478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայ զբոսաշրջիկները զանգվածային կերպով լքում են Վրաստանի հանգստավայրերը
17:37
13 Օգոստոսի 2008

 

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ զբոսաշրջիկները զանգվածային կերպով լքում են Վրաստանի առողջարանային քաղաքները՝ Բաթումին, Քոբուլեթին, Ուռեկին, որոնք վերջին տարիներին հայերի սիրելի հանգստավայրերն են դարձել։

«Ինչպե՞ս գնալ Բավրա» պարզունակ հարցը լսելով՝ «Բավրա» մաքսակետի մոտակա գյուղերից մեկի բնակիչը զարմացած մեզ նայեց, որովհետև նրա համար արդեն սովորական էր դարձել, որ այս օրերին, Վրաստանում ռազմական դրության պայմաններում, մեքենաների հոսքը հակառակ ուղղությամբ է գնում՝ հայրենիք վերադարձնելով հայ ու արտասահմանցի քաղաքացիներին։

«Բավրայի» մաքսակետը վրաց-հարավօսական հակամարտության սրման սկզբից հայ-վրացական սահմանի փաստացիորեն միակ անվտանգ ավտոտրանսպորտային ուղին է դարձել Վրաստանը լքել ցանկացող քաղաքացիների համար։

Վերջին հինգ օրերի ընթացքում, ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց «Բավրայի» մաքսակետի պետ Արտյոմ Խաչատրյանը, սահմանն անցել է ավելի քան 10 հազար մարդ, ընդ որում մարդկանց հիմնական հոսքը եղել է օգոստոսի 10-11-ին, երբ հարևան երկրից Հայաստան է մուտք գործել 4973 քաղաքացի փոխադրող 826 մեքենա։   

Լարված հանգիստ անցկացրած հայ զբոսաշրջիկները՝ երկար ճանապարհից ու Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հոգնած, ընդհատել են իրենց հանգիստն ու վերադարձել հայրենիք։

«Վերջ, հիմա մենք տանն ենք»,- հայ-վրացական սահմանն անցնելիս՝ թեթևացած ասաց Աննա անունով երիտասարդ կինը։

«Մենք Վրաստան էինք մեկնել օգոստոսի 8-ին՝ պատերազմն սկսվելու օրը, քանի որ չէինք կարծում, որ մեր գտնվելը Վրաստանում այդքան վտանգավոր կարող է լինել։ Մենք հանգստանում էինք Քոբուլեթիում, որտեղ ամեն ինչ խաղաղ էր, բայց ընդհանուր իրավիճակն էր շատ լարված, իսկ ամենից շատ մենք, իհարկե, վախենում էինք ճանապարհից»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին ասաց Աննան։

 Վրաստանից եկող իր հարազատներին դիմավորողների մեջ էր նաև Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն, աշխարհահռչակ գինեկոլոգ Գեորգի Օկոևը։ Ինչպես պատմեց պրոֆեսորը, նրա որդին ընտանիքի հետ օգոստոսի 8-ին մեկնել է Վրաստան հանգստանալու, բայց «մենք որոշենցինք, որ ավելի լավ է նրանք ընդհատեն հանգիստն ու վերադառնան»։

Ավտոմեքենաները Հայաստան են գալիս Բաթումի- Խաշուլի-Բորժոմի-Նինոցմինդա-Ախալքալաք երթուղով, որը Գորին ու Թբիլիսին շրջանցող ամենաանվտանգ երթուղին է։ Գորիի ու Թբիլիսիի տարածքում ճանապարհները փակ են ռազմական տեխնիկայի տեղաշարժման պատճառով։ Եվ չնայած դրան՝ Հայաստան ժամանած որոշ մեքենաների ուղևորներ սեփական աչքերով են տեսել ռազմական հակամարտության հետևանքները։  

«Սարսափելի բան է կատարվում այնտեղ... Մեզանից մի քանի մետր հեռավորության վրա՝ Սուրամսկի կիրճում, ռումբ պայթեց, որի բեկորները վնասեցին իմ մեքենան»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ընտանիքի հետ հայրենիք էր վերադարձած Ալիկ անունով երիտասարդը։

Քաղաքացիների հիմնական մասը սեփական մեքենաներով է վերադառնում, մյուսները՝ վրացական տուրիստական ավտոբուսներով, երրորդներին «Բավրայի» մաքսակետում դիմավորում են Երևանից հատուկ ժամանած ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք քաղաքացիներին անվճար հասցնում են մինչև Հայաստանի մայրաքաղաք։   

«Բավրայի» մաքսատան պետի հավաստմամբ, միայն անցյալ գիշեր հարևան երկրից Հայաստան է ժամանել շուրջ 600 մարդ, որոնցից շուրջ 200-ն օգտվել է հայկական իշխանությունների կողմից վարձակալած փոխադրամիջոցներից։  

ՀՀ ԱԳՆ տվյալներով, երեքշաբթի Հայաստանի համապատասխան կառույցների աջակցությամբ դյուրացված կարգով Հայաստան են մուտք գործել օտարերկյա շուրջ 2000 քաղաքացիներ, այդ թվում` Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ։

Միայն վերջին երեք օրում «Բավրայի» մաքսակետն անցած արտասահմանցիների թիվը 158 –ի հասել, որոնցից 90-ը ԱՄՆ քաղաքացիներ են։ Կան նաև Լեհաստանի, Հունաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Սլովակիայի քաղաքացիենր։ Հայաստան ժամանողների մեջ կան նաև Վրաստանի քաղաքացիներ։

Վրացական երկու ընտանիք երեխաների հետ սեփական մեքենայով երեքշաբթի երեկոյան ժամանել են Հայաստան։ «Ճիշտն ասած՝ մենք հաճախ ենք Հայաստան գնում, մենք այստեղ բարեկամներ ունենք, դրա համար էլ որոշեցի ընտանիքս այստեղ բերել, իսկ ես վաղը ետ կգնամ»,- Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց երիտասարդ վրացինով, ով չցանկացավ ներկայանալ։   

Ընդհանուր առմամբ, «Բավրայի» մաքսակետն աշխատում է դյուրացված ռեժիմով, և բոլոր մարդկանց համար «կանաչ միջանցք» է բացված։ Հայ մաքսատան աշխատակիցները՝ ՀՀ ԱԻՆ և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ, առանց խոչընդոտի թույլ են տալիս հանրապետություն մտնել Վրաստանից եկող բոլոր քաղաքացիներին։  

«Բավրայի» մաքսակետի ղեկավարության կարծիքով, առաջիկա օրերին ևս մարդկանց հոսք է սպասվում, սակայն ակնհայտ է, որ Վրաստանը լքել ցանկացողների հիմնական մասն արդեն ժամանել է Հայաստան։

Սակայն որքան էլ տարօրինակ լինի, ՀՀ որոշ քաղաքացիներ ամեն դեպքում մեկնում են Վրաստանի սևծովյան հանգստավայրեր։ «Օրերս երկու ընտանիք մեկնել է Բաթումի հանգստանալու, մենք նրանց, իհարկե, խորհուրդ տվեցինք այդ բանը չանել, բայց դա նրանց որոշումն է, արգելել նրանց մենք չենք կարող»,- ասաց «Բավրայի» մաքսակետի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը։

ՀՀ արտգործնախարարությունը՝ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի միջոցով հայտարարեց, որ «ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ ճանապարհորդությունից այդ ուղղությամբ, քանի որ անհանգստանում է իր քաղաքացիների համար»։   

Մինչդեռ, Բավրայով երկիր են վերադառնում նաև բեռնատար մեքենաները, որոնք չեն կարողացել բեռը Փոթիի նավահանգստով Ռուսաստան հասցնել։ Փոթիի նավահանգստի աշխատանքը, մի շարք ռուսական ու վրացական ԶԼՄ-ների հավաստմամբ, ներկայումս լրջորեն խախտված է։  

«Հինգ օր դեղձով ու խաղողով բեռնված իմ մեքենաները կանգնած էին Փոթիում, որոնց ձևակերպումն այդպես էլ չհաջողվեց իրականացնել նավահանգստի շրջափակման պատճառով։ Ավելին, երբ ես ի վերջո որոշեցի տուն վերադառալ, ինձ ասացին, որ դեպարտամենտը արգելել է քաղաքացիների մեկնումը և միայն Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հակոբ Հաջի -Հակոբյանի օգնությամբ ես կարողացա իմ ապրանքը ետ բերել, որն ամենայն հավանականությամբ այսքան օր 40 աստիճան ցելսիուսի պայմաններում մնալով՝ արդեն փչացել է»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց բեռնափոխադրումներով զբաղվող անհատ ձեռներեց Հմայակ Մնչակցյանը։

Նրա խոսքերով, ամեն մեքենայի բեռի արժեքը 50 հազար ԱՄՆ դոլար է, և ապրանքի փչանալու դեպքում ինքը մեծ ֆինանսական կորուստներ կկրի, չխոսելով դեռ այն մասին, որ մեքենաների կանգնելու յուրաքանչյուր օրվա համար նա 13 եվրո գումար է վճարել։

Միևնույն ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը երեքշաբթի վստահեցրեց հայ լրագրողներին, որ ներկայումս Հայաստանի համար նախատեսված բեռներով նավերի բեռնաթափումը Փոթիի նավահանգստում իրականացվում է նորմալ ռեժիմով, և հայկական բեռներով վեց նավերը հերթականությամբ բեռնաթափվում են։ 

Նաիրա Մելքումյան, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության հատուկ թղթակից –0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։