486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական պարբերական մամուլի թերթերի շուկայի տեսություն
17:51
28 Օգոստոսի 2008

Հանրապետության պարբերական մամուլի շուկայի վերլուծությունը երկակի տպավորություն է թողնում։ Առաջին հայացքից, մենք հպարտանալու բան ունենք՝ հանրապետությունում տպագրվում է 10 անուն օրաթերթ, 7 երկշաբաթյա թերթ և 9 հասարակական-քաղաքական շաբաթաթերթ, որոնք հավակնում են համազգային կարգավիճակի։ Դրանցից 6-ը թողարկվում է ռուսերեն, մյուսները՝ հայերեն։ Ընդ որում, այս ցուցակում ընդգրկված չեն այնպիսի հանրաճանաչ շաբաթաթերթերը, ինչպիսիք են «02»-ը, «Գրական թերթը», «Գինդը», «Կրթությունը», «Ոզնին», «Հայ զինվորը» և շատ ուրիշները, մարզական հրատարակություններ, ինչպես օրինակ, «Ֆուտբոլ+»-ը, հեռուստահաղորդումներ և բազմաթիվ ժամանցային ամսագրեր։ Ընդգծեմ, որ խոսքը ավանդական հասարակական-քաղաքական թերթերի մասին է։   

Ամենօրյա թերթերի միջին տպաքանակը հանրապետությունում շուրջ 45-50 հազար օրինակ է, շաբաթական երկու անգամ տպագրվողներինը՝ 20-25 հազար օրինակ, շաբաթաթերթերինը՝ 15-20 հազար։ Հատկանշական է, որ 6 ամենաարմատական ընդդիմադիր օրաթերթերի տպաքանակները 2-3 անգամ գերազանցում են մյուս բոլոր նման հրատարակությունների տպաքանակը։  

Եթե համեմատենք Հայաստանում իրացվող պարբերականների ընդհանուր ծավալը մյուս պետությունների նույն ցուցանիշների հետ, այն մեծ չի թվա։ Բայց եթե հաշվի առնենք Հայաստանի բնակչության թվաքանակը, կենսամակարդակը, ինչպես նաև թերթ կարդալու հետզհետե անհետացող ավանդույթը, ապա ակնհայտ ավելցուկ է նկատվում։ Կարո՞ղ է արդյոք նորմալ մարդն ամեն օր թեկուզ 15 անուն թերթ կարդալ, իսկ թողարկման ամենալարված ուրբաթ օրերին՝ նվազագույնը 25 թերթ։ Հարցն ավելի շուտ հռետորական է։   

Եթե համեմատության համար վերցնենք վիթխարի Ռուսաստանը, իսկ այնտեղ, ինչպես հայտնի է, սիրում են կարդալ, ապա ռուսական շուկայում հանրաճանաչ է 4-5 անուն զանգվածային հասարակական-քաղաքական հրատարակություն՝ «Իզվեստիա», «Նեզավիսիմայա գազետա», «Կոմսոմոլսկայա պռավդա», «Մոսկովսկի կոմսոմոլեց», «Ռոսիսկայա գազետա» թերթերը և ուրիշներ, բայց դրանք արդեն մասնագիտացված, հիմնականում գործնական հրատարակություններն են, որոնց մասին մենք չենք խոսում։ Եթե Հայաստանը համեմատենք հետխորհրդային տարածքի այլ պետությունների հետ, ապա պատկերը նույնն է ստացվում՝ մի քանի համազգային թերթեր՝ քիչ թե շատ պատկառելի տպաքանակով և մի շարք այլ հրատարակություններ՝ նախատեսված գրեթե բոլոր սոցիալական խավերի և բոլոր ճաշակների համար։  

Սակայն, վերադառնանք Հայաստան։ Դարձյալ կրկնեմ, որպեսզի հնարավոր լինի իրապես, օբյեկտիվորեն գնահատել հանրապետությունում տեղի ունեցող հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացները, ապա մեզ պետք է ամեն օր նվազագույնը 15 թերթ կարդալ, ինչը պարզապես թռուցիկ ընթերցելու դեպքում մեզանից 2 ժամ կխլի։ Դա այն դեպքում, եթե դուք ապրում եք Երևանում։ Իսկ եթե ձեր բնակավայրը Հայաստանի շրջաններից որևէ մեկն է, Մոսկվան, Փարիզը կամ էլ Չիկագոն, ապա այդ դեպքում անհրաժեշտ կլինի նայել նաև տեղական թերթերը կամ սփյուռքի տպագիր մարմինները. պետք է իրազեկ լինել նաև տեղական իրադարձություններից։

Ընդդիմախոսները կարող են վիճել՝ ասելով, որ ցանկացած ճաշակի ու գույնի, ցանկացած կրթության, սոցիալական մակարդակի, հասարակական կարգավիճակի, մտածելակերպի, բարդույթի, ֆոբիաների ու երևակայության տեր մարդու համար այդքան թերթ ու ամսագիր ունենալը հրաշալի է։ Համաձայն եմ, բայց դա այն դեպքում, երբ յուրաքանչյուր հրատարակությունը նախատեսված է բնակչության որոշակի սոցիալական շերտի, շուկայի որոշակի հատվածի համար, երբ հրատարակողը մոտավորպես գիտի իր ընթերցողի պոտենցիալ շրջանակը։ Իսկ այս դեպքում խմբագիրը հպարտորեն հայտարարում է, որ թերթ է հրատարակում մանր և միջին բիզնեսի համար, իսկ նրա թերթը գնում են, օրինակ, տնային տնտեսուհիներն ու թոշակառուները։ Գուցե, ի վերջո, մե՞զ՝ մատակարարներիս, հարցնեք։   

Համազգային թերթ Հայաստանում մեծ դժվարությամբ կարելի է համարել 2-3 հրատարակություն։ Մյուսները սպասարկում են որոշակի կուսակցությունների, խմբերի, կլանների, պաշտպանում են որոշակի մարդկանց քաղաքական ու տնտեսական շահերը։ Հենց այդ պատճառով էլ դրանք բոլորը քաղաքային թերթեր են, շրջանների խնդիրների մասին որպես այդպիսին չի խոսվում, միայն ծեծված փաստեր և խոր գյուղերից չստուգված լուրեր։ Այդ իսկ պատճառով բոլոր թերթերի ճնշող մեծամասնությունը իրացվում է հենց Երևանում, որտեղ կենտրոնացված են բոլոր քաղաքական ու տնտեսական գործընթացները։ Գյուղական շրջաններում, բացի այդ նաև չի գործում տպագիր մամուլի մատակարարման մեխանիզմը։ Այն վերականգնելը բարդ է, քանի որ գյուղի բնակչին հետաքրքիր չէ օրական 15-20 թերթ կարդալ, որտեղ շարադրված են միևնույն փաստերն ու իրադարձությունները, բայց տարբեր իր համար անհասկանալի մեկնաբանություններով։ Նրան աշխատել է պետք, ընտանիքին կերակրել։     

Չնայած, քաղաքի բնակիչը ևս տարակուսանքի մեջ է։ Եթե նա դժգոհ է իշխանություններից, ապա նրան պետք է օրական 8-10 թերթ գնել, իսկ դա 800-1000 դրամ է, եթե չեզոք ես՝ մնացած 5-6-ը։ Իսկ եթե ապաքաղաքականացված ես և անկեղծորեն ուզում ես հասկանալ՝ ինչ է կատարվում, ապա՝ բոլոր 20 թերթերը։ Իսկ հետո՞ ինչ։ Որքա՞ն կարելի է այդպես շարունակել։ Սա՞ չէ արդյոք մեր հասարակության այսպիսի բևեռացման ու անհանդուրժողականության պատճառներից մեկը։ Այդքանից հետո դեռ որոշ շաբաթաթերթեր հայտարարում են, որ ամենօրյա պարբերականության են անցնելու։ Ինչի՞ մասին են նրանք գրելու։ Թե՞ մեր փոքրիկ հանրապետությունում ամեն օր այդքան նշանակալից իրադարձություններ են կատարվում։    

Խմբագիրներն իրենց հերթին վրդովվում են իրենց հրատարակությունների չնչին տպաքանակից։ Չնայած ոմանք անկեղծ չեն, քանի որ հովանավորչական գումարները շատ են, և թերթերի իրացումից ստացված եկամուտը նրանց քիչ է հուզում։ Բայց թերթերի շուկայի ապակայունացման մեջ իրենց լուման նրանք ամեն դեպքում ներդնում են։ 

Ես հասկանում եմ, որ հրատարակվող թերթերին կրճատման կամ կենտրոնացման հորդորելն անլուրջ է։ Դրանցից յուրաքանչյուրը որոշակի նպատակներ է հետապնդում։ Հասկանում եմ, թե ինչու հրատարակվող օրաթերթերի անվանաքանակը նախընտրական ժամանակահատվածում երկու անգամ ավելացավ, 5-ից դարձավ 10, և շատ խմբագիրներ փոխեցին իրենց ռազմավարությունն ու գնային քաղաքականությունը մատակարարողների հետ աշխատանքում։

Ես միայն երկու բան չեմ հասկանում՝ ինչպես էին կրպակի աշխատողներն այդպիսի քանակության թերթ տեղավորում վաճառասեղանին (չէ որ, Աստված չանի, հանկարծ մեկնումեկը մի քիչ այնպես կամ ճիշտ տեղը չդնես, քաղաքական կողմնակալության մեջ կմեղադրեն)։ Բացի այդ, ինչպես սովորական քաղաքացին վստահորեն 2-3 թերթ ընտրի՝ իմանալով, որ այնտեղից ամբողջական, որոշակի, օբյեկտիվ տեղեկատվություն կստանա իրեն հետաքրքրող բոլոր հարցերի մասին։ Որքանով ես գիտեմ, հենց դա է զանգվածային լրատվության ցանկացած միջոցի հիմնական խնդիրն ու նպատակը։     

Հիմա խոսենք ամսագրերի մասին։ Վերջին երեք տարում դրանց անվանաքանակն ու տպաքանակն ավելացել է մի քանի անգամ։ Հանրապետությունում ստեղծված լուրջ պոլիգրաֆիական բազայի շնորհիվ դրանց որակը չի զիջում արտասահմանյան հրատարակություններին։ Բայց համեմատություններն այդքանով ավարտվում են։

Արտասահմանում, զանգվածային լրատվության շուկայում որևէ բիզնես-նախագիծ սկսելուց ու այնտեղ գումարներ ներդնելուց առաջ, հրատարակողը ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրում է շուկան, պարզում է իր պոտենցիալ գնորդներին և, ելնելով դրանից, որոշում հրատարակության առաջնային թեմատիկան և ուղվածությունը, դրա գինը, մատակարարման տարածքը և այլն։ Մեզ մոտ ընդունված է կարծել, որ ամսագիր տպագրել կարող է համակարգիչ ու մի քիչ փող ունեցող գրեթե ցանկացած մարդ։ Իսկապես, ի՞նչ կա, որ, ինտերնետից մի քանի հոդված ու լուսանկար ես քաշում, պայմանավորվում ես տպարանում, և գեղեցիկ, բազմագույն, փայլուն կազմով հրատարակությունը պատրաստ է։ Հետո տաքսի ես վարձում ու հերթով գնում ես ծանոթ մատակարարների մոտ՝ խնդրելով իրացնել ամսագիրը։     

Արդյունքում հայտնվում են մեկ օրվա կյանք ունեցող մի շարք հրատարակություններ, որոնք ապակայունացնում են ողջ շուկան ու խանգարում են ինչպես լուրջ թողարկումների իրացմանը, այնպես էլ լիարժեք մարքետինգին։ Եվ չնայած շուկան լեցուն է ամսագրերով, ընթերցողի կողմից պահանջվող մի ամբողջ շարք հրատարակություններ բացակայում են։ Քիչ են ուսանողների համար հրատարակությունները, չնայած դեռահասների համար նախատեսվածները պետք եղածից էլ շատ են, չկան ամբողջական, կանանց ամսագրեր (միայն բաղադրատոմսերով ու հորոսկոպներով լեցուն բրոշյուրների տրցակներ), չկան քրեական հրատարակություններ, կան ճեղքեր տնտեսական հրատարակությունների հատվածում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ամսագրեր և ընդհանրապես մասնագիտացված հրատարակություններ գրեթե չես տեսնի։   

Հանուն արդարության պետք է նշել, որ նմանատիպ գործընթացներ կատարվում էին հետխորհրդային տարածաշրջանի բոլոր հանրապետություններում և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում։ Սակայն այսօր պահանջարկ չունեցող հրատարակությանը վերոհիշյալ պետություններում մեդիաշուկա ընկնելն այնքան բարդ է ու թանկ, որ առանց պատրաստվածության, լուրջ նպատակների ու ներդրումների ամսագիր թողարկելն անիմաստ է դառնում։ Մենք, իհարկե, նույնպես կհասնենք դրան, քանի որ շուկայական օրենքներն անփոփոխ են։  

Որքան շուտ, այնքան լավ, քանի որ տվյալ փուլում պարբերականների մեր մատակարարներն աշխատում են շուկայի կայացման, այլ ոչ թե դրա անկման վրա։ Այսօր մատակարարների միակ խնդիրն է հասցնել ստանալ և ինչ-որ կերպ ցրել սևուսպիտակ և գունավոր արտադրանքի աճող ալիքը և միևնույն ժամանակ ճիշտ ժամանակին հավաքել չվաճառված օրինակները։ Ընդ որում, տեղի ունեցածից բխող վնասը կրում են ինչպես մատակարարները, այնպես էլ խմբագրությունները։ Ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական վնաս։    

Ամփոփելով, կուզենայի նշել հետևյալը։ Չնայած վերոթվարկյալ խնդիրներին, պարբերական մամուլի շուկան Հայաստանում ամեն դեպքում ոչ միայն կայացել է, այլև ամենաառաջատարներից ու դինամիկներից մեկն է տարածաշրջանում։ Ընթացիկ խնդիրների լուծմանն էլ կնպաստեին խմբագրությունների և մատակարարների համատեղ, համակարգված գործողությունները։ Իսկ դա ենթադրում է Հայ մամուլի մատակարարման ասոցիացիայի (ռուսականի նմանությամբ) տիպի որևէ կազմակերպության ստեղծումը իր խորհրդատվական կենտրոնով, ինչը թերթերի քաղաքակիրթ շուկայի հիմքը կդառնա խաղի քաղաքակիրթ կանոններով։    

Եվ վերջում։ Ազգային գաղափարի իրացումը. միասնական ազգ՝ Հայաստան, սփյուռք, Արցախ՝ միասնական մշակույթ, հնարավոր չէ առանց միասնական տեղեկատվական դաշտի։ Վերջինի բաղկացուցիչ մասը սփյուռքի մամուլն է։ Հանրապետությունում դրա հանդեպ հետաքրքրությունը մեծ է։ Բայց մատակարարներից ոչ ոք, միանձնորեն, առանց շուկայի բոլոր մասնակիցների լիարժեք աջակցության, չի համարձակվի սփյուռքի թերթեր ու ամսագրեր ներկրել։ Ոչ էլ հանրապետական թերթերն արտասահման արտահանել (մեր կազմակերպությունը բազմիցս փորձել է դա անել)։ Հուսով ենք, որ ՀՀ ԱԳՆ կից սփյուռքի հետ կապերի նորաստեղծ ստորաբաժանումը կհամակարգի ջանքերը նաև այս խնդրի լուծման համար։

Արմեն Դավթյան

«Բլից-Մեդիա» ԲԲԸ տնօրեն

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։