477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հունվար ամսից գործում է նոր դատական համակարգ
15:03
10 Հունվարի 2008

Հայաստանում 2008 թ. հունվարի 1-ից սկսել է գործել նոր դատական համակարգ, որի ստեղծումը նախատեսված էր 2007 թ. փետրվարի 21-ին ընդունված Հայաստանի Դատական օրենսգրքով։ Մասնագետների գնահատմամբ, Դատական օրենսգիրքը, որտեղ ընդհանրացված են  դատարանակազմության բոլոր մոտեցումներն ու սկզբունքները և որը նախատեսված է դատաիրավական բարեփոխումներն ապահովելու համար, եզակի փաստաթուղթ է, որն իր նմանը չունի աշխարհում։

Դատական օրենսգրքի համապատասխան, 2008 թ. հունվարի 1-ից Հայաստանում գործում են ընդհանուր իրավասության դատարաններ, մասնագիտացված դատարաններ, Վարչական դատարան, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ։

Ընդհանուր իրավասության դատարանների իրավասության շրջանակներում է   նվազագույն աշխատավարձի մինչև հինգհազարապատիկի չափով հայցագին ունեցող քաղաքացիական գործերի, ինչպես նաև փոքր և միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննումը։ Մասնագիտացված քրեական և քաղաքացիական դատարանների իրավասության մեջ է՝ քննել մնացած քաղաքացիական գործերը, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերը։ Դատական օրենսգիրքը հատկապես առանձնացնում է մասնագիտացված քրեական դատարանների կողմից քննվող գործերը, որոնց համար նախատեսված պատժամիջոցը ցմահ բանտարկությունն է։ Դատական օրենսգրքի նորմերի համաձայն, դատարանը այդ կատեգորիայի գործերը քննելու է միայն կոլեգիալ կերպով՝ երեք դատավորների մասնակցությամբ։

Հանրապետությունում նաև ստեղծվել է միանգամայն նոր դատական ատյան՝ Վարչական դատարան, որի առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի 7-ին։ Մասնագետների կարծիքով, Հայաստանում Վարչական դատարանի (ՎԴ) ստեղծումը թույլ կտա բարձրացնել քաղաքացիների իրավունքների պաշտպանության մակարդակը, քանի որ ՎԴ-ն քննելու է քաղաքացիների և պետության միջև հարաբերություններում ծագող վեճերը։

Հայաստանում նոր դատարանների ստեղծման հետ մեկտեղ հունվարի 1-ից լուծարվում է Տնտեսական դատարանը։ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի խոսքերով, վեց տարվա գործունեության ընթացքում Տնտեսական դատարանն ամբողջովին իրականացրել է իր առաքելությունը և նորմալ հիմքերի վրա է դրել տնտեսական վեճերի դատաքննությունը։

«Շուկայական հարաբերությունների զարգացման սկզբնական փուլում այս դատարանի ստեղծումը նպատակ ուներ բարձրացնել նոր ստեղծվող բիզնեսի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության արդյունավետության մակարդակը։ Այսօր, երբ Հայաստանում շուկայական տնտեսության բոլոր հիմքերը, սկզբունքորեն, ձևավորվել են, նշված ատյանի առաքելությունը կարելի է կատարված համարել, և , հետևաբար, տնտեսվարող սուբյեկտների իրավահարաբերություններին վերաբերող գործերը կարող են արդեն քննվել ոչ թե մասնագիտացված դատարանում, այլ ընհանուր իրավասության դատարաններում», - նշել է նա «Նովոստի-Արմենիա» թղթակցի հետ զրույցի ժամանակ։

Ընտրական օրենսգրքի համաձայն փոխվել է նաև Հայաստանի Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դերը։ Այսպես, 2008 թ. հունվարի 1-ից Վերաքննիչ դատարանը կրկնակի չի քննում առաջին ատյանի դատարանից եկած գործերը, այլ սահմանափակվում է միայն նոր ապացույցների քննությամբ, ինչի արդյունքում նա ձեռք է բերել «իրավունքի դատարան» կարգավիճակը։

Հունվարի 1-ից Վճռաբեկ դատարանը հետևում է  բացառապես օրենքի միատեսակ կիրառմանը և նախադեպային իրավունքի համակարգի ձևավորմանը Հայաստանում։

Հունվարի 1-ից հանրապետությունում սկսում է գործել Դատավորների դպրոցը, որտեղ կսովորեն դատավորի պաշտոնի թեկնածուները, ինչպես նաև որակավորումը կբարձրացնեն փորձառու դատավորները։ Այս կարգը զգալիորեն տարբերվում է ավելի վաղ գործողից, երբ դատավորի պաշտոնի թեկնածուները հատուկ քննություն էին հանձնում Արդարադատության նախարարությունում, հաստատվում էին Արդարադատության խորհրդում և միայն հետո նախագահի կողմից նշանակվում էին դատավորի պաշտոնում։

Այժմ սովորելուց հետո եթե թեկնածուն հավաքի բալերի անհրաժեշտ քանակ և հանձնի պարտադիր քննությունները, նա կներառվի դատավորների պաշտոնի թեկնածուների ցուցակում։ Միաժամանակ թեկնածուն նշանակում է դատավորի պաշտոնում անմիջապես՝ համապատասխան թափուր աշխատատեղի առկայության դեպքում, իսկ դրա բացակայության դեպքում թեկնածուն ժամանակավորապես աշխատանքի է անցնում Դատական դեպարտամենտում։ Այսպիսով, դատավորների նշանակման գործընթացը դառնում է ավելի թափանցիկ և օբյեկտիվ։

Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի նոր դատական համակարգը գործելու է նախադեպային իրավունքի հիման վրա, ինչը կբարձրացնի նրա թափանցիկությունը։ Դատական նախադեպի էությունը համապատասխան փաստացի հանգամանքներով դատական գործերի համար միատեսակ վճիռ կայացնելն է, իսկ որպես նախադեպային իրավունքի աղբյուր Հայաստանում դիտվում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի և Հայաստանի Վճռաբեկ դատարանի վճիռները։

Ըստ Մանուկյանի, փաստորեն, նախադեպային իրավունքի համակարգը Հայաստանում արդեն գործում է, սակայն այն դեռևս գործում է միայն Վճռաբեկ դատարանի մակարդակով։

Բարեփոխված վերաքննիչ դատարանների գործունեության պահից (1 հունվարի)՝ դատական նախադեպի համակարգը գործելու է արդեն վերաքննիչ դատարանների մակարդակով, և դրանց որոշումները ունենալու են նախադեպային իմաստ՝ ստորին  դատարանների համար։

Մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանի նոր դատական համակարգը կդառնա առավելի արդյունավետ, թափանցիկ և բաց, ինչը թույլ կտա ապահովել քաղաքացիների հավասարությունը դատարանի առջև, պաշտպանել նրանց կամայականություններից։ Հայաստանը կարող է հաջող դատաիրավական բարեփոխումների օրինակ ծառայել այլ պետությունների համար, քանի որ հանրապետությունում բարեփոխումների արդյունքում արդեն ձևավորվել է նյութատեխնիկական բազա՝ որակապես նոր դատական համակարգի գործունեության համար, լուծվել են դատարանների ֆինանսավորման  խնդիրները։

Ըստ փորձագետների, բարեփոխումների արդյունքում հաջողվել է տարանջատել Հայաստանի դատական համակարգը գործադիր իշխանությունից, անմիջապես դատական համակարգ տեղափոխել կազմակերպչական, ֆինանսական և բյուջետային հարցերը, ինչը դատական իշխանությունը դարձրել է ինքնավար  և ինքնուրույն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը: