484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Համայն հայությունը նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը
10:34
24 Ապրիլի 2008

Ողջ աշխարհի հայությունը 2008 թ. ապրիլի 24-ին՝ հինգշաբթի նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը։ Հայաստանում ապրիլի 20-27-ը հայտարարված է Հայոց ցեղասպանության զոհերի «Հիշատակի շաբաթ»։

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ հիշատակելով Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. բոլոր զոհվածներին։

«Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր կայցելեն ՀՀ նախագահը, կառավարության անդամները և խորհրդարանի պատգամավորները, հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը, սփյուռքի ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր՝ քաղաքական և մշակույթի գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ՝ տարբեր երկրներից։

1915 թ. ապրիլի 24-ին թուրքական զնդան էին գցվել, այնուհետև ոչնչացվել հայ մտավորականության 800 հայտնի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ, ուսուցիչներ, բժիշկներ, հրապարակախոսներ, հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։

Հայ ազգի լավագույն ներկայացուցիչների հետ հաշվեհարդարի օրը՝ ապրիլի 24-ը, համարվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող օր։

Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմից հետո Օսմանյան կայսրության լծից ազատվեցին բալկանյան երկրների քրիստոնյա ազգերը։ 1912 թ.-ին Օսմանյան կայսրությունը զրկվեց Եվրոպայում իր գրեթե բոլոր տիրույթներից, բացի Ստամբուլից և դրա մերձակայքից։ Այս ամենի արդյունքում՝ կայսրության լծի տակ մնացած ամենաբազմաքանակ քրիստոնյա ժողովուրդը Արևմտյան Հայաստանի հայերն էին։

Տարածքի ասիական մասում իր իշխանության պահպանման նպատակով կայսրության կառավարությունը իր առջև պանթուրքական պետություն ստեղծելուն  խոչընդոտող արևմտյան հայերի ուծացման կամ ոչնչացման խնդիր դրեց։

Իր պատմական հայրենիքում հայերի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը սկսվել էր XIX դարի 90-ական թթ.-ից և իր գագաթնակետին հասել Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին, երբ զանգվածային ջարդերի և արտաքսման հետևանքով զոհվեց շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայեր ապաստանեցին Կոսվկասում և Եվրոպայում։ Այս ամեն հետևանքով XX դարի սկզբում Թուրքիայում բնակվող 2 մլն հայերից այնտեղ մնաց 150 հազարը։

Այն հեշտությամբ, որով թուրք ջարդարարներին հաջողվեց իրականացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, մասամբ բացատրվում է ոչնչացման մոտեցող վտանգին հայ բնակչության, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցությունների պատրատ չլինելով։ Սակայն որոշ վայրերում հայ բնակչությունը թուրք ջարդարարներին համառ դիմադրություն ցուցաբերեց։ Վան քաղաքի հայերը, ինքնապաշտպանվելով, հաջողությամբ ետ մղեցին թշնամու գրոհները, իրենց ձեռքում պահեցին քաղաքը՝ մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների գալը։

Մի քանի անգամ գերազանցող թշնամու ուժերին զինված դիմադրություն են ցուցաբերել Շապինգարահիսարի, Մուշի, Սասունի, Շատախի հայերը։ Քառասուն օր շարունակվել է Մուսա լեռան պաշտպանների սխրագործությունը։ 1915 թ. հայերի ինքնապաշտպանությունը ժողովդրի ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջն է։

Ցեղասպանության անմիջական կազմակերպիչը «Միաբանություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցությունն էր, որին աջակցում էր կայսերական Գերմանիայի կառավարությունը՝ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցը։ Հանցագործության կազմակերպիչներին հաջողվեց խուսափել պատժից, սակայն երիտթուրքերի պարագլուխները աշխարհի տարբեր ծայրերում գտնվել և ոչնչացվել են հայ հայրենասերների կողմից։

Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին աջակցել են համաշխարհային մտավորականության լավագույն ներկայացուցիչները՝ Անատոլ Ֆրանսը, Ֆրանց Վերֆելը, Վալերի Բրյուսովը, Մաքսիմ Գորկին, Ֆրիտյոֆ Նանսենը և այլոք։

Այժմյան Թուրքիան 93 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։

Շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը 1998 թ.-ից հետո, երբ այդ հարցը մտավ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ։ Վերջին տարիներին Ցեղասպանության ճանաչման քարոզչությունն ավելի մեծ թափ է առնում, և այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի նախագծերը ներառվում են նորանոր երկրների և միջազգային կազմակերպությունների խորհրդարանների օրակարգում։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանությունը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթին։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։  Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։

Հայոց ցեղասպանության զոհերին հիշում են ողջ աշխարհում։ Կալիֆոռնիայի  նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը 2008 թ.-ի ապրիլի 20-27-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր» է հայտարարել։ Նահանգապետը կոչ է արել բոլոր կալիֆոռնիացիներին՝ այս շաբաթվա ընթացքում ժամանակ գտել խորհելու այդ ողբերգության և դրա հետևանքների մասին։

Բացի այդ, Վաշինգտոնում, Սպիտակ տան հարևանությամբ, մինչև 2010 թ.-ը կբացվի Հայոց ցեղասպանության թանգարան։ Թանգարանը տեղակայվելու է 20-րդ դարի սկզբին կառուցված շենքում, որտեղ ավելի վաղ գործել է ԱՄՆ-ի Ազգային բանկը։

ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում է գտնվում նաև Հայոց ցեղասպանության մասին՝ արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի կողմից հավանության արժանացած 106-րդ բանաձևի նախագիծը։ Ամերիկայի Հայկական համագումարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի խոսքերով, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատրաստ է բանաձևը քննարկման ներկայացնել, սակայն սպասում է ամերիկացի կոնգրեսականների անհրաժեշտ աջակցությանը՝ փաստաթղթի անցկացման համար։

Այժմ Ներկայացուցիչների պալատում բանաձևին աջակցում են 211 կոնգրեսականներ, իսկ դրա անցնելու համար անհրաժեշտ է 218 ձայն։

Հայոց ցեղասպանության մասին հարցը ներառվել է նաև Իսրայելի Քնեսեթի օրակարգում։ Օրակարգում այդ հարցի ներառման մասին առաջարկությամբ հանդես է եկել «Մերեց» սոցիալիստական կուսակցության ղեկավար Խայիմ Օրոնը։

Բացի այդ, ապրիլի 29-ին Երուսաղեմում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված հայկական երաժշտության երեկո։

Միջոցառմանը կմասնակցի պրոֆեսոր, Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ասոցիացիայի նախագահ Իսրայել Չարնին։

Ցեղասպանության զոհերի մասին հիշատակը պահպանում է նաև հարևան Վրաստանը։ Մասնավորապես, Թբիլիսիում ապրիլի կեսերին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն 1915-1923. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից և Երևանից» միջազգային գիտաժողովը՝ վրացի, հայ և թուրք գիտնականների մասնակցությամբ։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Վրաստանի մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև Թուրքիայի դեսպանատան շենքի առջև։

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը տեղափոխվել է նաև վիրտուալ հարթակ։ Ինտերնետում ստեղծվել է Ցեղասպանության վիրտուալ թանգարան-ինստիտուտ, որտեղ կարող են այցելել բոլոր ինտերնետից օգտվողները։

«www.genocide-museum.am կայքի բոլոր այցելուները կարող են վիրտուալ կերպով ծաղիկ դնել անմեղ զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին», - ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նրա խոսքերով, թանգարանի ցուցանմուշները նույնպես հասանլի կլինեն էլեկտրոնային տարբերակով։ «Կայքը պարբերաբար թարմացվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր տեղեկատվությամբ և նյութերով, որոնք լայնորեն  լուսաբանվում են», - նշել է Դեմոյանը։

Բացի այդ, Ծիծեռնակաբերդի բլուրի վրա, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, մատուռ կկառուցվի։

Հայաստանի իշխանությունները երախտագիտություն են հայտնում Հայոց ցեղասպանության խնդիրով զբաղվող բոլոր մարդկանց։ Մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշնակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին։

Նախագաի հրամանագրի համաձայն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշնակալի ավանդ ներդնելու համար 2007 թվականի մրցանակ է շնորհվել Մոսկվայում միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտի տնօրեն Յուրի Բարսեղովին՝ «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» երկհատորյակի համար և հայկական թեմաներով գրող ֆրանսիացի գրող Իվ Տերնոնին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Փենսիլվանիայի համալսարանի քաղաքագիտական գիտությունների պրոֆեսոր Ռոջեր Սմիթը (Rogers Smith) պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: