483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրություններ. մնաց մեկ շաբաթ
17:46
11 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին, և հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն գրանցել է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների, որոնք հետևելու են համաժողովրդական ընտրություններին։

Ընդհանուր առմամբ ԿԸՀ-ն գրանցել է 13 428 դիտորդների, և դա այն դեպքում, երբ հանրապետությունում գործում է ընդամենը 1923 ընտրատեղամաս։

Դիտորդական առաքելություն իրականացնելու թույլտվություն ստացած տեղական դիտորդների տպավորիչ քանակը պայմանավորված է ԿԸՀ-ի բավականին ազատական մոտեցումներով, որը գրանցել է գրեթե բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, եթե դրանց կանոնադրության մեջ կան ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության աջակցությանը վերաբերող դրույթներ։

Դիտորդների ամենամեծ քանակը՝ 4010 մարդ, ներկայացնում են «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը, որն ընտրությունների մոնիտորինգով է զբաղվում 1996 թվականից։ Կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը հայտարարում է, որ իր կամավորները հետևում են բոլոր թեկնածուների քարոզարշավին և պարբերաբար հասարակությանն են ներկայացնում իրենց դիտարկումներն ու հետևությունները։

Ոչ պակաս լրջորեն են ներկայացված նաև միջազգային կազմակերպությունները։ Այսպես, ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետևելու են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի, ԱՊՀ-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրախորհրդարանի դիտորդները։ Այս կազմակերպություններից մի քանիսն արդեն ներկայացրել են իրենց միջանկյալ զեկույցները նախընտրական իրավիճակի վերաբերյալ։ Չնայած առանձին կողմերի   տարբեր գնահատականներին՝ միջազգային դիտորդները համակարծիք են մեկ հարցում. Հայաստանում ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնելու համար կա անհրաժեշտ հիմք։

«Հայաստանը կարող է անցկացնել ընտրություններ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ-ի առջև երկրի ստանձնած պարտավորություններին»,-հայտարարում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը։ Կազմակերպությունն իր առաքելությունն իրականացնում է երեք փուլով։ Առաջինը Հայաստան ժամանեց օրենսդրության և ԶԼՄ-ների փորձագետներից, ինչպես նաև ընտրությունների ոլորտի մասնագետներից բաղկացած 11-հոգանոց խումբը։ Ավելի ուշ նրանց են միացել 28 երկարաժամկետ դիտորդներ, որոնք իրենց առաքելությունն իրականացնում են հանրապետության ողջ տարածքում։ Եվ, վերջապես, ընտրություններից անմիջապես առաջ Հայաստան կժամանեն ևս 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք կվերահսկեն ընտարտեղամասերի բացման, քվեարկության, քվեաթերթիկների հաշվման և ընտրությունների արդյունքների ամփոփման  գործընթացը։

Ի տարբերություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստան կուղարկի միայն 30 կարճաժամկետ դիտորդների, որոնք հանրապետություն կժամանեն փետրվարի 17-ին։ Ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, առաքելությունը մամուլի ասուլիս կանկացնի, որի ընթացքում կներկայացնի իր նախնական գնահատականը։ Վերջնական գնահատականը ԵԽԽՎ-ն կներկայացնի ընտրություններից երկու ամիս հետո։

ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության  ղեկավար Ջոն Պրեսկոտը հայտարարել էր, որ իսկապես ժողովրդավարական ընտրությունների անցկացումը և դրանց լեգիտիմությունը հասարակության աչքում կախված է ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության մակարդակից։ «Մենք լրջորեն խորհուրդ ենք տալիս իշխանություններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ընտրական գործընթացների, մասնավորապես, ընտրությունների գաղտնիության և ձայները հաշվելիս թափանցիկության ապահովման նկատմամբ հասարակական վստահություն ապահովելու համար»,-նշել է առաքելության ղեկավարը։

Նա հայտարարել է, որ Հայաստանում արժանի ընտրություններ անցկացնելու համար իրավական դաշտ է ապահովված՝ հավելելով, որ հասարակության վստահության մակարդակի բարձրացման ապահովման գործում կարևոր դեր կարող է կատարել Վարչական դատարանի արդյունավետ գործունեությունը։

Պրեսկոտը, փաստորեն, վերջակետ է դրել Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնակատարմանը զուգահեռ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավասության վերաբերյալ վեճերին։

«Իր պաշտոնավարումը շարունակելու վերաբերյալ վարչապետի որոշումը լիովին օրինական է, սակայն կառավարության վրա հավելյալ պարտավորություններ է դնում»,-ասաց Պրեսկոտը։ Մասնավորապես, նրա խոսքերով, չի կարելի թույլ տալ վարչական պաշարի չարաշահում՝ ի վնաս կամ հօգուտ այս կամ այն թեկնածուի։

Առավել հստակ հանրապետությունում նախընտրական իրավիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել ԱՊՀ դիտորդները՝ հայտարարելով, որ Հայաստանում պայմաններ են ստեղծված՝ ընտրությունների նախապատրաստման և ընթացքի ներքին դիտարկման համար։

ԱՊՀ դիտորդները կարծում են, որ բոլոր մակարդակների գործադիր մարմինները և տարածքային ընտրական հանձնաժողովները քարոզարշավի առաջին փուլերում ապահովել են ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպվածություն։ Բացի այդ դիտորդների միջանկյալ զեկույցում նշվում է, որ Հայաստանի նախագահի թեկնածուների համար, ընտրական օրենսդրության համաձայն, հավասար պայմաններ են ստեղծված՝ բաց և հանրային նախընտրական քարոզարշավի իրականացման համար։

ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում են 150 դիտորդներ։ Նախատեսվում է, որ ընտրությունների օրը նրանք ընտրության ընթացքին հետևելու են ընտրատեղամասերի 70%-ում։

Առաքելության ղեկավար, ԱՊՀ գործկոմի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունը հայտարարել է, որ իրենք մտադիր չեն միջամտել երկրի ներքաղաքական գործընթացներին։ «Ներքաղաքական գործընթացներին միջամտելու որևէ ցանկություն չունենք, և ընտրական գործընթացների գնահատականը կտրվի մեր դիտորդների կողմից անշահախնդիր և օբյեկտիվ մոնիտորինգի արդյունքում»,-ասել է նա։

ԱՊՀ դիտորդներից բացի ընտրություններին կհետևեն Համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի 38 դիտորդներ, որոնք ներկայացնում են ՄԽՎ բոլոր ինը խորհրդարանները։

ՄԽՎ առաքելության ղեկավար Վլադիմիր Տորշինն ընգծել է, որ ԱՊՀ-ն բարձր է գնահատում Հայաստանի ընտրական օրենսդրությունը՝ հավելելով, որ վերջին ժամանակներս հայկական փորձն ընդօրինակել են նաև Սերբիայում։ Դա վերաբերում է ինտերնետում ընտրացուցակների տեղակայմանը և ընտրությունների գործընթացին դատա-իրավական մարմինների ներգրավմանը։ Նա վստահություն  է հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան։

Դիտորդներից բացի Հայաստանի ընտրությունների օրինականությանը կհետևեն նաև «շտապ իրավական օգնության» 40 մեքենաները, որոնք ընտրության օրը կշրջագայեն Երևանով և մարզերով։

«Շտապ իրավական օգնության» անձնակազմի մեջ կլինեն «Նախագահական ընտրություններ-2008» իրավական նախաձեռնության իրավաբանները, ինչպես նաև գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողներ և դիտորդներ։

Բացի այդ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կգործի «թեժ գիծ», որը կոչված է ընդունել ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ բողոքները։ Փետրվարի 19-ի ժամը 7։00-ից մինչև փետրվարի 20-ի ժամը 9։00-ն օմբուդսմենի գրասենյակում կկազմակերպվի անընդմեջ հերթապահություն։ Մարդու իրավունքների պաշտպանության աշխատակազմի աշխատակիցները մտադիր են մասնակցել մասսայական հասարակական միջոցառումներին, որպեսզի անմիջականորեն տեղեկացված լինեն ընթացող գործընթացների մասին։

Զգալի թվով դիտորդների ներկայությունը և տարբեր կազմակերպությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները, ըստ էության, բացառում են Հայաստանի ընտրությունների ընթացքում լուրջ խախտումների հնարավորությունը, որոնք կկարողանային ազդել քվեարկության արդյունքների վրա։ -0-

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» - հատուկ «ՌԻԱ-Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։