483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան կարևոր փուլ կդառնա երկու երկրների դաշնակցային գործընկերության ամրապնդման գործում
11:16
22 Հոկտեմբերի 2008

Ավարտվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան. նա առաջին անգամ այցելեց Հայաստան՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում։

ՌԴ նախագահի այցի օրակարգը բավականին հագեցած էր և ներառում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առևտրատնտեսական բնագավառում համագործակցության մի շարք հարցեր, միջազգային քաղաքականության հրատապ թեմաներ, այդ թվում՝ Անդրկովկասի իրավիճակի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այցի շրջանակներում ստորագրվեցին նաև համատեղ փաստաթղթեր։

Նախագահ Մեդվեդևը ծաղկեպսակ դրեց 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հուշահամալիրին և գրառում կատարեց  Պատվավոր հյուրերի մատյանում, ինչպես նաև իր հայ գործընկերոջ հետ միասին մասնակցեց Երևանում Ռուսաստանի հրապարակի բացմանը և Հայաստանում WiMAX ցանցի գործարկման արարողությանը։

Ռուսաստանի հրապարակի բացումը, որը գտնվում է Երևանի քաղաքապետարանի, Երևանի պատմության թանգարանի և Մոսկվայի տան խաչմերուկում, խորհրդանշում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական կապերի և ռազմավարական գործընկերության ակտիվացումը։ Երախտագիտությամբ ընդունելով Հայաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի պատվին անվանակոչված հրապարակի բացման փաստը՝ Մեդվեդևը համարեց այս իրադարձությունը ժամանակակից ժողովրդավարական Ռուսաստանի և նրա ժողովրդի նկատմամբ հարգանքի նշան, բազմադարյա բարեկամության վիթխարի արժեքի և փորձի ճանաչում։

«Այս իրադարձությունը մեզ համար ոչ միայն ուրախալի է, այն իսկապես նշանակալի է և  հաստատում է մեր եղբայրական զգացմունքների բացարձակ անկեղծությունն ու իսկությունը և խոսում է երկու պետությունների հարաբերությունների բաց ու խորը բնույթի  մասին», - ասել է նա։

ՌԴ առաջնորդը կարծում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի հետագա ամրապնդմանը նպաստում է բազմակողմանի, բազմապլան համագործակցությունը, ինչպես նաև ակնհայտ առավելությունների գիտակցումը՝ ժամանակակից գլոբալ և տեղական մարտահրավերներին համատեղ պատասխաններ փնտրելիս։

«Թանկ բարեկամները, լավ և բարի հարևանները միշտ ուրախանում են միմյանց հաջողություններով, և մենք տեսնում ենք, թե ինչպես բառացիորեն մեր աչքի առջև աճում են ժամանակակից Հայաստանի ձեռքբերումները։ Վերջին տարիներին դա դառնում է հատկապես տեսանելի և, ասեմ անկեղծ, մենք ուղղակիորեն շահագրգռված ենք, որպեսզի հայ ժողովուրդն ապրի բարգավաճ, տնտեսապես հզոր և կայուն պետությունում», - հայտարարել է Մեդվեդևը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս փաստեց, որ երկկողմ հարաբերությունների ողջ պատմության ընթացքում, չնայած բոլոր զրկանքներին և դժվարություններին, հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամությունը երբեք չի թուլացել, ավելին՝ ամրացել է և ժամանակի հետ ձեռք բերել նոր իմաստ։

«Այսօր այս հրապարակը դառնում է մեր ժողովուրդների հազարամյա եղբայրության և հոգևոր մտերմության ավանդույթներին հավատարմության ևս մեկ խորհրդանիշը, այնպես, ինչպես Կարմիր հրապարակում գտնվող Վասիլի Բլաժեննիի հայտնի տաճարը, որի մի սրահը կրում է Գրիգոր Լուսավորչի անունը», - ընդգծել է նա։

Երկկողմ համագործակցության և գործընկերության թեման շարունակվել է երկու երկրների առաջնորդների զրույցի շրջանակներում, որի ավարտից հետո Մեդվեդևն ու Սարգսյանը լրագրողներին իրենց բավարարվածությունը հայտնեցին զրույցի արդյունքների կապակցությամբ, որոնք հաստատում են հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը։

Այս կապակցությամբ ՀՀ նախագահն ընդգծեց, որ երկկողմ հարաբերությունները «դինամիկ կերպով զարգացող ռազմավարական գործընկերության բնույթ են կրում», իսկ նրա ռուս գործընկերը համոզված է, որ «կայացած բանակցությունները կարևոր փուլ են Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային գործընկերության ամրապնդման հարցում»։

Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը Անդրկովկասում տիրող իրավիճակն էր, որը ստեղծվել է վրաց-աբխազական հակամարտության սրացումից հետո։ Այս կապակցությամբ Մեդվեդևն ընդծգել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հետևողականորեն հանդես են գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման օգտին և ելնում են նրանից, որ «բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի խիստ պահպանմամբ»։

Սարգսյանն իր հերթին հավաստիցրել է լրագրողներին, որ երկու երկրները մտադիր են շարունակել համատեղ աշխատանքը Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Այս համատեքստում ՌԴ նախագահը նշել է, որ Կովկասում տեղի ունեցած օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ցանկացած բարդ հարց պետք է լուծվի՝ ելնելով միջազգային սկզբունքներից և բանակցությունների հիման վրա։ Միաժամանակ նա ընդգծել է իր երկրի մտադրությունը՝ շարունակել աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի լուծում գտնելու գործում՝ անվանելով այն «ոչ հեշտ խնդիր»։ «Հուսով եմ, որ մենք գտնվում ենք առաջխաղացման փուլում, ամեն դեպքում, երկու կողմերն էլ պատրաստ են լուծումներ փնտրել», - ընդգծել է Մեդվեդևը։

Խոսելով Սարգսյանի հետ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերի մանրամասն քննարկման մասին՝ Մեդվեդևը ձեռնպահ է մնացել այս թեմայի վերաբերյալ զրույցի նրբությունները մեկնաբանելուց «այն պատճառով, որ դրանք բանակցային նրբություններն և դրանում է նրանց արժեքը»։ Դրա փոխարեն նա հույս է հայտնել, որ «ամենամոտ ժամանակներս տեղի կունենա երեք նախագահների հանդիպումը՝ այդ թեմայի քննարկումը շարունակելու համար»։ «Հուսով եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում», - ասել է Մեդվեդևը։

ՀՀ նախագահը վերահստատել է իր երկրի դիքորոշումն այն հարցի վերաբերյալ, որ Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա և բանակցությունների ճանապարհով՝ ընդգծելով, որ Ղարաբաղն իր համար բնորոշվում է «քնքուշ» բառով, նշել է այս խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ Մադրիդյան սկաբունքների հիման վրա բանակցությունների շրջանակներում։

Սարգսյանի խոսքերով, մադրիդյան առաջարկությունները  հիմք է, որը թույլ է տալիս ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և «մեզ համար սկզբունքային մի քանի այլ պահեր»։ Նա տեղեկացրել է, որ փաստաթղթին կարելի է ծանոթանալ Ինտերնետում, քանի որ այն գրանցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ կոնկրետ կազմակերպության դեպոզիտարիայում։

Ռուս և հայ առաջնորդների զրույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնագավառում համագործակցության թեմային։ Մեդվեդևն ընդգծել է երկու երկրների ավելի ամրացող հումանիտար կապերը և համատեղ աշխատանքը ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդում, ինչպես նաև ասել է, որ Հայաստանը Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամենաակտիվ և հուսալի գործընկերներից մեկն է։

«Համոզված եմ, որ Համագործակցությունում 2009 թվականը երիտասարդության, իսկ 2010-ը գիտության ու նորարարությունների տարի հայտարարելը կընդլայնի նոր հեռանկարային նախագծերի ու ծրագրերի գործարկման հնարավորությունները»,- ասել է նա։

Մանրամասն քննարկվել է նաև հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության թեման և նրա հետագա աճը խթանելու պատրաստակամությունը։ ՀՀ նախագահը նշել է տնտեսության բնագավառում համարձակ և լայնամասշտաբ համատեղ նախագծերի մասին խոսելու անհրաժեշտությունը։ Նա տեղեկացրել է, որ ՌԴ գործընկերոջ հետ ունեցած զրույցի շրջանակներում քննարկվել է, մասնավորապես, նոր ատոմակայանի և երկաթուղու շինարարության հարցը։

Սարգսյանը տպավորիչ է անվանել, հատկապես Հայաստանի փոքր տնտեսության համար, որոշ տնտեսական ցուցանիշները, այդ թվում նաև այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարի, ըստ ամենայնի, կհասնի 1 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Նրա խոսքերով, ներդրումների ծավալը գերազանցում է 1 միլիարդ դոլարը, և հանրապետությունում գործում է ռուսական կապիտալով մոտ 1200 ձեռնարկություն։

Միաժամանակ ՀՀ նախագահը նշել է, որ «այօրվա մեր տնտեսական հարաբերությունները տպավորիչ են, սակայն քաղաքական կապերին զիջելու միտում ունեն», այս առումով Մեդվեդևն ավելացրել է, որ «մեր խնդիրն այդ միտումը հաղթահարելն է»։

ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ իր երկիրը վստահորեն առաջատարի դիրքերում է Հայաստանի արտաքին-տնտեսական գործընկերների շրջանում և հույս է հայտնել, որ փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացումը կշարունակվի նաև մինչև տարեվերջ։ Մեդվեդևը հեռանկարային է անվել երկու երկրների համագործակցությունը՝վառելիքաէներգետիկ հատվածի, արդյունաբերության, տրանսպորտի, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառների ուղղությամբ։

Սարգսյանն ու Մեդվեդևը դրական են գնահատել Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի աշխատանքները։ Մեդվեդևի գնահատմամբ, այդ աշխատանքի արդյունքները ի հայտ են եկել այսօր՝ բանակցությունների և փաստաթղթերի ստորագրման ժամանակ։

ՀՀ նախագահն իր հերթին ընդգծել է, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների մեծամասնությունն այսօր արդեն կյանքի են կոչվել։ «Դրանց թվում է Հայաստան էներգակիրների մատակարարման հարցը, ինչը թույլ կտա մեզ ապահովել մեր տնտեսության հետագա կայուն աճը», - ասել է Սարգսյանը։

Ռուս-հայկական բանակցությունների արդյունքներում Երևանում ստորագրվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր։ Դրանց թվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև 2009-2010թթ. միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության և  Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի կառավարությունների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության մասին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի և Ռուսաստանի Դաշնության Յարոսլավի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրերը:-0-

Ելենա Դավիդյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։