478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Խաղաղ ատոմը կծառայի Ռուսաստանին և Հայաստանին
18:10
07 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի երկօրյա այցը Հայաստան, որն ավարտվել է երեկ, նոր ազդակ հաղորդեց  ռուս-հայկական բարեկամությանը և նոր ուղենիշ հանդիսացավ երկու երկրների դաշնակցային հարաբերությունների համար, այն է՝ ուրանի արտահանման և հարստացման  ոլորտը։

ՌԴ վարչապետի այցը Հայաստան փաստացի դարձավ 2007թ. աշնանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Մոսկվա կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակությունը։

Այսպիսով, Հայաստանում փետրվարի 19-ին և Ռուսաստանում մարտի 2-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին երկու երկրների վարչապետները հաստատել են երկկողմ հարաբերությունների զարգացումը շարունակելու և դրանց տնտեսական բաղադրիչը խորացնելու պատրաստակամությունը։

«Բանակցություններն անցան լիակատար փոխըմբռնման պայմաններում։ Որոշակի ժամանակ անցավ, և պետք էր ընդհանրացնել արդյունքները, և մենք հայտարարեցինք, որ գոհ ենք այս ընթացքում իրականացված աշխատանքից և 2007թ. արդյունքներից»,-հայտարարել էր Սարգսյանը չորեքշաբթի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում՝ ընդհանրացնելով ռուս գործընկերոջ այցի արդյունքները։ Իր հերթին ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը հայտարարեց, որ վարչապետների միջև ստեղծված «վստահելիության հարաբերությունները» վկայում են այն մասին, որ ռուս-հայկական հետագա համագործակցության հեռանկարները «շատ լավն են»։ «Ինչպես էլ անցնեն ընտրությունները, ինչպիսիսն էլ լինի քաղաքական դասավորությունը, այսօր պարզ է մեկ բան, որ հարաբերությունները (երկու երկրների միջև) կզարգանան նույնքան դինամիկ և կայուն»,-ասաց նա՝ աջակցություն հայտնելով Սերժ Սարգսյանին որպես նախագահի թեկնածուի։

Ռուս չինովնիկները հայ գործընկերների հետ պայմանավորվել են խաղաղ ատոմային էներգետիկայի կարևորագույն ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Նշանակալի փաստաթղթերի թվում են «Ռոսատոմ» պետական ընկերության և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումը գեոհետախուզման ոլորտում համագործակցության զարգացման, ուրանի արտահանման և մշակման վերաբերյալ, ինչպես նաև Անգարսկում ուրանի հարստացման միջազգային կենտրոնի ստեղծման համաձայնագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերի փոխանակումը։ «Այս նախագիծը կարող է լիովին շահավետ լինել»,-ասել է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։ Ռուսաստանն արդեն հայտնել է 2008թվին Հայաստանի տարածքում ուրանի հանքերի հայտնաբերման և արդյունաբերական մշակման նպատակով 3 մլն. դոլար ներդնելու մտադրության վերաբերյալ։ Այդ հանքերը հետազոտությունների համաձայն կկազմեն 30-60 տոննա։

Իր հերթին Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը շտապել է հավաստիացնել խորհրդարանականներին, որ հանրապետության մասնակցությունը Ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գործունեությանը կդառնա երկրի էներգետիկ անվտանգության հիմնական բաղադրիչը։ «Այս համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին երաշխավորված ձևով և մատչելի գներով ձեռք բերել միջուկային վառելիք։

Բացի այդ, Հայաստանը կկարողանա նաև մասակցել կենտրոնի գործունեությանը կոմերցիոն հիմունքներով՝ շահույթ ստանալու նպատակով»,-ասել է նախարարը։

 Ռուսաստանը Հայաստանի հինգ հիմնական էլեկտրակայաններից երկուսի՝ Սևան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ի և Հրազդանի ՋԷԿ-ի, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի լիակատար փաթեթի սեփականատերն է։ Բացի այդ ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն 2003թվից հինգ տարի ժամկետով կառավարում է Հայկական ատոմակայանի ֆինանսական հոսքերը։ Ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ն տիրապետում է «Հայ Ռուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր փաթեթին։ Վերջինս Հայաստանում բնական գազի արտահանման և վերաբաշխման ոլորտի մենատերն է։

Բացի այդ, ռուսական կողմը՝ լինելով Հայաստանի հիմնական արտասահմանյան ներդնողը, հաստատել է նոր ճյուղերում ներդրումային նախագծերին մասնակցելու պատրաստակամությունը, այդ թվում՝ ատոմային էներգետիկայում, ալմաստի և ադամանդի, հեռահաղորդակցման ոլորտներում։

«Մեկ միլիարդ դոլար ռուսաստանյան ներդրումների ծավալը վկայում է ինքն իր մասին և փոխգործակցությունը զարգացնելու մեր մտադրությունների մասին վկայող լուրջ փաստարկ է»,-ասել է ՌԴ վարչապետը։ Դրա ապացույցն այն փաստն է, որ ռուսաստանյան կողմը, ի դեմս «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի, որը վերջերս հաղթեց Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում, ևս վճռել է մասնակցել երկրում նոր ԱԷԿ-ի շինարարության մրցույթին (նոր ԱԷԿ-ը պետք է փոխարինի գործողը)։

«Ռոսատոմի» գլխավոր տնօրենը բարձր է գնահատում հանրապետությունում նոր ԱԷԿ-ի շինարարության մրցույթում հաղթելու Ռուսաստանի շանսերը, որը կարող է սկսվել 2010-2011թթ.։ Հազար մեգավատ հզորությամբ և 2 մլրդ. դոլար նախագծային արժողությամբ նոր հայկական ԱԷԿ-ը կոչված է ստեղծել տարածաշրջանի երկրներ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններ։

Հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական հիմքի ամրապնդման մասին են վկայում Հայաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալները, որոնց համաձայն 2007թվին Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը աճել է  65%-ով և կազմել 704,1 միլիոն դոլար։ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 201,8 մլն. դոլար (Հայաստանի ողջ արտահանման 17,4%-ը)՝ 2006թ. համեմատությամբ աճելով 66,5%-ով։ Ռուսական արտադրության Հայաստան ներմուծվող ապրանքների ծավալը հաշվետու շրջանում կազմել է 502,3 մլն. դոլար՝ ավելանալով 65,1%-ով։ Միևնույն ժամանակ ՌԴ-ի տարածքից ներմուծման ծավալն ընդհանուր առմամբ կազմել է 570,5 մլն. դոլար (աճ 56,4%-ով), կամ ընդհանուր արտահանման 17,4%-ը։

Բանակցությունների ժամանակ երկու երկրների վարչապետները վճռականորեն հայտարարել են ապրանքաշրջանառության ծավալի աճի վերաբերյալ՝ մատնանշելով այս հարցում մեծ ներուժի առկայությունը։ «Վերջին երկու տարիների ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության աճը գերազանցել է 60%-ը և հաղթահարել 700 մլն. դոլարի սահմանագիծը։ Սա շատ բարձր ցուցանիշ է»,-ասել է Զուբկովը, հավելելով, որ «սա դեռ ամենը չէ և մեկ միլիարդի սահմանագիծը հնարավոր կլինի հաաղթահարել մոտ ժամանակներում»։ «բայց ի՞նչ է 700 մլն. դոլարը։ Մեր քաղաքական արաբերությունները շատ ավելին են պահանջում»,-նշել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Միևնույն ժամանակ, ռուս-հայկական տնտեսական զարգացմանը խոչնդոտող հիմնական գործոնը տրանսպորտային խնդիրն է, որը մնում է երկու երկրների կառավարությունների մակարդակով բոլոր բանակցությունների անփոփոխ թեման։ Բանն այն է, որ Հայաստանի հարևան երկրներ երկաթուղային ելքի չորս կետերից (երկուսը դեպի Ադրբեջան և մեկական Թուրքիա և Վրաստան), գործում է միայն վրացականը։ Դրանով Վրաստանի սևծովյան նավահանգիստներ  և ապա Ռուսաստան և Ուկրաինա է տեղափոխվում հայկական երկաթուղու բեռնափոխադրումների 80%-ը։

Քաղաքական պատճառներով Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն չունի Ադրբեջանի ) Թուրքիայի հետ, իսկ Ռուսաստանի հետ Վրաստանի և Աբխազիայի տարածքով հաղորդակցման վերականգնումը վրաց-աբխազական հակամարտության պատճառով հնարավոր չէ։ Ռուսաստանի իշխանություններն այս խնդիրների լուծումը տեսնում են Կովկաս (Ռուսաստան)-Փոթի (Վրաստան) լաստուղու կանոնավոր աշխատանքի մեջ։ Ինչպես չորեքշաբթի Երևանում հայտարարեց տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, ռուս-հայկական հարաբերություններում երկկողմ տնտեսական  հարաբերությունների զարգացման կարևոր գործոններից է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցման կանոնավորումը, մասնավորապես, «Կովկաս» և «Փոթի» նավահանգիստների միջև կանոնավոր հաղորդակցումը։

Այս կապակցությամբ ՌԴ վարչապետը մատնանշել է հայկական ցեմենտի, խիճի, այլ շինանյութերի մատակարարումը, 2014թ. Սոչիում կայանալիք  Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստման համատեքստում, առավել ևս, որ արդեն հաջող կերպով իրականացվել է Հայաստանից Ռուսաստան ցեմենտի մասնաբաժնի մատակարարման փորձնական ծրագիրը։

Ռուսաստանյան կառավարական պատվիրակության այցը հերթական անգամ հաստատեց ռուսաստանյան ընկերությունների Հայաստանում և հայկական գործարարության Ռուսաստանում աշխատելու փոխադարձ հսկայական հետաքրքրությունը։ «Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն հարուստ պատմություն և լավ ներկա ունեն, այլ նաև ապագայի լավ հեռանկարներ։ Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ հազարավոր թելերով և մեզ ձեռնտու է բարեկամություն անել Ռուսաստանի հետ»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ամփոփիչ մամուլի ասուլիսում։–0—

Նաիրա Մելքումյան, «Նովոստի-Արմենիա» գործակալություն, հատուկ «ՌԻԱ-Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։