478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի թեկնածուների համար քաղաքական գովազդի արժեքը հայկական հեռուստաալիքներում կազմում է 262-425 ԱՄՆ դոլար` եթերի մեկ րոպեի համար
13:32
22 Հունվարի 2008

ՀՀ նախագահի թեկնածուների համար քաղաքական գովազդի արժեքը հայկական հեռուստաալիքներում կազմում է 262-425 ԱՄՆ դոլար՝ եթերի մեկ րոպեի համար։ Իրենց քաղաքական դիրքորոշումները Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (ՀՀՀ) ներկայացնելու համար նախագահի թեկնածուները պետք է վճարեն Երևանում գործող հեռուստաեթերի մեկ րոպեի համար ամենացածր սակագինը՝ 80 հազ. դրամ (մոտ 262 դոլար)։ Հայաստանի նախագահի թեկնածուների համար քաղաքական գովազդի առավելագույն սակագինը սահմանել է «Արմենիա» հեռուստաալիքը, որը քաղաքական գովազդի մեկ րոպեի համար կգանձի 130 հազ. դրամ (շուրջ 425 դոլար)։

Համեմատաբար ցածր սակագներ են սահմանել «ԵրկիրՄեդիա» և «ԱՐ» հեռուստաալիքները, որտեղ նախագահի թեկնածուները կարող են ներկայացնել իրենց տեսակետները՝ եթերի մեկ րոպեի համար վճարելով 100 հազ. դրամ (շուրջ 327 դոլար)։

Հայկական երկրորդ հեռուստաալիքը և «Կենտրոն» հեռուստաալիքը սահմանել են սակագինը՝ 108 հազ. դրամի (շուրջ 353 դոլար) չափով, իսկ «Շանթ» և «ԱԼՄ» հեռուստաալիքները՝ 120 հազ. դրամի (շուրջ 392 դոլար) չափով։

Միաժամանակ «Գալա» հեռուստաալիքը (Գյումրի քաղաք) նախագահի թեկնածուների քաղաքական գովազդի սակագինը սահմանել է եթերի մեկ րոպեի համար՝ 18 հազ. դրամի չափով (շուրջ 59 դոլար)։

Միաժամանակ նախագահի թեկնածուների համար Հայաստանի հանրային ռադիոյի եթերում քաղաքական գովազդի արժեքը կազմում է 20 հազ. դրամ (շուրջ 65 դոլար)։ Բոլոր արժեքները ներկայացված են՝ հաշվի առնելով ԱԱՀ-ն։

Հարկ է նշել, որ քաղաքական գովազդի համար հեռուստաընկերությունների սահմանած սակագները գրեթե չեն տարբերվում 2007 թ. մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ սահմանված սակագներից։

Միաժամանակ նախագահի թեկնածուների գրեթե բոլոր նախընտրական շտաբերում, բացառությամբ իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, հեռուստաալիքների կողմից սահմանված սակագները բարձր են համարել՝ նշելով, որ իրենց նախընտրական հիմնադրամների միջոցները անբավարար կլինեն՝ քարոզչության ընթացքում այդ ռեսուրսը լիարժեք օգտագործելու համար։ Սակայն թեկնածուներից ոչ ոք չի հրաժարվել հեռուստաէկրաններից քարոզչություն վարելու հնարավորության օգտագործումից։

ՀՀԿ-ի և նախագահի թեկնածու, Հայաստանի գործող վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքերով, նախընտրական շտաբն անպայման կօգտվի վճարովի եթերից և կախված նախընտրական հիմնադրամի չափից՝ կկողմնորոշվի օգտագործվելիք ժամանակի քանակի հարցում։

Մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հեռուստաընկերությունների սահմանած սակագների չափը շատ չի տարբերվում 2007 թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ սահմանված սակագներից։

ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը (ՀՅԴ-ից նախագահի թեկնածու է ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը) նշել է, որ իմաստ չի տեսնում մեկնաբանել հեռուստաալիքների սահմանած սակագները։ Նա ընդգծել է, որ նախընտրական շտաբն անպայման կօգտվի քարոզչության այդ տեսակից։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը նշել է, որ մասնավոր հեռուստաընկերությունների սահմանած սակագներում որոշակի ուղղվածություն տեսնում և ասել է, որ դրանք պատշաճ կերպով ձևավորված չեն։ Միաժամանակ Մուսինյանը հավաստիացրել է, որ այդ ռեսուրսը անպայման կօգտագործվի՝ որպես քաղաքական գովազդի հնարավորություն, քանի որ «առանց այդ էլ մեր առջև փակ են բոլոր լրատվամիջոցները»։

«Հաշվի առնելով նախընտրական հիմնադրամի սահմանափակ հնարավորությունները՝ արդեն այսօր կարելի է ասել, որ մենք անպայման կօգտվենք Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար եթերի հնարավորություններից, ինչպես նաև այն հեռուստաալիքների վճարովի գովազդից, որոնց ծրագրերն առավել մեծ ծավալով են հեռարձակվում Հայաստանի տարածքում», - ասել է Մուսինյանը։

«Ազգային Միաբանություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսան Կարապետյանը նշել է, որ կուսակցությունը շատ բացասաբար է վերաբերվում քաղաքական գովազդի համար ձևավորված գներին՝ հատկապես հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը։

«Այն, որ պետական ՀՀՀ-ն իր սակագինը սահմանել է 80 հազ. դրամի չափով, արդեն խոսում է այն մասին, որ մյուս հեռուստաալիքները կսահմանեն ավելի բարձր սակագին», - կարծում է նա։

Կարապետյանի կարծիքով, սակագները սխալ են ձևավորվել, սակայն հեռուստաեթերը կօգտագործվի առավելագույնս, «քանի որ այն բնակչության համար քարոզչության առավել ընդունելի ձևն է՝ հատկապես հաշվի առնելով, որ ձմեռային ամիսներին հնարավոր չէ քարոզչություն իրականացնել երկրի բոլոր մարզերում»։

Կառավարության նախկին ղեկավար, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Շահինյանի կարծիքով, քաղաքական գովազդի  համար հեռուստաալիքների սահմանած բարձր սակագները իշխանությունների կողմից հիմնականում խոչընդոտող միջոցառումներ են։

«Կարծում եմ, որ իշխանությունները սխալ են վարվում, հատկապես այժմ, երբ Եվրոպայի առջև պետք է ցույց տան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը», - ասել է նա։ Շահինյանի կարծիքով, մասնավոր և պետական ռեսուրսները գտնվում են առանձին թեկնածուների ձեռքերում, ինչը մյուս թեկնածուներին դնում է անհավասար պայմանների մեջ՝ զրկելով նրանց իրենց քաղաքական գաղափարախոսությունը հասարակությանը թեկուզ ընդհանուր գծերով ներկայացնելու հնարավորությունից։

«Սակայն, չնայած վերը ասվածին՝ կուսակցությունը կփորձի գտնել շահագրգիռ անձանց, որոնք կկարողանան հատուցել քաղաքական գովազդի համար նախընտրական շտաբի ծախսերը», - ասել է Շահինյանը։ Միաժամանակ նա նշել է, որ կուսակցությունն անպայման կօգտագործի անվճար եթերը։

Ինչպես նշել է «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը, հեռուստաեթերի օգտագործման հարցը դեռևս քննարկման փուլում է։

«Սակայն մենք միանշանակ մտադիր ենք օգտվել եթերային ժամանակից, քանի որ վերջապես ընդդիմության թեկնածուներին ընձեռված է նման հնարավորություն։ Բացառված չէ, որ մենք չօգտվենք հեռուստաալիքների տրամադրած 6 րոպե եթերաժամանակից, այլ օգտվենք ավելի քիչ եթերաժամանակից՝ համապատասխան ֆինանսական հնարավորությունների բացակայության պատճառով», - ասել է Աբրահամյանը։

Միաժամանակ Բաղդասարյանի նախընտրական շտաբը մտադիր է օգտվել բոլոր հեռուստաալիքների ծառայություններից, հատկապես, առավելագույնս օգտագործել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության անվճար հեռուստաեթերի հնարավորությունները։

Ժողովրդական կուսակցության առաջնորդ, «ԱԼՄ» մեդիա-հոլդինգի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը մտադիր է նախընտրական արշավի ընթացքում օգտագործել քարոզչության բոլոր միջոցները։

«Ես ծանոթ եմ քաղաքական գովազդի գներին, և Ժողովրդական կուսակցության նախընտրական հիմնադրամը մտադիր է առավելագույնս օգտագործել հեռուստա և ռադիոեթերի, ինչպես նաև տպագիր լրատվամիջոցների հնարավորությունները», - ասել է նա։

«Ազգային Համաձայնություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը նշել է, որ քաղաքական գովազդի համար հեռուստաալիքները բարձր սակագներ են սահմանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ հեռուստաընկերություններ եթերը լցնելու խնդիր ունեն։

«Այս կապակցությամբ ես չեմ կարծում, որ նախընտրական ժամանակահատվածում նրանք պետք է նման բարձր սակագներ սահմանեին։ Կարծում եմ, որ եթերի մեկ րոպեի համար նման բարձր գումար կարող են վճարել միայն նրանք, ովքեր, մեղմ ասած, հարստացել են անօրինական կերպով։ Մենք կօգտվենք հեռուստաեթերի հնարավորություններից, եթե դա թույլ տան մեր նախընտրական հիմնադրամի ֆինանսական հնարավորությունները, որոնք այնքան էլ մեծ չեն», - ասել է Հարությունյանը։

Միաժամանակ նա նշել է, որ բարձր սակագները անհավասար պայմաններ են ստեղծում նախագահի թեկնածուների համար։

Միաժամանակ Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական, իսկ այժմ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նշել է, որ ինքն ավելի շուտ չի օգտվի վճարովի հեռուստաեթերի հնարավորություններից։

«Քանի որ քաղաքական գովազդի համար մեր րոպեի արժեքը շատ բարձր է, ես չեմ օգտվի քարոզչության այդ տեսակից, սակայն, բնականաբար, կօգտվեմ անվճար հեռուստաեթերի հնարավորությունից», - ասել է Մելիքյանը։

ՀՀ նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 18-ին գրանցել է նախագահի ինը թեկնածուների։

Գրանցված թեկնածուների թվում են՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։