478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. ՀՀ երրորդ նախագահի երդման արարողությունը
14:19
10 Ապրիլի 2008

ՀՀ նոր նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանձնեց պետության նախագահի պաշտոնը՝ երդում տալով Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած երդման արարողության ժամանակ։ Նախագահը պետք է լիցքաթափի բարդ ներքաղաքական իրավիճակը և սեփական թիմ ձևավորի։

Տարբեր տարիների ուժային կառույցներում նախարարարական պաշտոններ զբաղեցրած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը 2008 թ. փետրվարի 19-ին առաջին անգամ առաջադրվեց նախագահական ընտրություններին և առաջին փուլում հաղթանակ տարավ։ Երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ընդդիմության հետընտրական ցույցերը մարտի 1-ին վերածվեցին անկարգությունների, որոնց հետևանքով զոհվեց ութ և վիրավորվեց 265 մարդ։

Երդման արարողությանը զուգընթաց մայրաքաղաքի մյուս հատվածում՝ Մյասնիկյանի անվան հրապարակում, առավոտից տեղի էին ունենում սգո արարողություններ՝ Երևանի անկարգությունների զոհերի հիշատակին։ Այստեղ մարդիկ զոհերի հիշատակին ծաղիկներ էին դնում և մոմեր վառում։

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ է ԱԶԳԸ

ՀՀ նոր նախագահ Սերժ Սարգսյանի հիմնական հայտարարություններից մեկը ազգի համախմբման կոչն էր։ «Այս արարողությունը տեղի է ունենում ցավալի իրադարձություններից շուրջ մեկ ամիս անց, իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են: Այդ վերքերը բոլորիս ցավ ու դառնություն պատճառեցին: Այսօր ես հորդորում եմ առաջ նայել, միասնաբար փնտրել ու գտնել ապաքինման ու համախմբման ճանապարհը, վաղվա Հայաստանի զարգացման ճանապարհը», - ասել է Սարգսյանը։

Դիմելով նրանց, ովքեր ընտրությունների ժամանակ քվեարկել են այլ թեկնածուների օգտին՝ Սարգսյանն ասել է. «Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Եթե անգամ մեր միջև չհասկացվածության պատ կա, կոչ եմ անում՝ եկեք քանդենք այդ պատը»։

Պետության նոր նախագահի խոսքի գագաթնակետը դարձավ ուժեղ, հպարտ և ժողովրդավարական պետություն կառուցելու հայտարարությունը, որտեղ բոլորը հավասար են լինելու օրենքի առջև։

«Ես այդ ամենն անելու եմ, անելու եմ, որովհետև ցանկանում եմ լինել այն նախագահը, ով ամբողջությամբ կիրականացնի իր ծրագիրը, խաղաղություն ու կայուն զարգացում կբերի Հայաստանին, կամրապնդի մեր երկրի վարկն ու հեղինակությունը, ով կկարողանա լուծել այսօր մեր առաջ ծառացած բոլոր լուրջ հիմնախնդիրները, ով ունակ կլինի կանխատեսել բոլոր հնարավոր մարտահրավերներն ու դրանց հակազդելու միջոցներ կգտնի: Ես կարող եմ ու լինելու եմ այդպիսի նախագահ», - հավաստիացրել է Սարգսյանը։

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ

Նախագահի առաջին քայլը կառավարության հրաժարականի մասին հրամանագիրն էր։ Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը՝ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին:

ՀՀ Սահմանադրության համաձայն, հանրապետության նոր նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Միաժամանական ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ կձևավորվի նոր կառավարություն։

Վարչապետի պաշտոնի մասին՝ ամենաքննարկվող և վիճահարույց հարցը պարզվել է երեքշաբթի, երբ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը հաստատեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում։ Այդ որոշմանը համապատասխան, իր երկրորդ հրամանագրով նախագահը ԿԲ նախագահին կնշանակի ՀՀ վարչապետ։

«Ես նոր նախագահին մաղթում եմ` իրականացնել իր բոլոր ծրագրերը։ Ազգային մտածելակերպով ցանկացած քաղաքացու համար մեծ պատիվ կլինի այդ ծրագրերի իրականացմանը մասնակցելը, քանի որ դրանք բավականին հավակնոտ են, և միայն միասնական աշխատանքով կարելի է դրանք իրականացնել», - ասել է լրագրողներին Տիգրան Սարգսյանը՝ նախագահի երդման արարողությունից հետո։

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՈՒՂԵՆԻՇ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Նոր նախագահը հայտարարել է ակտիվ, նախաձեռնող արտաքին քաղաքականություն վարելու մասին. անել ամեն ինչ՝ հայության համար Արցախի խնդրի արդար, խաղաղ և բարենպաստ լուծման հասնելու համար։

Միաժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականության մեկ ուղենիշն ակնհայտ է, և ՀՀ նոր նախագահը Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման երաշխիքներ է տվել։

«Ես կարծում եմ, որ ելույթում ըստ արժանվույն գնահատվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10-ամյա ժամանակաշրջանը, և երաշխիքներ են տրվել, որ Հայաստանի զարգացման ուղենիշը պահպանվելու է։ Շատ կարևոր է, որ Սերժ Սարգսյանի խոսքերում ես լսեցի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լինելու են առաջնահերթությունների թվում», - ասել է ՌԴ պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը։

Ինչպես կարծում է ռուս քաղաքագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը, Սարգսյանի նախագահության հետ կապված՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում արմատական  փոփոխություններ չեն լինի։

«Այդ պատճառով, երբ հակադրում են Հայաստանի քաղաքականության մեջ արևմտյան և ռուսական ուղենիշները, դա այնքան էլ ճիշտ չէ։ Հայաստանի համար, ամենից առաջ, կարևոր են ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի շահերը։ Դա անելու է Սարգսյանն այնպես, ինչպես դա անում է Քոչարյանը, այդպես էր անում նաև Տեր-Պետորսյանը։ Հետևաբար, արտաքին քաղաքականության մեջ ես մեծ փոփոխություններ չեմ ակնկալում»», - ասել է փորձագետը։

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՄՆ-Ն

Ի դեպ, պաշտոնական Երևանին՝ ի դեմս նոր նախագահի, աջակցելու մասին հայտարարել է նաև Եվրոմիության խորհրդի գլխավոր քարտուղար, Գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, որն առաջինն էր շնորհավորական ուղերձ հղել Սարգսյանին՝ երդման արարողությունից հետո։

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի հանրապետությանը՝ այդ մարտահրավերների հաղթահարման գործընթացում», - ասվում է Սոլանայի շնորհավորական ուղերձում ։

Միաժամանակ նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակում է հետընտրական իրադարձությունների անկախ ուսումնասիրությունը, հետևում է ձերբակալված քաղաքական գործիչների ազատ արձակման ընթացքին, ընդդիմության հետ բաց երկխոսությանը, ինչպես նաև կարևորում է լիարժեք ազատության վերականգնումը` որպես վստահության բարձրացման բաղադրիչ։

Բարեփոխումների իրականացման գործում Հայաստանին աջակցելու մասին հայտարարել է նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, թեև ԱՄՆ նախագահ Ջորգ Բուշի կողմից պաշտոնական շնորհավորանք մինչև այժմ չի եղել։

«ՀՀ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության ելույթը կառուցվածքային էր։ Նա ասաց այն խոսքերը, որոնք մենք ուզում էինք լսել։ Այս հայտարարություններն իրականացնելը դժվար գործ է, և մենք պատրաստ ենք Հայաստանին օգնել այդ հարցում, ամեն ինչ կախված է նոր նախագահից», - չորեքշաբթի լրագրողներին ասել է Բրայզան։

ԱՄՆ պետդեպարտամենտը կարծում է, որ Սերժ Սարգսյանն այն առաջնորդն է, ով կկարողանա լուծել երկրի առջև ծառացած խնդիրները։ Բրայզան նշել է, որ նախագահը լավ իրազեկված է երկրում լարվածության աստիճանի մասին, սակայն չի վախենում խոսել փոփոխությունների մասին։

ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹ

ՀՀ նախագահի և նոր Գերագույն գլխավոր հրամանատարի պատվին Երևանում տեղի է ունեցել հանդիսավոր ռազմական շքերթ։

Զորահանդեսին մասնակցում են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, հատուկ նշանակության ստորաբաժանումները, Պաշտպանության նախարարության և Ոստիկանության զորքերը, զինվորական նվագախումբը և պատվո պահակախումբը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սաները։

Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի հանրապետության նոր ղեկավարի իրավունքով, տիկնոջ հետ ժամանել է նախագահի նստավայր, որտեղ նրան դիմավորել է պարտավորությունները վայր դրած Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ հետ։

Նախօրեին ՀՀ գործող նախագահի պաշտոնում ազգին հղած վերջին պաշտոնական ուղերձում Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում հետ աշխատել է և համատեղ իրականացրել բազմաթիվ ծրագրեր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։