486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահական ընտրությունները Հայաստանում. ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ
16:54
21 Փետրվարի 2008

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո, հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Այս արդյունքների համաձայն, վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86%-ը։ Նրա օգտին տրվել է 863 հազար 544 ձայն, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել է  351 հազար 306 ձայն (21,5%), «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ 272 հազար 256 ձայն (11,66 %), Հայ հեղափողական դաշնակցություն կուսակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը՝ 100 հազար 876 ձայն կամ 6,12%։

Մյուս հինգ թեկնածուներին տրված ձայները չնչին են։ Ընտրություններին մասնակցել  է 1 միլիոն 670 հազար 656 մարդ, տարածքային ընտրական հանձնաժողովներին տրամադրվել է 2 միլիոն 390 հազար քվեարթերթիկ, մարվել է 720 հազար 254-ը, անվավեր է ճանաչվել 34 հազար 849-ը։ Անճշտությունների քանակը կազմում է 6 հազար 438։

ԸՆտրությունները դրական գնահատականի արժանացան միջազգային դիտորդների կողմից։ ԵԱՀԿ  խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ,  ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների համակարգող Անն- Մարի Լիզինի խոսքերով, ընտրությունները հիմնականում համապատասխանել են Հայաստանի՝ իր վրա վերցրած պարտավորություններին։   

Նա նշեց, որ հայկական իշխանությունները պատրաստակամություն դրսևորեցին՝ վերացնել այն սխալները, որոնք թույլ էին տրվել նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Լիզինն ավելացրեց, որ Հայաստանի ԿԸՀ-ն ընտրությունների ընթացքում թափանցիկության  բարձր մակարդակ է ապահովել, բացառությամբ բողոքների քննարկման հետ կապված հարցերի, որոնք մեծ մասամբ լուծվում էին ոչ պաշտոնական նիստերի և հանդիպումների ընթացքում։

Նրա խոսքերով, չնայած դա  չի հակասում Ընտրական օրենսգրքին, նշված գործընթացը թույլ չի տվել թեկնածուների վստահված անձանց, դիտորդներին և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ մասնակցել բողոքների քննարկմանը և սպառնալիքի տակ է դրել ընտրությունների հանդեպ վստահության ապահովումը։

Իրենց հերթին Անկախ պետություների համագործակցության դիտորդները նշում են, որ նոր նախագահի ընտրությունների քվեարկությունն անցել է հանգիստ մթնոլորտում և համապատասխանել է Հայաստանի Ընտրական օրենսգրքի պահանջներին։

ԱՊՀ առաքելությունը Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները ազատ և թափանցիկ է ճանաչել, իսկ «առանձին խախտումները, որոնք արձանագրվել են ընտրական գործընթացի ժամանակ, չեն եղել զանգվածային, կրել են տեխնիկական բնույթ և էական ազդեցություն չեն գործել ընտրությունների արդյունքի վրա»։

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններն անցել են ազատ և արդար, երկրի օրենսդրությանը համապատասխան և պետության միջազգային պարտականություններին համահունչ։

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հանձնաժողովների բոլոր անդամներին, վստահված անձանց, դիտորդներին և առաջին հերթին ընտրողներին՝ ընտրություններն արժանի մակարդակով անցկացնելու համար։

«Սա մեծ փորձություն էր մեր երկրում ամրապնդվող ժողովրդականության համար»,-ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ չնայած ունեցած լուրջ ձեռքբերումներին՝ Հայաստանի առջև դեռ լուրջ մարտահրավերներ են ծառացած։

«Մեր ժողովուրդը դեռ շատ մեծ, ոչ ամբողջովին օգտագործված ներուժ ունի։ Հայաստանը պետք է դառնա աշխարհում ամենամրցունակ և արագ զարգացող պետություններից մեկը։ Դրա համար համախմբում և հետևողական աշխատանք է անհրաժեշտ»,-նշել է Քոչարյանը

Նախագահի խոսքերով, ազատ և արդար ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին տրված քվեները երկրի արագընթաց զարգացմանն ու ժողովրդավարացմանը միտված բարեփոխումների շարունակության քվեներն են։

«Հայաստանի տնտեսական աճի տեմպերի պահպանումը, աղքատության հաղթահարումն ու կյանքի նոր որակի ապահովումը, հայաստանի միջազգային ներգրավվածության խորացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և վերջնական կարգավորումը Ձեր առջև ժողովրդի կողմից դրված բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսն են»,-ընդգծում է նախագահը Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում։

Վարչապետի հիմնական մրցակից, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, իր հերթին, չի  ընդունել քվերակության արդյունքները։

« Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը չի ընդունում քվեարկության արդյունքները»,-հայտարարել է «Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով  չորեքշաբթի Երևանի կենտրոնում կայացած միտինգի ժամանակ։

«Քվեարկության ընթացքում կոպիտ խախտումներ են արվել, ֆիզիկական ուժ և հոգեբանական ճնշում է գործադրվել»,-նշել է նա։

«Մենք նոր ընտրություններ ենք պահանջում։ Համաժողովրդական պայքարը կշարունակվի՝ հանուն արդարության հաստատման և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու»,-հայտարարեց Փաշինյանը։

«Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցները հաստատում են, որ ընտրությունների ընթացքում արված բազմաթիվ խախտումները դրանց արդյունքները կասկածի տակ են դնում։

«Մենք ընտրությունների արդյունքների վերանայման և բողոքարկման գործընթաց ենք սկսում, պահանջում ենք անվավեր ճանաչել ավելի քան 100 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները և վերահաշվարկ անցկացնել ավելի քան 200 ընտրատեղամասում»։

Դրա արդյունքում զգալիորեն կմեծանա Բաղդասարյանի օգտին քվեարկած ձայների քանակը, ինչն էլ իր հերթին  զգալի էական ազդեցություն կունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա»,-  ընդգծել են թեկնածուի շտաբում։

Իր հերթին Հայ հեղափոխական դաշնակցությունը ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի շուրթերից ճանաչել է իր թեկնածուի՝ Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի պարտությունը։ Մարգարյանը նշել է, որ կուսակցությունը մտադիր է լրջորեն ուսումնասիրել ընտրությունների արդյունքները և հասկանալ  այդքան անմխիթար արդյունքի պատճառները։ «Մեր կազմակերպությունն ուշադիր ուսումնասիրում է պարտության պատճառները և այն հարցը, թե ինչու  խորհրդարանական ընտրություններին 13 % ձայն հավաքած կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններին երկու անգամ պակաս արդյունք է ցույց տվել»,-ասել է Հ.Մարգարյանը։

Ի հեճուկս ընդդիմության հայտարարությունների, նախագահական ընտրությունների արդյունքներն արդեն ճանաչվել են աշխարհի առաջատար երկրների կողմից։ Այդ մասին փաստում են Սերժ Սարգսյանին ուղղված՝ պետությունների ղեկավարների շնորհավորական ուղերձները։

«Դաշնակցային գործընկերության հետևողական խորացումը միանգամայն  հապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին, նպաստում է Անդրկովկասում կայունության ամրապնդմանը։ Գոհունակությամբ նշում եմ ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մեջ Ձեր անձնական մեծ ներդրումը։ Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը ՀՀ նախագահի բարձր պաշտոնում, կծառայի դրանց հետագա առաջընթացին», - նշվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում։

Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նշել է, որ առաջին իսկ փուլում նշանակալի առավելությամբ Սարգսյանի արձանագրած հաջողությունը վկայում է այն աջակցության մասին, որը նա վայելում է իր երկրում։

«Ես ողջունում եմ հայ ժողովրդի ընտրությունը, որն այս քվեարկությամբ վերահաստատեց Ձեր կառավարության կողմից իրականացվող քաղաքական բարեփոխումները շարունակելու և Եվրոպային մերձենալու կամքը»,- նշել է Սարկոզին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: