգնությունը։ «Իսկ այժմ, գլոբալիզմի մասին բոլոր խոսակցությունների հետ մեկտեղ, Աստված չանի` որևէ բան պատահի մեզ կամ հարևանների մոտ։ Բոլորն իրենց կյանքով են ապրում։ Չգիտեմ, հնարավոր կլինի, արդյոք, նորից հասնել այդպիսի համախմբվածության և նպատակաուղղվածության»...

Այս օրերին լույս տեսավ «Հիշողության զանգ» գիրքը։ Այնտեղ հավաքված են փաստաթղթեր և հիշողություններ այդ ողբերգության մասին` ռուսերենով և հայերենով։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաբանում ընդգծել է, որ գիրքը «միանգամայն շոշափելիորեն փոխանցում է այն փաստը, որ  մեր ողբերգությունը , հենց որ հայտնի դարձավ այդ մասին, համերաշխության զգացման մեծ փոթորիկ բարձրացրեց հսկայական ԽՍՀՄ-ում և աշխարհի բազմաթիվ երկրներում։ Եվ դա դրսևորվեց ոչ միայն ցավակցություններում, այլև Հայաստանի ժողովրդին ցուցաբերված անհապաղ ու իրական օգնությամբ»։

Գրքի կազմի վրա այն հուշարձանի լուսանկարն է, որն այս տարի կդառնա սգո բոլոր միջացառումների կենտրոնը։ Հուշարձանը, որ ստեղծվել է տուժած քաղաքներից մեկից սերած ճարտարապետ Ֆրիդ Սողոյանի և նրա որդիների կողմից, ձուլվել է  Ռուսաստանում` հանրային միջոցներով, կոչվել է «Անմեղ զոհերին, գթառատ սրտերին»։ Սլացիկ և վեհասքանչ կոմպոզիցիան միացրել է խորը վիշտը` զոհվածների համար, երախտագիտությունը` քաջարի փրկարարներին, փրկվածների և կյանքը հաստատողների կայունությունն ու հավատը։

Բրոնզե համալիրն արդեն կանգնեցված է Գյումրու կենտրոնում և հանդիսավոր կերպով կբացվի 2008թ. դեկտեմբերի 7-ին։ Հենց այստեղ` հրապարկում, 11։41 րոպեին հազարավոր մարդիկ, ինչպես և ողջ Հայաստանը, զոհվածների հիշատակը կհարգեն լռության րեպեով և կհիշեն վերքերից ու վշտից կյանքից հեռացածներին։ Զոհվածների հիշատակը կհարգի նաև Ռուսաստանը։ Նրա տարբեր  քաղաքներում այդ օրը կխոսվի սրտացավության ու աջակցության, մարդասիրության աներեր գաղափարների, համերաշխության և ընդհանուր հավատքի մասին։ -0-

Ալեքսանդր Պեսլյակ. ՌԻԱ Նովոստի

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։