484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղ. հնարավորություններ, իրողություններ, հեռանկարներ
16:44
23 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր Հարավային Կովկասի տարածաշրջանը փոխվում է և հատկապես` Ռուսաստանի համար։ Ռուս-վրացական հարաբերությունները վերջին տարիներին երբեք առանձնապես լավը չեն եղել, սակայն այժմ Վրաստանը ռուսական քաղաքականության համար վերածվում է «սև անցքի», ընդ որում՝ բոլոր առումներով՝ հաղորդակցության, քաղաքական, տնտեսական։

Ռուսաստանի համար տարածաշրջանն այժմ բաղկացած է Հայաստանից և Ադրբեջանից։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդևեդևը եղավ Ադրբեջանում և դրանից հետո չէր կարող չժամանել Հայաստան, դա ակնհայտ է։ Ավելին, նրա այցը Երևան չպետք է տարբերվեր Բաքու կատարած այցից՝ նույնիսկ ժամկետի առումով։ Եթե գործ ունենանք Հայաստանի և Ադրբեջանի հետ, ապա այդ երկրները պետք է ընկալել որպես ղարաբաղյան հակամարտությամբ կցված սիամական երկվորյակների որոշակի կառուցվածք։ Եվ դրա մասին չխոսել չի կարելի։ Եվ Մեդվեդևը խոսեց այդ մասին։

Ներկայիս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ նոր բան ասել չի կարելի։ Եվ նման բան չասվեց։ Տարածքային ամբողջականության սկզբունքը, հակամարտության խաղաղ կարգավորումը, Ռուսաստանի աջակցությունն ու մասնակցությունն այս գործընթացում. այս ամենը հասկանալի և թափանցիկ է։

Երբ Մեդվեդևը հնչեցրեց երեք նախագահների հանդիպման հնարավորությունը և հույս հայտնեց, որ այն կկայանա Ռուսաստանում, նա, ըստ երևույթին, նկատի ուներ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներին։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի չմասնակցությանն այս գործընթացում, ապա այստեղ, իմ կարծիքով, չի կարելի միայնակ պարը պարել։ Եթե Մեդվեդևը խոսեր Ռուսաստանի, Հայաստանի և ԼՂՀ նախագահների հանդիպման ձևաչափի մասին, ապա Ադրբեջանի ղեկավարը կհրաժարվեր, քանի որ այսօր նա հրաժարվում է Ղարաբաղի նախագահի հետ շփումներից։

Այս ձևաչափը կարող է փոխվել միայն իրավիճակի կտրուկ փոփոխմամբ։ Եթե Բաքուն իսկապես ցանկանար որևէ համաձայնագրի հասնել, ապա բանակցությունների ընթացքում Ղարաբաղը նրան պետք կլիներ, և նա կպնդեր դա։ Բայց քանի որ հակամարտության իրական կարգավորման մասին խոսք չի գնում որևէ կողմի կողմից, ապա Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի ներկայությունից։ Եվ տարօրինակ կիլներ, եթե Մեդվեդևն այդ կերպ փորձեր կտրել Ադրբեջանը Ռուսաստանից։

Բանն այն է, որ տվյալ հանդիպումը նպատակ չունի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։ Նման հանդիպումներ տեղի են ունենում մշտապես, և դրանք Ղարաբաղին վերաբերում են ավելի քիչ, քան ռուս-հայ-ադրբեջանական եռանկյունուն։ Ղարաբաղյան խնդիրը և դրա կարգավորման գործընթացն ունեն թեև կապակցված, բայց շատ տարբեր ձևաչափեր։ Այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, կարող է որևէ կապ չունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և հակառակը, այն, ինչ տեղի է ունենում ՄԽ-ում, կարող է մրցակցություն լինել, որը ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ։

Մեդվեդևի այցից իմ եզրահանգումն այն է, որ ռուս ղեկավարը ժամանել էր բավականին սովորական այցով, սովորական ճնշում էր գործադրում։

Որևէ արտառոց բան ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի չի ունենում։ Քաղաքական առաջնորդներն ասում են այն, ինչ պետք է ասեն. ընդդիմադիրներն այն մասին, որ ամեն ինչ սարսափելի է, իշխանությունները կամ լռում են, կամ ասում, որ ամեն ինչ կարգին է։ Բայց բավական է բացել ցանկացած թերթ և տեսնել, որ մարդիկ լարվածության մեջ էին Մեդվեդևի ողջ այցի ընթացքում և թեթևացած շունչ քաշեցին դրա ավարտից հետո։ Եվ դրա պատճառը թաքնված է բավականին անբարենպաստ սոցիալական տրամադրությունների մեջ։

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՉԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԽՈՒՃԱՊԸ

Հին Հարավային Կովկասը մահացել է, իսկ նորը դեռ չի ծնվել։ Եվ բազմաթիվ իրադարձություններ, այդ թվում՝ Լավրովի, Ֆրիդի, Մեդվեդևի այցերը Հայաստան, ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը հանրապետությունում վկայում են, որ տեղի է ունենում տարածաշրջանի վերաձևաչափում։ Եվ նոր տարածաշրջանի ուսումնասիրությունն ընթանում է շատ հարթակներում՝ վերլուծական, քաղաքական, ռազմական և տնտեսական։

Դրանից զատ գոյություն ունի ներհայկական խուճապի ձևաչափ, որը ծագում է  ամենատարբեր առիթներով, երբեմն՝ անհեթեթ, մի բաժակ ջրում փոթորիկի պես, որը երբեք չի վերջանում։ Իմ կարծիքով, այն ունի մի քանի աղբյուր, որոնցից առաջինը ներքաղաքականն է։ Քաղաքական ուժերը մշտապես ներքին քաղաքականության տրամաբանությունից բխող տարաբնույթ հայտարարություններ են անում, դա նրանց շարժառիթն է։

Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանում քաղաքագիտության հետ խնդիրներ կան։ Իրենց քաղաքագետ կոչող մարդիկ ամենից հաճախ հրավիրված են տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Համապատասխանաբար, նրանց վերլուծություններն ու հոդվածները ոչ թե քաղաքագիտական, այլ քաղաքական շարժառիթ ունեն։ Այստեղից էլ առաջանում է փոթորիկը՝ մեկ բաժակ ջրում. որևէ քաղաքական գործչի պետք է ասել, որ ամեն ինչ վատ է և որ իրավիճակը կարող է փրկել միայն նա։ Կամ  հակառակը։

Երրորդ պատճառը բխում է նրանից, որ հայկական ԶԼՄ-ները չունեն սեփական օրակարգ, նրանք գնում են հասարակական կարծիքի առաջնորդների ետևից, այն մարդկանց ետևից, ովքեր նրանց որևէ բան են ուզում ասել։ Այսպիսով, մամուլը տարածում է այս կամ այն առաջնորդի քաղաքական շահերը, ընդ որում՝ շատ պարզունակ կերպով։

Եթե դիտարկենք Հայաստանը տարածաշրջանային կտրվածքում, ապա նրանից ձախ Վրաստանն է, որը, գոնե այժմ, չունի բոլոր ժողովրդավարությունների ավագ եղբոր հեղինակություն, իսկ աջից՝ վախեցած Ադրբեջանը, որի նախագահը մի քանի ժամ շարունակ չի ընդունում Չեյնիին։ Ցխինվալից հետո Ադրբեջանը ողջունեց Վրաստանին, իսկ հետո այնտեղ ստեղծվեց շատ ուժեղ վախ հիշեցնող իրավիճակ։ Եվ Բաքվի հետագա վարքը Մոսկվայի հետ հարաբերություններում հաստատում է դա։

Երրորդ կողմից Թուրքիան է, որի հետ Հայաստանի հարաբերություններում  դարակազմիչ փոփոխություններ են տեղի ունենում, և ես չեմ պատկանում այն վերլուծաբանների թվին, ովքեր պնդում են, թե որևէ առանձնահատուկ բան տեղի չի ունեցել, և սահմանը մոտ ապագայում չի բացվի։ Ես գտնում եմ, որ տեղի է ունեցել շատ մեծ մասշտաբի իրողություն, այցի փաստն ինքնին փոխեց հայ-թուրքական փոխհարաբերությունների ողջ ֆոնը։ Սա իրավիճակի սկզբունքային փոփոխություն է, որում որոշ հնարավորություններ կան։

Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման ցանկացած հնարավորություն, որը հնգօրյա պատերազմից առաջ էլ այդքան մեծ չէր, այժմ պարզապես բացառվում է։

Եվ այս ամենի ֆոնի ներքո հայ հասարակությունը գտնվում է գրեթե խուճապի մեջ այն պատճառով, որ «հիմա մեզանից կխլեն Ղարաբաղը»։ Ինչու՞ կխլեն, ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ առաջին անգամ չէ, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ինչ որ բան է ասում՝ փորձելով արտահայտել իր շահերը։ Իհարկե, Հայաստանի վրա ճնշում են գործադրում, բայց դա կոնստանտ է, այն գոյություն ունի 1991թ.-ից։ Այդ ճնշումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից չդարձավ կոնսոլիդացված, հակառակը, ակնհայտ մրցակցություն է նկատվում, ինչը հստակ արտահայտվեց Ֆրիդի հայտարարությունում։ Դա միտումնավոր ուղերձ էր, բայց հայ հասարակությունն այն չընդունեց։

Հայ հասարակությունը ցանկանում է վախենալ և անվստահ լինել։ Գոյություն ունի անվստահության, խուճապի, վախի որոշակի պահանջարկ, կորստի որոշակի ուղղորդվածություն։ Ինչ արած, դրանք սոցիալական տրամադրություններ են, հայ հասարակությունը բավականին հուսախաբ է մարտի 1-ի դեպքերից հետո, ու մտածելակերպի և քաղաքական հռետորության որոշ առանձնահատկություններ սրված են ներկայիս իրավիճակի պատճառով։ Քաղաքական իրավիճակից դժգոհ բազմաթիվ մարդիկ իրենց դժգոհությունը տեղափոխում են նաև արտաքին քաղաքականության ոլորտ։

Դրա դեմ ոչ ոք չի պայքարում և գրեթե ոչինչ չի հակադրվում։ Քարոզչությունը դրան չի կարող դիմակայել, որովհետև ի պատասխան նրա, որ ամեն ինչ վատ է, չի կարելի ասել, որ ամեն ինչ լավ է։ Նման դիմակայության համար քաղաքական գիտություն է պետք, ժողովրդական հեռուստատեսության կամ թերթերի նմանակը, որոնք գործնականում գոյություն չունեն։ Դրա համար պետք է փորձել խոսել այն հիմքի հետ, որն ազդում է ցանկացած հասարակական կարծիքի վրա, իսկ այդ շրջապատում հնչում են հայտարարություններ այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը վաղն ինչ-որ մեկի կտան։

Վերջին ժամանակներս այդ գործընթացն ուժեղացել է։ Նման բնույթի կարծիքները ծնվում են մտավորականության ներկայացուցիչների, լրագրողների, հասարակական առաջնորդների կողմից և այնուհետև տարածվում են։

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՆԶՈՐՈՒԹՈՒՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն դժվար թե հնարավոր լինի։ Ի դեպ, դա մեծ նշանակություն չունի, քանի որ այդ կառույցի ձևաչափը շատ քիչ առնչություն ունի ղարաբաղյան հակամարտության իրական կարգավորման հետ։ Անկասկած, այդ կառույցի ներսում գոյություն ունեն որոշ տարաձայնություններ։ Դա քաղաքագիտության օրենքն է, երբ որևէ գործընթացի շուրջ առկա են տարբեր ուժեր, դրանք սկսում են մրցակցել իրար մեջ, այլապես լինել չի կարող։ Մինսկի գործընթացի խնդիրը դա չէ, այլ կարգավորումն առհասարակ։

Դիմադրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տարածաշրջանի ներսից ավելի շատ է, քան ճնշումը դրսից։ Այսինքն, Ադրբեջանը, Հայաստանը և Ղարաբաղն ավելի շատ են դիմադրություն ցույց տալիս կարգավորմանը, քան փորձում են դրան հասնել Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։

Բանն այն չէ, որ համանախագահ երկրները մրցակցում են միմյանց հետ, այլ այն, որ կարգավորումը կողմերի իրական նպատակը չէ։ Ադրբեջանը, Հայաստան ու Ղարաբաղը «կարգավորում» բառով իրականում անվանում են հաղթանակը։ Երբ Բաքուն խոսում է խնդիրը կարգավորելու ցանկության մասին, նա նկատի ունի այնպիսի իրավիճակը, որն իրեն ձեռնտու է, այսինքն, ուզում է վերադարձնել իր տարածքները, ընդ որում, միևնույնն է՝ ինքնաձիգով, տանկով, թե Մինսկի խմբով։ Երբ Երևանն է խոսում կարգավորման մասին, խոսքն ամեն ինչ ներկայիս վիճակում թողնելու ցանկության մասին է։

Ղարաբաղյան հակամարտության իրական կարգավորումը պետք է լինի բոլոր կողմերի զիջումների տեսքով։ Ներսից կարիք չկա բանակցային գործընթացի։ Երբ արտաքին ճնշումն ավելի ուժեղ է, քան ներքին դիմադրությունը, իրավիճակն այնպես է զարգանում, ինչպես Հարավսլավիայում 1999թ.-ին կամ Կոսովոյում այժմ։ Բայց այսօր դա տեղի չի ունենա, ինչի վառ ապացույցը եղավ հնգօրյա պատերազմը։ Եթե այնտեղ չգնացին ՆԱՏՕ-ի ինքնաթիռները, ապա այստեղ դրանք հաստատ չեն գա, ամեն դեպքում, գոնե ներկայիս իրավիճակում։ Եվ այժմ որևէ հիմք չկա պնդելու, որ կողմերի ներքին դիմադրությունը կարող է բավարար չլինել։

Ես ամենևին էլ չեմ կարծում, որ Մինսկի գործընթացը պետք չէ, դա խողովակ է  կողմերի միջև և այն ունենալը կարևոր ու անհրաժեշտ է։ Աշխարհի բոլոր հակամարտությունները, որտեղ այդ խողովակը չկա, ավելի վատ են զարգանում, քան այնտեղ, որտեղ այն կա։ Մինսկի գործընթացը հայերին ու ադրբեջանցիներին ճնշելու  ուժի չի տիրապետում, այլ նրանց համոզելու հնարավորություն ունի՝ թեթև ճնշում գործադրելու միջոցով։ Չի ստացվում... Չէ՞ որ Երևանն ու Բաքուն դիմադրում են, այդ պատճառով իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա։ Եվ այդ առումով փակ շրջան է ստացվում, մի հավասարակշիռ վիճակ, երբ մեկը ճնշում է, մյուսը՝ դիմադրում, և արդյունքում ոչինչ տեղից չի շարժվում։

Ղարաբաղյան խնդրի բոլոր լուծումներն արդեն հայտնի են, կարգավորման բոլոր տարբերակներն արդեն սեղանի վրա են, արդեն ամեն ինչ արված է։ Խնդիրը ուժերի հավասարակշռվածության մեջ է։ Դա բավականին բարդ կառույց է, որի վրա ազդում են, այդ թվում՝ աշխարհագրական, ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատնտեսական բաղադրիչները, տարբեր երկրներում հայկական լոբբինգի բաղկացուցիչները, աշխարհի տարբեր սուբյեկտների փոխհարաբերությունները, Ֆրանսիայի միջին խավի հակաթուրքական տրամադրությունները և այլ գործոններ։

Թուրքիայի գործոնը ուժերի ընդհանուր բալանսում դժվար թե կարողանա գերիշխող դառնալ։ Հարավային Կովկասի բնույթն այնպիսին է, որ առանձին վերցրած որևէ գործոն դոմինանտ լինել չի կարող։

Այդ բալանսը ղարաբաղյան խնդրի պարագայում, իհարկե, հավերժ չէ, սակայն ես դեռևս պատճառ չեմ տեսնում աշխարհում դրա արմատական փոփոխության  համար։ Այդ իսկ պատճառով այս հարցում առաջխաղացումների սպասել առայժմ պետք չէ, եթե, իհարկե, չվերաբերվենք քաղաքական գործիչների հայտարարություններին որպես Աստվածաշնչի, իսկ դա ամենևին էլ այդպես չէ։ Երբ քաղաքական գործիչը խոսում է, պետք է լսել առաջին հերթին, ոչ թե այն, ինչ նա ասաց, այլ այն, թե որտեղ նա ասաց, որ պահին, ում և ինչ նպատակով։--0--

Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի Ինստիտուտի տնօրեն, «ՌԻԱ Նովոստիի» Փորձագիտական խորհրդի անդամ (Երևան)

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: