486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Դավոս – Հոկայդո. Կլիման ավելի կարևոր է, քան ճգնաժամը
14:46
29 Հունվարի 2008

Հենց Դավոսի շաբաթվա ընթացքում (Համաշխարհային տնտեսական համաժողովը երեկ ավարտվել է) համաշխարհային ֆոնդային բորսաներում տեղի ունեցող դողէրոցքը ինտրիգ է առաջացրել Հոկայդոյում հուլիսին կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովի օրակարգում Ճապոնիայի վարչապետ Յասուո Ֆուկուդայի ամբողջովին ստանդարտ և սպասված հայտարարության մեջ։

Որոշ դիտորդներ նույնիսկ առաջարկել են, որ բացառապես օրակարգը հրապարակելու համար մեկ օրով Դավոս ժամանած Ֆուկուդոն կփոխի շեշտադրումները։ Այսինքն, Հոկայդոյի հանդիպման գլխավոր թեման կլինի ոչ թե կլիման, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, այլ համաշխարհային տնտեսության կայունացման միջոցները։

Այս ամենի համար նախադրյալներն առկա էին. մի քանի շաբաթ շարունակ ռեկորդային կորուստների մասին համաշխարհային խոշորագույն ֆինանսական կազմակերպությունների հայտարարությունները և որպես գագաթնակետ՝ անցած շաբաթ սկսված աշխարհի բոլոր ֆոնդային բորսաների խուճապահար անկումը։

Դավոսի ելույթները մեկը մեկից տխուր էին։ Հայտնի դրամային սպեկուլյանտ Ջորջ Սորոսը հայտարարել է դոլարի՝ որպես համաշխարհային ռեզերվային տարադրամի դարաշրջանի ավարտը։ Հեղինակավոր տնտեսագետ Նուրիել Ռուբինին հայտարարել է, որ «ԱՄՆ-ի տնտեսության ռեցեսիան խորը և երկարատև է լինելու, ավելի քան չորս եռամսյակ, և դա շատ լուրջ ռեցեսիա է լինելու», որը անխուսափելիորեն իր հետքը կթողնի համաշխարհային տնտեսության վրա։ Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գլխավոր տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը կոչ է արել բոլոր երկրներին՝ «լուրջ» միջոցներ ձեռնարկել, ինչպես մոնետար, այնպես էլ ֆիսկալ ԱՄՆ-ի տնտեսությունում ռեցեսիայի սպառնալիքը չեզոքացնելու համար։ Բոլոր միջոցներով, ընդհուպ մինչև բյուջետային դեֆիցիտ ունեցող երկրներում պետական ծախսերի բարձրացման միջոցով, «վիրավոր հսկային» օգնելու մասին Ստրոս-Կանի կոչը ավելի շատ է վկայում այն մասին, թե որքան վտանգավոր է ներկա իրավիճակը համաշխարհային տնտեսական համակարգի համար։

 Սակայն «հյուծված» տարիների կանխազգացումը չստիպեց Ճապոնիայի նախարարների կաբինետին փոխել Մեծ ութնյակի գագաթնաժողովի օրակարգը։ Իսկ օրակարգը հրապարակող Ճապոնիայի վարչապետ Յասուո Ֆուկուդան մեծ ծափահարությունների արժանացավ՝ նկարագրելով Cool Earth Partnership ծրագրի իրականացման մասին Ճապոնիայի մտադրությունները։

Մտածելով Ֆուկուդոյի ներկայացրած նախագծի անվանումը՝ Ճապոնիայի նախարարների կաբինետի նորարարներն անշուշտ հիշել են Cool Biz («զով բիզնես» կամ cool բառի մեկ այլ իմաստը՝ «վճռական բիզնես») ճապոնական ընկերությունը։ 2005 թ.-ի ամռանից, Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, բամզամիլիոն ճապոնացիների բանակին համոզում են, որպեսզի նրանք իրենց օդափոխիչները դնեն +28 C0-ից ոչ ցածր և փոխեն իրենց ավանդական հագուկապը՝ աշխատանքային վայրում հանել պիջակները, կրել «շնչող» կտորներից կարված տաբատներ, կարճ թևերով վերնաշապիկներ և արձակել օձիքները։ Ինչպես հաշվարկել է Շրջակա միջավայրի նախարարությունը, Cool Biz ընկերության արդյունքների համաձայն՝ 2005 թ.-ին CO2-ի արտամղումը Ճապոնիայում կրճատվել է 460 հազ. տոննայով (համարժեք մեկ ամսվա ընթացքում միլիոն տնային տնտեսուհիների կողմից արված արտամղման), իսկ 2006 թ.-ի ամռանը՝ 1,14 մլն տոննայով (համարժեք 2,5 մլն տնային տնտեսուհիների կողմից մեկ ամսվա ընթացքում արտադրվող ածխաթթու գազի)։

Դավոսում Ճապոնիայի վարչապետի կողմից հայտարարված նախաձեռնություներից նման անհապաղ արդյունքի, իհարկե, հարկավոր չէ սպասել։ Սակայն դրանց ֆինանսական թափը, հաշվի առնելով յուրաքանչյուր նախագծի իրականացման ժամանակ ճապոնացիների ավանդական մանրազննությունը, թույլ կտա ենթադրել, որ այստեղ ևս արդյունքը տպավորիչ կլինի։

Նախաձեռնությունները հետևյալն են՝ առաջին հերթին (ըստ հայտարարության հերթականության, այլ ոչ թե նշանակության) Ճապոնիայի կողմից 5 տարի ժամկետով 10 մլրդ դոլարի չափով հիմնադրամի ստեղծում, որի միջոցները կուղղվեն զարգացող երկրներ գլոբալ տաքացման դեմ պայքարի նպատակով։ Երկրորդ, նույն նպատակով Ճապոնիան նախաձեռնում է ստեղծել բազմազգ հիմնադրամ։ Ֆուկուդայի խոսքերով, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արդեն համաձայնվել են այդ նախագծին, մյուս երկրների համար դուռը բաց է։ Վերջապես, Ճապոնիան սկսում է 30 մլրդ դոլար ներդնել սեփական արդյունաբերության էներգետիկ արդյունավետության և բնապահպանական անվտանգության բարձրացմանն ուղված հինգամյա ծրագրի մեջ։ Ճապոնիան կոչ է անում ողջ աշխարհը՝ մինչև 2020 թ.-ը 30 տոկոսով բարձրացնել արդյունաբերության էներգետիկ արդյունավետությունը։

Ինչպես հաստատել է Ֆուկուդան, եղանակային գլոբալ փոփոխությունների խնդիրը մնում է հիմնական թեման Հոկայդոյում կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ։ Իհարկե նա ընդգծել է, որ նրա կողմից հրապարակված Մեծ ութնյակի երկրների առաջնորդների հանդիպման օրակարգի մնացած կետերը, դրանք են «տնտեսական կայունության ապահովումը», «Ամենաաղքատ երկրներին՝ առաջին հերթին Աֆրիկայի պետություններին օգնության տրամադրումը» և «ահաբեկչության դեմ պայքարը» նույնպես շատ կարևոր են և պահանջում են «սառեցման» հատուկ միջոցներ։

 Նման առաջնահերթությունների դասավորումը վկայում է այն մասին, որ տնտեսվարության համաշխարհային համակարգում փոփոխություններն արդեն սկսվել են։ Այսինքն, բնության նկատմամբ մարդու կործանարար ազդեցությունը պակասեցնելու նպատակով աղքատ երկրների տեխնոլոգիական հետամնացության համատեղ հաղթահարման անհրաժեշտությունը դառնում է ավելի կարևոր, քան տեղից շարժվող հասկին՝ ԱՄՆ-ի տնտեսությանը օգնություն տրամադրելը, որքան էլ որ լուրջ չլինեն այդ հասկի խնդիրները։

Ելենա Զագորոդնայա, «ՌԻԱ Նովոստիի» տնտեսական մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։