478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Միխայիլ Սահակաշվիլիի սխալը
18:44
09 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Բողոքի ցույցերը ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի և ռեզինե փամփուշտների միջոցով ցրելով, երկրում արտակարգ իրավիճակ մտցնելով և արգելելով ընդդիմադիր հետուստաընկերությունների հեռարձակումը, Միխայիլ Սահակաշվիլին ցուցաբերեց, թե իր ընկալմամբ ինչպիսին է վրացական ժողովրդավարությունը։ Ընդ որում ցուցադրեց ոչ միայն վրացիներին, այլ նաև Արևմուտքին։ Ուժի կիրառման թույլ չտալու վերաբերյալ կոչերը հնչում են արդեն ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև այն երկրներից, որոնք մինչ օրս համարվում են նրա հիմնական աջակիցները՝ ԵԽ երկրներից, Ուկրաինայից և նույնիսկ ԱՄՆ-ից։

Սահակաշվիլին իր համար ճակատագրական սխալ թույլ տվեց. հիմա նա իշխանության ղեկին մնալու որևէ շանս չունի։ Այո, ընդդիմությունը դադար վերցրեց, Թբիլիսիի փողոցները դատարկ են, իսկ նախագահի հակառակորդների հիմնական խոսափողը՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը։ Բայց սա միայն ժամանակավոր միջանկյալ հաղթանակ է, որը, ի վերջո, հերթական վրացական նախագահին կբերի իշխանության կորուստի։ Եվ դա տեղի կունենա ամեն պարագայում, որ սցենարով էլ հետագայում զարգանան իրադարձությունները։ Սահակաշվիլիի հեռանալը այսուհետև ժամանակի հարց է։

Սեփական ժողովրդի հետ անվերջ պատերազմել հնարավոր չէ։ Առջևում ընտրություններ են։ Եվ նա ստիպված է դրանք իրականացնել։ Եթե ոչ ապրիլին  (ինչպես պահանջում է ընդդիմությունը), ապա 2008-ի վերջին 2009-ի սկզբին (ինչպես այդ մասին հայտարարում է ինքը՝ նախագահը)։ Իհարկե, կարելի է քվեարկությունը ավելի հետաձգելու շատ այլ պատճռաներ հորինել (և երկրի անկայուն իրավիճակը, և «արտաքին թշնամու» կողմից սպառնացող վտանգը, իշխանությունը պահպանելու համար անգամ կարելի է փորձել անհնազանդ հանրապետությունների դեմ պատերազմ սկսել), բայց ընտրությունները լուծարել Սահակաշվիլին չի կարող։

Այլապես նա վերջնականապես կհաստատի Վարաստանի բռնապետություն լինելը։ Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, Սահակաշվիլին բոլոր հնարավորություններն ունի տանուլ տալու ոչ միայն խորհրդարանական, այլ նաև նախագահական ընտրությունները, ինչի մասին երկու ամիս առաջ խոսք անգամ չէր կարող լինել։ Եվ եթե իշխանություններն անգամ գնան ընտրությունների արդյունքների կեղծմանը (նման հնարավորություն նախագահի հակառակորդները չեն բացառում), ապա դա ավելի մեծ հարված կլինի նախագահին։ Հենց ընտրությունների արդյունքների կեղծումը չորս տարի առաջ դարձավ «վարդերի հեղափոխության» սկսվելու և Էդուարդ Շեվարնաձեի տապալման պատճառը։

Սահակաշվիլին ակնհայտորեն խուճապի մեջ է։ Ընդ որում նա խուճապի մատնվեց շատ ավելի վաղ, քան կարող էր։ Չէ՞ որ ոչ ոք չէր երաշխավորում, որ իրադարձությունները կզարգանան ուկրաինական սցենարով, որ վրանային քաղաքը, որը պատրաստվում էին ընդդիմադիրները խփել խորհրդարանի շենքի առջև, կմնար նույնքան երկար, որքան Կիևում 2004-ի աշնանը։

Սահակաշվիլին չգիտես ինչու վստահ է, որ իրավիճակը փրկելու միակ ճանապարհը ազգը «արտաքին թշնամու» վտանգի առջև համախմբելն է։ Նախ նա հեռուստատեսային ուղերձում հայտարարեց, որ ընդդիմությանը հովանավորում են «ռուս օլիգարխները»։ Երբ չազդեց, ամեն ինչում մեղադրեցին ռուսական հատուկ ծառայություններին, որոնց հետ իբր, համագործակցում են ընդդիմության ղեկավարները։

Նախագահամետ «Ռուսթավի-2» հեռուստաալիքը ցուցադրեց վարկաբեկող նյութեր։ Բայց դրանք վարկաբեկման համար տարօրինակ նյութեր էին. այն, որ ռուսաստանյան դեսպանատան աշխատակիցները հանդիպում են վրացի քաղաքական գործիչների հետ ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Փոխարենը դադարեց գաղտնիք լինել այն, որ լսվում են ոչ միայն Ռուսաստանի դեսպանատան հեռախոսները (ընդ որում, ինչպես պարզաբանեցին վրաց պատգամավորները՝ «օրինական»), այլ նաև բոլոր քաղաքական գործիչներին տեսախցիկներով հետևում են։

Առաջին ժապավենը նկարահանվել է 2005-ի մայիսին, նշանակում է դեպքերի նման շրջադարձին վրացական հատուկ ծռայությունները պատրաստվում էին շատ ավելի վաղ։ Իսկ այն փաստը, որ ժապավեններն ավելի շուտ չէին օգտագործվել, վկայում է մի բանի մասին. Սահակաշվիլին այս անգամ իսկապես վախեցել է, հանելով միակ խաղաքարտը, որն ուներ։ Այլևս նա ներկայացնելու ոչինչ չունի։ Այլապես էլ ինչո՞վ Մոսկվայի դեմ հերթական դիվանագիտական պատերազմը հայտարարի և արտաքսի Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին։ Եվ դա հասկանում են ոչ միայն նրա հակառակորդները (որոնք ևս, ի դեպ, Մոսկվայի հետ հիանալի հարաբերություններ չունեն), այլ ինքը ևս։ Հասկանում են դա նաև Վաշինգտոնում։

Համենայն դեպս, Պետդեպարտամենտից հնչած վերջին հայտարարությունը, ամենևին այն արձագանքը չէ, որի հույսը կարող էր ունենալ Վրաստանի նախագահը։ Դեռ քիչ է, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն Մոկկորմակը հայտարարեց. Վաշինգտոնը «պաշտպանում է բողոքի խաղաղ գործողությունների քաղաքացիների իրավունքը», բացի այդ նաև բաց տեքստով հայտարարեց. Վաշինգտոնը «ոչինչ չի կարող ասել այն մեղադրանքների կապակցությամբ, որ Վրաստանի սահմաններից դուրս ինչ-որ ուժեր փորձում են հուզումներ հրահրել»։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում հենց Արևմուտքին է (այլ ոչ Ռուսաստանին) փորձել իր կողմը գրավել վրացական ընդդիմությունը։ Եվ ինչ էլ հիմա ասեն ռուս քաղաքական գործիչները վրացական նոր հեղափոխության ճնշման «ամերիկյան հետքի» վերաբերյալ, Վաշինգտոնից հնչող հայտարարություններից կարելի է ենթադրել, որ ընդդիմությանը հաջողվել է գոնե ստիպել ամերիկյան իշխանություններին մտորել, թե արդյո՞ք այդքան լավն է սահակաշվիլիական ժողովրդավարությունը, որքան նրանց մինչ օրս թվում էր։-0-

Ելենա Շեստերնինա, «ՌԻԱ-Նովոստիի» քաղաքական մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։