483.55
-0.56
568.22
-2.21
8.18
-0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Կա՞, արդյոք, ջերմացում Անկարայի և Երևանի միջև
13:34
09 Սեպտեմբերի 2008

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Հայաստան աննախադեպ իրադարձություն է համարվում երկու հարևան ժողովուրդների փոխհարաբերությունների բազմամյա պատմության մեջ։ Ինչպես սրամտորեն նկատել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, Գյուլը 11-րդ դարի սելջուկների տիրակալ Ալփ Արսլանից հետո առաջին թուրք առաջնորդը եղավ, ով Հայաստան է գալիս ոչ թե որպես զավթիչ, այլ որպես հյուր։

Իսկապես, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Թուրքիայի նախագահի ինքնաթիռի վայրէջքի փաստն ինքնին արդեն նշանավորեց երկկողմ հարաբերություններում միանգամայն նոր էջի բացումը։ Թուրքիայի նախագահի Երևան այցի պաշտոնական առիթը Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումն էր, սակայն այցի օրակարգն ընդգրկեց հարցերի ամենալայն շրջանակ, և, ինչն ամենակարևորն է, կողմերին հաջողվեց մթնոլորտ ստեղծել երկխոսության շարունակության համար։

Պատճառները, որոնք մղում են կողմերին վարել այդ երկխոսությունը և ջանալ իրենց դրսևորել հարևաններին հատուկ քաղաքավորության շրջանակներում, առավել քան բազմաթիվ են։ Եվ այստեղ դժվար է ասել՝ ում է ավելի ձեռնտու հարաբերությունների նորմալացումը։ Հայաստանի՞ն, որը հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացիայի և հարևան երկրների հետ կանխատեսելի հարաբերությունների հաստատման կարիք ունի, թե՞ Թուրքիային, որը ձգտում է դեպի Եվրամիություն և փորձում է ցույց տալ, որ ինքն ի վիճակի է վերացնել տարաձայնություններն անգամ իր դարավոր հակառակորդների հետ։

Պատահական չէ, որ Երևան այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Գյուլին և նրա դրական արձագանքը հիացմունքով են ընդունվել Բրյուսելում և Վաշինգտոնում։ Հայաստանի հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ներկա փուլը բնութագրվում է այս հարցում ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի շահերի զուգադիպությամբ։

Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների լավացումից, առաջին հերթին, ակնկալում է երկու երկրների միջև սահմանի բացումը, որը Թուրքիան միակողմանի կերպով փակել է 1993 թ.-ին։ Վրաստանում մշտապես ի հայտ եկող անկայուն վիճակից հետո, որի տարածքով է հիմնականում ապահովվում Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ, հայկական իշխանությունները հեռահաղորդակցության  ավելի վստահելի ուղի են փնտրում։ Մասնավորապես, ՀՀ նախագահի կարծիքով, Ղարս (Թուրքիա)-Գյումրի (Հայաստան) երկաթուղին կարող է գործարկվել հաշված օրերի ընթացքում։ Նրա խոսքերով, երկաթգծի այս մի քանի կիլոմետրերը կարող են սկզբունքորեն փոխել փոխգործունեության ողջ պատկերը տարածաշրջանում։

Հայաստանը Թուրքիայի հետ երկկողմ տնտեսական համագործակցության ակտիվացման հույս ունի նաև, թեև այս հարցի շուրջ հայկական քաղաքական վերնախավում միասնականություն չկա։

«Փաստ չէ, որ տնտեսական ասպեկտը մեզ համար օգտակար է կամ, նվազագույնը, շատ օգտակար է։ Ճանապարհները կբացվեն, սակայն պատրա՞ստ է, արդյոք, մեր տնտեսությունը, հատկապես գյուղատնտեսական հատվածը մրցել թուրքականի հետ, թե՞ մենք կդառնանք թուրքական շուկայի շարունակությունն ու այսօր Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի զարգացման պատճառը, որը տասնամյակներ շարունակ առաջընթաց չունեցող իրավիճակում է», - հարց է տալիս Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով, Հայաստանն այստեղ տնտեսական շահեր ունի, սակայն նա կարող է նաև վնասներ կրել։ «Այստեղ Թուրքիան հաղթում է ըստ ամենայնի, իսկ մենք հաղթում ենք պոտենցիալ կերպով», - նշել է Հովհաննիսյանը։

Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը կարևոր է Հայաստանի համար նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տեսակետից։ Թուրքիան զգալի ազդեցություն ունի Ադրբեջանի վրա և ցանկության դեպքում կարող է հետ պահել այդ երկրին չմտածված քայլերից։ Թեև  շատ հայկական վերլուծաբաններ կարծում են, որ Հարավային Օսեթիայում վրացական բլիցկրիգի ձախողումը հեռավոր անկյուն մղեց ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման ծրագրերը, այնուամենայնիվ, ոչ ոք երաշխիքներ չունի, որ Ադրբեջանը լիովին հրաժարվել է խնդրի ուժային լուծումից։

Գյուլն օգտվեց Հայաստան այցով, որպեսզի ստանա պաշտոնական Երևանի աջակցությունը «Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությանը։ Այս գաղափարն առաջարկվել էր Թուրքիայի կողմից՝ Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Անկարան զգուշանում էր, որ հակամարտության բոցը կարող է տարածվել ողջ տարածաշրջանում, և դրա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել Թուրքիայի համար։

Երևանում թուրքական պլատֆորմին աջակցել են։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է երկխոսությունը և տարածաշրջանային վստահության, անվտանգության և համագործակցության ամրապնդման կողմնակից է։ Նա թուրքական նախաձեռնությունն անվանել է տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլ։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը ողջունում է պլատֆորմի ստեղծման գաղափարը, որն ուղղված է տարածաշրջանում վստահության, կայունության, անվտանգության և համագործակցության հաստատմանը։

Գյուլի այցը Հայաստան վերլուծաբանները հաջող են որակում։ Պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ լայն հնարավորություններ են բացվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, նշել են երկու երկրների քաղաքական կամքը՝ պատասխանատվություն վերցնել և սկսել գոյություն ունեցող խնդիրների կարգավորումը, ստեղծել տարածաշրջանային խաղաղության և կայունության մթնոլորտ։ «Մենք հույս հայտնեցինք, որ ի վիճակի ենք բարի կամք դրսևորել՝ գոյություն ունեցող խնդիրների լուծման համար և չփոխանցել այդ խնդիրները հաջորդ սերունդներին», - ասել է Սարգսյանը։

Թուրքիայի նախագահի այցի ամենակարևոր արդյունքը երկխոսությունը  շարունակելու մասին պայմանավորվածություններն են։ Գյուլն արդեն հրավիրել է իր հայ գործընկերոջը Ստամբուլ, որտեղ 2009 թ.-ին տեղի կունենա երկու երկրների ֆուտբոլային հավաքականների պատասխան հանդիպումը։ Իսկ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։-0-

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» տեսաբան, հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին: