481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խոսնակի փոփոխությունը խորհրդարանի քաղաքականացման հետևանք է
17:59
17 Սեպտեմբերի 2008

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետական կուսակցությունում, մասնավորապես, խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի փոփոխության հետ կապված գործընթացները, որոշակի քաղաքական գործընթացի ցուցիչ է, որը զարգանում է մեզ մոտ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, ինչպես նաև խորհրդարանի տեղի ցուցիչն է  երկրի կառավարման կառուցվածքում։

Առաջին հերթին, ընտրություններից հետո իշխանությունը բավականին ապալեգիտիմացված էր, և նրա կողմից շատ քայլեր արվում էին հենց իր իսկ առավել լեգիտիմացման համար՝ լինի դա երկրում, թե նրա սահմաններից դուրս։

Չեմ խոսում այն մասին՝ հաջողվում էր դա թե ոչ, և, արդյո՞ք, այժմ իշխանությունն ավելի իրական լեգիտիմություն ունի։ Բայց այժմ իշխանությունն իրեն ավելի վստահ է զգում, քան մարտի 1-ի դեպքերից անմիջապես հետո։ Սա բավական ակնհայտ է, քանի որ նա կարող է իրեն թույլ տալ նման քայլեր՝ չվախենալով Հայաստանի ներսում կամ նրա սահմաններից դուրս կտրուկ ճգնաժամերից։

Դա իշխանության որոշ ինքնազգացողության ցուցանիշ է, նրա պատկերացումն այն մասին, որ ընտրություններից կամ մարտյան դեպքերից հետո վրա հասած ճգնաժամային ժամանակաշրջանն անցել կամ անցնում է։

Տիգրան Թորոսյանն ավանդաբար մնացել է նախորդ խորհրդարանից, իսկ իրավիճակը փոխվել է։ Նոր մարդկանց, նոր խմբերի, նոր լոբբիստական կառուցվածքների՝ իրավիճակը փոխելու ցանկությունը հասկանալի է, բայց դա չէր իրականացվում նախկինում և չիրականացվեց այժմ։

Այն, ինչ տեղի ունեցավ, նաև խորհրդարանի իրական գործառույթի ցուցիչն է։ Մեզ մոտ խորհրդարանն իսկապես օրենսդիր մարմին չէ։ Դա իշխանության և նրա տնտեսական ու քաղաքական սեգմենտների բաշխման մարմին է։

Արդեն 5-7 տարի մեզ մոտ խորհրդարանում ընդգրկվում են իրենց միջև իշխանության սեգմենտները բաշխող անձինք։ Այսինքն, դա լիազորությունների իրական բաշխման մարմին է, իսկ նման մարմնում տեղի է ունենում տարբեր խմբերի մշտական պայքար և քիչ թե շատ քաղաքակիրթ ձևով համաձայնության մշտական որոնում։

Կան այնպիսի խորհրդարաններ, որտեղ մարդիկ կրակում են միմյանց վրա, կան խորհրդարաններ, որտեղ նրանք պայմանավորվում են միմյանց հետ և կան այնպիսիք, որտեղ նրանք պայքարում են միմյանց հետ գորգի տակ, և այդ պայքարն այնուհետև դրսևորվում է հրաժարականներում և նշանակումներում։

Խորհրդարանի խոսնակի պաշտոնը լուրջ կառույցների լուրջ ներկայացուցիչների տեղ է։ Մարդկանց, ովքեր ներկայացնում են շահեր՝ բիզնես-շահեր և դրա հետ կապված լուրջ քաղաքական շահեր, այսինքն մարդկանց, ովքեր երկրում գոյություն ունեցող քաղաքականության կարևոր դեմքերն են, իսկ այդ քաղաքականությունը կապված է մշտական պայքարի հետ։

Տիգրան Թորոսյանը, իր բոլոր՝ բավականին շատ արժանիքներով հանդերձ, նման խմբերի ներկայացուցիչ չէր։ Եթե Հայաստանում խորհրդարանը շատ փոքր նշանակություն ունենար և այդ պաշտոնը զուտ իմիջային լիներ, նախատեսված միայն հրապարակային ելույթների համար՝ լիներ դա Արևմուտքում կամ երկրում, ապա նա, ըստ ամենայնի, կշարունակեր զբաղեցնել իր պաշտոնը, քանի որ ռեսուրսների տիրապետող մարդկանցից իրականում ոչ ոք այդ տեղի համար չէր պայքարի։ Բայց այն իրավիճակում, երբ խորհրդարանը լիազորությունների բաշխման վայր է, դա վաղ թե ուշ տեղի կունենար։

Այն մարդը, ով կգա նրա փոխարեն, կդառնա լուրջ բիզնես-կառույցների ներկայացուցիչ, կառույցների, որոնք լուրջ տեղ կզբաղեցնեն նրանում, ինչը Ռուսաստանում կոչվում է «ռազվոդկա», իսկ ես կանվանեի դա համաձայնություն գտնելու մեթոդ, որտեղ երբեմն պետք է ճնշել, երբեմն՝ որևէ մեկին ներգրավել, միություններ կազմել՝ ունենալով որոշ կշիռ։ Այստեղ բարեկիրթ և մտավորական լինելը, քաղաքական գրականության աշխարհում կողմնորոշվելու ունակությունն ավելի քիչ արժեք ունի, քան լուրջ քաղաքական կշռի առկայությունը։

Ես պնդում եմ, որ դա հենց քաղաքականության մուտքն է խորհրդարան։Դա քաղաքականության բացակայության հետևանքը չէ, դա  քաղաքականության առկայության հետևանքն է։ Ներկայումս ընթացող պայքարը քաղաքական պայքար է։

Այլ բան է, որ մեր երկրում քաղաքանությունն էլիտար է։ Դա կուսակցական կառույցներում ընդգրկված բնակչության լայն զանգվածների քաղաքականություն չէ։ Երբ չկա լայն զանգվածների ներգրավում, և նրանք քաղաքականության մեջ ներգրավվում են միայն ընտրությունների և հեղափոխությունների ժամանակ, ապա այդ դեպքում նրանց տեղը զբաղեցնում են ֆինանսաարդյունաբերական շահեր ներկայացնող էլիտար խմբերը։ Այդ խմբերի միջև պայքարը դառնում է քաղաքականության բովանդակությունը։

Այսպիսով, այն, ինչ տեղի ունեցավ, մեր երկրում բավականին վաղուց ընթացող բավականին կարևոր գործընթացների հետևանք է։ Էլիտայի այլ կառուցվածքով երկրներում այդ գործընթացները տեղի չեն ունենում։ Այնտեղ, որտեղ խորհրդարանականները զուտ դեկորատիվ գործառույթ ունեն, ասենք՝ Ռուսաստանում, նման պայքար պարզապես չկա։

Անկասկած, խոսնակի փոփոխության մասին որոշում ընդունելիս իշխանությունը հաշվի է առել հասարակական կարծիքը։ Հասարակական կարծիքը ստուգվում է ոչ միայն և ոչ այնքան սոցիոլոգիական հարցումներով։ Այն ստուգվում է նաև նրանով, թե որքանով են անտարբեր կամ ոչ անտարբեր մարդիկ այդ իշխանությանը դիմակայելու մեջ։ Ակնհայտորեն, վերջին ժամանակներս իշխանությունը գտնում է, որ այդ դիմակայությունը նվազել է այն աստիճանի, որ իրենք կարող են նման քայլեր կատարել։

Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու վերաբերյալ քննադատություն գոյություն ունի, բայց հնարավոր է, որ իշխանությունները գտնում են, որ դա արդեն շատ քիչ նշանակություն ունի։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ քաղաքական ուրվագիծը երկրում կպահպանվի և կտրուկ փոփոխություններ չեն լինի։ -0-

Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասյան ինստիտուտի տնօրեն, հատուկ ԱՄԻ «Նովոստի Արմենիայի» համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։