480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+5
Եղանակը Երևանում
Հայ
Իրավիճակը Վրաստանում սրվում է
15:19
08 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իրավիճակը Վրաստանում սրվում է։

Եվգենի Կոժոկին, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն

Իրավիճակը Վրաստանում ավելի ու ավելի վտանագվոր է դառնում։ Նախագահ Սահակաշվիլին կատարել է իր ընտրությունը. նա չի ցանկանում երկխոսություն սկսել ընդդիմության հետ։ Նա հույսը դրել է խնդրի ուժային լուծման վրա, և ուժային հակահարվածն արդեն տրված է։

Սահակաշվիլին կարծում էր, որ կարող է կոտրել դրությունը, բայց ստացվեց, որ նա էլ ավելի սրեց իրավիճակը։ Այն մարդիկ, ովքեր, երբ դեռ նոր էր ցույցը սկսվել Թբիլիսիում, ասում էին, որ նախևառաջ անհրաժեշտ է երկխոսություն սկսել, ասում էին, որ միասնական ընդդիմությունը հեղափոխություն չի ծրագրում, ասում էին, որ հարգում են Վրաստանի կաթողիկոսին, որը քաղաքացիական խաղաղության կոչ էր անում, այդ նույն մարդիկ այսօր արդեն խոսում էին միանգամայն այլ տոնայնությամբ:Այդ նույն մարդիկ խոսում են այն մասին, որ Սահակաշվիլին այլևս իրենց նախագահը չէ։ Եվ այդ ամենն արեց հենց ինքը՝ Միխայիլ Սահակաշվիլին։

Իր բնույթով նա հեղափոխական խառնվածքի տեր է, քաղաքականության մեջ ամենից առաջ հարգում է ուժը և իրեն շատ ուժեղ մարդ է համարում։ Նրա հեղափոխականությունը կարելի է համեմատել Իոսիֆ Ստալինի հեղափոխականության հետ, որը նույն կերպ չէր վախենում ճգնաժամերից և ուժ գործադրելուց։ Բայց ուժային մեթոդների այս երկրպագուները և ժողովրդավարությունը ընդհանուր ոչինչ չունեն։

Երկու օր առաջ Սահակաշվիլին Ռուսաստանին մեղադրեց Թբիլիսիում ընթացող ցույցերին մասնակցության մեջ։ Այս հայտարարությամբ նա իր անհարգալից վերաբերմունքն արտահայտեց սեփական ժողովրդի նկատմամբ։ Վրացիները չեն եղել և, վստահ եմ, երբեք էլ չեն լինի մարիոնետներ։ Անհնար է բռնել թելերը և կառավարել մարդկանց Թբիլիսիի, Քութայիսիի, Զուգդիդիի փողոցներում՝ ոչ Մոսկվայից, ոչ Վաշինգտոնից, ոչ էլ Բրյուսելից։ Հենց այս հատկության շնորհիվ էլ վրացիներին հարգել և հարգում են բոլոր ազատասեր ռուսները։

Մենք վրացիներին հարգում ենք այն բանի համար, որ նրանք ինքնուրույն ազգ են։ Ռուսաստանում ամենատարբեր համոզմունքների տեր մարդիկ երբեևէ չարիք չեն ցանկացել իրենց հարևանին։ Կարող են որոշ ժամանակ  միահյուսվել կամ բաժանվել շահերը, բայց Ռուսաստանի իրական խորքային շահն այն է, որ Վրաստանը լինի կայուն և զարգացող երկիր։

Մեզ պետք չէ մշտական հեղափոխություն։ Այն հարկավոր չէ մեզ և ոչ էլ մեր հարևաններին։ Սակայն հեղափոխական խառնվածքի մարդիկ, որոնց թվին է պատկանում Միխայիլ Սահակաշվիլին, շահագրգռված են ճգնաժամերով։ Նա, հավանաբար, դեռևս չի հասկացել մի բան. հեղափոխությունը մի առանձնահատկություն ունի՝ այն հաճախ կուլ է տալիս սեփական զավակներին։ Սա հեղափոխության, բայց ոչ արտաքին ուժերի առանձնահատկությունն է։ Հեղափոխություններն, ամենից առաջ, ներքին գործ է։

Լևոն Մելիք-Շահնազարյան, քաղաքագետ (Հայաստան).

Ես չեմ կիսում այն հույսերը, որոնք Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ կապում են Վրաստանում սպասվող հեղափոխության հետ։ Վրաստանում ոչ մի հեղափոխություն էլ չի սպասվում։ Իսկ այն, որ ընդդիմությունն այսօր կարող է իշխանությունն իր ձեռքը վերցնել, ինքնըստինքյան կասկածներ է հարուցում, քանի որ Սահակաշվիլու դիրքերը բավականին ամուր են։ Բայց եթե անգամ դա տեղի ունենա, ապա ընդդիմությունը կազմված է Սահակաշվիլու քաղաքական ժառանգորդներից, այսինքն, նրանք որևէ նոր քաղաքականություն չեն առաջարկում։

Նրանք, ինչպես և ներկայիս ղեկավարությունը, նույնպիսի լիբերալ-դեմոկրատներ են, նույնպես խրված են կոռուպցիայի մեջ և վարում են նույն արևմտամետ քաղաքականությունը։ Վրաստանում սկզբունքորեն ոչինչ չի փոխվի։ Այդ իսկ պատճառով այս երկրում տեղի ունեցող իրադարձություններից մենք ուրիշ ակնկալիքներ չենք կարող ունենալ։ Մենք գիտենք, թե ով է Գոգի Խաինդրավան, ով է Օքրուաշվիլին և վրացական ընդդիմության մյուս գործիչները, որոնք բոլորն էլ Սահակաշվիլու քաղաքական միևնույն գծի հետևորդներն են։

Սա զուտ վրացական, միջկլանային, միջէթնիկական պայքար է՝ իշխանության համար, որը որևէ ազդեցություն չի ունենա Վրաստանի արտաքին քաղաքականության վրա։ Այլ հարց է, որ այս դրությունը կարող է երկրի ներսում վրացի բնակչության միջև ընդհարումների պատճառ դառնալ։ Սա կարող է ամենալուրջ կերպով ազդել Հայաստանի վրա՝ տրանսպորտային հաղորդակցության և տնտեսության առումով,  այսինքն, կփակվեն Հայաստանին արտաքին աշխարհի հետ կապող հարավային տրանսպորտային ճանապարհները։
 
Վլադիմիր Ֆեսենկո, «Պենտա» կիրառական քաղաքական հետազոտությունների կենտրոնի վարչության ղեկավար (Ուկրաինա).

Վրաստանում իրադարձությունների հետագա զարգացման առումով ցուցարարների այսօրվա ցրումը շատ կամրապնդի Սահակաշվիլու ընդդիմության դիրքերը։

Վրաստանի նախագահին ընդդիմության դիմադրությունը կաճի։ Եվ գալիք ընտրությունները, եթե դրանք տեղի ունենան, կարող են մեծ խնդիրներ ստեղծել Սահակաշվիլու համար։ Սակայն դեռևս չկա համապատասխան կերպար, որը կհակադրվեր նրան։

Հատուկ նշանակության ջոկատի գործողություններից հետո՝ ուղղված խաղաղ բնակիչների դեմ, պետք է սպասել միջազգային հանրության արձագանքներին։ Շեշտը կդրվի մարդու իրավունքների խախտման հանգամանքի վրա։  Սակայն սուր արձագանքի կարելի է սպասել միայն Ռուսաստանի կողմից։ Եվրոպայի մյուս պետություններում, այդ թվում՝ Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ, մեկնաբանությունները զուսպ կլինեն, սակայն Սահակաշվիլու գործողությունների դեմ հայտարարությունների չարժե սպասել։

Այս երկրների «զուսպ» արձագանքի պատճառներից մեկն էլ այն է, որ կարգուկանոն հաստատելու նպատակով կիրառվել է գազ, ինչը  եվրոպական երկրների պրակտիկան է։ Բացի այդ, Արևմուտքում Սահակաշվիլուն վերաբերվում են որպես ժողովրդավարական արժեքներ դավանող քաղաքական գործչի։ Եվ քանի որ ընդդիմության ոստիկանական ցրումը լուրջ հետևանքներ չի ունեցել, ապա նրա արևմտյան կողմնակիցները դժվար թե հիասթափություն արտահայտեն վրացի առաջնորդի քաղաքականությունից։

 

Կատարվածը գնահատելով` կարծում եմ, որ Վրաստանի ճգնաժամը կարող էր լուծվել միայն այս կերպ, կամ էլ, ինչը պակաս հավանական է, վերածվել երկար «Մայդանի»։ Այնպես որ այսօրվա քայլը միանգամայն օրինաչափ էր, միանգամայն հավատարիմ ներկայիս վրացական իշխանությունների ոգուն։


Օկտայ Սադիխաձե, անկախ փորձագետ (Ադրբեջան).

Վրաստանի իրադարձությունները նրա ներքին գործն են, և ադրբեջանական իշխանությունները ճիշտ են վարվում՝ չմեկնաբանելով դրանք։

Դա մեր հարևան երկիրն է, Ադրբեջանի ռազմավարական, էներգետիկ և տարանցիկ դաշնակիցը, և մեզ մնում է միայն կողքից հետևել Վրաստանի դրամատիկ սցենարին։ Ըդն որում, այն կարող է «գրված» լինել երկու տարբերակով. առաջին՝ ընդդիմությունը չի կարողանա ներքին համաձայնության գալ։ Նրանք չունեն իրական խարիզմատիկ առաջնորդ, ինչպիսին Միխայիլ Սահակաշվիլին էր չորս տարի առաջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմությունը չկարողացավ իր պահանջները փոխադրել սոցիալական ռելսերի վրա և ելույթ ունենալ միասնական ծրագրի դիրքերից` հեղափոխական կրքերը հետզհետե կմարեն։

Երկրորդ տարբերակ՝ պակաս ցանկալի, ես կասեի նույնիսկ՝ անցանկալի։ Բայց հենց դրա այդպես են զարգանում վերջին իրադարձությունները։ Դա իշխանության իրավապահ կառույցների և տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև ուժային դիմակայությունն է՝ ներառյալ երիտասարդական շարժումները։ Այս դեպքում իրավիճակը կարող է տեղափոխվել քաղաքական դիմադրության և անհնազանդության  հարթություն՝ անկանխատեսելի հետևանքներով։

Համաձայն չեմ որոշ փորձագետների այն կարծիքի հետ, որ Վրաստանում տեղի ունեցածի մեջ որոշակի դեր ունի Ռուսաստանը։ Թե այս, թե այն կողմից գործում են զուտ արևմտամետ քաղաքական ուժեր, և շատ բան կախված կլինի այն բանից, թե կկարողանա՞ն, արդյոք, նրանք հանգստացնել իրենց կողմնակիցներին և անցնել երկխոսության։ Թեև  Սահակաշվիլու քաղաքական ռեժիմի պահեստում գնալով պակասում են այն գործիքները, որպեսզի բանակցությունների մեջ մտնել ընդդիմության, հատկապես՝ նրա ռադիկալ մասի հետ։ Իսկ այսօր Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցածը չափազանց անցանկալի պահ է՝ հենց Վրաստանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար տհաճ հետևանքներով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: