483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական կապիտալը՝ Հայաստանի լոկոմոտիվն է
18:33
22 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանում տեղի ունեցած Հայ-ռուսական տնտեսական համաժողովը, որն անցավ միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի մասնակցությամբ, դարձավ երկու երկրների միջև ընդլայնվող տնտեսական կապերի և Հայաստանի տնտեսությունում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման հերթական վկայությունը։

Կողմերը հաստատել են իրենց վճռականությունը հետագայում նույնպես տնտեսության ամենատարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու հարցում։ Միաժամանակ, հայկական կողմը չի թաքցրել, որ համաժողովից շոշափելի արդյունքներ է ակնկալում։

«Համաժողովի ընթացքում մենք բազմաթիվ առաջարկներ ստացանք, և եթե դրանց գոնե կեսը կարողանանք իրագործել, դա կնշանակի, որ մեր խնդիրը կատարված է»,- ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Սարգսյանի խոսքերով, այսօր Հայաստանի տնտեսության մեջ ներդրված են գրեթե բոլոր ինստիտուտները՝ հիմնված շուկայական հարաբերությունների արժեքների վրա և համակարգային բարեփոխումներ կատարելու առաջադրանքները փոխարինվում են զարգացում ապահովելու առաջադրանքներով։

Սարգսյանը նշել է, որ այս միջոցառումը հնարավորություն կընձեռի մասնակից գործարարներին խորացնելու և զարգացնելու ձևավորված տնտեսական հարաբերությունները, կյանքի կոչելու նոր նախաձեռնություններ` վերածելով դրանք երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության:

Հայաստանի կառավարության ղեկավարը հստակորեն հասկացրել է, որ Հայաստանում ռուս ձեռնարկատերերի գործունեության համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ։

«Հայ-ռուսական տնտեսական գործակցությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներն այսօր ավելի քան խոսուն են ու տպավորիչ:  1991 թվականից 2007թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալում Ռուսաստանից կատարված ներդրումները կազմել են մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար, կամ ընդհանուր օտարերկրյա ներդրումների մեկ երրորդը: 2007 թվականի դրությամբ Հայաստանում գրանցված են ռուսական կապիտալի մասնակցությամբ 852 ձեռնարկություններ», - ասել է կառավարության ղեկավարը։

Իր հերթին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ երկկողմ տնտեսական կապերը դարձել են հայ-ռուսական համագործակցության լոկոմոտիվը, ինչի արդյունքում ռուսական կապիտալը ներգրավվել  է Հայաստանի  տնտեսության բազմաթիվ ճյուղերում և ակնկալվում է, որ այդ ներգրավվածությունն առավել կընդլայնվի:

Ռուսական կողմն ամբողջովին արդարացրել է հայ գործընկերների սպասումները։ Ռուսաստանից ժամանած գործարարները հայտարարել են, որ  Հայաստանում նոր համատեղ  ձեռնարկություններ և նախագծեր հիմնելու լավ հնարավորություններ են տեսնում։ Ինչպես հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը ռուսական կողմը պատրաստ է լուրջ ներդրումներ կատարել Հայաստանում ուրանի պաշարների հայտնաբերման և արդյունաբերական վերամշակման համար։ «Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին աջակցել գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարացման, ինչպես նաև նոր ատոմային էներգաբլոկի շինարարության հարցում»,- ասել է նա։

Լևիտինի խոսքով, երկու երկրների տնտեսական փոխգործակցության առաջնային ոլորտը շարունակում է մնալ էներգետիկան։ Ռուս նախարարը տեղեկացրել է, որ վերջին ժամանակներս կողմերը քննարկում են արդյունահանող և վերամշակող արդյունաբերությունների ոլորտներում նոր լայնածավալ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչը կնպաստի, որպեսզի առաջիկա տարիներին ռուսական կապիտալ ներդրումների ծավալները Հայաստանում ավելանան ոչ պակաս, քան երկու անգամ։

Ռուսաստանը հաստատուն կերպով զբաղեցնում է Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողներից մեկի դիրքերը։ «Ռուսական ընկերությունների Հայաստան մուտք գործելը լուծում են երկրի ներդրումային գրավչության աճի կարևոր խնդիրը»,- ասել է Լևիտինը։

Հիմնական ռուսական ներդրումները, որոնք առաձնանում են բազմազանությամբ, ուղղվում են էներգետիկ, բանկային, մետաղագործական, շինարարական բնագավառներ, կապի և ՏՏ ոլորտներ, տրանսպորտային ոլորտ։ «Ներդրումային խոշորագույն նախագծերի թվում ես կնշեի գազաէներգետիկ օբյեկտների շինարարությունը, «Վիմպելկոմի» կողմից կապի ազգային օպերատոր «ԱրմենՏել» ընկերության ակտիվների ձեռքբերումը, ՎՏԲ բանկի մուտք գործելը, «Ռուսալ-Արմենալ» գործարանների, Սևան-Հրազդան կասկադի էներգոհզորացուցիչների արդիականացումը, ինչպես նաև մի շարք հայ ընկերությունների վերականգնումը», - ասել է Լևիտինը։

Ռուս նախարարը հասկացրել է, որ Հայաստանը կարող է մասնակցել Սոչիում անցկացվելիք օլիմպիադայի հետ կապված Ռուսաստանի հարավում տեղի ունեցող խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման աշխատանքներին։ Նա նաև ընդգել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի և Իրանի միջև երկաթգիծ կառուցելու հարցում։ «Իրանական ուղղությունը Ռուսաստանի համար շատ կարևոր և հետաքրքիր է, քանի որ Կասպից ծովի վրա ունեցած մեր փոխադրող հզորությունն արդեն չի բավարարում, որպեսզի կարողանանք ապահովել փոխադրումները ոչ միան դեպի Իրան, այլև Պարսից ծոցի շրջան, և կարծում եմ, որ հակառակ ուղղությամբ նույնպես»,- ասաց Լևիտինը։

Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման  հարցն անհրաժեշտ է քննարկել դեպի Աբխազիա երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցի հետ համատեղ։ «Խոսքն այն մասին է, որ Հայաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության շինարարությունը մտնում է մեր Հյուսիս-Հարավ միջանցքի մեջ։ Այս համատեքստում Հայաստանի միջով Իրան դուրս գալն, իհարկե, մեզ համար կարևոր բաղկացուցիչ է, սակայն էլ ավելի կարևոր է Ռուսաստանի և Վրաստանի միջև՝ Աբխազիայի տարածքով, տեղաշարժը վերականգնելը, քանի որ դա առավել կարճ ճանապարհն է»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է հուշագիր՝ երկաթուղու շինարարության տեխնիկական հնարավորություններն ուսումնասիրելու մասին, որը պետք է ավարտվի 2008թ. հուլիսի 1-ին, որից հետո հստակեցվելու են հենց ճանապարհի շինարարության հնարավորությունները։

Ռուսական կողմը նաև խոստացել է 2008թ. ընթացքում ավարտին հասցնել Վերին Լարս անցագրային կետի շինարարական աշխատանքները, որով Վրաստանի միջով անցնում են ցամաքային հաղորդակցման միջոցները, որոնք Հայաստանին կապում են Ռուսաստանի հետ, ինչպես նաև բաց թողել երկրորդ լաստանավը, որի ուղղությունը լինելու է Փոթի-Կովկաս։ ՌԴ տրանսպորտի նախարարի խոսքով, հայ-ռուսական լաստանավային փոխադրումների ծավալը 2007թ. օգոստոսից մինչև տարեվերջ գերազանցել է 30 հազ. տոննան։

Լևիտինը համարում է, որ դա վկայում է ռուսական շուկայում հայկական ապրանքների մրցունակության մասին։ Այս կապակցությամբ նախարարը դիմել է հայ գործարարների միությանը՝ առաջարկելով քննարկել փոխադրման հետադարձ ճանապարհին լաստանավերը բեռնել Հայաստանի ապրանքներով։

Ռուսական կողմը հանդես է եկել նաև հանրապետության ճարտարագիտական և հաստոցաշինական ոլորտներում կոնկրետ ներդրումային առաջարկներով։ Հայկական կողմի հետ համագործակցելու պատրաստակամության մասին հայտարարել է «Ռոստեխնոլոգիի» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։ Նրա խոսքով, արդեն փետրվարին սպասվում է Հայաստանում ընկերության ներկայացուցչության բացումը։

«Ռոստեխնոլոգիի» տնօրենը միանգամայն հստակ է արտահայտվել. «Մեր ուշադրության կենտրոնում մյուս պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումն է՝ համաշխարհային շուկայի սուր մրցակցության պայմաններում»։ Ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Ռոսօբորոնէքսպորտի» պայմանագրերով Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության ապրանքների մատակարարումների ծավալը 2002 թվականից մինչ օրս կազմել է մոտ 25 մլն. դոլար։

Չերմեզովն առաջարկել է նաև Հայաստանում կազմակերպել «Լադա» ավտոմեքենաների արտադրություն և հավաք, իսկ հետագայում դրանք համատեղ վաճառել երրորդ երկրների։

Բացի տնտեսական համաժողովից, հայ-ռուսական համագործակցության համար կարևոր իրադարձություն էր նաև Հայկական երկաթուղիները Ռուսական երկաթուղիներին կոնցեսիոն կառավարման հանձնելը։ Հունվարի 16-ին ՀՀ տարնսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը պաշտոնապես հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ճանաչվել է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման փոխանցման մրցույթի հաղթող՝ 30 տարի ժամկետով։

«2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկության համաձայն, ՌԵՈՒ ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է «Հայկական երկաթուղիներում» ներդնել 570 մլն. դոլար, որից 230 միլիոնը՝ մոտակա հինգ տարիների ընթացքում։ Եթե բացվի Թուրքիայի հետ երկաթգծային հաղորդակուցթյունը, ապա ներդրումները կավելանան մինչև 610 միլիոն դոլարի, իսկ Ադրբեջանի հետ՝ մինչև 1,8 միլիարդ դոլարի, երկաթգծի աբխազական հատվածի բացման դեպքում՝ մինչև 2,2 մլրդ. դոլարի»,- տեղեկացրել է նախարարը՝ ՌԵՈՒ-ի գնահատելով որպես «շատ լավ»։

Մրցառքում հաղթանակի մասին հայտարարելուց անմիջապես հետո ՌԵՈՒ ղեկավար Վլադիմիր Յակունինը հայտարարել է, որ ռուսական կողմը հնարավոր ամեն ինչ կձեռնարկի, որպեսզի հանրապետության տրանսպորտային շրջափակումը հանվի։ Հայկական երկաթուղիներին կառավարելու է Հարավ-Կովկասյան երկաթգիծը՝ ՌԵՈՒ-ի հարյուրտոկոսանոց «դուստրը», որը ստեղծվել է հենց այս նպատակով։ ՌԵՈՒ ղեկավարը վստահեցրել է, որ իր գլխավորած ընկերությունը չի կիրառելու հայկական գործարարությանը «սպանող» տոկոսադրույքներ։

Երկու երկրների տնտեսական սերտ համագործակցության մասին վկայում են նաև Հայաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալները։ Այսպիսով, 2007 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 68,2 տոկոսով և կազմել է 632,1 մլն. դոլար։ Միաժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների ծավալը կազմել է 183,6 մլն. դոլար (Հայաստանից արված ողջ արտահանման 17,3 տոկոսը)՝ 2006 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ ավելանալով 74 տոկոսով։

Միաժամանակ, Հայաստան ռուսական արտադրության ապրանքների ներկրման ծավալը կազմել է 499,4 մլն. դոլար։ 2007 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 16,1 տոկոսը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է՝ Հայաստանի այլ գործընկեր-երկրների համեմատ։--0—

Գագիկ Բաղդասարյան, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա»՝ հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: