478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղ. ամեն ինչից վեր ժողովրդի կամքն է
13:16
29 Հոկտեմբերի 2008

Անցնող ամիսը նշանավորվեց մի շարք կարևոր իրադարձություններով, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են ղարաբաղյան խնդրի, դրա կարգավորման, կողմերի դիրքերի ճշտման հետ։

Այս ամենը տեղի է ունենում տարածաշրջանային և գլոբալ մասշտաբներում արմատական աշխարհաքաղաքական փոփոխությունների, միաբևեռ աշխարհակարգի և համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողների միջև բաց մրցակցության վերջնական փլուզման ֆոնի ներքո։

Այնուամենայնիվ, հետևելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ կարելի է ամբողջական համոզմունքով պնդել, որ երկրները, որոնց ընդունված է անվանել գերտերություններ, միասնական են նվազագույնը երկու հիմնական հարցերի շուրջ ունեցած իրենց մոտեցումներում։ Առաջինը՝ նրանք ամբողջովին բացառում են խնդրի ուժային լուծման հնարավորությունը, երկրորդը՝ ամբողջովին գիտակցում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտությունը, առանց ինչի հակամարտության կարգավորումն անհնար է։

Միաժամանակ տարբեր երկրներ դեմ են խնդրի լուծման ռազմական փորձին՝ ելնելով տարբեր պատճառներից, սակայն հիմնականը, ըստ երևույթին, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման հետևանքների լիակատար անկանխատեսելիությունն է, որոնք անգամ լավատեսներն աղետային են համարում։

Այս կապակցությամբ քչերն են հավատում, որ Ադրբեջանը կփորձի կրկնել վրացական ավանտյուրան և XXI դարում գաղութային պատերազմ կծավալի։ Փորձագետները հակված են կարծելու, որ արդբեջանական ղեկավարության կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարություններն ու ուռճացվող ռազմական հիստերիան նախատեսված են ներքին օգտագործման համար։ Չնայած այնքան էլ հասկանալի չէ՝ ինչու՞ է անհրաժեշտ պոպուլիզմը մի երկրում, որտեղ նախագահի օգտին «ժողովրդավարական լավագույն ավանդույթներով» քվեարկում է ընտրողների գրեթե 100 տոկոսը։

Այնուամենայնիվ, նման ռազմատենչ դրսևորումները զուտ ներքին պոպուլիզմ է, քանի որ դրանք հայկական կողմի վրա բացարձակապես ոչ մի կերպ չեն ազդեցում։

Հենց նման կերպ կարելի է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հայտարարությունները, որոնք արվել են Արցախում մարտական հրաձգության տակտիկական զորավարժությունների ավարտից հետո։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի կողմից հնչեցված ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը չափազանց պարզ է՝ ոչ ոք չի պատրաստվում ուշադրություն դարձնել շանտաժներին։ ԼՂՀ անկախությունը չի կարող առքուվաճառքի առարկա լինել, ադրբեջանական ռազմական բյուջեի «ահռելի» չափերի մասին պարծենկոտ հայտարարությունները ղարաբաղցիներին չեն վախեցնում։ Բաքվի գործիչների նման խրատական ասացվածքներին Ղարաբաղում ավելի քանի հանգիստ են վերաբերվում, ինչպես վայել է մարդկանց, ովքեր համոզված կերպով վերահսկում են իրավիճակն ու կասկածի տակ չեն դնում սեփական ուժերը։

Ոչ ոք չի կասկածում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ազգի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը կլինի։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից չորսի համար այս իրավունքը գերակայում է այսպես-կոչված տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ, ինչի մասին վկայում է Կոսովոյի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը։

Կարելի է ենթադրել, որ այս ամենից հետո պնդել, որ նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները «անսասան են և անձեռնմխելի», հաշվի չառնելով ժողովուրդների ազատ կամարտահայտության իրավունքը, այսպես-կոչված միջազգային հանրությանը թույլ չեն տալիս ոչ միայն ստեղծված իրողությունները, այլև տարրական ազնվությունը։

Եվ պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը հիշեցրել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի նույնանման նորմ է,  ինչպես և տարածքային ամբողջականության սկզբունքը։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը զգուշացրել է նաև Ադրբեջանին, որ «ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անհնար է»։

Ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը կողմ է նաև պաշտոնական Մոսկվան, ինչի մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ՌԴ ղեկավարության ներկայացուցիչները։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս բարձրաձայնել է այն սկզբունքները, որոնց հիման վրա հնարավոր է լուծել խնդիրը։

ՀՀ նախագահի խոսքերով, հակամարտության կարգավորումը հնարավոր է, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե Լեռնային Ղարաբաղը ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ և եթե միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրները երաշխավորեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

Անխոս, այս սկզբունքներն ամբողջովին իրական են և արդար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի ավելի շատ պատմական, իրավական, քաղաքական հիմնավորումներ միջազգային հանրության կողմից դե-յուրե ճանաչվելու համար, քանի որևէ այլ պետություն։

Ղարաբաղը, ի տարբերություն Ադրբեջանի, օգտվել է ինքնորոշման իրավունքից՝ չխախտելով խորհրդային օրենսդրությունը, հետևաբար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անթերի են, և միջազգային հանրությունը վաղ թե ուշ ստիպված կլինի այս ամենի հետ հաշվի նստել։

Անխոս, յուրաքանչյուր հակամարտության կարգավորում հնարավոր է միայն փոխզիջումների հիման վրա։ Այս ամենին էլ ուղղված են բանակցությունները, որոնց մասնակցում են ամերիկացի, ռուս և ֆրանսիացի միջնորդները։ Սակայն իր ճակատագիրը տնօրինելու ժողովրդի բնական իրավունքը պետք է անառարկելի և անվիճելի լինի։

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը: