481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անցյալի հետ պայքարում կհաղթի ներկան
20:11
31 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ընտրական քարոզարշավը և փետրվարի 19-ին դրա հանգուցալուծումը բավականին կանխատեսելի տեսք ունեն։ Այդուհանդերձ, նախագահի պաշտոնի մի շարք հավակնորդներ մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում. դրանք բավականին նկատելի դեմքեր են Հայաստանի վերջին 15-20 տարիների քաղաքական կյանքում։

Հատկանշական է, որ նախագահական ընտրարշավի ներկայիս որոշ մասնակիցներ իրենց քաղաքական գործունեության տարբեր փուլերում եղել են անկախ Հայաստանի առաջին նախագահի համախոհը, ընկերը, գործընկերը։ Ինչ վերաբերում է իրեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա ներկա նախագահական ընտրություններին մասնակցելու նրա որոշումը պատճառաբանված է, նախևառաջ, առաջին ժողովրդավարական ալիքի քաղաքական գործիչների մի ամբողջ սերնդի ցանկությամբ՝ փորձել վերադառնալ մեծ քաղաքականություն։ Նրանց համար սա վերջին փորձն է։ Մինչդեռ մյուս թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, այսօր արդեն հայկական քաղաքականության գլխավոր գործող անձանցից է։ Անգամ Տեր-Պետրոսյանի գնահատականներով, որն առանձնապես չի համակրում Սերժ Սարգսյանին, վերջինս իր կառավարության բավականին հաջող նախարարն է եղել։ Իսկ այժմ, լինելով կառավարության ղեկավար, նա օգտագործում է բարենպաստ տնտեսական իրավիճակը, ընտրությունների նախաշեմին բարձրացնում է թոշակները և աշխատավարձերը։ Վերջին սոցհարցումները վկայում են այն մասին, որ ընտրողների կեսից ավելին պատրաստ է իր ձայն տալ Սարգսյանին։

Նախընտրական քարոզարշավը Պետրոսյան-Սարգսյան հակամարտության վերածելու՝ նախկին նախագահի փորձերը հաջողությամբ չպսակվեցին. մյուս թեկնածուները չեն ցանկանում լինել Տեր-Պետրոսյանի դաշնակիցը։ Նրանք անձնական հաշիվներ ունեն առավելապես հենց նրա, քան ներկայիս իշխանության հետ։ Նկատի ունեմ, օրինակ, Վազգեն Մանուկյանին՝ ղարաբաղյան շարժման մեջ Տեր-Պետրոսյանի հիմնական համախոհներից մեկին։ Հանդես գալով ներկայիս նախագահի և վարչապետի դեմ՝ Մանուկյանը միաժամանակ չի մոռանում, որ 1996թ.-ին, երբ ինքը, շատ դիտորդների և փորձագետների կարծիքով, հաղթեց նախագահական ընտրություններում, այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա շրջապատը, փաստորեն, գողացան այդ հաղթանակը։

Եվս մեկ թեկնածու՝ Վահան Հովհաննիսյանը, ևս չի կարող դառնալ նախկին նախագահի դաշնակիցը, քանի որ ՀՅԴ-ն կառավարող կոալիցիայի մեջ է,  ներգրավված է կառավարության մեջ և պաշտպանում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը։ Իսկ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ՀՅԴ-ն Հայաստանում ենթարկվեց դատական հետապնդման, իսկ կուսակցության կողմից ներկայացված ներկայիս նախագահի թեկնածուն բանտարկված էր։ ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը, որը ևս հավակնում է նախագահական պաշտոնին, թեև քննադատում է իշխանությունների գործողությունները, բոլորովին վերջերս Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի աջակիցն էր, ուստի ինքը ևս պատասխանատվության մասնաբաժին ունի ինչպես տնտեսությունում, այնպես էլ սոցիալական կյանքում հանրապետությունում ստեղծված իրավիճակի համար։

Ընդդիմության տարանջատվածության մասին են վկայում նաև «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի վերջին ելույթները, որոնց պաթոսը հիմնականում ուղղված է նախկին նախագահի դեմ։ Կարծում եմ, որ ընդդիմության մյուս թեկնածուները ևս թույլ չեն տա Տեր-Պետրոսյանին՝ լուրջ օգուտ քաղել Հայաստանի իրավիճակի «մինչև» և «հետո» համեմատությունից։ Այդ մարդիկ նշում են, որ բոլոր այն բացասական պահերը, որոնց մասին այժմ այդպես զայրացած խոսում է Լևոն Տեր-Պետրոսյանը, սկիզբ են առել հենց նրա ղեկավարման տարիներին, որոնք այդ քաղաքական գործիչների համար ճակատագրական եղան։

Ընտրազանգվածն իր կողմը գրավելու համար Տեր-Պետրոսյանը կանխատեսում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և վերջինիս միջազգային դիրքերի վատթարացում՝ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում։ Սակայն, կարծես թե, աղետի կանխատեսումն այնքան էլ չի սարսափեցնում ընտրողներին, որոնք լավ հիշում են, թե ինչ վիճակում էր Հայաստանը Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք։ Ահա թե ինչու այդ հանգամանքը թույլ չի տալիս նախընտրական քարոզարշավը տեղափոխել Տեր-Պետրոսյան-Սարգսյան երկկողմ հակամարտության հարթություն։ Նախագահական քարոզարշավը ներկայիս իշխանության նկատմամբ դատի  վերածելու՝ նախկին նախագահի փորձը սպառնում է դատական գործընթացի վերաճել՝ հենց Տեր-Պետրոսյանի աշխատակազմի նկատմամբ։

Ծանոթանալով նրա ծրագրին՝ ցավով ցանկանում եմ նշել, որ այն հարուստ է երկիրը կոռուպցիայից ազատելու, գործարարության համար նորմալ միջավայր ստեղծելու, գիտությունը, կրթությունը զարգացնելու, հասարակության բարոյական մաքրագործման և այլ կոչերով։ Ընդ որում, ծրագրում ակնարկ անգամ չկա այն մասին, թե ինչ մեխանիզմներով և ինչ թիմով է նա մտադիր իրականացնել իր մտադրությունները։ Ի դեպ, նույնը վերաբերում է և այնպիսի առանցքային արտաքին քաղաքական հարցերի, ինչպիսիք են՝ Լեռնային Ղարաբաղի և Թուրքիայի հանրապետության հետ հարաբերությունների կարգավորումը։ Նա կոպիտ սխալ թույլ տվեց, երբ վճռեց միայն կենտրոնանալ գործող իշխանության կոշտ քննադատության վրա՝ կանգ չառնելով լուրջ քաղաքական գործչի համար անթույլատրելի՝ ներկա նախագահի, վարչապետի, նրանց հարազատների և մտերիմների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու առջև։

Միաժամանակ Սերժ Սարգսյանը, չներգրավվելով Տեր-Պետրոսյանի հետ անմիջական բանավեճի մեջ, իր քարոզարշավը կառուցել է՝ մի կողմից՝ ընթացիկ խնդիրների լուծման, մյուս կողմից՝ որոշակի խոսելով հանրապետության ապագայի,  զարգացման այն ռազմավարական ուղղություների մասին, որոնք բխում են ներկա իրավիճակից և որոնք կարող են իրականացվել մոտակա տարիներին։

Ամենայն հավանականությամբ, հայկական ընտրազանգվածը, որն աչքի է ընկնում ռացիոնալ մտածողությամբ, ճնշող մեծամասնությամբ կքվեարկի գործող իշխանության օգտին, որն, ապահովելով կայունություն և տնտեսության կայուն աճ, արդեն այսօր իրականացնում է կոնկրետ քայլեր՝ հասարակ մարդկանց կյանքի  բարելավման համար, թեև ես չեմ բացառում այդ քայլերի իրադրային բնույթը։ Երևում է՝ դառը անցյալի, որի մասին Տեր-Պետրոսյանին հիշեցնում են նրա ընդդիմախոսները և, գուցե, ոչ շքեղ, բայց շոշափելի ներկայի միջև հայկական ընտրազանգվածը կընտրի վերջինը՝ ապագայում իրական բարելավման հույսով։-0-

Անդրանիկ Միհրանյան, քաղաքագետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։