481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան և Թուրքիա. նո՞ր տարածաշրջան և նո՞ր հնարավորություններ
15:46
29 Օգոստոսի 2008

Թուրքիայի հետ առանց նախապայմանների փոխհարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը նոր խոսք չէ այդ երկրի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականության մեջ։ Նման հայտարարություններ արվել են բազմաթիվ անգամ, մասնավորապես, պետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից։ Այս ուղղությամբ նոր է միայն այն, որ այդ հայտարարությունն արել է նոր նախագահը։ Հայաստանը միշտ հայտարարում էր, որ պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական փոխհարաբերությունների և սահմանների բացմանը։ Հայ-թուրքական փոխհարաբերությունների խնդիրը, այս իմաստով, Թուրքիայի, Անկարայի մեջ է, այլ ոչ թե Երևանի։

Մասնավորապես, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններն ու սահմանների բացումը կապում է մի շարք խնդիրների հետ, առաջին հերթին, Հայաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը, տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից և ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հրաժարվելը։ Այսինքն Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների և սահմանների բացման խնդիրը չկապել որևէ բանի հետ, իսկ Թուրքիան այն կապում է։

Սակայն այժմ գոյություն ունեցող իրավիճակն ինչ-որ իմաստով նոր է, և ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում նոր է նախագահը։ Կան նաև հայ-թուրքական հարաբերությունների տաքացման որոշ նախանշաններ, մասնավորապես, սեպտեմբերի 6-ին Երևանում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում հայկական և թուրքական հավաքականների միջև։ Սարգսյանը այդ հանդիպմանը հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին, և նրա այցը լիովին բացառված չէ։

Ինչի՞ հետ է դա կապված։ Իմ կարծիքով, Թուրքիան պատրաստվում է ինչ-որ նոր տեղ զբաղեցնել աշխարհում, տարածաշրջանում և մասնավորապես Հարավային Կովկասում։ Թուրքիայի համար Կովկասն այնքան էլ հեռանկարային չէ՝ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համեմատությամբ։ Բայց, այնուամենայնիվ, Կովկասում ևս Թուրքիան, ըստ ամենայնի, ուզում է իր խաղը խաղալ։

Անկարան այնքան էլ բարենպաստ հարաբերություններ չունի հարևանների հետ, քանի որ ամերիկացիները, փաստորեն, Իրաքի հյուսիսում ստեղծել են դե-ֆակտո անկախ քրդական պետություն, և դա Թուրքիայի համար մեծ խնդիր է։ Իսկ Կովկասում նա բարդություններ ունի հենց այն պատճառով, որ Հայաստանի հետ չունի ոչ մի հարաբերություններ։ Ադրբեջանի հետ էլ Թուրքիան գործնականում սահման չունի, նա սահման ունի միայն նախիջևանյան անկլավի հետ։

Այն, թե ինչպես Թուրքիան իրեն պահեց Հարավային Օսեթիայում հնգօրյա պատերազմի և դրանից հետո տեղի ունեցածի ժամանակ, կրկին հաստատում է, որ Անկարան իր խաղն է ուզում խաղալ Կովկասում՝ առանձնացնելով իրեն ամերիկյան քաղաքականությունից և այդ թվում հաշվի առնելով նաև ռուսական շահերը տարածաշրջանում։

Դրանք միայն հայտեր են, որոնք կարող են իրագործվել, իսկ կարող են նաև չիրագործվել։ Ամեն դեպքում Հայաստանի դիրքորոշումն այստեղ բացարձակապես ակնհայտ է՝ բավական է նայել Վրաստանում տիրող իրավիճակին։ Այժմ, երբ Վրաստանի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունը գործնականում կանգնած է, նավահանգիստներում չգիտես ինչ է տիրում, երկաթուղին ևս վատ է աշխատում, Հայաստանի համար շատ լավ կլիներ, եթե նույն այդ բեռները, ենթադրենք Ռուսաստանից եկողները, մատակարարվեին որևէ թուրքական նավահանգիստների միջոցով՝ լինի դա Սամսունը կամ Տրապիզոնը, ինչը տեխնիկապես հնարավոր է, սակայն անհնար՝ քաղաքականապես։

Այս իմաստով Հայաստանը ևս փորձում է իր խաղը խաղալ և նույնպես հաշվի է առնում, իհարկե, նաև Ռուսաստանի կարծիքը այս ամենի վերաբերյալ։ Անպայման չէ, որ դա ստացվի, սակայն մենք տեսնում ենք, որ դա փորձում են անել բոլոր երեք երկրները միասին։

Ինչ վերաբերվում է Կովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված համագործակցության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությանը, ապա «Էրդողանի ծրագիրը» անհրաժեշտ է գնահատել որպես նույն խաղի մի մաս։

Հասկանալի է՝ ոչ ոք չի ակնկալում, որ եթե Էրդողանն առաջարկել է այդ ծրագիրը, ապա այն բոլորը միանգամից կընդունեն և համընդհանուր բարօրություն կտիրի Հարավային Կովկասում, ադրբեջանցիները կբարեկամանան հայերի հետ, վրացիները՝ օսերի և բոլորն ուրախությունից կերգեն։

Էրդողանի ծրագիրը միայն այն ձևաչափերից մեկն է, որտեղ Թուրքիան ազդանշան է տալիս Հարավային Կովկասին, ազդանշան, որ նա պատրաստ է ինչ-որ դեր խաղալ տարածաշրջանում։ Հնարավո՞ր է ներկա քաղաքական իրավիճակում այդ ծրագրի իրագործումը։ Ոչ, իհարկե, հնարավոր չէ։ Կարծում եմ, որ դա բոլորը հասկանում են, նաև թուրքերը։

Թուրքիան նման ազդանշաններ վերջին անգամ արձակել է 90-ականների ամենասկզբին, երբ Հարավային Կովկասի երկրները նոր էին անկախություն ստանում, և Թուրքիան դեռևս փորձում էր այստեղ յուրահատուկ դեր խաղալ, սակայն ամեն ինչ շուտով ավարտվեց։

Այդ ժամանակվանից ի վեր Թուրքիան տարածաշրջանում անշարժ էր։ Ավելի խիստ ասած՝ Անկարայի քաղաքականությունը կայանում էր նրանում, որ Վրաստանի հետ մենք հարևաններ ենք և այդ պատճառով այցելում ենք միմյանց՝ ճանապարհներ կառուցելու և սահմանային կետեր բացելու նպատակով, Ադրբեջանի հետ մենք էթնիկ եղբայրներ ենք և այդ պատճառով բարեկամ երկրներ ենք, իսկ Հայաստանի հետ մենք խնդիրներ ունենք, և այդ պատճառով մենք կփակենք սահմանները։ Սա քաղաքականություն չէ, սա կոնստանտ է։

Այժմ Թուրքիան տարածաշրջանում փորձում է տարբեր տեղերում իր քաղաքականության նոր ձևերը գտնել։ Դա և Աղթամար մենաստանի վերանորոգումն է, և Երևանում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը Գյուլի ներկայությունը։ Դա նաև Էրդողանի ծրագիրն է, ի դեպ բացարձակ փաստ չէ, որ այն կընդունվի։ Կարևոր է, որ ազդանշանն արձակվել է, դրան տրվել են պատասխան ազդանշաններ, ինչ-որ բան մեր տարածաշրջանում տեղի է ունենում, և վաղ թե ուշ ինչ-որ բան այստեղ կփոխվի։-0-  

Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն, «ՌԻԱ Նովոստի»-ի Փորձագիտական խորհրդի անդամ (Երևան)։   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: