481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի հրաժարվում ատոմային էներգետիկայից
16:39
19 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պաշտոնապես հայտարարել է ատոմակայանը շահագործումից դուրս բերելու աշխատանքների մեկնարկի մասին։ Ընդ որում, սա հայկական ԱԷԿ-ի առաջին կանգը չէ։ 1988թ. Հայաստանի հարավում տեղի ունեցած կործանարար երկրաշարժից հետո հանրության անհանգստությունն անվտանգության առումով էլ ավելի սաստկացավ՝ հաշվի առնելով Երևանից 30 կմ հեռու, Արարատյան դաշտավայրում գտնվող ատոմային էկետրակայանի սեյսմիկ հուսալիության աստիճանը։ Մեկ տարի անց ատոմակայանը փակվեց։

Դրա հետևանքով 90-ականների սկզբին երկիրը հայտնվեց էներգետիկ ճգնաժամի մեջ։ Էլեկտրաէներգիայի խիստ պակասն այնուամենայնիվ ստիպեց անկախ հանրապետության ղեկավարությանը վերակառուցելուց հետո կրկին աշխատեցնել հայկական ԱԷԿ-ի երկրորդ բլոկը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որը ՌԱՈ «ԵԷՍ Ռոսիայի» (արժեթղթերի 60%) և «Ռոսէներգոատոմ» կոնցերնի (40%) դուստր ձեռնարկությունն է։

Մասնագետների գնահատականով, այսօր գործող երկրորդ բլոկը կարող է աշխատել մինչև 2016թ., որից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը կլրանա։

Ցանկացած ատոմակայանի աշխատանքների դադարեցումը երկար և բարդ գործընթաց է։ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելու ռազմավարություն մշակել։ Ընդ որում, աշխատանքները պետք է այնպես կազմակերպել, որ 2016թ.–ին ավարտված լինեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Այս որոշմանը նախորդել են ԱԷԿ-ի փակման հնարավորությունների լայնամասշտաբ ուսումնասիրությունները, որոնք կատարել են եվրոպացի փորձագետները՝ TACIS «Աջակցություն Հայաստանի էներգետիկական քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում։

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշել էր, որ TACIS-ի մշակած ծրագրերի համատեքստում Հայաստանի մոտեցումները ԱԷԿ-ի վերաբերյալ հետագա քայլերի հարցին ամփոփվելու են գործող բլոկի փակմամբ՝ զուգահեռաբար լուծելով էներգափոխարինող հզորությունների կիրառման հարցը։

Մասնավորապես, նրա խոսքով, խոսքը գնում է ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման մասին, որը համապատասխանելու է անվտանգության ընդունված չափորոշիչներին, որի հզորությունը թույլ կտա լուծել Հայաստանի ներքին պահանջների էներգամատակարարման հարցը, ինչպես նաև, տարածաշրջանային կտրվածքով, օգտակար կլինի մյուս երկրների համար։

Ռազմավարության մեջ մանարմասնորեն դիտարկվում են ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելու հնարավոր տարբերակները, հաշվի առնելով ոչ միայն զուտ տեխնիկական հարցերը, այլև սոցիալական և տնտեսական գործոնները։ Համաշխարհային պրակտիկայում կիրառվում է ատոմակայանների կանգնեցման երեք տարբերակ՝ անհապաղ դեմոնտաժ (ապասարքավորում), տարկետում և հողալցում։

Տարբերակներից որևէ մեկի ընտրությունը կախված է քաղաքական դրդապատճառներից, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման և պաշտպանության պայմաններից, ինչպես նաև տարածքի պայմաններից և ֆինանսական հնարավորություններից։ Հայաստանի համար որպես ամենանպատակահարմար տարբերակ ընտրվել է ԱԷԿ-ի տարկետված դեմոնտաժի ռազմավարությունը, ինչը թույլ կտա ծախսերը բաշխել մի քանի տարիների վրա և մեղմացնել ֆինանսական ծանրաբեռնվածությունը։ Այս մոտեցման համար հիմք են հանդիսացել ՄԱԳԱՏԵ-ի առաջարկությունները և մի շարք ներքին պատճառներ։

Ինչպես հետևում է Ռազմավարությունից, ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելու գործընթացի ընդհանուր արժեքը կազմում է 238,75 մլն. եվրո։ Նախնական ժամանակացույցի համաձայն, 2012-2016թթ.-ի միջև ընկած ժամանակահատվածում նախատեսվում է պատրաստվել այս գործընթացի արտոնագրմանը, իսկ 2016-2048թթ. ընկած հատվածում կատարվելու են ատոմակայանը շահագործումից դուրս բերելու, անվտանգ պահելու, ինչպես նաև շենքերի և կառույցների ապասարքավորման, ԱԷԿ-ի տարածքի վերականգնման աշխատանքները։ Ոչ միջուկային սարքավորումների դեմոնտաժի փուլի իրականացման համար անհրաժեշտ է 34,3 մլն. եվրո, սարքավորումները ռադիկալներից մաքրելու համար՝ 36,25 մլն. եվրո, իսկ ռադիկալներից մաքրվելու կարիք չունեցող սարքավորումները շարքից դուրս բերելու համար՝ 40 մլն. եվրո։

Էներգետիկայի նախարարի խոսքով, Ռազմավարության մշակումը ենթադրում է տարբեր երկրների և դոնորների երևան գալը, որոնք կարող են կազմակերպել այս գործընթացը։ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հետ հանդիպմանը հույս է  հայտնել, որ ԵՄ-ն կաջակցի Հայաստանին Հայկական ԱԷԿ-ը փակելու հարցում, նշելով, որ երկիրն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել այս խնդիրը։ Իր կողմից Սոլանան խոստացավ քննարկել հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցը։ Ցուցադրական է նաև այն, որ Հայաստանում Եվրոհանձնաժողովի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուցենբերգերը մինչ այդ հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստակամ է Հայաստանի հետ շարունակել էներգետիկ ոլորտում ընթացող երկխոսությունը, հատկապես ԱԷԿ-ը փակելու հարցում։

ՀՀ էներգետիկայի նախարարության նախնական տվյալներով, այսօրվա դրությամբ ստեղծված հիմնադրամի հաշվին արդեն կուտակվել է ավելի քան 1 մլն. դոլար։ Միաժամանակ, Հիմնադրամի կառավարման խորհուրդը նախատեսում է փաստաթղթի նախագիծ պատրաստել՝ ֆինանսավորման տարբեր աղբյուրներից կուտակումների հետևողական իրականացման մասին։  Երկրում նկատվում է նաև որոշակի ակտիվացում նոր ատոմային էնեգաբլոկի կառուցման հարցի շուրջ։ Ավելի վաղ Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճը, հաջորդ 15-20 տարիների ընթացքում նախատեսվում է ԱԷԿ-ի նոր բլոկի հզորությունն ապահովել մինչև 1000 ՄՎտ, ընդ որում դրա շինարարությունը կարժենա մոտավորապես 2 մլրդ. դոլար։

Այս նախագիծն իրականացնելու համար արտասահմանից կապիտալ բերելու նպատակով Հայաստանի խորհրդարանը օրենսդրությամբ չեղյալ է համարել նոր ատոմային բլոկների տնօրինման իրավունքի պետական մենաշնորհը։ Արմեն Մովսիսյանը վստահ է, որ միջազգային ներդրողները բավականին շահագրգիռ են հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծում մասնակցության մեջ։ Իսկ վերջերս տեղի ունեցավ շրջակա միջավայրի վրա նոր ատամոկայանի ազդեցության նախնական գնահատականների ծրագրերի մշակման ոլորտում հայ-ամերիկյան համաձայնագրի ստորագրումը, որի շրջանակներում ԱՄՆ կառավարությունը Հայաստանին կտրամադրի 2 մլն. դոլար՝ նոր ատոմային բլոկի շինարարության տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակման համար։

Արմեն Մովսիսյանը տեղեկացերլ է, որ ստորագրված փաստաթղթի համաձայն, աշխատանքները նախատեսվում է ավարտել 2008թ. սեպտեմբերին, որից հետո սկսվելու են երկամյա նախագծային աշխատանքները։ Այս կապակցությամբ նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման անմիջական աշխատանքները հնաարվոր է ավարտել հինգ տարվա ընթացքում, այսինքն՝ նույնիսկ ժամանակացույցից առաջ ընկնելով։

Միաժամանակ, Մովսիսյան կարծիք է հայտնել, որ ենթակառույցների առումով Հայաստանում նոր ատոմային բլոկի շինարարությունը նպատակահարմար է իրականացնել ներկայումս գործող ԱԷԿ-ի տեղում։ «Այս տարածքում արդեն գոյություն ունի ամբողջական ենթակառույց, որը կարելի է առավելագույն ծավալով օգտագործել նոր ատոմային էներգաբլոկի շինարարության և շահագործման համար»,- նշել նա։

Այս կարծիքը պաշտպանում են նաև սեյսմոլոգ-փորձագետները։ Մասնավորապես, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը նշել է, որ ՄԱԳԱՏԵ-ի խիստ հսկողության ներքո բազմիցս կատարվել են երկրաբանական կայունության հետազոտություններ, ինչպես նաև կատարվել է ՀԱԷԿ-ի տարածքի սեյսմիկ և հրաբխային գնահատումը։ ՄԱԳԱՏԵ-ի փորձագետները հրաբխային վտանգի հավանականությունը շատ ցածր են գնահատել՝ գրեթե բացառելով ատոմակայանի տակ ուժեղ երկրաշարժի սպառնալիքը։ --0—

Ելենա Դավիդյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։