482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Պատերազմը դադարեցնելը ցանկացած ձևականություններից վեր է։ Ղարաբաղի խնդրով համաձայնագիրը միայն Մոսկվայում է ի մի բերվել
14:59
12 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ի տարբերություն հետխորհրդային տարածքի մյուս հակամարտությունների՝ Լեռնային Ղարաբաղի հարցում կապերը ներկայումս վերականգնվել են երկու կողմերի միջև։ Դա տեղի ունեցավ Հայաստանի փետրվարյան նախագահական ընտրություններից և վարչակազմի փոփոխությունից հետո, ինչն ուղեկցվում էր հուզումներով, ինչպես նաև հոկտեմբերին նշանակված Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախաշեմին։

Մայիսի 6-ին Ստրասբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպել էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Նրանց առաջին հանդիպումն անխուսափելիորեն ճանաչողական էր, սակայն նպատակաուղղված երկու նախագահների՝ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպման նախապատրաստմանը։ Երկու նախարարները շոշափում էին նախագահների հանդիպման հնարավորությունը հունիսի սկզբին՝ Սանկտ-Պետերբուրգում։ Բաքուն հետևում է, թե ինչպես գործերը կվարի նոր հայկական թիմը, և չի շտապեցնում նախագահների հանդիպումը՝ աչքից բաց չթողնելով Հայաստանի ներքին դժվարությունները։

Հանդիպումները վերսկսվել են նշանակալից հոբելյանի նախօրեին. հենց այսօր՝ մայիսի 12-ին, լրանում է Ղարաբաղում զինադադարի մասին համաձայնագրի 14-ամյակը։ Իր նախադեպը չունեցող այս համաձայնագրին հնարավոր եղավ հասնել Ռուսաստանի աջակցությամբ, որն ի սկզբանե (ի տարբերություն Մինսկի խմբի մյուս մասնակից-երկրների) առաջնահերթ էր համարում զանգվածային արյունահեղության շուտափույթ դադարեցումը։ Ռուսաստանի միջնորդության շնորհիվ հակամարտության կողմերը սահմանափակեցին ռազմական գործողությունները և յոթ անգամ դադարեցրեցին կրակը՝ որոշակի ժամկետով։

Պատերազմից հոգնածությունը և ուժերի օրինակելի հավասարակշռությունը ռեալիզմ հաղորդեցին հակամարտության բոլոր երեք կողմերին (Ադրբեջան, ԼՂՀ և Հայաստան)։ 1994թ. գարնանը Ստեփանակերտից հյուսիս գտնվող Տերտերի մոտ ընթացող համառ ճակատամարտերը նոր ողբերգությամբ էին սպառնում. հայերի ելքը դեպի Քուռ գետ կհատեր Ադրբեջանի հյուսիս-արևմտյան ելուստը (այդպես տեղի ունեցավ 1993թ.-ին՝ հարավ-արևմուտքի հետ, երբ նրանք դուրս էին գալիս Արաքս գետ)։ Բաքուն արդեն նախապայմաններ չէր առաջադրում, պատրաստ էր նաև երկարատև զինադադարի։

Թվում էր, թե համաձայնության ուղին բաց էր։ Սակայն ամեն ինչ հարվածի տակ կարող էր դնել անգամ մանրուքը։ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում էր հրադադարը պաշտոնապես ձևակերպել Երևանի հետ, իսկ Երևանը դա չէր ցանկանում՝ առանց Ստեփանակերտի մասնակցության։ Նրանց ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելը կնշանակեր ժամանակի կորուստ, ինչպես նաև ճակատամարտում իրադրության փոփոխության դեպքում՝ հնարավորության կորուստ։ Մնում էր միայն շրջանցել կողմերի քմահաճույքները և փաստաթուղթը ստորագրել ցանկացած ընդունելի տարբերակով։

Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի Բաքվի աշխատասենյակում մենք պատրաստեցինք համաձայնագրի տեքստը, որպեսզի այն ստորագրեն Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը։ Սակայն Հեյդար Ալիևը խնդրեց ևս մեկ անգամ փորձել ընդգրկել Երևանին։ Ի դեպ, ռուս դիվանագետները վաղուց էին Երևանին ասում, որ Հայաստանը հակամարտության ուղղակի մասնակից է, բայց այնտեղ խուսափում էին ընդունել իրենց դերը, թեև, ի վերջո, համաձայնեցին ստորագրել։

Ստիպված եղանք տեքստը կրկնել երեք առանձին թերթերի վրա՝ երեք կողմերի յուրաքանչյուրի ստորագրության համար։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը իր թուղթը ստորագրեց 1994թ. մայիսի 9-ին Բաքվում՝ ռուս միջնորդի ներկայությամբ։ Այնուհետև մայիսի 10-ին փաստաթուղթը Երևանում ստորագրեց նրա հայ գործընկեր Սերժ Սարգսյանը (ներկայիս ՀՀ նախագահ), իսկ մայիսի 11-ին Ստեփանակերտում՝ ԼՂՀ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը։ Այդ երեք թղթերն էլ հենց՝ մեկ կողմի ստորագրությամբ, Մոսկվայում ի մի բերվելով, դարձան Ղարաբաղում զինադադարի մասին պայմանագիր։ Հակամարտող կողմերի համար հաստատելով տեքստերի նույնականությունը՝ Ռուսաստանը որպես միջնորդ հայտարարեց, որ մայիսի 12-ից փաստաթուղթը մտնում է ուժի մեջ։

Պատերազմը դադարեցնելու համար մենք այդ փաստաթղթում զերծ մնացինք իրավաբանական ձևականության ավանդական ատրիբուտներից՝ միասնական տարեթիվ և ստորագրության վայր, միասնական բնօրինակ՝ երեք ստորագրություններով, մուգ կնիքներ և գեղեցիկ թղթապանակ, ձևական դեպոզիտարիա և այլն։ Այն չէր պահանջում խորհրդարանների հաստատում, բայց դրա փոխարեն արժանացավ ժողովուրդների հավանությանը։ Չափազանց կարևոր է , որ համաձայնագիրն առանց պայմանավորվածության՝ անժամկետ է։

Արևմտյան գերտերությունները խանդով ընդունեցին զինադադարը, քանի որ դրանում մեծ դերակատություն ունեցավ Ռուսաստանը։ Սկզբում նրանք փորձեցին անտեսել համաձայնագիրը, երկար ժամանակ ԵԱՀԿ տեղեկագրերում այն նշվում էր որպես «ոչ պաշտոնական» համաձայնագիր, իսկ այժմ նրանք պարզապես լռում են։

Թեև ներկայումս էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մի շարք բարդ խնդիրների կողքին չկա ավելի կարևոր հարց, քան զինադադարի ռեժիմի ամրապնդումն է և պայմանավորվածությունն այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։--0-- 

Վլադիմիր Կազիմիրով, դեսպան, 1992-96թթ.՝ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ նախագահի ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից և համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ։

 «Վրեմյա նովոստեյ» (Մոսկվա), 2008թ. մայիսի 12։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: