480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման մասին փաստաթղթերի ընդունման գործընթացը
19:22
21 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօրվանից Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկնարկում է 2008թ. փետրվարի 19-ին նշանակված ընտրությունների նախագահի թեկնածուների առաջադրման մասին փաստաթղթերի ընդունման գործընթացը։

Հայաստանի քաղաքական դաշտում արդեն իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրությունն են արտահայտել որոշ թեկնածուներ, որոնց թիվը կարող է հասնել տասի։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին  արդեն հայտարարել են, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը,  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։

Միաժամանակ, փորձագետները, որոնք կարծիքը հաստատում են սոցիոլոգիական հարցումները, կարծում են, որ հաղթելու առավել մեծ շանսեր ունի գործող վարաչպետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանում է իշխող կոալիցիայի մեջ մտնող երկրորդ կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը»։

Հայաստանում բրիտանական ComRes սոցիոլոգիական կազմակերպության անցկացրած սոցհարցման համաձայն, մասնակիցների մոտ երկու երրորդը կամ հարցվածների 67 տոկսը վստահ են, որ նախագահական ընտրություններում հաղթելու է վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ինչպես լրագրողներին ասաց ComRes ընկերության ղեկավար Էնդրյու Հոգինսը, ոչ մի երկրում, որտեղ կազմակերպությունն ավելի վաղ անցկացրել էր նման սոցհարցումներ, չի գրանցվել մեկ թեկնածուի նկատմամբ նախասիրությունների նման բևեռացում և թեկնածուների նման մեծ թիվ։

Սոցհարցման առաջատարին մեծ տարբերությամբ հետևում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (4%), «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը (3%), «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը (2%), իսկ «Ազգային միաբանություն» (Արտաշես Գեղամյան), «Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան), «Ազգային ժողովրդավարական միություն» (Վազգեն Մանուկյան), «Ժողովրդական կուսակցություն» (Տիգրան Կարապետյան) ղեկավարները և ՀՅԴ կուսակցության անդամ Վահան Հովհաննիսյանը հավաքել են 1-ական %։

Ընդդիմության կողմից նախագահի հիմնական թեկնածու է համարվում ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանը, որը Հայաստանը ղեկավարել է 1991թ.-ից մինչև 1998թ.-ը։

Ս.թ. հոկտեմբերի 26-ին, տասնամյա լռությունից հետո,  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2008թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին նրա թեկնածությունը կպաշտպանեն մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, մասնավորապես՝ ՀՀՇ-ն (90-ական թթ. որի առաջնորդն էր Տեր-Պետրոսյանը), ՀԺԿ-ը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի լիբերալ-առաջադիմական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը։

 Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունումը երկարացվել է մինչև դեկտեմբերի 6-ը։ ՀՀ ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցի համաձայն, նախագահի թեկնածուների գրանցումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը։

Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը տեղի կունենա 2008թ. հունվարի 21-ից մինչև փետրվարի 17-ը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։