486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանն ու Մեդվեդևը Մոսկվայում «կուղղեն ժամացույցները»
16:52
23 Հունիսի 2008

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ին մեկնում է Մոսկվա։ Սա Սարգսյանի՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է։ Սպասվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը կհանդիպի իր ռուս գործընկերոջ, ինչպես նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի, Դաշնային Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի և Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:

Այն, որ հայկական պետության ղեկավարն իր առաջին պաշտոնական այցը կատարում Ռուսաստան, միանգամայն բնական է։ Երկու նախագահները քննարկելու հարցեր ունեն։ Հայ-ռուսական հարաբերությունները քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում գտնվում են բարձր մակարդակի վրա և ռազմավարական բնույթ են կրում։ Երկու երկրների նորընտիր նախագահներն արդեն ընդգծել են լիակատար և բազմակողմանի միջպետական համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամությունը։

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնում Մեդվեդևի ընտրվելու դեպքում հայ-ռուսական համագործակցությունը կշարունակվի ռազմավարական գործընկերության ոգով։ Հայաստանի առաջնորդը չի կասկածում, որ նման գործընկերությունը համապատասխանում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Երևանի շահերին, և հավաստիացնում է, որ իր երկիրը վարելու է Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու քաղաքականություն։
 
«Սա Հայաստանի բոլոր նախագահների ավանդական այցն է հատկապես Մոսկվա, ինչն ընդգծում է մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Ես կարծում եմ, որ այս այցը պետք է ավելի ամրապնդի Հայաստանի և Ռուսաստանի նման հարաբերությունները»,- կարծում է ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա կարծիքով, միակ բանը, որն այսօր պետք է անել՝ մեծ կարևորություն տալ Հայաստանի և Ռուսաստանի միջև հավասար մակարդակի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը, որը համապատասխանում է երկու երկրների շահերին։

«Քանի որ նման հարաբերությունների ամրապնդումը բխում է հայ ժողովրդի շահերից, ապա առանձնահատուկ ջանք չի պահանջվի այն ավելի բարձր քաղաքական և տնտեսական մակարդակի հասցնելու համար, և այստեղ միայն քաղաքական կամք և աշխատանքում հետևողականություն է անհրաժեշտ»,- կարծում է Դեմկուսի առաջնորդը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ, խորհրդարանի պատգամավոր Արմեն Աշոտյանի խոսքերով, հայ-ռուսական հարաբերությունները տարեցտարի ամրապնդվելու և զարգանալու միտում ունեն։

«Հրատապությունը չկորցրած «ռազամավարական համագործակցություն» դիվանագիտական և քաղաքական սահմանման հետ մեկտեղ ավելի հստակ է դառնում այդ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը»,- կարծում է Աշոտյանը։ Նա նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր գերտերություն է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, իսկ Ռուսաստանի մեծ հայկական համայնքը մինչև վերջ չօգտագործված ռեսուրս է՝ երկկողմ հարաբերությունների խորացման գործում։

«Հայ-ռուսական կապերը պետք է այսուհետ ևս կառուցվեն փոխշահավետ համագործակցության վրա, միմյանց շահերը հարգելու վրա։ Համոզված եմ, որ մեր պետությունների նոր ղեկավարությունը մեր հարաբերությունները կկառուցի հենց ելնելով այդ բնագավառում ունեցած լավ ժառանգությունից, ինչպես նաև քաղաքական նոր իրողություններից։ Հայաստանն ընդունում է Ռուսաստանին՝ որպես չափազանց կարևոր գործընկերոջ։ Հայաստանի ռուսական ընկալումը պետք է նույնը լինի»,- կարծում է պատգամավորը։

«ՌԻԱ Նովոստիի» փորձագիտական խորհրդի անդամ, ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես վստահ է, որ հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում։ «Հայ-ռուսական հարաբերությունները բավականին բարենպաստ են։ Գոյություն ունի հայ-ռուսական գործընկերության ձևաչափ, ընդ որում, այդ ձևաչափը ձևական չէ, այլ իսկապես բարենպաստ է երկու երկրների համար»,- կարծում է Իսկանդարյանը։ Նրա կարծիքով, Սարգսյանի այցը Մոսկվա կարելի է անվանել Հայաստանի և Ռուսաստանի նոր նախագահների «ժամացույցների ուղղում»։

Երկու` ավանդաբար բարեկամ երկրների քաղաքական սերտ համագործակցությունն ամրապնդվում է ակտիվ տնտեսական համագործակցությամբ և պաշտպանության ոլորտում փոխշահավետ, իրավամբ դաշնակցային հարաբերություններով։ Տնտեսությունը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի կարևոր ցուցանիշներից է։ Հայաստանի նախագահը հավաստիացնում է, որ ռուսական բիզնեսը միշտ էլ Հայաստանում հարմարավետ է զգացել ու զգալու է, ինչի վկայությունն են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների աննախադեպ ցուցանիշները։

Միայն  2008թ. հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 31,7%-ով և կազմել 233,7 մլն. ԱՄՆ դոլար։ Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 169,2 մլն. դոլար՝ ավելանալով 50,2%-ով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ծավալը կազմել է 212,1 մլն. դոլար (ավելանալով 22,1 անգամ) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 17,8%-ը։

2008 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 15,3 տոկոսը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է՝ Հայաստանի մյուս առևտրային գործընկեր-երկրների համեմատ։

2008 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում ներդրումների ընդհանուր ծավալով, ինչպես նաև դեպի Հայաստան ուղիղ ներդրումների մեծությամբ։ Այսպես, 2008 թվականի հունվար –մարտին Հայաստանում ռուսական ներդրումները կազմել են շուրջ 109,2 միլիոն դոլար, որոնցից ուղիղ ներդրումները կազմել են մոտ 55 միլիոն դոլար։ Սա կազմում է Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 65,8 տոկոսը։ 2007 թվականի նուն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանից ներդրումներն աճել են 3,3 անգամ, իսկ ուղիղ ներդրումները՝ 2,3 անգամ։ Ռուսական կապիտալը գերակշիռ դիրք է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի, կապի, հեռահաղորդակցության, տրանսպորտի ոլորոտներում։ Ռուսական բիզնեսն ակտիվորեն մտնում է հանրապետության բանկային հատված։ Այսպես, 2007 թվականի օգոստոսին «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների ռուսական խումբը՝ ի դեմս «TDA հոլդինգ Լիմիթեդ» հիմնադրամի, դարձավ «Հայներարտբանկ» ՓԲԸ բանկի խոշոր բաժնետեր։

Ընկերությունը հատուկ ստեղծված հիմնադրամի միջոցով 13 միլիոն դոլարով ձեռք է բերել «Հայներարտբանկի» բաժնետոմսերի 96,15 տոսկոսը։ 2007թ. նոյեմբերի 29-ին «Գազպրոմբանկը», ստանալով Հայաստանի կենտրոնական բանկի հավանությունը, ձեռք բերեց «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի փաթեթի 80,09 տոկոսը։Հայաստանում նշում են, որ ռուսական «Գազպրոմբանկի» առկայությունը երկրում խթանում է ֆինասական շուկայի զարգացմանը։

Վիթխարի են հայկական կողմի սպասումները «Հայկական երկաթուղիները» «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնելուց։ Այդ սպասումները հիմնականում կապված են հանրապետության տրանսպորտային, փաստացի, շրջափակման ճեղքման հնարավորության հետ։ ՌԵ-ն հայտարարել է, որ պատրաստ է 570 միլիոն դոլար ներդրում կատարել «Հայկական  երկաթուղիներում, որից 230 միլիոնը՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում։ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության բացման դեպքում ներդրումները կհասնեն մինչև 610 միլիոն դոլարի, Ադրբեջանի հետ՝ 1,8 միլիարդ դոլարի, երկաթուղու աբխազական հատվածի բացման համար՝ մինչև 2,2 միլիարդ դոլարի։

Այդուհանդերձ, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության առանցքային բաղադրիչն է ռազմական համագործակցությունը՝ ինչպես Հավաքական անվտանգության պայամանագրի կազմակերպության շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով։ ՀՀ ներկա նախագահը բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը  հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմական բազան դիտում է որպես իր ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ։ Հայկական կողմը ողջունում է բոլոր քայլերը՝ ուղղված Ռուսաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, իսկ հայ և ռուս զինվորականները միմյանց կես խոսքից են հասկանում։

Ռուսական ռազմական բազան Հայաստանում տեղակայվել է 1995 թվականին՝ Գյումրի քաղաքի շրջակայքում։ Բազան ենթարկվում է Անդրկովկասի Ռուսական զորքերի խմբին՝ ՌԴ Հյուսիս-կովկասյան ռազմական շրջանի կազմում։ Այն համալրված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով։ Անձնակազմում կա շուրջ 5 հազար մարդ։

Բացի այդ ռուս սահմանապահները պահպանում են Հայաստանի պետական սահմանի մի հատվածը, գլխավորապես՝ Թուրքիայի հետ։ ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության խմբավորման մեջ Հայաստանում ընդգրկված է շուրջ 4,5 հազար մարդ։ Երկու պետությունները համագործակցում են ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակներում։

Արդյունավետ ռազմական համագործակցության փայլուն վկայություն է ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունների ակտիվ փուլը Հայաստանում անցկացնելը։ Զորավարժությունները տեղի կունենան ամռանը-աշնանը 4 փուլով՝ Հայաստանի և Ռուսաստանի տարածքում, դրանց կմասնակցեն մոտ 4 հազար զինծառայողներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից։ Զորավարժությունների ակտիվ փուլում Հայաստանի տարածքում մասնակցելու է զրահատեխնիկան, փողի և ռեակտիվ հրետանին, բանակային, գրոհող և կործանիչ ավիացիան, ՀՕՊ միջոցները, համապատասխան ինժեներային և կապի ստորաբաժանումները։ Այն մասին, թե Հայաստանը պատրաստ է զորավարժություններին և դրանք կանցկացնի բարձր մակարդակով, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Հայ-ռուսական համագործակցությունը ակտիվորեն զարգանում է նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ Հարյուրավոր հայ ուսանողներ սովորում են ռուսական հայտնի բուհերում, բարձր է Հայաստանում ռուսերենի ուսուցման մակարդակը։

Այս ամենը վկայում են այն մասին, որ երկու երկրների միջև հարաբերությունները ընդգրկում են երկկողմ համագործակցության ամենալայն շրջանակ, որը թեմա կհանդիսանա Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպումների համար։--0--

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» տեսաբան, հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: