481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ընտրությունների նախաշեմին. առանց սենսացիաների
19:19
04 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախընտրական  արշավը եռուն շրջանում է, և, կարծես, թե մինչև փետրվարի 19-ը որևէ անակնկալ չի նախատեսվում։ Նախագահական քարոզարշավի անխոս առաջատարը գործող վարչապետ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն է։ Հասարակական կարծիքի, առանց բացառության, բոլոր հարցումները վկայում են մյուս ութ թեկնածուների նկատմամբ վարչապետի զգալի առաջ լինելու մասին։
                             
Դա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հիմք է տվել վստահորեն հայտարարելու արդեն առաջին փուլում Սերժ Սարգսյանի հաղթանակի հավանականության մասին։

Հարցումները ցույց են տալիս, որ առաջատարին հաջողվել է նկատելիորեն բարելավել իր վարկանիշը։ 2007թ. դեկտեմբերի համեմատ, երբ Սարգսյանին աջակցում էր հարցվածների 35%-ը, քաղաքական քարոզարշավի նախօրյակին ընտրողների արդեն 43%-ը պատրաստ է եղել ձայն տալ վարչապետին։

Հարցման տվյալներով, երկրորդ տեղում «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է՝ 11%-ով։ Երրորդ տեղը 6%-ով զբաղեցնում է «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը։ Մյուս թեկնածուների վարկանիշը չնչին է։
 
Այն հարցին, թե ինչպես են հարցման մասնակիցները վերաբերում թեկնածուներին, հարցվածների 64%-ը պատասխանել է, որ դրական է վերաբերվում Սերժ Սարգսյանին, իսկ 34%-ը՝ բացասաբար։ Արթուր Բաղդասարյանին համակրում է հարցվածների 22%-ը։ Միաժամանակ Հայաստանի մարզերի ընտրողների 40%-ը ոչ մի դեպքում չի քվեարկի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին։ Հավանաբար բնակչության մոտ ձևավորվել է կայուն բացասական վերաբերմունք նախկին ղեկավարի նկատմամբ։

Ընտրազանգվածի տրամադրությունները շատ բանով ձևավորում են այն գործողությունները և խոստումները, որոնցով ընտրությունների են գնում թեկնածուները։ Հանդես գալով «Առաջ, Հայասատան» կարգախոսով՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ընտրվելու դեպքում կարող է նվազագույնի հասցնել աղքատության մակարդակը, արժանի կյանք ապահովել երկրի բնակիչների համար։ Եվ մարդիկ նրան վստահելու հիմքեր ունեն. 2007թ. երկրում տնտեսական աճը հասել է աննախադեպ բարձր մակարդակի՝ կազմելով 13,8%, զգալիորեն ավելացել են աշխատավարձերն ու թոշակները։

Հայաստանը կնքել է մի շարք խոշոր ներդրումային համաձայնագրեր, որոնք ապահովում են երկրի տնտեսության մեջ հարյուր միլիոնավոր դոլարների ներհոսք։ Չափազանց հստակ է նաև վարչապետի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, որը հիմնվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքը հարգելու, նրա անվտանգության ապահովման և Հայաստանի ու Ղարաբաղի միջև ընդհանուր սահմանի առկայության սկզբունքների վրա։

Ընդդիմադիր թեկնածուների նախընտրական պայքարի մարտավարությունը հիմնականում հիմնվում է ներկայիս իշխանությունների տնտեսական քաղաքականության քննադատության վրա։

Մասնավորապես Արթուր Բաղդասարյանը հայտարարում է գների անհիմն բարձրացման և դոլարի արժեզրկման, մի խումբ մարդկանց ձեռքում տնտեսության շահութային ճյուղեր կենտրոնացման, պետական գույքի սեփականացման ժամանակ թույլ տված մի շարք սխալների մասին։ Նրա աջակիցները վստահաբար խոսում են ընտրություններում նրա հաջողության մասին, իսկ ինքը՝ Բաղդասարյանը ընդդիմությանը միավորվելու կոչ է անում՝ բաց տեքստով հայտարարելով, որ ցանկացած քաղաքական ուժի համար պատիվ է իր կուսակցության շուրջ համախմբվելը։

Բաղդասարյանը որոշակի աշխուժություն մտցրեց իր քարոզարշավի մեջ՝ հայտարարելով իր հասցեին հնչող ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների մասին։ Միաժամանակ, չնայած լրագրողների կողմից հնչեցվող հարցերի տարափին, իր հայտարարությունն առանց մեկնաբանության թողեց։

Մյուս թեկնածուն՝ երկրի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սենսացիայի հեղինակ դարձավ միայն այն պատճառով, որ տասնամյա լռությունից և մենությունից հետո վճռեց մեկ անգամ էլ ստանձնել իշխանության ղեկը։ Իր քարոզարշավը նա բավականին ագրեսիվ է վարում։ Մեծ իրարանցում առաջացրեցին հայկական բանակի թվաքանակը կտրուկ կրճատելու վերաբերյալ նրա հայտարարությունները։ Տեր-Պետրոսյանի խոսքերով, Հայաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և, հետևաբար, նրան պետք չեն լինի խոշոր Զինված ուժեր։ Նա խոստանում է 2008-2012թթ. կրկնապատկել ՀՆԱ-ն, եռապատկել պետբյուջեն և միջին ամսական աշխատավարձը, ինչպես նաև քառապատկել միջին կենսաթոշակի չափը։ Ճիշտ է, առանձնապես  իրեն չի ծանրաբեռնում բացատրություններով, թե ինչի հաշվին է դա անելու։

Երկրում խոշորածավալ փոփոխությունների անհրաժեշտության մասին է պնդում նախագահի մեկ այլ թեկնածու ևս՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։ Նա համոզված է, որ սոցիալական պետության հիմնական դրույթների անտեսումը հանգեցրել է ներկայիս տնտեսական կարգին, երբ երկիրը ղեկավարում են տնտեսական խմբավորումների միջոցով։ Բայց նրա հռչակած նպատակը՝ «ազատ քաղաքացիների արդար երկրի կառուցումը», բավականին սառն է ընդունվում նույն  քաղաքացիների կողմից։

Ընդհանուր առմամբ Հայաստանի նախընտրական քարոզարշավը հանգիստ է ընթանում, եթե նկատի չառնենք թեկնածուների, այդ թվում՝ գործող վարչապետի և նախկին նախագահի նախընտրական շտաբերում տեղի ունեցած մի շարք միջադեպեր։Բոլոր այդ միջադեպերին երկրի իրավապահ մարմինները արձագանքել են բավականին օպերատիվ կերպով։


Նախագահական ընտրությունների ցանկացած ելքի դեպքում վստահորեն կարելի է ասել, որ երկրի կողմից տարվող քաղաքականության որևէ կտրուկ շրջադարձ չի սպասվում։ Այսպես կոչված՝ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը, որը  ենթադրում է նորմալ հարաբերություններ համաշխարհային քաղաքականության բոլոր հիմնական կերտողների հետ՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը զուգահեռ, ապացուցել է իր կայացած և անփոխարինելի լինելը։ Չհաշված այն հանգամանքը, որ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի կիրակնօրյա հանրահավաքում որբի պես միայնակ նշմարվում էր Եվրամիության դրոշը...-0-  

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա», հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: