483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջին ուղերձը և պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունները
11:46
07 Հոկտեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, առաջին անգամ ուղերձով դիմել է երկրի ժողովրդին և խորհրդարանին վերջերս հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։

Ելույթ ունենալով նիստի ժամանակ, որը հրավիրվել էր հատուկ ուղերձը ներկայացնելու համար, ՀՀ նախագահը խոստացել է, որ այսուհետ ուղերձներն ունենալու են հստակ պարբերականություն։

Իր առաջին ուղերձում ՀՀ նախագահն անդրադարձել է ժամանակակից հայկական պետության հիմնարար խնդիրներին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստանի զարգացման հեռանկարներին։

Սարգսյանն ընդգծել է, որ քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությունը և դրան ուղղված օրենքի գերակայության ապահովումն այլևս Հայաստանի քաղաքական կարևորագույն խնդիրներ են, իսկ խորհրդային դարաշրջանում ձևավորված և մեր իրողության մեջ արմատավորված «հեռախոսային արդարադատությունը» պիտի աներկբայորեն վերանա՝ տեղի տալով ամուր քաղաքական կամքին։

Իր ուղերձում նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել տնտեսական խնդիրներին, Հայաստանի մրցունակ զարգացմանը, ինչպես նաև հնչեցրել է երեք խոշոր տնտեսական ծրագրեր, որոնք երկիրն իրականացնելու է առաջիկա ամիսների ընթացքում։  Անդադառնալով երկրի տնտեսական զարգացմանը՝ ՀՀ նախագահը որոշակի դժգոհություն է հայտնել զարգացման հատվածական բնույթի վերաբերյալ՝ չնայած վերջին տարիների ձեռքբերումներին։

Ելույթ ունենալով բարձր ամբիոնից՝ Սարգսյանը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Հայաստանը սկսում է նոր ատոմակայանի, Իրան- Հայաստան երկաթուղու կառուցումը, ինչպես նաև սկսում է համահայկական բանկի ու ներդրումային հիմնադրամի ստեղծումը։ ՀՀ նախագահը խոստացել է, որ բոլոր այս նախագծերը գտնվում են հայկական իշխանությունների ուշադրության կենտրոնում։

«Հայաստանի համար եկել է մեծ ու համարձակ տնտեսական նախագծերի ժամանակը, այսպես ասած` գերծրագրերի ժամանակը, որոնք ոչ միայն կարևորագույն ռազմավարական խնդիրներ են լուծում, այլև լայնամասշտաբ ազդեցություն են ունենում տնտեսության և հասարակության վրա, դրանք հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծում, դառնում են տարբեր ձեռնարկությունների ստեղծման պատճառ, նոր շուկաներ են բացում և ամբողջական ոլորտների, այդ թվում` գիտության զարգացման խթան դառնում», - ընդգծել է ՀՀ նախագահը։

Սարգսյանը կարծում է, որ կայուն և համախմբված Հայաստանն ի վիճակի կլինի հակակշիռ դառնալ նավթադոլարներին։

Անդրադառնալով արտաքին քաղաքական հարցերին և տարածաշրջանային խնդիրներին՝ ՀՀ նախագահը նշել է, որ Հարավային Օսիայի շուրջ ծավալված իրադարձությունները և դրան հաջորդող զարգացումները սթափեցրին շատերին, սակայն ավելի քան ակնհայտ է, որ Հայաստանից պահանջվում է ոչ միայն իրադարձությունների հստակ, պրագմատիկ, առանց էմոցիաների, համարժեք գնահատում, այլև հեռահար նպատակներ հետապնդող հետևողական քայլեր։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ ՀՀ նախագահը ասել է, որ այս հարցը չի լուծվի քանի դեռ չի ավարտվել սպառազինությունների մրցավազքը, «քանի դեռ բոլորս միասին չենք շնորհավորել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի նախագահներին` իրենց կամային որոշման և հակամարտության խաղաղ կարգավորման համար»։

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ ՀՀ նախագահը խոստացել է, որ իշխանությունների քաղաքականությունը լինելու է «ստեղծագործ քաղաքականություն», իսկ երկիրը` դինամիկ ու ճկուն երկիր, իշխանությունները՝ նախաձեռնող, բոլոր արատավոր երևույթների հանդեպ նախահարձակ։ Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ այս քաղաքականության իրականացման ժամանակ հնարավոր են նաև սխալներ, սակայն ընդգծել է, որ չի սխալվում միայն այն իշխանությունը, որը պարզապես ոչինչ չի անում:

Նախագահը նշել է, որ անձամբ պատրաստ է նվիրված աշխատանքի մթնոլորտի ձևավորման առաջամարտիկը լինել և սեփական օրինակով ծառայել։ ՀՀ նախագահի խոսքերով, րոպե առաջ տուն ծլկելու կամ համակարգչային խաղ խաղալու նպատակադրմամբ աշխատանքի ներկայացած պետական պաշտոնյան, հասարակական աշխատողը և նույնիսկ շահույթ հետապնդող ձեռներեցն այսօր արդեն Հայաստանի համար ուղղակի շռայլություն է։

ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանում պետք է կայանան ուժեղ ինստիտուտներ, որոնք կոչված են սպասարկելու տնտեսության ազատ և մրցակցային զարգացումը, իսկ խաղի բոլոր գրված օրենքներն անհրաժեշտ է արմատավորել հանրային գիտակցության հարթությունում։

Սարգսյանն ավելացրել է, որ կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ է էապես բարձրացնել Հայաստանի գլոբալ մրցունակությունը, որը պայմանավորված կլինի զարգացած երկրներին համադրելի շուկայական կառույցների գոյությամբ։ Նախագահի կարծիքով, պետք է բարձրացնել Հայաստանի տնտեսության ճյուղերի և ենթաճյուղերի, տեղական ընկերությունների, ողջ տնտեսության ու մարդկային ռեսուրսների մրցունակությունը։

Նախագահը համոզված է, որ Հայաստանը մուտք է գործում իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարևորվում են ժամանակակից գլոբալ մարտահրավերներին, երկրի առջև ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հակազդելու` Հայաստանի ու հասարակության կարողությունը։ Սարգսյանն ընդգծել է, որ այս նոր ժամանակաշրջանում հայ ժողովուրդը ականատեսն է լուրջ փոփոխությունների, որոնք տեղի են ունենում մեր շուրջ` թե աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մակարդակներում, թե միջպետական հարաբերություններում և թե երկրի ներսում: 

ՀՀ նախագահը նշել է, որ վերակերպումների հետևանքով իրավիճակը Հայաստանի շուրջ ու Հայաստանի մեջ այլևս նախկինը չէ։ Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, չի նշանակում, որ Հայաստանը իր բոլոր մոտեցումներում արմատական փոփոխությունների պիտի գնա: Ճիշտ հակառակը, անհրաժեշտ է արձանագրել այն փաստը, որ տարիների ընթացքում երիտասարդ երկիրը սովորել է ամուր կանգնել իր հիմքերին նույնիսկ ընդգծված անբարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում:

ՀՀ նախագահի ուղերձը մեծ հասարակական արձագանք է առաջացրել։ Ուղերձի վերաբերյալ իրենց մեկնաբանություններն են արել ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ուժերը։ Հիմնականում ուղերձը դրական արձագանքների է արժանացել։ Այսպես, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական իշխանամետ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը գնահատել է ուղերձը որպես կարևորագույն իրադարձություն երկրի քաղաքական կյանքում։ Քաղաքագետը նշել է, որ ուղերձում արտացոլվել են իշխող քաղաքական կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների նպատակներն ու մոտեցումները։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Դաշնակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանն ասել է, որ նախագահի ուղերձն ընդգրկել է պետության կենսագործունեության բոլոր բնագավառները և, ըստ էության, պարունակել է հասարակության համախմբան կոչ՝ հանուն պետության ամրապնդման։

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը նախագահի ուղերձը գնահատել է որպես «երկխոսություն հասարակության հետ»։

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր հերթին ընդգծել է, որ ժողովրդին և խորհրդարանին ուղղված նախագահի ուղերձում նշվել են կարևոր խնդիրները, որոնց այժմէականությունը այժմ ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում։ Բիշարյանը ցանկություն է հայտնել, որպեսզի ՀՀ նախագահի հաջորդ ուղերձը պարունակեր արդեն միջոցների կոնկրետ ցանկ՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։

ՀՀ նախագահի ուղերձը ողջունել է նաև խորհրդարանական միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, որն ուղերձը համարել է նախագահի և խորհրդարանի միջև շփման արդյունավետ ձև։ Սաֆարյանի կարծիքով, ՀՀ նախագահն իր առաջին ուղերձում լուրջ քայլ է արել ընդդիմությանն ընդառաջ, որն իր հերթին ևս պատրաստ է քայլ անել առաջ։-0-

Անժելա Օսիպովա, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» թղթակից      


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։