481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նոր կառավարություն. Թափանցիկության ուղի
12:32
28 Ապրիլի 2008

2008 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի կառավարությունն առաջին անգամ իր նիստերի դռները բացեց լրագրողների առաջ։ Տեղի ունեցավ այն, ինչ երբեք չէր եղել. կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարողացան մամուլի կենտրոնում, օն-լայն ռեժիմով մեծ էկրանի վրա հետևել նախարարների կողմից քննարկվող հարցերին։ Այս իրադարձությանը նախորդել էր ևս մեկ նորարարություն, ըստ որի, այսուհետ նիստից երկու օր առաջ կառավարության պաշտոնական կայքում տեղակայվում է նիստերի մանրամասն օրակարգը, որում ընդգրկվում են նաև քննարկվող հարցերի վերաբերյալ այս կամ այն նախարարի հիմնավորումները։

Աշխատանքի նոր ոճը, որը լրագրողներին հրատապ տեղեկության հսկա հոսքից ազատ օգտվելու հնարավորություն է տալիս, այնքան անսովոր էր, որ  հավաքվածների մի մասի մոտ նույնիսկ խառնաշփոթություն առաջացրեց։ Վերջիններիս տարակուսանքն, ամենայն հավանականությամբ, կապված էր այն բանի հետ, որ այժմ իրենք պետք է տեղեկատվության հոսքի միջից ընտրեն գլխավոր սյուժեները, և ոչ թե բավարարվեն նիստերից հետո ավանադական ճեպազրույցներով կամ կառավարական մամուլի հաղորդագրությունների չոր տվյալներով։

Ամեն դեպքում, լրագրողները հիացած են նման թափանցիկությունից։

«Ես վաղուց եմ պայաքարել կառավարության նիստերը լուսաբանելու հին ոճի դեմ և պնդել եմ, որպեսզի մասնավորպես օրակարգը մեզ նախապես տրամադրեն։ Եվ ընդհանրապես, վերջին 8-10 տարիների ընթացքում կառավարությունը մեզ համար փակ էր։ Նորամուծությունները շատ ճիշտ եմ համարում։ Մենք ինքներս կարող ենք հետևել նիստերի ընթացքին, թե նախարարներն ինչպես գիտեն իրենց գործը, իրենց նախաձեռնություներին ինչպիսի հիմնավորումներ կարող են ներկայացնել, և ոչ թե բավարարվել ճեպազրույցներին ներկայացված մեկ թեմայով, որն ինչպես կանոն ամենաանկարևորն ու անհետաքրքիրն էր։ Այժմ ես ինքս կարող եմ ընտրել, թե ինչ է պետք հասարակությանը պատմել։ Ես ողջունում եմ, որ կառավարությունը վերջապես իր մեջ ուժ գտավ դռները բացելու և իր աշխատանքը ցույց տալու։Եթե ամեն  ինչ այդպես էլ շարունակվի հետագայում, ապա մեզ ավելի հեշտ կլինի գնահատել կառավարության կատարած աշխատանքը»,- լրագրողներին ասաց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Շաքե Ավոյանը։

Այս մտքին համակարծիք են նաև հեռուստալրագրողները, չնայած որ որոշ տեխնիկական խնդիրների լուծման հույս ունեն։ «Մենք տեխնիկական խնդիրներ ունենք, որոնք մեզ խոստացել են լուծել։ Բանն այն է, որ այն կադրերն ու ձայնը, որը եղել է առաջին նիստի ժամանակ, մենք օգտագործել չենք կարող։ Սակայն միայն այն, որ մենք կարող ենք հետևել նիստի ընթացքին, մեծ տեղեկացվածություն է ապահովում։ Նախկինում, երբ մենք սահմանափակվում էինք միայն ճեպազրույցներով, մենք տեղեկություն ընտրելու հնարավորություն չունեինք, իսկ այսօր մենք կարող ենք հետևել ամբողջ օրակարգին և կենտրոնանալ տարբեր թեմաներրի վրա ըստ մեր հայեցողության։ Կարծում եմ, որ սա լավ նախաձեռնություն է, և եթե սա պահպանվի նաև հետագայում և լուծվի տեխնիկայով զինելու հարցը, ապա կառավարության գործունեությունն ավելի թափանցիկ կլինի»,- կարծում է Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակից Հերմինե Բաղդասրայանը։

Թափանցիկությունը Հայաստանի կառավարության սկզբունային դիրքորոշումն է։ Այն մասին, որ կառավարության աշխատանքների կազմակերպման հրապարակայնությունը նրա գործունեության գլխավոր ասպեկտն է, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Կառավարության աշխատանքների կազմակերպման հիմնական սկզբունքը կդառնա հասարակության ներգրավումը»,- ընդգծել  է կառավարության ղեկավարը։

Վարչապետը համոզված է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան մասնակցել կառավարության որոշումների նախագծերի մշակմանը, դրանց քննարկումներին, ավելին՝ պետք է ընդունված որոշումների հետ կապված հետադարձ կապ ստեղծվի։

Կառավարության ղեկավարն ընդգծում է  նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության հրատապությունը։

«Մենք առաջնային ենք համարում մարդու իրավունքների պաշտպանությունն ու  սահմադրական նորմերը։ Ենթաօրենսդրական ակտերի բոլոր մեկնաբանությունները պետք է լիովին երաշխավորեն քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրականացումը։ Ցանկացած վարչական որոշում, որը կսահմանափակի մարդու իրավունքները, մեզ համար անթույլատրելի կլինի»,- ընդգծում է կառավարության ղեկավարը։

Ամեն դեպքում, իր գործունեության մեջ առավելագույն թափանցիկություն երաշխավորելով, Հայաստանի կառավարությունը զանգվածային լրատվության միջոցներից պահանջում է նույնպիսի պատասխանատվություն։

Հայաստանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ կատարել ԶԼՄ-ների աշխատանքում՝ օպերատիվ արձագանքելով մամուլում հրապարակվող լուրերին։

«Փոխվելու է մեր աշխատանքային ոճը ԶԼՄ-ների հետ։ Պատասխանատու լրատվամիջոցներ ունենալու համար, առաջին հերթին, հարկավոր է ունենալ պատասխանատու իշխանություն։ Սա առաջին սկզբունքն է, որը մեր առջև դրել է ՀՀ նախագահը։ Այսուհետ, մենք պարտավոր ենք արձագանքել մամուլում հասարակական մեծ հնչեղություն ստացած լուրերին»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով, կառավարության ղեկավարի վարչակազմը վերլուծելու է դրանցում հնչեցված խնդիրները։ «Եթե ԶԼՄ-ներում հայտնվի զրպարտող կամ սուտ տեղեկատվություն, ապա մենք ձեզ հետ պարտավոր ենք արձագանքել»,- նշել է կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով, նախագահը համապատասխան հանձնարարական է տվել, որպեսզի օրենսդրական փոփոխություններ պատրաստվեն՝ իրավական դաշտը հստակեցնելու համար։

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» ԱՄԻ թողարկող- խմբագիր—0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։