487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երկու Սարգսյանների տանդեմը
20:02
23 Ապրիլի 2008

Հայաստանի նոր  նախագահ Սերժ Սարգսյանը 12-օրյա ժամկետում ավարտեց կառավարության ձևավորումը՝ հավաքելով պրոֆեսիոնալ թիմ, որը պետք է առաջիկա հնգամյակում իրականացնի պետության ղեկավարի ծրագիրը։ Սերժ Սարգսյանը՝ լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը, նոր ձևաչափի կառավարություն ստեղծեց, որտեղ կոալիցիոն գործընկերները (ՀՀԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան») միասին ստացան նախարարական պաշտոնների 60%-ը, իսկ կաբինետի 40%-ը կազմում են անկուսակցական քաղաքական գործիչները։

Վկայությունն այն բանի, որ ներկա նախագահը շեշտը դնում է ֆինանսական և տնտեսական բարեփոխումների իրագործման վրա, վարչապետի պաշտոնում Կենտրոնական բանկի նախագահ, անկուսակցական Տիգրան Սարգսյանի նշանակումը դարձավ. քաղաքականությունից հեռու անձ, իսկական պրոֆեսիոնալ և լավ մենեջեր։ Նրա նշանակումը դրական է ընդունվել նույնիսկ իշխող կոալիցիայի քաղաքական ընդդիմախոսների կողմից։

«Հայաստանի նախագահը նշել է լուրջ ծրագրեր, որոնց լուծումը մեծ մասնագիտացում է պահանջում։ Մասնավորապես, հարկային վարչարարության բարելավում, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծում, կենսաթոշակային բարեփոխումներ, որոնք ֆինանսական հատվածի ամենաբարդ բարեփոխումներից  են։ Սրանք այն բարեփոխումներն են, որոնք չի կարելի դադարեցնել։ Ես մտադիր են աշխատել Սերժ Սարգսյանի հետ ողջ ժամանակաշրջանի ընթացքում և համոզված եմ, որ նրա կողմից ձևավորված կառավարությունը ի վիճակի կլինի լուծել այդ խնդիրները 5 տարվա ընթացքում», ասել է վարչապետը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։

Նորություններ։  Իր կաբինետի առաջնահերթ խնդիրների թվում Տիգրան Սարգսյանը տեսնում է Հայաստանը տարածքային ֆինանսական կենտրոն դարձնելու նախագծի իրականացումը, համահայկական բանկի ստեղծումը, կապիտալի շուկայի զարգացումը՝ OMX սկանդինավյան բորսային օպերատորի հետ համագործակցության միջոցով։ Առաջնային են համարվում նաև պարտադիր ապահովագրության ներդրումը, ներդրումային հիմնադրամների մասին օրենսդրության ընդունումը և ֆինանսական շուկայում սպառողների իրավունքների պաշտպանության ինստիտուտի ստեղծումը։

Երկրորդ սերնդի տնտեսական բարեփոխումների իրականացումը հավակնոտ կերպով ստանձնած երկու Սարգսյանների՝ նախագահի և վարչապետի տանդեմը, որպես առաջին թիրախ ընտրել է մաքսային ոլորտը։ Առաջին հերթին նախագահը զբաղեցրած պաշտոնից հեռացրեց Պետական մաքսային կոմիտեի ղեկավարին՝ նրա տեղակալին նշանակելով ՊՄԿ ղեկավարի պաշտոնակատար։ ՊՄԿ ղեկավարության հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը կտրուկ հայտարարեց, որ մաքսատան աշխատակիցները, ովքեր պատրաստ չեն բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները, պետք է հեռանան համակարգից։

Մաքսատան թափանցիկության և բաց լինելու՝ նոր կառավարության բռնած ուղին  արդեն տալիս է առաջին պտուղները։ Այսուհետ Մաքսային կոմիտեն կսկսի իր կայքում նշել Հայաստան ներկրվող ապրանքների մաքսային արժեքը։ Նախագահի հանձնարարականով, արտաքին առևտուր իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է տեղեկացված լինեն մաքսային մարմինների կողմից կիրառվող ապրանքների մաքսային արժեքի չափի մասին։

Կառավարության առաջին նիստում վարչապետ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարության աշխատանքները կազմակերպելիս կառավարությունը կառաջնորդվի հասարակությանն ընդգրկելու սկզբունքով, որպեսզի ընդունված որոշումները դառնան հասարակական քննարկումների առարկա։ Սա նշանակում է. որ այսուհետ նախարարությունների համար պարտադիր պայման կդառնա իրենց կայքերում որոշումների նախագծերի տեղադրումը, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ծանոթանալ դրանց հետ»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։ Տիգրան Սարգսյանը հստակ նշեց, որ կառավարությունը միշտ կտեղեկացնի հասարակությանն իր հետագա քայլերի մասին և կհրաժավի կեղծ պոպուլիզմից։ «Հաճախ մենք չարաշահում ենք այնպիսի ընդհանուր տերմիններ, ինչպիսիք են «կատարելագործել», «խորացնել» և «բարելավել», և այդ դեպքում մեր գործունեությունն անկառավարելի է դառնում»,- ասաց նա։

Նախագահի և վարչապետի նորամուծություններն ուղղված են երկրում հետընտրական իրադարձությունների հետևանքով կորսված հասարակական վստահության վերականգնմանը։ Եվ այդ ճանապարհին ուժեղ և անբասիր կենսագրություն ունեցող մասնագետներից կառավարություն ձևավորելը նոր նախագահի գլխավոր խաղաքարտը դարձավ։ Ինչպես կարծում է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, այսպիսի թիմ կազմելը թույլ կտա Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունները չընդունող ընդդիմության հավաքների արդյունքում մարտի 1-ի զանգվածային անկարգություններից հետո հասարակական կյանքը նորմալ հունի մեջ դնել։

«Բոլոր ցուցանիշներով մենք  պետք է հաշվետվություն ներկայացնենք ինչպես երկրի նախագահին, այնպես էլ հասարակությանը՝ ինչու ենք մենք հետ մնում, ինչու տարածաշրջանային մրցակցությունում մեր հարևանները  շատ ցուցանիշներով առաջ են մեզանից։ Այսպես, միջազգային փորձագետների գնահատականներով, հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու առումով Հայաստանը 18 ամսով հետ է մնում Վրաստանից։ Ես կարծում եմ, որ սա մեզ համար անընդունելի է»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով էկոնոմիկայի նորանշանակ նախարար Ներսես Երիցյանին։ - «Մենք երեք տարով առաջ ենք մեր հարևաններից բանկային համակարգում։ Այդպիսի հաջողությունների մենք պետք է հասնենք և տնտեսության ոլորտում։ Եթե չինացիները, հնդիկներն ու մալազիացիները կարողացել են միավորվել փոքրիկ Սինգապուրում և լուծել այս խնդիրը, ինչու դա չի կարող անել տաղանդավոր հայ ժողովուրդը»,- հայտարարեց վարչապետը։

Համաշխարհային տնտեսական հանրությունը, ի դեմս Համաշխարհային բանկի և  Արժույթի միջազգային հիմնադրամի, արդեն վստահեցրել են նոր վարչապետին՝ նրա բռնած ընթացքին աջակցելու հարցում՝ ամեն կերպ նրան օգնելու պատրաստակամություն հայտնելով։

«Թե Ձեզ և թե Հայաստանի համար այժմ բուռն զարգացումներով լի ժամանակներ են, և ես երջանիկ եմ, որ ի զորու եմ առաջարկելու իմ անձնական աջակցությունն ու համագործակցությունը` հենց այն պահին, երբ պետական ծառայության այս նոր փուլում Դուք ստանձնում եք վարչապետի պաշտոնը»,- ասվում է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Հերման Վիջֆելսի շնորհավորական ուղերձում Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակելու կապակցությամբ։

Ի դեպ, ձևավորված կառավարությունը, Հայաստանի Սահմանադրության համաձայն, պետք է 20-օրյա ժամկետում խորհրդարանին ներկայացնի իր ծրագիրը։ Կառավարության ծրագիրը Ազգային Ժողովի հավանությանն արժանացնելու հարցը քննարկվում է արտահերթ և դրվում քվեարկության։ Ծրագրի հավանությունն ընդունվում է պատգամավորների մեծամասնության ձայներով։ Նկատի ունենալով, որ կոալիցիոն կուսակցությունները խորհրդարանում մեծամասնություն են կազմում, կառավարական ծրագրի ճակատագիրը կարելի է կանխորոշված համարել։

Նաիրա Մելքումյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա», Հատուկ ՌԻԱ Նովոստիի համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։